cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Artsakhlur.am

Mostrar más
Publicaciones publicitarias
2 458
Suscriptores
-224 horas
-117 días
-5330 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների ի չարը օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Արման Թաթոյան
Mostrar todo...
Չպետք է թույլ տալ, որ իշխանությունը Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները դարձնի քաղաքական սակարկությունների առարկա. Արման Թաթոյան

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Դա հենց սահմանադրական կարգի տապալում է: Չպետք է թույլ տալ, որ մեր Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները գործող քաղաքական իշխանությունը դարձնի քաղաքական սակարկությունների առարկա, պաշտոններ

Ալիևը Կանադայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ մի շատ կարևոր արձանագրում է արել, որը վրիպել է հայկական մեդիայի ուշադրության կենտրոնից։ Բաքվի բռնապետն ասում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ չի բացառում պայմանագրի սկզբունքների նախաստորագրումը, որից հետո նոր կարելի կլինի մտածել խաղաղության պայմանագրի մասին։ 28 տարի աշխարհը չկարողացավ հաջողության հասնել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման մեջ, հիմա իրենից արագացված ռեժիմով խաղաղության պայմանագիր ստորագրել են պահանջում։ Իշխանամերձ minval.az-ը Ալիևի այս խոսքերը «սառը ցնցուղ» համարեց` դիվանագիտական լեզվից թարգմանելով, որպես պաշտոնական Բաքվի կողմից երկարատև պրոցեսի պատրաստակամություն։ Փաստորեն Ալիևը Փաշինյանին ասում է՝ նախաստորագրմամբ պատրաստ եմ քեզ բոնուս տալ, որպեսզի հայ ժողովրդի համար նոր զիջումները կարողանաս սիրուն փաթեթավորել։ Բայց խաղաղության մասին մոռացիր, այն չի գալու, այն լինելու է «երկարաժամկետ պրոցես»,որի ընթացքում, ըստ հնարավորության ամեն ինչ կարվի Հայաստանի Հանրապետությանը պետականությունից զրկելու համար։ Արամայիս Աղաբեկյան
Mostrar todo...
🇦🇲🇺🇸 Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը այցելել է Վայոց ձոր: 📌 Պատվիրակությունը հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ և դիտարկել իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Mostrar todo...
00:11
Video unavailableShow in Telegram
Մի փոքր երկար սպասեցիք, բայց հաստատ արժեր 🤭 Վերջապես ներկայացնում ենք Ձեզ PoPuti հարթակը, որն ամենօրյա ներքաղաքային և միջքաղաքային ուղևորությունները դարձնում է շահավետ, հարմարավետ, արագ և հաճելի։ Ներբեռնիր PoPuti հավելվածը App Store և Google Play-ից հիմա, որ երթևեկես հարմար ու մատչելի այսօրվանից սկսած 😌 Հավելվածը ներբեռնելու հղումը մեկնաբանության բաժնում 👇🏼 #poputi #երթևեկություն #հարմար #մատչելի #ուղևորափոխադրում #միջքաղաքայիներթևեկություն #տրանսպորտ PoPuti ֆեյսբուքյան էջից.
Mostrar todo...
2.29 MB
1
Մարտի 28-ին Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը չի հեռարձակել ապօրինաբար Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խոսքը պարունակող ֆիլմը։ Ֆիլմը հայկական մեդիայում ներկայացվել է որպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույց,բայց նրա անոնսից կարելի էր ենթադրել,որ այն նաև<< լույս պիտի սփռեր>> Ադրբեջանի կողմից իրականացված <<հատուկ ռազմական գործողության>> մանրամասների և դրան նախորդած իրադարձությունների վրա։ Ֆիլմի ցուցադրության չեղարկմանը հետևել է Տավուշում <<սահմանազատման և սահմանագծման>> կեղծ օրակարգի տակ արված նոր զիջումները,որը ադրբեջանական կողմը գնահատել է,որպես ստրատեգիական կետերի գրավում և դիրքերի բարելավում։ Շատ փորձագետներ այս երկու իրադարձությունը կապել են իրար հետ,նոր զիջումները համարելով ֆիլմի չեղարկման գին։ Հիմնական փաստարկը ՀՀ-ի դեմ տրվելիք ցուցմունքներն էին,որը չէր կարող ունենալ իրավական հետևանք,զուտ այն պատճառով,որ ռազմագերիների ցուցմունքները միջազգային իրավունքով ի սկզբանե առոչինչ են։ Տեղեկատվական առումով ազդեցություն կլիներ,բայց դե դա շատ թույլ ազդեցության լծակ է.հազար մուտիլոֆկաների մեջ վարպետ Փաշինյանը դժվար զիջման գնար զուտ տեղեկատվական բաղադրիչից դրդված։ Հիմա էլ Բաքվի կողմից նախաքննության ավարտի և դատական նիստի սկսման անոնսն է արվել և միաժամանակ դրվել նոր պահանջներ։ Փաշինյանի վարքագծին այս իրավիճակում հետաքրքիր կլինի հետևել։ Իմ կարծիքով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցմունքների մեջ ՀՀ-ն թիրախավորող ցուցմունքներից բացի,ցուցմունքներ կան որոնք թիրախավորում են ուղիղ Փաշինյանին,վերաբերում են նրա անձին և պարունակում են փաստական ապացույցներ։ Այդ ցուցմունքները կարող են լուրջ հարվածներ հասցնել նրան ներքաղաքակաան իմաստով,որն էլ ստիպում է վերջինիս գնալ առաջարկվող զիջումներին։ Ես ենթադրություն ունեմ անգամ այդ ցուցմունքների բովանդակության մասով,բայց այս փուլում կնախընտրեմ այդ մասին դեռևս չխոսել։ Արամայիս Աղաբեկյան
Mostrar todo...
00:23
Video unavailableShow in Telegram
«Ты — русская свинья. Ты свинота, ты с**шь там, где ешь!» Живущий и работающий в России азербайджанский «боец» поп-ММА Джавид Рзаев с ринга вслух высказал всë что думает о русских. 👋👋👉⬇️ https://t.me/+5bSS1J54NrNjOWYy
Mostrar todo...
8.09 MB
3
🇦🇲, 🇺🇸 Ադրբեջան <<խաղաղասեր>> իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝ 1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։ Հայստանում պետք է տեղակայվեն զինված ուժեր այն երկրից, որը դաշնակից է Ադրբեջանին ու վայելում է վստահություն (ակնհայտ է չէ՞ որ երկիրն է)։ Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով. 2) «արևմտյան ադրբեջանցիների» ադրբեջաներենով կրթության իրավունքի ապահովում։ Այս առաջարկները «Արևմտյան Ադրբեջան» օկուպացիոն հայեցակարգի նոր զարգացումներ են, որոնք հիմնված են բացարձակ կեղծիքի վրա, որ անտեսել չի կարելի։ Ընդ որում, ադրբեջանական իշխանական տարբեր աղբյուրներ նշում են, որ «վերաբնանեցման» ենթակաների թիվը 300,000 է: Դրանք ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանության խաղաղասիրությունը կեղծ է, շղարշ է արտաքին աշխարհի համար։ Իրականում, տարվում է Հայաստանն օկուպացնելու քաղաքականություն. պարզապես դա արվում է մարդասիրական քողի ներքո։ Սա այն է, ինչ արվեց Արցախի նկատմամբ. սկզբում էթնիկ զտումների իրական նպատակով Արցախի մեկուսացումն էր «էկոակտիվիստներով», հետո ադրբեջանական անցակետի տեղադրումը և Արցախ տանող ճանապարհների ամբողջական արգելափակումը, իսկ դրանից հետո էլ զինված հարձակումներն Արցախի նկատմամբ։ Այս ամենը ցուցադրվել է ադրբեջանական իշխանության «Baku TV» հեռուստատեսությամբ, որտեղ «հիմնավորվում է» կեղծ փաստեր ներկայացնելով: Արման Թաթոյան
Mostrar todo...
👍 1
Վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ 📌«Հիմնականում երկկողմ բանակցությունները տեղի կունենան հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև ՇՀԿ գագաթնաժողովի բացումը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
📌 ՀՀ ԶՈՒ-ին պակասում են հակահարձակում իրականացնելու հնարավորություն ունեցող զորամասեր ✍️ Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Արման Պետրոսյանը գրում է Ինչպես 2020 թ-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա ՀՀ ԶՈՒ-ին պակասում են հակահարձակում իրականացնելու հնարավորություն ունեցող զորամասեր: Ինչի՞ համար են պետք այդպիսի զորամասերը: 1. Այդպիսի զորամասերի առկայությունը կստիպի հակառակորդին լինել զուսպ՝ ցանկացած ուղղությամբ ճեղքում իրականացնելիս: 🛡️ 2. Թեկուզև առաջնագիծը ճեղքելու և մեր տարածք ներխուժելու դեպքում էլ չեն ունենա երկարատև հաջողություն, քանի որ հակահարձակման միջոցով ՀՀ ԶՈւ-ն արդեն կկարողանա փակել այդ ճեղքված հատվածը, որի հետևանքով էլ արդեն հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները կհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով սնուցման բոլոր միջոցներից: ⚔️ . . . Նկարում Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանն է, ով հերոսի կոչումը ստանալու պահին խոցել էր 15 տանկ և մեկ հետևակի մարտական մեքենա: 🇦🇲 🌐 Ամբողջական հոդվածը կարդացեք մեր կայքում՝ https://martakan.am/posts/CBhfk4Ux7A3oYljzbsR8
Mostrar todo...
3
"Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը պետք է լինի ցանկացած համաձայնագրի հիմքը". 🇺🇲Ջեյմս Ուորլիք. ԵԱՀԿ Մինսկի խմբի 🇺🇲ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը 🇦🇲հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի(Արցախ) հայերի վերադարձի հարցը՝ նշելով, որ «գնդակն Ալիևի դաշտում է»։ 🔻Նրա խոսքով, ցանկացած համաձայնագրի հիմքում պետք է լինի 🇦🇲Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը. Սա այն հարցն է, որին 🇦🇿Ալիևը պետք է պետական ​​գործչի դիրք գրավի և գիտակցի, որ դա կարևոր է ապագայի համար։ 🔻Նախկին համանախագահը, խոսելով պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի Հայաստան կատարած այցի մասին, նաև ընդգծեց, որ Կենտրոնական Ասիան Սև և Միջերկրական ծովերի հետ կապելը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար։ Օ՛Բրայենը խոսեց առևտրի մասին, և այն շատ կարևոր ոլորտ կդառնա, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն։ Շատերը հիշում են, որ խորհրդային տարիներին Հայաստանի տարածքով երկաթգիծ էր անցնում, որը հասնում էր Նախիջևան, իսկ հետո՝ Թուրքիա։ Այս երկաթուղին մեծ նշանակություն կունենա ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տնտեսական վիճակի բարելավման համար։ Կարծում եմ, որ շուտով կքննարկվի խաղաղության պայմանագիր։ Եթե ​​🇦🇲Հայաստանի և 🇦🇿Ադրբեջանի հարաբերությունները լուծվեն, դա ճանապարհ կհարթի 🇹🇷Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար 🔻Ուորլիքը խաղաղ գործընթացի համար օգտակար չի համարել 🇦🇲Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու 🇦🇿Բաքվի պահանջը. Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները ի վերջո պետք է փոխվեն, բայց դա հիմա հաշտության պայմանագրում ներառելը օգտակար քայլ չէ։ Հուսով եմ, որ փակ դռների հետևում Հայաստանի Հանրապետությունը կարող է երաշխիքներ տալ, որ այն դրույթները, որոնք Ադրբեջանը կցանկանար տեսնել, ինչ-որ պահի կբացառվեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, բայց դրանք չեն կարող լինել այն համաձայնագրի մաս, որը, կարծում ենք, կկազմակերպվի։ կստորագրվի մոտ ապագայում։
Mostrar todo...
7👍 1
Elige un Plan Diferente

Tu plan actual sólo permite el análisis de 5 canales. Para obtener más, elige otro plan.