ㅤㅤㅤㅤㅤㅤㅤㅤ︎
Ir al canal en Telegram
Mostrar más
El país no está especificadoLa categoría no está especificada
303
Suscriptores
Sin datos24 horas
-177 días
+4930 días
Archivo de publicaciones
303
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում
Ապաքինված սիրտը հետո, գալիք ցավը հեշտ է տանում։
303
ՈՒ ես հասկացա կյանքում մի պարզ բան,
Որ պետք չէ խառնել անցյալն ու ներկան,
Որ պետք չէ սիրել խենթի պես ուժգին,
Պետք չէ նվիրվել այս կյանքում մեկին`
Ով իրականում չի էլ ըմբռնում,
Թե սերն իսկական ինչպես է լինում,
Թե ինչպես կարող են քնքշորեն սիրել,
Եվ անմնացորդ ինչպես նվիրվել...
303
Ուշ - ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց:
303
Գերադասում եմ կրակից հեռու մի փոքր մրսել,
Քան այրվել նրա մոտիկությունից.
Եվ հրաժարվել հյուրասիրվելու սուր ցանկությունից,
Քան դժվարությամբ կերածս մարսել...
303
Փոքրի՜կ և նույնիսկ շա՜տ փոքրիկ սիրուց փոխվում է օդի բարեխառնությունն ամբողջ աշխարհում...
303
Մենք բաժանվեցինք,
որպեսզի հանկարծ
Չհանդիպե՛նք էլ ոչ մի տեղ, ոչ մի,
Բայց այս քաղաքի ամեն փողոցում
Իմ ստվերը քո ստվերին է փնտրում...
303
Ես կարդում եմ և... հասկանում,
Որ թեպետ և ինձ հերոսի տեղ եմ դնում,
Բայց շատ հաճախ նրա ճամփից շեղ եմ գնում...
303
Ես կարծում եմ,երբ խոր վերքից
Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո
Փոխարկվում է ծամածռության...
303
Քեզանից հեռու
Ես ապրում էի
Կարծես թե ինքս էլ ինձանից հեռու։
Ինձանից հեռու
Դու ապրում էիր...
303
Դու ես մեղավոր,որ ես մենակ եմ,
Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ,
Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում,
Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում։
303
Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք,
Երբ սրտերը իմ ու քո
Թե սիրով էլ չեն շղթայված,
Գեթ կապված են տանջանքով...
303
Եվ ցա՞վն է արդյոք վտանգավորը, Թե՞ հենց այն դեղը,
Որով ձգտում ենք ցավը դարմանել,
-Այս տափակ հարցին
Ո՞վ պիտի իր սուր պատասխանը տա,
Այդ ո՞ր հիմարը:
Եվ ո՞վ կարող է ցավի հետ վիճել,
Այդ ո՞ր հիմարը։
Եթե ցավի հետ վիճելը նույնն է՛,
Ինչ ծովի վեճը աղաջրի հետ:
Ուրեմն` էլ ինչպե՞ս, սիրելինե՛րս,
Մենք ինչպե՞ս պոկվենք ինքներս մեզնից
Եվ ինչո՞ւ պոկվենք:
