fa
Feedback
Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

رفتن به کانال در Telegram

Թուրքագետ Անժելա Սիմոնյանի հեղինակային ալիքը։ Այստեղ կիսվում եմ տարածաշրջանային իրադարձությունների վերլուծություններով, իմ ուսումնասիրություններով, թարգմանություններով ու արխիվային հետաքրքիր փաստերով։

نمایش بیشتر
کشور مشخص نشده استدسته بندی مشخص نشده است
279
مشترکین
+124 ساعت
+217 روز
+2730 روز
آرشیو پست ها
Մի փոքր այս օրերին Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին👇🏻

🔏📰Комитет Гнчакян под прицелом османской разведки: Журналистское прикрытие и агенты «Пинкертона» (Часть 2) Шли 90-е годы XI
🔏📰Комитет Гнчакян под прицелом османской разведки: Журналистское прикрытие и агенты «Пинкертона» (Часть 2) Шли 90-е годы XIX века. Деятельность Социал-демократической партии (комитета) «Гнчакян» в Соединенных Штатах Америки достигла пика своего оперативного размаха, став главным объектом преследования османской агентуры. Другой османский агент, действовавший под кодовым именем «М. М.», которому было поручено выявлять «заговоры и вредительские действия» армян, прибегает к иному методу — оперативному легендированию (legend). Он представляется корреспондентом одной из авторитетных газет Филадельфии и лично встречается с председателем вашингтонского комитета «Гнчакян» Ншаном Карапетяном под предлогом взятия интервью по «Армянскому вопросу». 📍Поскольку Карапетян плохо владел английским языком, они вместе отправляются в Бостон, к дому №6 по улице Ист Дедхем (East Dedham), где проживал друг Карапетяна — Багдасарян, который должен был выступить в роли переводчика. Таким способом османскому агенту удается выведать ценные сведения о настроениях и планах армянской общины США. 🔎В этой истории с методологической точки зрения примечательно то, как именно османский консул в Бостоне решал проблему незнания местной специфики и нехватки человеческих ресурсов. Впервые в истории османской разведки применяется модель аутсорсинга — разведывательного сотрудничества на местном уровне. С целью «выяснения всех подробностей, связанных с гнчакянскими армянами», османское правительство заключает контракт с самым известным в Америке частным детективным агентством — «Пинкертон» (Pinkerton National Detective Agency). Профессиональные американские детективы этой структуры, активно действовавшей еще с 1850-х годов, по сути, за деньги шпионили за армянскими комитетами и отправляли отчеты бостонскому консулу, а тот, в свою очередь, пересылал их напрямую во дворец Йылдыз. Примечательно, что в самих внутренних архивах комитета «Гнчакян» или в мемуарах Ншана Карапетяна нет никаких упоминаний об этом конкретном эпизоде. Оперативная секретность османской разведки и работа детективов «Пинкертона» были настолько профессиональными, что армянские деятели, по всей видимости, в тот момент даже не подозревали, что беседовавший с ними «филадельфийский журналист» являлся штатным шпионом дворца Йылдыз. Тем не менее, в официальной газете партии — «Гнчак» — часто встречались общие предупреждения о «султанских хафие» (шпионах). Организация прекрасно понимала, что сеть Абдула Хамида II дотягивается и до Америки, и периодически призывала к бдительности в контактах с чужаками, рекомендуя не доверять незнакомым «иностранным корреспондентам», пытавшимся выведать информацию о внутренних делах комитетов. Для нейтрализации армянского фактора за рубежом Османская империя еще в те годы совмещала западные методы оперативного прикрытия и закупку ресурсов частных разведывательных гигантов («Пинкертон»), создавая уникальное для местного уровня сотрудничество в сфере разведки. 📸 На фото: сообщение агента османской разведки. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ 📰🔏Հնչակյան կոմիտեն Օսմանյան հետախուզության թիրախում. Լրագրողական քողարկում և «Փինքերթոնի» գործակալները (Մա
arm🇦🇲/rus🇷🇺↓ 📰🔏Հնչակյան կոմիտեն Օսմանյան հետախուզության թիրախում. Լրագրողական քողարկում և «Փինքերթոնի» գործակալները (Մաս 2) XIX դարի 90-ական թվականներն էին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության (կոմիտեի) գործունեությունը հասել էր իր օպերատիվ ծավալների գագաթնակետին՝ դառնալով օսմանյան գործակալության հետապնդման հիմնական թիրախը։ Օսմանյան հետախուզության մեկ այլ՝ «Մ. Մ.» կոդանունով գործակալ, ում հանձնարարված էր բացահայտել հայերի «դավադրություններն ու վնասարարությունները», կիրառում է քողարկման մեկ այլ մեթոդ՝ օպերատիվ լեգենդավորում (legend)։ Նա ներկայանում է որպես Ֆիլադելֆիայի հեղինակավոր թերթերից մեկի թղթակից և անձամբ հանդիպում Վաշինգտոնի «Հնչակյան» կոմիտեի նախագահ Նշան Կարապետյանին՝ «Հայկական հարցի» վերաբերյալ հարցազրույց վերցնելու պատրվակով։ 📍Քանի որ Կարապետյանը վատ էր տիրապետում անգլերենին, նրանք միասին ուղևորվում են Բոստոն՝ East Dedham փողոցի թիվ 6 տունը, որտեղ բնակվում էր Կարապետյանի ընկերը՝ Բաղդասարյանը, ով պետք է հանդես գար որպես թարգմանիչ։ Այս ճանապարհով օսմանյան գործակալին հաջողվում է արժեքավոր տեղեկություններ կորզել ԱՄՆ հայ համայնքի տրամադրությունների և ծրագրերի վերաբերյալ։ 🔎Այս պատմության մեջ մեթոդաբանական տեսանկյունից ուշագրավն այն է, թե ինչպես էր Բոստոնի օսմանյան հյուպատոսը լուծում տեղական յուրահատկությունների անտեղյակության և մարդկային ռեսուրսների պակասի խնդիրը։ Օսմանյան հետախուզության պատմության մեջ առաջին անգամ կիրառվում է աուտսորսինգի՝ տեղական մակարդակում հետախուզական համագործակցության մոդելը։ Հնչակյան հայերի հետ կապված «բոլոր մանրամասները պարզելու նպատակով» օսմանյան կառավարությունը պայմանագիր է կնքում Ամերիկայի ամենահայտնի մասնավոր դետեկտիվ գործակալության՝ «Փինքերթոնի» (Pinkerton National Detective Agency) հետ։ Դեռևս 1850-ական թվականներից ակտիվ գործող այս կառույցի պրոֆեսիոնալ ամերիկացի դետեկտիվներն, ըստ էության, գումարի դիմաց լրտեսում էին հայկական կոմիտեներին և զեկույցներն ուղարկում Բոստոնի հյուպատոսին, իսկ վերջինս էլ դրանք ուղղակիորեն վերահասցեագրում էր Յըլդըզ պալատ։ Ուշագրավ է, որ հենց «Հնչակյան» կոմիտեի ներքին արխիվներում կամ Նշան Կարապետյանի հուշերում այս կոնկրետ դրվագի մասին որևէ հիշատակում չկա։ Օսմանյան հետախուզության օպերատիվ գաղտնիությունն ու «Փինքերթոնի» դետեկտիվների աշխատանքն այնքան պրոֆեսիոնալ են եղել, որ հայ գործիչները, ամենայն հավանականությամբ, այդ պահին նույնիսկ չեն էլ կասկածել, որ իրենց հետ զրուցող «ֆիլադելֆիացի լրագրողը» Յըլդըզ պալատի հաստիքային լրտես էր: Այդուհանդերձ, կուսակցության պաշտոնաթերթում՝ «Հնչակ»-ում, հաճախ էին հանդիպում ընդհանուր զգուշացումներ «սուլթանական հաֆիեների» (լրտեսների) մասին։ Կազմակերպությունը հրաշալիորեն գիտակցում էր, որ Աբդուլ Համիդ II-ի ցանցը հասնում է նաև Ամերիկա, և պարբերաբար կոչ էր անում զգոնություն ցուցաբերել օտարների հետ շփումներում՝ հորդորելով չվստահել անծանոթ «արտասահմանյան թղթակիցներին», ովքեր փորձում էին տեղեկություններ կորզել կոմիտեների ներքին գործերից։ Արտերկրում հայկական գործոնը չեզոքացնելու համար Օսմանյան կայսրությունը դեռևս այն տարիներին համատեղում էր օպերատիվ քողարկման արևմտյան մեթոդներն ու մասնավոր հետախուզական հսկաների («Փինքերթոն») ռեսուրսների գնումը՝ ստեղծելով տեղական մակարդակի յուրօրինակ հետախուզական համագործակցություն։ 📸Նկարում՝ օսմանյան հետախուզության գործակալի զեկույցն է։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🛢️Լրացուցիչ նավթային եկամուտ Բաքվին. Նավթի թանկացման ուղիղ հետևանքները Հայաստանի համար 🏗️Նավթի գները համաշխարհային շուկայու
🛢️Լրացուցիչ նավթային եկամուտ Բաքվին. Նավթի թանկացման ուղիղ հետևանքները Հայաստանի համար 🏗️Նավթի գները համաշխարհային շուկայում հասել են $104-ի՝ Brent տեսակի համար, իսկ Azeri LT CIF-ի գինը հասել է $114.14-ի։ Թվում է՝ սա ընդամենը հերթական տնտեսական լուրն է, որը տեղի է ունենում մեզանից հեռու՝ Մերձավոր Արևելքի բորսաներում։ Բայց եթե կարծում եք, որ սա մեզ չի վերաբերում կամ Հայաստանին չի վնասում, ապա չարաչար սխալվում եք։ Սա ոչ թե պարզապես թիվ է, այլ Իրանի և ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի միջև հազիվ պահվող հրադադարի շուկայական գինը։ ⛴️Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունն ու տանկերների ապահովագրության գների թռիչքը հստակ ազդանշան են՝ մեծ կապիտալը Մերձավոր Արևելքում նոր պայթյունի է սպասում։ Իսկ մեզ համար սա նշանակում է «ներմուծված գնաճ»՝ անմիջապես մեր գրպանին հարվածող։ Գլոբալ էներգետիկ այս շոկերը Երևան են հասնում թանկացած բենզինի, տրանսպորտային ծախսերի ու, ի վերջո, առաջին անհրաժեշտության ապրանքների գների թռիչքի տեսքով։ Էլ չեմ խոսում այն մասին, որ հրադադարի տապալումը ուղիղ անվտանգային սպառնալիք է մեզ համար։ Բաքվի պետական բյուջեի նավթային բաղադրիչը հաստատված է $65-ով։ Միջազգային շուկայում գների ներկայիս տատանումները (որոնք հասնում են $100+ մակարդակի) նշանակում են, որ նավթային եկամուտների ծավալը բյուջետային պլանից զգալիորեն բարձր է։ Մինչ մենք փորձում ենք մարսել տնտեսական հարվածները, Ադրբեջանը, ըստ պաշտոնական տվյալների, արդեն իսկ իր ներդրումային պորտֆելում ունի ավելի քան $73.5 մլրդ։ Այս գումարի զգալի մասը՝ շուրջ $26 մլրդ-ը, կուտակված է ոսկու տեսքով, ինչը ցույց է տալիս, որ նավթային գերշահույթները ոչ թե ցրվում են, այլ դառնում են ռազմավարական պահուստներ։ Մեծ աշխարհաքաղաքական շախմատային տախտակին նավթի գինը երբեք պարզապես թիվ չէ։ Այն ռազմավարական զենք է, որի ամեն մի տատանումն ուղիղ ազդեցություն ունի մեր անվտանգության և տնտեսության վրա։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավ
Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան տեղեկատվություն է տարածել, թե այդ վարչախմբի պետական կառույցների անմիջական ներգրավմամբ այս տարվա հունիսին Նախիջևանում կազմակերպվելու է, այսպես կոչված, «փառատոն-համաժողով» շինծու և հորինովի «Արևմտյան Ադրբեջան», իբր, «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ։ Մի կողմ թողնելով ամեն ինչ, տգիտության, ծավալապաշտության և հայատյացության այս հերթական «խրախճանքի» պաստառը, սակայն, ինքնին խոսուն է։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկարողանալով գտնել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» թողած մշակութային հետքի որևէ խորհրդանիշ, քանզի այդպիսի նշանակալի հետք, ըստ էության, չի էլ կարող լինել, պաստառի վրա պատկերված են վաչկատուն ցեղերին բնորոշ թաղեվրանններ՝ «յուրդեր» միայն։ Սա է եղել հինավուրց քաղաքակրթական Հայաստանի սրբազան հողը գաղութացրած և այստեղ զրոյական մշակութային հետք թողած բարբարոսների «քաղաքակրթական» միակ ներդրումը՝ դրանց միայն ավեր և հետընթաց բերած ամոթալի ներկայության ողջ ժամանակահատվածի ընթացքում։ #հավերժականՀայաստանը 🆔 @vardan_voskanian

💰1,2 миллиарда долларов на подпитку военной машины НАТО, и за всем этим снова стоит Анкара. 7–8 июля Анкара примет саммит НА
💰1,2 миллиарда долларов на подпитку военной машины НАТО, и за всем этим снова стоит Анкара. 7–8 июля Анкара примет саммит НАТО, но еще до того, как гостеприимно встретить лидеров союзных государств, правительство Турции уже подготовило проект, который сложно назвать обычным дипломатическим предложением. По сообщениям Bloomberg, в оборот запущен проект военного топливопровода стоимостью 1,2 миллиарда долларов, который будет проложен от турецкой территории через Болгарию прямо в Румынию. Это не коммерческая программа, здесь не предусмотрено никакого гражданского или коммерческого доступа — артерия проектируется исключительно для снабжения военной машины НАТО, что уже успело официально подтвердить и оборонное ведомство Турции. 📍Самое примечательное в этой истории — то, как точно Анкара просчитала момент и в какие смысловые акценты упаковала данный проект. Министерство национальной обороны Турции открытым текстом заявляет,
что этот проект, «параллельно с последними событиями в Ормузском проливе», имеет критическое значение для альянса с точки зрения снижения зависимости от морских перевозок топлива.
Анкара четко дает понять: любой взрыв на Ближнем Востоке моментально парализует морскую логистику НАТО, и они предлагают единственную сухопутную, безопасную альтернативу, которая, к слову, по заверению турецкой стороны, «в 5 раз более экономически эффективна (maliyet etkin)», чем любой другой вариант (очевидный намек в сторону Греции). На фоне конфликта в Украине в Румынии сейчас формируется одна из крупнейших военных баз НАТО в Европе, нуждающаяся в бесперебойном потоке горючего, и Турция готова обеспечить этот поток под землей. ⚡️Это новейший инструмент Анкары для торга с Западом. Становясь ключевым «заправщиком» восточного фланга НАТО, Турция получает мощнейший геополитический щит, который будет работать в ее пользу при любом будущем споре с Вашингтоном или Брюсселем. Если до сих пор мы говорили о Турции исключительно как об «энергетическом хабе» для Европы (учитывая ее амбиции вокруг катарского газа, иракской нефти или Транскаспийского проекта), то сегодня мы сталкиваемся с куда более глубокой трансформацией. Анкара превращается в «Военного Посредника», который не просто аккумулирует ресурсы различных регионов, но и конвертирует их в стратегическое влияние, ставя Запад перед фактом: без турецкого «вентиля» восточная оборона НАТО может попросту остаться без топлива. 🇦🇲🇦🇿🇹🇷И в заключение: пока Турция превращается для Европы в критически важный военный и энергетический узел, при принятии стратегических решений относительно Южного Кавказа в западных столицах турецкий фактор всегда будет доминирующим. В контексте армяно-азербайджанских или армяно-турецких отношений трудно ожидать от Запада каких-либо жестких или принудительных шагов, способных поставить под угрозу топливное обеспечение восточного фланга НАТО или стабильность «Срединного коридора». Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ 💰1,2 միլիարդ դոլար՝ ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան սնելու համար, և այդ ամենի հետևում կրկին Անկարան է։ Հուլիսի 7–8-
arm🇦🇲/rus🇷🇺↓ 💰1,2 միլիարդ դոլար՝ ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան սնելու համար, և այդ ամենի հետևում կրկին Անկարան է։ Հուլիսի 7–8-ին Անկարան ընդունելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, բայց դաշնակիցների առաջնորդներին հյուրընկալելուց առաջ Թուրքիայի կառավարությունն արդեն պատրաստել է մի նախագիծ, որը սովորական դիվանագիտական առաջարկ չէ: Bloomberg-ի փոխանցմամբ, շրջանառության մեջ է դրվել 1,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական վառելիքատար խողովակաշարի նախագիծը, որն իր տարածքից Բուլղարիայի միջով ձգվելու է ուղիղ դեպի Ռումինիա: Սա կոմերցիոն ծրագիր չէ, այստեղ չի լինելու ոչ մի քաղաքացիական հասանելիություն. այն նախագծվում է բացառապես ՆԱՏՕ-ի ռազմական մեքենան սնելու համար, ինչն արդեն իսկ հասցրել է պաշտոնապես հաստատել նաև Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը։ 📍Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե ինչպես է Անկարան հաշվարկել պահը և ինչպիսի շեշտադրումներով է փաթեթավորել նախագիծը։ Թուրքիայի ՊՆ-ն բաց տեքստով հայտարարում է, որ այս նախագիծը՝
«Հորմուզի նեղուցում տեղի ունեցող վերջին զարգացումներին զուգահեռ», կրիտիկական է դաշինքի համար՝ ծովային վառելիքափոխադրումներից կախվածությունը նվազեցնելու նպատակով։
Անկարան հստակ հասկացնում է՝ Մերձավոր Արևելքում ցանկացած պայթյուն անմիջապես կաթվածահար է անելու ՆԱՏՕ-ի ծովային լոգիստիկան, և իրենք առաջարկում են միակ ցամաքային, անվտանգ այլընտրանքը, որը, ի դեպ, ըստ թուրքական կողմի, «5 անգամ ավելի արդյունավետ (maliyet etkin) է» ցանկացած այլ տարբերակից (ակնարկը Հունաստանին է): Ուկրաինական պատերազմից հետո Ռումինիայում ձևավորվում է ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ամենամեծ ռազմաբազաներից մեկը, որին անդադար վառելիք է պետք, և Թուրքիան պատրաստ է այդ հոսքը ապահովել գետնի տակով: ⚡️Սա Անկարայի կողմից Արևմուտքի հետ սակարկելու նորագույն գործիքն է: Դառնալով ՆԱՏՕ-ի արևելյան թևի հիմնական «լիցքավորողը»՝ Թուրքիան ստանում է մի այնպիսի աշխարհաքաղաքական վահան, որը Վաշինգտոնի կամ Բրյուսելի հետ ցանկացած ապագա վեճի ժամանակ աշխատելու է հօգուտ իրեն: Եթե մինչ այս Թուրքիայի մասին խոսում էինք որպես Եվրոպայի համար սոսկ «էներգետիկ հաբի»՝ հաշվի առնելով կատարական գազի, իրաքյան նավթի կամ Տրանսկասպյան նախագծերի շուրջ նրա հավակնությունները, ապա հիմա ականատես ենք լինում ավելի խորքային տրանսֆորմացիայի: Անկարան վերածվում է «Ռազմական Միջնորդի», որը ոչ միայն հավաքում է տարբեր տարածաշրջանների ռեսուրսները, այլև դրանք վերածում է ռազմավարական ազդեցության՝ Արևմուտքին կանգնեցնելով փաստի առաջ, որ առանց թուրքական փականի՝ ՆԱՏՕ-ի արևելյան պաշտպանությունը կարող է պարզապես մնալ առանց վառելիքի: 🇦🇲🇦🇿🇹🇷Եվ վերջում, քանի դեռ Թուրքիան Եվրոպայի համար վերածվում է ռազմական և էներգետիկ կրիտիկական հանգույցի, Արևմուտքի մայրաքաղաքներում Հարավային Կովկասի վերաբերյալ ռազմավարական որոշումներ կայացնելիս Թուրքիայի գործոնը միշտ լինելու է գերակա: Հայաստան-Ադրբեջան կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում բարդ է ակնկալել Արևմուտքից այնպիսի կոշտ կամ պարտադրողական քայլեր, որոնք կարող են վտանգել ՆԱՏՕ-ի արևելյան թևի վառելիքային ապահովումը կամ Միջին միջանցքի կայունությունը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

🌊Ինչպես նախորդ փոստում խոստացել էի, անցնենք Թուրքիայի ծովային հավակնությունների Մաս 2-րդին Եթե Էգեյան ծովում Անկարայի գլխավո
🌊Ինչպես նախորդ փոստում խոստացել էի, անցնենք Թուրքիայի ծովային հավակնությունների Մաս 2-րդին Եթե Էգեյան ծովում Անկարայի գլխավոր խնդիրը սեփական ափերում չշրջափակվելն ու «շնչելու տեղ» ունենալն է, ապա Միջերկրական ծովում խաղադրույքներն անհամեմատ ավելի մեծ են։ Այստեղ գլխավոր կռիվը թե՛ աշխարհաքաղաքական ազդեցության, թե՛ էներգետիկ հսկայական պաշարների վերահսկման շուրջ է։ Ահա Միջերկրական ծովում Թուրքիայի հիմնական պահանջներն ու քաղաքականության հենասյուները. ▫️ Բացառիկ տնտեսական գոտու սեփական քարտեզը. Թուրքիան հավակնում է Միջերկրական ծովում շուրջ 189 հազար քառ. կմ տարածքի: Այս շրջանակներում Անկարան փորձում է սահմանափակել Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ընդլայնումը՝ փաստացի անտեսում է հունական կղզիների (նույնիսկ այնպիսի խոշոր կղզու, ինչպիսին Կրետեն է) ծովային իրավասության գոտիները: ▫️ Կիպրոսի հիմնախնդիրը և ռեսուրսների բաշխումը. Անկարան պնդում է, որ այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ) նույնպես իրավունքներ ունի կղզու շրջակա ծովային տարածքների նկատմամբ: Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետության կնքած երկկողմ համաձայնագրերը այլ պետությունների հետ և իրականացնում է սեփական հետախուզական հորատումները կղզու շրջակայքում: ▫️ Էներգետիկ անվտանգություն և ռեսուրսներ. Թուրքիան մեծ կարևորություն է տալիս Արևելյան Միջերկրականի գազի պաշարներին: Որպես հավակնությունների հիմնավորում՝ թուրքական ռազմական վերնախավը (մասնավորապես՝ փոխծովակալ Ջիհաթ Յայջըն) առաջ է քաշում այն թեզը, որ միայն Կրետեից հարավ ընկած գազի պաշարները կարող են բավարարել Թուրքիայի ներքին պահանջները շուրջ 572 տարի: ▫️ Թուրքիա-Լիբիա ծովային հուշագիրը. 2019թ. Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի ծովային սահմանների սահմանազատման գլխավոր գործիքներից է: Այս քայլով Անկարան փորձում է ստեղծել իրավական նախադեպ, որը ծովային «պատնեշ» կձևավորի Հունաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի ու Իսրայելի միջև՝ թույլ չտալով առանց իր համաձայնության էներգետիկ նախագծեր իրականացնել տարածաշրջանում: ▫️ Ռազմական ներկայություն և «կոշտ ուժ». Իր հավակնություններն ապահովելու համար Թուրքիան ակտիվորեն օգտագործում է «կոշտ ուժի» գործիքակազմը: Սա արտահայտվում է վիճելի գոտիներում ռազմանավերի մշտական տեղակայմամբ, սեփական հորատող նավերի ուղեկցմամբ և օտարերկրյա հետախուզական նավերի գործողությունների բացահայտ արգելափակմամբ: 🔎Եթե միավորենք Թուրքիայի քայլերը Էգեյան և Միջերկրական ծովերում, պատկերն ավելի քան հստակ է դառնում։ Էգեյանում Անկարան փորձում է իրավական ու ռազմական ճնշմամբ կոտրել Հունաստանի գերիշխանությունը, իսկ Միջերկրականում՝ վերահսկողության տակ առնել էներգետիկ հոսքերն ու դառնալ տարածաշրջանի գլխավոր «դարպասապահը»։ Այս երկու ուղղություններով էլ Անկարան հստակ հասկացնում է, որ միջազգային իրավունքի ընդունված նորմերն իր համար երկրորդական են, երբ խաղասեղանին սեփական ռազմավարական շահերն են։ «Mavi Vatan»-ն այստեղ աշխատում է ամբողջ թափով՝ փոխելով աշխարհաքաղաքական խաղի կանոնները։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Уважаемые читатели нашего канала представляем Вам эксклюзивный материал подготовленный для нашего канала, тюркологом Анжелой Симонян по материалам книги истории турецкой разведки, по деятельности этой организации против армянской диспоры в США в конце 19 и в начала 20 веков, с конкретными агентурными данными и задачами. Социал-демократическая партия «Гнчакян» под прицелом османской разведки: из архивов секретной американской операции В конце XIX — начале XX веков разведывательная парадигма Османской империи носила исключительно «оборонительный и реакционный» характер. Главным опасением султана Абдула Хамида II было предотвращение территориальных потерь и внутреннего распада государства, что заставляло дворец Йылдыз держать в фокусе внимания политические комитеты, и в особенности — Армянский вопрос. Однако малоизвестен тот факт, что османская шпионская сеть (hafiyelik) действовала не только в соседней Румелии или на Ближнем Востоке, но и охватывала территории далеко за Атлантическим океаном — в Соединенных Штатах Америки, преследуя именно армян. Начиная с 1890-х годов посол Османской империи в Вашингтоне Маврояни Бей направляет специальные инструкции в генеральные консульства в Нью-Йорке и Бостоне с целью организации непрерывной слежки за местными армянскими лидерами. В эти операции вовлекаются специальные агенты, финансируемые из бюджета Министерства иностранных дел Османской империи (Hariciye Nezareti). Один из них — шпион под кодовым именем «Ж. Б.» (J. B.) — шаг за шагом выслеживал в Америке председателя комитета «Гнчакян» в Вашингтоне Ншана Карапетяна. Один из отчетов «Ж. Б.», сохранившийся в османских архивах, раскрывает классические методы оперативного наблюдения (surveillance): «Во исполнение полученной инструкции, для выяснения положения и передвижений Ншана Карапетяна, мы вместе с чиновником М. М. отправились к дому №26 по Бруклинской улице... Я последовал за Ншаном и увидел, что он оставил множество писем в почтовом отделении на Вашингтонской улице…» Американские приключения османских дворцовых шпионов на этом не заканчиваются. В следующей публикации я расскажу о том, как другой агент под ложной журналистской «легендой» внедрился в армянские круги, и почему Османская империя была вынуждена платить миллионы самому известному частному детективному агентству США — «Пинкертону» — для шпионажа за армянами. ПРОДОЛЖЕНИЕ СЛЕДУЕТ...

🏢🏗️Զենքից ու նավթից անդին. Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության նոր ճակատը Եթե կարծում եք, թե Անկարայի ու Բաքվի համագործ
🏢🏗️Զենքից ու նավթից անդին. Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցության նոր ճակատը Եթե կարծում եք, թե Անկարայի ու Բաքվի համագործակցությունը սահմանափակվում է միայն զենքով, լոգիստիկայով ու նավթով, ապա ժամանակն է նայելու նոր օրակարգին։ Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Քաղաքային համաժողովի շրջանակներում կողմերը ստորագրեցին մի փաստաթուղթ, որն առաջին հայացքից թվում է զուտ տեխնիկական ու կենցաղային թղթաբանություն՝ հուշագիր շենքերի էներգաարդյունավետության մասին։ Սակայն իրականում այս էկոլոգիական ձևակերպման տակ թաքնված է շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական խաղ։ ▪️Ամեն ինչ սկսվում է նրանից, թե ովքեր էին նստած հանդիպման սեղանի շուրջ. այնտեղ հավաքվել էին COP29-ի և COP31-ի ղեկավարները։ Սրանով Թուրքիան և Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում են հանդես գալ որպես տարածաշրջանի էկոլոգիական և էներգետիկ օրակարգը թելադրող միասնական բլոկ, ինչը նրանց լուրջ քաղաքական կշիռ է տալիս Արևմուտքի հետ երկխոսության մեջ։ Բացի այդ, շենքերի էներգաարդյունավետությունը ենթադրում է նոր ստանդարտների ու տեխնոլոգիաների ներդրում, ինչը թուրքական շինարարական հսկաների համար հերթական երկարաժամկետ կանաչ լույսն է ադրբեջանական շուկայում։ Եթե հաշվի առնենք, թե որքան ակտիվ է թուրքական կապիտալը Արցախի օկուպացված տարածքների վերակառուցման գործում, այս պայմանագիրը նրանց ներկայությունն ավելի քան օրինական ու հեռանկարային է դարձնում։ ▪️Բայց կա նաև զուտ պրագմատիկ, տնտեսական հաշվարկ։ Ինչքան քիչ գազ ու էլեկտրաէներգիա ծախսվի Ադրբեջանի ներսում՝ հենց այդ նորագույն էներգախնայող շենքերի հաշվին, այնքան ավելի շատ հումք կմնա Արևմուտք արտահանելու համար։ Իսկ դա, ինչպես գիտենք, Անկարայի և Բաքվի համատեղ էներգետիկ գերպլանն է։ Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական ինտեգրացիան վաղուց դուրս է եկել զուտ ռազմական ոլորտից. Անկարան քայլ առ քայլ ներդնում է իր ստանդարտները Ադրբեջանի կենսագործունեության բոլոր շերտերում՝ ռազմական մեքենայից մինչև բնակելի շենքերի տանիքներ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Քանի որ վերջին օրերին կրկին ակտիվացել է Թուրքիայի ծովային հավակնությունների թեման, իսկ ես խոստացել էի մանրամասնել դրանք, ժամա
Քանի որ վերջին օրերին կրկին ակտիվացել է Թուրքիայի ծովային հավակնությունների թեման, իսկ ես խոստացել էի մանրամասնել դրանք, ժամանակն է խոսել կոնկրետ պահանջների մասին։ Սկսենք Էգեյան ծովից, որտեղ Անկարայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանում տասնամյակներով հաստատված ստատուս քվոյի վերանայմանը։ Ահա Թուրքիայի հիմնական պահանջները՝ բառացի և ըստ էության. ՄԱՍ 1 ▪️Թուրքիան կտրականապես դեմ է Էգեյան ծովում տարածքային ջրերի ընդլայնմանը մինչև 12 ծովային մղոն, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայով: Թուրքական կողմի պնդմամբ՝ դա Էգեյան ծովը կվերածի «հունական լճի», ինչն էլ հիմք է հանդիսացել Անկարայի կողմից սահմանված «casus belli»-ի (պատերազմի առիթ) համար: ▪️Անկարան պահանջում է Էգեյան ծովի արևելյան կղզիների ապառազմականացում՝ վկայակոչելով 1923թ. Լոզանի և 1947թ. Փարիզի պայմանագրերը: Ըստ թուրքական կողմի՝ Հունաստանը խախտել է այս պարտավորությունները, ինչը կասկածի տակ է դնում այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը: ▪️Թուրքիան վիճարկում է այն դրույթը, որ կղզիներն ունեն սեփական մայրցամաքային շելֆ և բացառիկ տնտեսական գոտի (ԲՏԳ): Անկարան առաջ է մղում այն թեզը, որ կղզիները չեն կարող ունենալ ծովային իրավասության գոտիներ, եթե դրանք գտնվում են մեկ այլ պետության մայրցամաքային շելֆի վրա: ▪️Թուրքիան չի ճանաչում Հունաստանի 10 մղոնանոց ազգային օդային տարածքը՝ պնդելով, որ այն պետք է համապատասխանի տարածքային ջրերի սահմանին (ներկայումս՝ 6 մղոն): Սա բերում է մշտական օդային միջադեպերի և լարվածության Էգեյան ծովի երկնքում։ ▪️6 մղոնանոց սահմանի պահպանումը Թուրքիայի համար կենսական է նեղուցներով և Իզմիրի նավահանգստից անարգել դեպի բաց ծով դուրս գալու և համաշխարհային օվկիանոսին կապվելու համար: Փաստացի, Թուրքիան փորձում է իրավական նորմերը հարմարեցնել իր աշխարհաքաղաքական շահերին՝ օգտագործելով «ուժի իրավունքը»։ Սա դասական օրինակ է, թե ինչպես է պետությունը փորձում վերանայել պատմական պայմանագրերը նոր՝ ավելի հավակնոտ դոկտրինների լույսի ներքո։ Հաջորդիվ կանդրադառնամ Թուրքիայի պահանջներին Միջերկրական ծովի շուրջ, որտեղ խաղադրույքներն էլ ավելի մեծ են։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Քանի անօդաչուների թեման բացվել է, մի հետաքրքիր նյութի էլ անդրադառնամ, որն առաջին հայացքից գուցե անհավանական թվա։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ֆրանսիան, որը տարիներ շարունակ Անկարայի ամենակոշտ քննադատն էր ու ամեն առիթով փորձում էր «սանձել» թուրքական ազդեցությունը, հիմա պայմանագիր է ստորագրում Baykar-ի հետ։ Ֆրանսիական պաշտպանական հսկա Safran-ը և թուրքական կողմը որոշել են ստեղծել մի ամբողջական «տեխնոլոգիական տանդեմ»։ Այստեղ խոսքը միայն ԱԹՍ-ի մասին չէ։ Նրանք պատրաստվում են համատեղ մշակել բարձր ճշգրտության զինամթերք և նավիգացիոն համակարգեր՝ միասին դուրս գալով միջազգային շուկա։ Ստացվում է մի հետաքրքիր հիբրիդ՝ թուրքական գործնական էֆեկտիվությունը և ֆրանսիական էլիտար տեխնոլոգիաները մեկ փաթեթում։ 📍Սա այն դեպքն է, երբ բիզնեսը քաղաքականությունից վեր է դասվում (nothing personal just business)։ Ֆրանսիան հասկացավ, որ անօդաչուների շուկայում Թուրքիային շրջանցելն այլևս գրեթե անհնար է, ուստի ավելի ձեռնտու է «փայ մտնել» այդ հաջողության մեջ ու սեփական սենսորները վաճառել թուրքական բրենդի միջոցով։ Անկարայի համար սա հերթական դիվանագիտական հաղթանակն է։ Փաստորեն, նույնիսկ ամենակարծր եվրոպական պատնեշները քանդվում են, երբ խաղի մեջ են մտնում թուրքական Bayraktar-ները։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Сегодня был «звездный час» Эрдогана в Казахстане Знаете, иногда дипломатические встречи напоминают хорошо поставленный спекта
Сегодня был «звездный час» Эрдогана в Казахстане Знаете, иногда дипломатические встречи напоминают хорошо поставленный спектакль, где каждая деталь имеет свое значение. Происходящее в Казахстане — именно из этой оперы. 🎖️Представьте: Токаев награждает Эрдогана орденом «Ходжа Ахмет Ясави» и во всеуслышание заявляет: ты — лидер тюркского мира. Это не просто жест вежливости, это официальная «печать», которой Казахстан признает за Анкарой статус «старшего брата». Но самая интересная и стратегическая часть была скрыта в бумагах — соглашение о совместном производстве беспилотников ANKA. 📡Турция сейчас ведет очень умную игру. Анкара больше не просто продавец оружия. Она создает заводы внутри стран-партнеров, как уже сделала это в Украине, Пакистане и Азербайджане. Это похоже на то, как если бы ты не просто отдал человеку телефон, а установил там свою операционную систему, навсегда привязав его к себе. Теперь казахстанская военная машина будет годами «подсажена» на турецкие технологии, детали и обновления. Это называется «технологическая зависимость», и она гораздо прочнее любой бумаги. И пока мир следит за границами, Анкара шаг за шагом выстраивает в Средней Азии собственную зону безопасности. Это один из тех многочисленных месседжей, адресованных всем — и Москве, и Пекину: в регионе появился новый «шериф», и говорит он по-турецки. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ Այսօր Էրդողանի «աստղային ժամն» էր Ղազախստանում Գիտե՞ք, երբեմն դիվանագիտական հանդիպումները նման են լավ բեմադր
arm🇦🇲/rus🇷🇺↓ Այսօր Էրդողանի «աստղային ժամն» էր Ղազախստանում Գիտե՞ք, երբեմն դիվանագիտական հանդիպումները նման են լավ բեմադրված ներկայացման, որտեղ ամեն դետալ ունի իր նշանակությունը։ Ղազախստանում տեղի ունեցածը հենց այդ օպերայից էր։ 🎖️Պատկերացրեք՝ Տոկաևը Էրդողանին պարգևատրում է «Ահմեդ Յասաուի» շքանշանով ու հայտարարում՝ դու թյուրքական աշխարհի առաջնորդն ես։ Սա պաշտոնական «կնիք» է, որով Ղազախստանը ճանաչում է Անկարայի «մեծ եղբոր» կարգավիճակը։ Բայց ամենահետաքրքիր ու ստրատեգիական հատվածը թաքնված էր թղթերի մեջ՝ ANKA անօդաչուների համատեղ արտադրությունը։ 📡Թուրքիան հիմա մի շատ խելացի խաղ է խաղում։ Անկարան այլևս ուղղակի զենք վաճառող չէ։ Նա երկրների ներսում հիմնում է գործարաններ, ինչպես արեց Ուկրաինայում, Պակիստանում ու Ադրբեջանում։ Սա նման է նրան, որ դու մեկին ոչ թե միայն հեռախոս ես տալիս, այլ քո օպերացիոն համակարգը ու նրան հավերժ պահում կախվածության մեջ։ Հիմա ղազախական ռազմական մեքենան տարիներով «կպած» է լինելու թուրքական տեխնոլոգիային, դետալներին ու թարմացումներին։ Սա կոչվում է «տեխնոլոգիական կախվածություն», որը շատ ավելի ամուր է, քան ցանկացած թուղթ։ Ու մինչ աշխարհը նայում է սահմաններին, Անկարան քայլ առ քայլ Միջին Ասիայում ստեղծում է իր սեփական անվտանգային գոտին։ Սա այն բազմաթիվ մեսիջներից մեկն է ուղղված բոլորին՝ և՛ Մոսկվային, և՛ Պեկինին, որ տարածաշրջանում նոր «շերիֆ» կա, ու նա խոսում է թուրքերեն։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

Թուրքական լրահոսի հերոսը: Akşam պարբերականը թարգմանաբար ներկայացրել է կարդրի մարդու «ելույթը» Արցախի մասին` առանց մի բառ փոխե
Թուրքական լրահոսի հերոսը: Akşam պարբերականը թարգմանաբար ներկայացրել է կարդրի մարդու «ելույթը» Արցախի մասին` առանց մի բառ փոխելու և վերլուծելու: Փոխելու և վերլուծելու կարիք չկա` մաքուր թուրքական քարոզչական խոսույթ: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

🌊🇹🇷Թուրքիան պատրաստվում է օրենսդրորեն ամրագրել իր հավակնությունները Էգեյան և Միջերկրական ծովերի վիճելի գոտիների նկատմամբ Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի խորհրդարան է ներկայացվելու օրինագիծ, որը պաշտոնապես սահմանելու է երկրի ծովային իրավասությունն այն շրջաններում, որոնք ունեն բնական գազի զգալի պաշարներ կամ հեռանկարային հանքավայրեր։ Սա Անկարայի առաջին իրավական քայլն է՝ սեփականության իրավունք հաստատելու վիճելի տարածքների էներգետիկ պաշարների նկատմամբ: Գործընթացը կարող է հանգեցնել տարածաշրջանային նոր լարվածության հատկապես Հունաստանի, Կիպրոսի և Եվրամիության հետ հարաբերություններում: 📌 Հաջորդիվ մանրամասն կանդրադառնամ Թուրքիայի ծովային պահանջներին Էգեյան ու Միջերկրական ծովերում, իսկ մինչ այդ առաջարկում եմ ընթերցել իմ հոդվածը՝ Թուրքիայի ծովային հավակնությունները պայմանավորող Mavi Vatan հայեցակարգի մասին։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

📍 Историческая редупликация: Мемуары Биранда и современный «Перекресток мира» Знаете, порой история не просто повторяется —
+1
📍 Историческая редупликация: Мемуары Биранда и современный «Перекресток мира» Знаете, порой история не просто повторяется — она над нами издевается, подсовывая те же сценарии, те же слова и те же ловушки, просто в разных десятилетиях. Сегодня я выделил для вас воспоминания одного из ключевых лиц турецкой пропагандистской машины — Мехмета Али Биранда — о его визите в Армению в 1991 году. Читая это, понимаешь, как сегодняшняя политическая повестка слово в слово была списана с турецких планов 30-летней давности. 📽️Представьте: на дворе 1991 год, Советский Союз распадается, и Биранд едет в Ереван, чтобы открыть этот «закрытый ящик». Он открыто пишет: его целью было показать турецкому обществу «обратную сторону медали». Но самое интересное здесь не журналистские приключения (хотя эпизод с поеданием долмы в самолете довольно «колоритный»), а та политическая ось, которую он намечал для нашей страны. 🎙️Биранд цитирует свой разговор с Левоном Тер-Петросяном, и именно здесь начинается дежавю. Внимание: «Положить историю в холодильник, оставить в стороне претензии по Геноциду и заняться экономикой». Знакомо? Это та самая концепция сегодняшней «реальной Армении» и отказа от исторической памяти, которую Турция пыталась насадить еще тогда. Биранд очень метко описывает турецкий стратегический расчет: он прямо заявляет, что если мы (Турция) станем «энергетической трубой» для Армении и единственной дверью на Запад, они будут вынуждены нас слушать. То есть то, что сегодня преподносится как «возможность для развития», в тексте Биранда называется своим именем — экономическое и политическое поглощение. Еще одна отвратительная параллель — тактика вбивания клина между Диаспорой и армянами Армении. В тексте Биранда проходит четкая линия: Диаспора — это «закомплексованная и богатая» масса, которая разжигает вражду, так как не несет тех лишений, что выпадают на долю жителей Армении. Сегодняшняя властная пропаганда говорит о Диаспоре почти тем же вокабуляром, представляя её как группу, препятствующую развитию страны и занимающуюся «тостовым патриотизмом» издалека. Знаете, что самое болезненное? 30 лет назад для Биранда это было долгосрочным планом и «авантюрой», а тогдашний президент Турции Озал лишь мечтал о том, что Армения откажется от Арцаха и требований справедливости, чтобы он «открыл дверь». Сегодня эта мечта стала нашей официальной государственной политикой. Читая текст Биранда, понимаешь: турецкая мысль не изменилась ни на миллиметр. Изменилась сопротивляемость Еревана. Тогда нас пытались поглотить, но мы побеждали на фронте и сохраняли свою субъектность. Сегодня нам предлагают ту же «долму» и «коньяк», но взамен требуют всё то, что делает нас фактором. Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

arm🇦🇲/rus🇷🇺↓ 📍 Պատմական ռեդուպլիկացիա. Բիրանդի հուշերն ու մերօրյա «Խաղաղության խաչմերուկը» Գիտե՞ք, երբեմն պատմությունը ո
+1
arm🇦🇲/rus🇷🇺↓ 📍 Պատմական ռեդուպլիկացիա. Բիրանդի հուշերն ու մերօրյա «Խաղաղության խաչմերուկը» Գիտե՞ք, երբեմն պատմությունը ոչ թե պարզապես կրկնվում է, այլ մեզ ծաղրում է՝ դեմ տալով նույն սցենարները, նույն բառերն ու նույն ծուղակները, բայց տարբեր տասնամյակներում։ Այսօր ձեզ համար առանձնացրել եմ թուրքական քարոզչամեքենայի առանցքային դեմքերից մեկի՝ Մեհմեդ Ալի Բիրանդի հուշերը 1991-ի իր հայաստանյան այցի մասին։ Սա կարդալիս հասկանում ես, թե ինչպես է այսօրվա քաղաքական օրակարգը բառ առ բառ արտագրվել 30 տարվա վաղեմության թուրքական ծրագրերից։ 📽️Պատկերացրեք՝ 1991 թվականն է, Խորհրդային Միությունը փլուզվում է, ու Բիրանդը գալիս է Երևան՝ բացելու այդ «փակ տուփը»։ Նա բացահայտ գրում է, որ իր նպատակն էր ցույց տալ թուրք հասարակությանը «մեդալի հակառակ կողմը»։ Բայց հետաքրքիրը լրագրողական արկածները չեն (թեև ինքնաթիռում տոլմա ուտելու դրվագը բավականին «կոլորիտային» է), այլ այն քաղաքական առանցքը, որը նա տեսնում էր մեր երկրի համար։ 🎙️Բիրանդը մեջբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իր զրույցը, ու այստեղ է, որ դեժավյուն սկսվում է։ Ուշադրություն այստեղ. «Պատմությունը դնել սառնարանը, մի կողմ թողնել Ցեղասպանության պնդումներն ու զբաղվել տնտեսությամբ»։ Ծանո՞թ է։ Սա այսօրվա «իրական Հայաստանի» ու պատմական հիշողությունից հրաժարվելու նույն թեզն է, որը Թուրքիան փորձում էր սերմանել դեռ այն ժամանակ։ Բիրանդը շատ դիպուկ է նկարագրում թուրքական ռազմավարական հաշվարկը. նա ուղղակի ասում է՝ եթե մենք լինենք Հայաստանի «էներգետիկ խողովակը» ու դեպի Արևմուտք բացվող միակ դուռը, նրանք ստիպված կլինեն մեզ լսել։ Այսինքն՝ այն, ինչ այսօր ներկայացվում է որպես «զարգացման հնարավորություն», Բիրանդի տեքստում կոչվում է ուղիղ անունով՝ տնտեսական ու քաղաքական կլանում։ Մյուս նողկալի զուգահեռը Սփյուռքի ու Հայաստանի հայի միջև սեպ խրելու մարտավարությունն է։ Բիրանդի տեքստում հստակ գիծ կա՝ Սփյուռքը «բարդույթավորված ու հարուստ» մի զանգված է, որը թշնամություն է հրահրում, քանի որ Հայաստանի հայի պես զրկանքներ չի կրում։ Այսօրվա իշխանական քարոզչությունը գրեթե նույն բառապաշարով է խոսում Սփյուռքի մասին՝ ներկայացնելով նրանց որպես Հայաստանի զարգացմանը խոչընդոտող և հեռվից «կենացային հայրենասիրությամբ» զբաղվողների խումբ։ Գիտե՞ք ինչն է ամենացավալին։ 30 տարի առաջ Բիրանդի համար սա հեռահար ծրագիր էր ու «արկածախնդրություն», իսկ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Օզալը միայն երազում էր, որ Հայաստանը կհրաժարվի Արցախից ու պահանջատիրությունից, որպեսզի ինքը «դուռը բացի»։ Այսօր այդ երազանքը դարձել է մեր պաշտոնական պետական քաղաքականությունը։ Բիրանդի տեքստը կարդալիս հասկանում ես՝ թուրքական միտքը ոչ մի միլիմետր չի փոխվել։ Փոխվել է Երևանի դիմադրողականությունը։ Այն ժամանակ մեզ փորձում էին կլանել, բայց մենք հաղթում էինք ռազմաճակատում ու պահում մեր սուբյեկտայնությունը։ Այսօր մեզ առաջարկում են նույն «տոլման» ու «կոնյակը», բայց դրա դիմաց պահանջում են այն ամենը, ինչը մեզ դարձնում է գործոն։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

📽️Իմ ռեպորտաժը «Երկիր մեդիա»-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի MİT-ի մասնակցության վերաբերյալ։ Ավելին այստեղ։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան

📍Ինչպես և սպասելի էր, Էրդողանը չի ժամանի Երևան, բայց Անկարան գտել է այս հարցի լուծումը։ Թուրքիան կներկայացնի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Սակայն այստեղ կա կարևոր հարց։ Ինչպես արդեն նշել էի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) կանոնակարգը խիստ է և պահանջում է պետությունների ղեկավարների մակարդակով մասնակցություն և Թուրքիան չի կարող «ցածր մակարդակով» ներկայացվածություն ապահովել։ Սակայն Թուրքիայի պարագայում կա սահմանադրական նյուանս։ 📑2018 թվականից սկսած Թուրքիայի փոխնախագահը զուտ «տեղակալ» չէ. նա այն միակ պաշտոնյան է, ով սահմանադրությամբ փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ և օժտված է նախագահական լիազորություններով։ Այսինքն՝ դիվանագիտական առումով Յըլմազի ներկայությունը մեկնաբանվում է որպես «պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի» մասնակցություն, ինչը թույլ է տալիս չխախտել ֆորմատը, բայց, միևնույն ժամանակ, կանխել Էրդողանի մասնակցությունը։ Արևելյան անդրադարձներ | Անժելա Սիմոնյան