cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Մեր մարզերը

Բարի գալուստ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի լրատվական պաշտոնական կայքէջ։ Մեր գործնական էջերը` Instagram: https://bit.ly/44Ms3Yd Facebook: https://bit.ly/3qZ682h Linkedin: https://bit.ly/3sLcXF8

Mostrar más
Publicaciones publicitarias
1 103
Suscriptores
+124 horas
+127 días
+2930 días
Distribuciones de tiempo de publicación

Carga de datos en curso...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Análisis de publicación
MensajesVistas
Acciones
Ver dinámicas
01
🗣 Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան 👷‍♀️ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք: Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը: 🏢 Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Սանոսյանը նաև նշել է, որ տեխնիկայի կարիք չկա, սակայն արտահագուստի կա։ |azatutyun.am|
430Loading...
02
‼️ Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը այդ կամրջով արգելված է։ Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
1791Loading...
03
🛣 Միջպետական ճանապարհը Դեբեդի վարարումից հետո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել
2140Loading...
04
📣 ՀԿ Կենտրոնում կա միանգամից 3 թափուր հաստիք 📌 Հաստիք՝ Դրամաշնորհների ղեկավարի օգնական ➡️ Աշխատանքի վայր՝ ՀԿ Կենտրոնի գրասենյակ՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1 🔎 Մանրամասները այստեղ ——— 📌 Հաստիք՝ Համայնքային համախմբող/մարզային համակարգող – ՀՀ, հարավ ➡️ Գործունեության աշխարհագրական ծածկույթ՝ ներգրավվող աշխատակիցը պետք է աշխատի ՀՀ Սյունիք, Վայոց Ձոր և Արարատ մարզերի 6 ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կառույցների) հետ։ 🔎 Մանրամասները այստեղ ——— 📌 Հաստիք՝ Համայնքային համախմբող /մարզային համակարգող – ՀՀ, հյուսիս ➡️ Աշխատողի տեղակայման վայր` ՀԿ Կենտրոնի գրասենյակ (ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1) 🔎 Մանրամասները այստեղ
2401Loading...
05
🤖 STEM խթանման մրցանակաբաշխություն ⏰ Դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը։ Աղջիկները պետք են գիտությանը. միացեք, մասնակցեք, հաղթեք❗ Դիմելու համար այստեղ։
2420Loading...
06
Որպեսզի զբոսաշրջիկը մնա գյուղում Գոշում նոր հյուրատներ են կառուցվում
2810Loading...
07
♦️ Հունիսի 22-ին Դիլիջանում կմեկնարկի 2-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ 🔹 Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։ 〽️ Դիլիջան համայնքի այն ռեստորանների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են փառատոնին տաղավարային մասնակցությամբ, հունիսի 4-ին` ժամը 11:00-ին, կարող են մոտենալ Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճ` մասնակցության պայմաններին ծանոթանալու և հաջորդ քայլերին տեղեկանալու համար:
3031Loading...
08
📢 Վանաձոր համայնքի երիտասարդների համար մեդիագրագիտության երկօրյա դասընթաց հունիսի 6-7-ե 🟢Դասընթացի շրջանակներում կկզամակերպվի երկու դասընթաց՝ 👉🏻 քննադատական մտածողության, 👉🏻 փաստերի ստուգում։   🔎 Դասընթացին կարող են մասնակցել Վանաձոր համայնքի 14-25 տարեկան երիտասարդները։ 📝 Գրանցումը այստեղ ⏳ Վերջնաժամկետը հունիսի 3։
2820Loading...
09
📣 Հիշեցնենք, որ ՈՄԱ-Գյումրին մեկնարկում է նոր 3-ամսյա անվճար դասընթաց, որի մեկնարկը հունիսի 21-ից է։ Մանրամասները այստեղ
2850Loading...
10
💧 Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում այսօր ժամը 08։00-ի դրությամբ երեկվա նույն ժամին դիտված ջրի մակարդակների համեմատ դիտվել է ջրի մակարդակների նվազում. 🔸 Դեբեդ գետի Այրում դիտակետում՝ 105 սմ-ով, 🔸 Ձորագետ գետում՝ 70 սմ-ով, 🔸 Փամբակ գետում՝ 50 սմ-ով, 🔸 Տաշիր գետում՝ 57 սմ-ով, 🔸 Աղստև գետի Դիլիջան դիտակետում՝ 50 սմ-ով, 🔸 Կիրանց գետի ավազանում՝ 125 սմ-ով: 🔸 Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի մակարդակը մայիսի 27-ի 08։00-ի դրությամբ մայիսի 26-ի 08։00-ին դիտված մակարդակի համեմատ բարձրացել է 35 սմ-ով, սակայն մայիսի 26-ի ժամը 20։00-ին դիտված մակարդակի համեմատ նվազել է 30 սմ-ով։ 🌧 Մայիսի 25-ի ցերեկը և 26-ի գիշերը Լոռիում ու Տավուշում դիտվել է 40-54մմ անձրև, իսկ 26-ի ցերեկը և 27-ի գիշերը տեղումների քանակը կազմել է 2-7մմ, որը 38-47մմ պակաս է նախորդ օրը դիտված տեղումների քանակից։ [ՇՄՆ]
3250Loading...
11
Լոռիում շտապ փչովի նավակներ են պետք, որ հասցնենք աղետի գոտի։ Կապվել ՈՄԱ Վանաձորի հետ՝ գրելով կամ զանգելով։ Խնդրում ենք տարածել։
5083Loading...
12
❗️Սիրելի հետևորդներ մեր վեբինարը սկսել ենք, շտապեք միանալ։
4192Loading...
13
🔸«Առաջին ալիքի» հետ զրույցում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնել է. ❗«Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել։ Նախնական տվյալներով աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր»։
3911Loading...
14
Հայաստանի 5️⃣0️⃣ դպրոց գալիք ուսումնական տարում ևս կհամալրվի նոր սմարթ-էկրաններով 🗓 Մայիսի 20-ին ավարտվեց «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթին նախագծերի ներկայացման ժամկետը. ընդհանուր ներկայացվել է 143 նախագիծ: Սա նշանակում է, որ առաջիկա երեք շաբաթների ընթացքում մրցութային հանձնաժողովը դիտարկելու է ներկայացված բոլոր նախագծերը, և արդեն նոր ուսումնական տարում ևս 5️⃣0️⃣ դպրոց կարողանալու է կիրառել «Աշխարհացույց»-ի բոլոր հնարավորությունները՝ ժամանակակից սմարթ-էկրանների միջոցով: ℹ️ Հիշեցնենք, որ «Սմարթ-էկրաններ Աշխարհացույցի դպրոցներին 2024» մրցույթի 1-ին փուլին մասնակցել է շուրջ 170 դպրոց Երևանից և հանրապետության բոլոր մարզերից:
3800Loading...
15
📌 Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները` հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների պատճառով։ [ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն]
3271Loading...
16
📌 Վարքականոններ ջրհեհեղի դեպքում. 🔸 Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ․ - Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում: - Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք: - Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար: - Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը անանցանելի սովորական մեքենաների համար: - Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից: - Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):  [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]
3260Loading...
17
‼️ Հիշեցում Հիշեցնենք, որ այսօր 20:00-ին սյունեցի Հովսեփ Հակոբյանի հետ խոսելու ենք գյուղում ապրելուց, գյուղական կյանքից և գյուղի ու մարզի հնարավորություններից։։ 📌 Հովսեփը ապրում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում։ Մեր երիտասարդ խոսնակը ուներ մեծ հնարավորություններ մայրաքաղաք տեղափոխվելու, այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու, բայց նախընտրեց մնալ գյուղում և շենացնել այն։
2871Loading...
18
𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 տեխնոլոգիական գագաթնաժողովը ընդլայնում է իր սահմանները․․․․ 📣 ԱՌԱՋԻՆ անգամ գագաթնաժողովը տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և կմիավորի մարզային ՏՏ ընկերություններին, ստարտափներին և բոլորին, ովքեր հետաքրքրված են մարզերում Թվային հնարավորություններով։ Գագաթնաժողովին մեր խոսնակները կքննարկեն՝ 📌 Ստարտափները մարզերում 📌 Մարդկային կապիտալը մարզերում 📌 Ներդրումները մարզերում Զուգահեռ տեղի է ունենալու EXPO, որտեղ տարբեր ոլորտային ընկերություններ և՛ մարզերից, և՛ Երևանից կարող են մասնակցել՝ ներկայացնելով իրենց պրոդուկտները կամ առաջարկվող խելացի լուծումները։ EXPO-ի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար գրեք [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարեք՝ 37498557272։ 📌 Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է, բայց ՀԱՍՏԱՏՎԱԾ տոմսերով։ Նախագրանցման համար այստեղ Գագագթնաժողովը տեղի կունենա՝ 📅Հուլիսի 4-ին, ⏰Ժամը՝ 12:00-ին, 📍Վայրը՝ Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում:
2962Loading...
19
📍Սիրելի՛ վարդենիսցիներ մայիսի 28-ին Վարդենիսի Բժշկա-հումանիտար քոլեջը հրավիրում է բոլորիդ Մաքենիս վանական համալիր, ներկա գտնվելու հերթական կրթական միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվելու են` ազգային երգ, պար, ավանդական ուտեստներ։ Լինելու են տաղավարներ, որտեղ ծանոթանալու եք քոլեջի կրթական ծրագրերին, մասնագետներին և ծանոթանալու եք առաջիկա ծրագրերին։ 🚌 Այդ օրը հյուրերի համար գործելու է անվճար ուղևորափոխադրում հետևյալ ուղղություններով՝ 11:00 ՎԲՀՔ -Մաքենյաց վանք 16:00 Մաքենյաց վանք-ՎԲՀՔ Մասնակցելու համար պարզապես պետք է անցնել հետևյալ հղումով:
3371Loading...
20
❗Դեբեդի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, 🔸 Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, 🔸 Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր: Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։ 🔸 Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։ 🔸 Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ 🔸 Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ [ՀՀ ՆԳՆ]
3263Loading...
21
📽 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը՝ Դեբեդի վարարումից հետո։ [Տեսանյութը «Վարորդի Ընկեր» ֆեյսբուքյան խմբից]
3306Loading...
22
Սյունիքի մարզում ներկա պահի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրից արդեն օգտվում է 130 ընտանիք: ✅ Մարզից ներկայացված ու հաստատված 130 հայտից արդեն իսկ վարկավորվել է 50-ը։ 💬 Այս միջոցառման շրջանակում քաղաքացիները հնարավորություն ունեն հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝ ➡️ ունենալ գրանցված ամուսնություն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, ➡️ ամուսիններից առնվազն մեկը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ ✅ Միջոցառման շահառու կարող են դառնալ նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածները։
3432Loading...
23
«Անվտանգություն և Ժողովրդավարություն. Երիտասարդների ներգրավվածությունը» խորագրով Սյունիքի Երիտասարդական Ֆորում: Մանրամասները տեսահոլովակում
3081Loading...
24
📢 Արցախցի պատանիներին համար մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման ծրագիր Երևանում 📌 EU4Youth Alumni Network ծրագրի  շրջանակներում 12-18 տարեկան Արցախից տեղահանված երևանաբնակ կամ Երևանին մոտ մարզերում ապրող դեռահասներին հրավիրում են միանալու "EmpowerUp" նախագծին, որը հինգամսյա դասընթացների շարք է ուղղված զարգացմանը (յուրաքանչյուր ամիս 1-2 դասընթաց)  ծրագիր է ուղղված երիդասարդների կարիերայի զարգացմանը, որի ընթացքում ամսական 1-2 հանդիպման ընթացքում (օնլայն և օֆլայն)։ 💰Նախագծի ընթացքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցում են, իսկ ակտիվ մասնակցության պարագայում նախագծի ավարտին տրվելու են մասնակցության հավաստագրեր։ 📝 Կարող եք գրանցվել այստեղ ⏳ Վերջնաժամկետը հունիսի 1!!!
2990Loading...
25
🔊 ՀՀ մի շարք համայնքներից երիտասարդական աշխատողների համար վերապատրաստման դասընթաց Գյումրիում հունիսի 3-5-ը 🔹 Դասընթացի նպատակն է. երիտասարդական աշխատողներին տրամադրել տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ տեղական մակարդակում երիտասարդական խմբերի քաղաքացիական ակտիվությանը սատարելու համար: Կարող են դիմել 18-ից 30 տարեկան պրոֆեսիոնալ կամ կամավոր երիտասարդական աշխատանքի փորձառություն ունեցող անձինք, **Գյումրի, Արթիկ, Սպիտակ, Արմավիր, Վաղարշապատ և Գավառ համայնքներից**։ 🔹 Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները: Դասընթացին մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար անցեք հղումով: Գրանցվելու վերջնաժամկետն է մայիսի 29-ը, ժամը` 23:59:
3111Loading...
26
𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨𝐮𝐧𝐭𝐚𝐢𝐧𝐬 տեխնոլոգիական գագաթնաժողովը ընդլայնում է իր սահմանները․․․․ 📣 ԱՌԱՋԻՆ անգամ գագաթնաժողովը տեղի կունենա Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և կմիավորի մարզային ՏՏ ընկերություններին, ստարտափներին և բոլորին, ովքեր հետաքրքրված են մարզերում Թվային հնարավորություններով։ Գագաթնաժողովին մեր խոսնակները կքննարկեն՝ 📌 Ստարտափները մարզերում 📌 Մարդկային կապիտալը մարզերում 📌 Ներդրումները մարզերում Զուգահեռ տեղի է ունենալու EXPO, որտեղ տարբեր ոլորտային ընկերություններ և՛ մարզերից, և՛ Երևանից կարող են մասնակցել՝ ներկայացնելով իրենց պրոդուկտները կամ առաջարկվող խելացի լուծումները։ EXPO-ի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար գրեք [email protected] էլ․ հասցեով կամ զանգահարեք՝ 37498557272։ 📌 Մասնակցությունը ԱՆՎՃԱՐ է, բայց ՀԱՍՏԱՏՎԱԾ տոմսերով։ Նախագրանցման համար այստեղ Գագագթնաժողովը տեղի կունենա՝ 📅Հուլիսի 4-ին, ⏰Ժամը՝ 12:00-ին, 📍Վայրը՝ Գյումրի տեխնոլոգիական կենտրոնում:
10Loading...
27
Պարատո՜ն 🎉 Մայիսի վերջին ուրբաթը նույնպես նվիրելու ենք մեր ազգային արժեքների վերականգմանը։ Հայաստանի տարբեր համայնքներում անցկցվելու են ազգային պարերի տոնախմբություն։ ՊԱՐԱՏՈՆԻ նպատակն է Երևանում ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն անցկացվող ազգային պարերին միանալ նաև մարզերում և սփյուռքում։ Այս անգամ լինելու են👇 📍 Լոռու մարզ, Վանաձոր, Շառլ Ազնավորի անվան մշակույթի պալատի բակ, 📍 Շիրակի մարզ, Գյումրի, Աբովյան 218, 📍 Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Խաչիկ գյուղ, Գյուղամիջյան հրապարակ, 📍 Սյունիքի մարզ, Գորիս, Դրամատիկական թատրոնի ֆոյե։
3333Loading...
28
😍 Էլի՜ կիրակի, էլի՜ վեբինար «Մեր մարզերը» լրատվականում։ 😊 Մեր հաջորդ վեբինարի խոսնակը մարզեցի Հովսեփ Հակոբյանն է։ 📌 Հովսեփը ապրում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում։ Մեր երիտասարդ խոսնակը ուներ մեծ հնարավորություններ մայրաքաղաք տեղափոխվելու, այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու, բայց նախընտրեց մնալ գյուղում և շենացնել այն։ Հովսեփի հետ կխոսենք գյուղում ապրելուց, գյուղական կյանքից և գյուղի ու մարզի հնարավորություններից։ 🤩 Դե ինչ սպասում ենք բոլորիդ 📆 մայիսի 26-ին, Մեր մշտական ժամին՝ 🕘 20:00-ին։
3904Loading...
29
😍 Էլի՜ կիրակի, էլի՜ վեբինար «Մեր մարզերը» լրատվականում։ 😊 Մեր հաջորդ վեբինարի խոսնակը մարզեցի Հովսեփ Հակոբյանն է։ 📌 Հովսեփը ապրում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում։ Մեր երիտասարդ խոսնակը ուներ մեծ հնարավորություններ մայրաքաղաք տեղափոխվելու, այնտեղ բարձրագույն կրթություն ստանալու, բայց նախընտրեց մնալ գյուղում և շենացնել այն։ Հովսեփի հետ կխոսենք գյուղում ապրելուց, գյուղական կյանքից և գյուղի ու մարզի հնարավորություններից։ 🤩 Դե ինչ սպասում ենք բոլորիդ 📆 մայիսի 26ին Մեր մշտական ժամին՝ 🕘 20:00-ին։
10Loading...
30
«ԱՊԱկենտրոնացում» հաղորդման հերոսը Արա Հարությունյանն է, որը միացել է «Դասավանդի՛ր, Հայաստանին» և Երևանից տեղափոխվել Արցախ՝ ֆիզիկա դասավանդելու, այնուհետև տեղափոխվել է Լոռու մարզ, որտեղ աշխատում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում։
3380Loading...
31
Ուսանողի Տունը մարզաբնակ ուսանողներին հնարավորություն է տալիս՝ ✅ բնակվել հարմարվետ ու տեխնիկապես հագեցած Տանը ✅ բուհին զուգահեռ ստանալ -ոչ ֆորմալ կրթություն -փորձի փոխանակումներ -մասնակցել սեմինարների -այցելել տարբեր կազմակերպություններ -արշավել՝ բացահայտելով Հայաստանը -իրականացնել համայնքային ակտիվացման ծրագրեր ✅ նպաստել սեփական համայնքի ակտիվացմանը, ✅ ձեռք բերել որակյալ կապեր և ընկերներ։ Դե ինչ եթե մարզաբնակ ուսանող եք և սովորում եք Երևանի որևէ բուհի կամ քոլեջի 1-ին/2-րդ կուրսում, ապա շտապե՛ք լրացնել հայտադիմումը
3413Loading...
32
Փոխողները... «ԱպաԿենտրոն» հաղորդման հյուրը Պողոս Մամիկոնյանն է: Պարտադիր զինվորական ծառայությունից անմիջապես հետո «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է գյուղ Լերմոնոտովո և այնտեղ է նույնիսկ ծրագրի ավարտից հետո: Նա, ով թողնելով քաղաքի «լույսերն» ու «գույները», որոշել է գնալ մարզ, իր հնարավորությունները ներդնել համայնքի զարգացման մեջ և փոխարենը ստանալ բնություն, մաքուր օդ, տարածական և ժամանակային ազատ հնարավորություններ: Համայնքում մի քանի խնդիր է կարողացել լուծել: Առաջինը հացի փռի գործարկումն էր, երկրորդը աղբահանության խնդիրը, իսկ վճարային տերմինալի առկայության խնդիրը դեռևս մնում է ակտուալ: Մարզեր տեղափոխված / վերադարձած եվ փոփոխություններ բերող երիտասարդների մասին է «ԱՊԱԿԵՆՏՐՈՆ» փոդքաստը, որ արվում է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի հետ համատեղ։
3310Loading...
33
Գորիսի կենտրոնական զբոսայգին բարեկարգվում է
4091Loading...
34
💡Շարունակվում են Բերքաբերի երիտասարդական կրթական HUB-ի շինարարական աշխատանքները: 🖇Շուրջ 3 ամիսների ինտեսնիվ աշխատանքների արդյունքում, կենտրոնը շուտով պատրաստ կլինի ծառայելու որպես բաց հարթակ Բերքաբերի և հարակից այլ բնակավայրերի երիտասարդների համար՝ նրանց տրամադրելով կրթական ծառայություններ, միևնույն ժամանակ հանդիսանալով համայնքային հանդիպումների և զանազան միջոցառումների իրականացման վայր:
3500Loading...
Photo unavailableShow in Telegram
🗣 Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան 👷‍♀️ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք: Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը: 🏢 Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Սանոսյանը նաև նշել է, որ տեխնիկայի կարիք չկա, սակայն արտահագուստի կա։ |azatutyun.am|
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
‼️ Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը այդ կամրջով արգելված է։ Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
Mostrar todo...
4😭 1
🛣 Միջպետական ճանապարհը Դեբեդի վարարումից հետո. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը լուսանկարներ է հրապարակել
Mostrar todo...
😢 4 1
Photo unavailableShow in Telegram
📣 ՀԿ Կենտրոնում կա միանգամից 3 թափուր հաստիք 📌 Հաստիք՝ Դրամաշնորհների ղեկավարի օգնական ➡️ Աշխատանքի վայր՝ ՀԿ Կենտրոնի գրասենյակ՝ ք․ Վանաձոր, Խորենացի 6/1 🔎 Մանրամասները այստեղ ——— 📌 Հաստիք՝ Համայնքային համախմբող/մարզային համակարգող – ՀՀ, հարավ ➡️ Գործունեության աշխարհագրական ծածկույթ՝ ներգրավվող աշխատակիցը պետք է աշխատի ՀՀ Սյունիք, Վայոց Ձոր և Արարատ մարզերի 6 ՔՀԿ-ների (քաղաքացիական հասարակության կառույցների) հետ։ 🔎 Մանրամասները այստեղ ——— 📌 Հաստիք՝ Համայնքային համախմբող /մարզային համակարգող – ՀՀ, հյուսիս ➡️ Աշխատողի տեղակայման վայր` ՀԿ Կենտրոնի գրասենյակ (ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Խորենացի 6/1) 🔎 Մանրամասները այստեղ
Mostrar todo...
3
🤖 STEM խթանման մրցանակաբաշխություն ⏰ Դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը։ Աղջիկները պետք են գիտությանը. միացեք, մասնակցեք, հաղթեք❗ Դիմելու համար այստեղ։
Mostrar todo...
STEM խթանման մրցանակաբաշխություն

Աղջիկները պետք են գիտությանը. միացեք, մասնակցեք, հաղթեք ❗ 🤖 FEMINNO-ն մեկնարկում է նոր ծրագիր, որն ուղղված է խթանելու դպրոցահասակ աղջիկների հետաքրքրությունը STEM/ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում, ինչպես նաև նպաստելու նրանց մասնագիտական կողմնորոշմանը։ 🔍 Քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն, հանրահաշիվ, աստղագիտություն, աշխարհագրություն, կենսաբանություն, ինֆորմատիկա - եթե քեզ հետաքրքրում են այս առարկաները, ապա այս մրցույթը հիանալի հնարավորություն է, քանի որ STEM/ԳՏՃՄ ոլորտները որպես կանոն ներառում են հենց նշված դպրոցական առարկաները։ 💡 Մենք փնտրում ենք աղջիկների, որոնք ուզում են փորձել իրենց ուժերը STEM/ԳՏՃՄ ուղղություններում և վստահ են, որ կարող են հավաքել 2-5 հոգանոց ընկերական թիմ։ Ծրագրին միացած մենթորների աջակցությամբ այդ թիմերը մտնելու են մրցակցության մեջ։ 🙋🏻‍♀️ Մասնակցել կարող են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում ապրող 7-11-րդ դասարաններում սովորող աղջիկները։ 🖇️ Ծրագիրն ընթանալու է 3 փուլով՝ - առաջին փուլում հաստատվելու են թիմերն ըստ մարզերի, - երկրորդ փուլում, որը…

2
02:27
Video unavailableShow in Telegram
Որպեսզի զբոսաշրջիկը մնա գյուղում Գոշում նոր հյուրատներ են կառուցվում
Mostrar todo...
8
Photo unavailableShow in Telegram
♦️ Հունիսի 22-ին Դիլիջանում կմեկնարկի 2-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ 🔹 Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։ 〽️ Դիլիջան համայնքի այն ռեստորանների ներկայացուցիչները, որոնք հետաքրքրված են փառատոնին տաղավարային մասնակցությամբ, հունիսի 4-ին` ժամը 11:00-ին, կարող են մոտենալ Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճ` մասնակցության պայմաններին ծանոթանալու և հաջորդ քայլերին տեղեկանալու համար:
Mostrar todo...
3
Photo unavailableShow in Telegram
📢 Վանաձոր համայնքի երիտասարդների համար մեդիագրագիտության երկօրյա դասընթաց հունիսի 6-7-ե 🟢Դասընթացի շրջանակներում կկզամակերպվի երկու դասընթաց՝ 👉🏻 քննադատական մտածողության, 👉🏻 փաստերի ստուգում։   🔎 Դասընթացին կարող են մասնակցել Վանաձոր համայնքի 14-25 տարեկան երիտասարդները։ 📝 Գրանցումը այստեղ ⏳ Վերջնաժամկետը հունիսի 3։
Mostrar todo...
5

6👍 4