cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

Արցախի լրատվական

<<ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ>> լրատվական գործակալություն ❗️Մենք ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhilratvakan/ ❗️Մեր կայքէջը՝ https://artsakhilratvakan.am

Mostrar más
Publicaciones publicitarias
3 902
Suscriptores
-524 horas
-277 días
-10930 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

📢 Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ ✅ հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), ✅ հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, ✅ օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝ 📌 Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝ ․ 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, ․ 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն, ․ զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն, ․ գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը, ․ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ 📌 Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝ ☑️ 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, ☑️ 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։ 📌 Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝ ․ ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։ Աջակցության չափը կազմում է՝ • 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1), • 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2), • 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառություն կկազմեն Երևանի 1-ին և 2-րդ գոտիները), • 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի։
Mostrar todo...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Web site created using create-react-app

👍 7🤮 2
Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության: Անկախ նրանից, որ Մարտական Եղբայրություն միաբանությունը որևէ իրական՝ խորքային ու բովանդակային, գաղափարական ու քաղաքական հակադրություն չի տեսնում ներկա կառավարության և «Սրբազան շարժման» միջև, մենք խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների դեմ: Անհամաչափ ուժի կիրառումը չունի որևէ արդարացում, և նման դրսևորումները նախա-«հեղափոխական» Հայաստանում հանրությունը դատապարտում էր՝ անկախ ուղեկցող հանգամանքներից: Հիշեցնենք նաև, որ լուսարձակ նռնակներ վերջին անգամ Հայաստանում ցուցարարների դեմ կիրառվել են 2004 թ.-ի ապրիլի 12-ին նույն Բաղրամյան պողոտայում նույնքան ոչ մեծաթիվ ցույցի դեմ: Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության: Մարտական Եղբայրություն միաբանություն
Mostrar todo...
👍 9👎 1
00:26
Video unavailableShow in Telegram
Սեյրան Օհանյանին մեջքից խփողը բարոյական ինչ արժեհամակարգ ունի։ Սրանց ուժը մաքսիմում հաշմանդամ մարդու վրա պատի։
Mostrar todo...
9.21 MB
😢 5👍 4😡 3
Photo unavailableShow in Telegram
📌Մարտական Եղբայրություն միաբանության անդամ Մասիս Շիրոյանը գրում է. ❗❗❗Ուշադի'ր կարդացեք, որովհետև սա ոչ թե ներքին լսարանի համար ասված ճառ է, այլ պետության անվտանգության ռազմավարության փաստաթղթից մի հատված, որից շեղվելը քրեորեն պատժելի է ըստ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների։ ✔️Հ.գ. այսուհետ պարբերաբար տեղադրելու եմ հատվածներ այս փաստաթղթից, իսկ հետևություններն ու մեկնաբանությունները թողնում եմ ձեզ: Ու նաև իրենց ընդդիմադիր հռչակողները թող բացատրեն, ինչու առայսօր չեն անդրադարձել այս փաստաթղթին, որից շեղվել է կառավարությունը և անվտանգության խորհուրդը։
Mostrar todo...
👍 4
Photo unavailableShow in Telegram
Նիկոլը լեգիտիմ վարչապետ կոչվելու իրավունք չունի։ Սա 2021-2026 թվականների Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից Արցախի մասին անդրադարձն է։ Նիկոլի կառավարությունը արել է ճիշտ հակառակը։ Մնացած կետերի մասով նույնպես խոսքի և գործի խոր անջրպետ է։ Բայց դրանից վերջինս չի ընկճվում և շարունակում է հանդես գալ որպես լեգիտիմ վարչապետ,ամեն մի քայլափոխի չիջելով Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահը։ Արամայիս Աղաբեկյան
Mostrar todo...
👍 11
Առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիրն անհնար է ստորագրել Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ Բաքուն առաջարկել է Երևանին միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար: Սա էլ կանի Նիկոլը`հիմնավորելով նրանով,որ հակառակ պարագայում պատերազմը գալու է մեր դուռը։ Արևմամետ կոչված իշխանությունն ու յուր վերծուբանները կասեն,որ այս քայլերը միտված են Ռուսաստանից ազատագրվելու համար։ Ֆրանսիային և ԱՄՆ-ին բանակցային սեղանից հանելու համար նոյեմբերի 9-ից դուրս չեկող Նիկոլը սահմանադրություն փոխելու պրոցեսնել կսղցնի անկախանալու մասին լոլոներով։ Միջանցք տալն ու միութենական պետության մեջ մտնելն է մի քիչ դժվար լինելու հիմնավորել հակառուսականությամբ,բայց դե սրանք յուրահատուկ «խելացի» են,մի բան էլ էս ուղղությամբ կմտածեն։ Որպես սրանց հակառակ բևեռ ընթացքում ջրի երեսին կլինեն ռուսի օգնությամբ «փրկություն» առաջարկող ուժերը։ Անկախության և պետություն ունենալու կողմնակից հայերի համար մեծ փորձություն է սպասվում: Իրավիճակից դուրս գալու համար շատ ժամանակ չունենք,թշնամին պիտի զգա մեր դիմադրողականությունն ու պայքարի պատրաստակամությունը։ Արամայիս Աղաբեկյան
Mostrar todo...
👍 6 4
Photo unavailableShow in Telegram
Մնում է երեկոյան հաճելի երաժշտության և մոմերի լույսի ներքո իրար սեր խոստովանեն,որ վերջնականապես հասկանանք,թե ինչ է կատարվում։
Mostrar todo...
1
Photo unavailableShow in Telegram
Ռուսաստանը և Ադրբեջանը այս պահին հավասարապես թշնամի են հայ ժողովրդի համար։ Այս երկուսն են ձեռք ձեռքի տված իրականացրել Արցախի հայաթափումը։ Այս երկուսն են այժմ կենտրոնացել Հայաստանը կիսելու և անկախությունից զրկելու գաղափարի շուրջ։   Այս ճշմարտությունը պիտի ասել,բոլոր հնարավոր ձևերով և բոլոր հնարավոր հայակենտրոն ուժերի միջոցով։ Պետք չէ թույլ տալ Մոսկվային թաքնվել Ալիևի հետևում։ Կամ Հարավային Կովկասում վեկտորի իրական փոփոխություն և Հայաստանի Հանրապետության հետ իրական դաշնակցային հարաբերություններ,կամ էլ բոլոր հնարավոր միջոցներով թշնամիների դեմ հավասարաչափ պայքար։
Mostrar todo...
3👍 1
Photo unavailableShow in Telegram
Լավրովը 🇧🇫Բուրկինա Ֆասոյի նախագահի կողմից պարգևատրվել է «որձաձի ( Жеребца) » շքանշանով: Նույնանուն շքանշանով դժվար թե ադրբեջանական կողմը պարգևատրի ռուսական կողմին։ Այն,որ ինչ որ մեդալ Ալիևը կցանկանար կախել Լավրովի կրծքից չի քննարկվում։ Անունը բայց որձաձի լինելուց հեռու պետք է փնտրել։
Mostrar todo...
👍 2
Մեզ՝ անկախականներիս, սպասվում է դաժան, բայց պատվաբեր պայքար։ Պատերազմով սպառնում են, հիասթափություն և ստրկամտություն քարոզում, Ադրբեջանի հետ համահավասար քարկոծում ռևանշի գաղափարը, ստեղծում մի իրավիճակ, երբ հայը ստիպված պիտի լինի ընտրել Նիկոլի օրակարգի և բովանդակային այլընտրանք չառաջարկող ուժերի միջև։ Նպատակային աճեցնում և հետո հերոսաբար հաղթում են իբր Նիկոլի դեմ պայքարողներին։ Թե բա տեսեք Նիկոլը գոնե ինչ-որ բան է առաջարկում, ընդդիմախոսները՝ ոչինչ։ Ո՞վ է այս ամենի հետևում կանգնած. Չեմ կարծում, թե Նիկոլն ու յուր խիստ «ինտելեկտուալ» թիմը։ Հայաստանի Հանրապետության դեմ գործում է արտաքին ուժ, գործում է ներսից՝ դերերի հստակ բաժանումով։ Կառավարվող քաոս է սա, որի դեմ դուրս գալը Հայաստանի Հանրապետության անկախության համար մարտիկ լինել է։ Նոյեմբերի 9-ից դուրս գալու մասին չխոսող, անցածի քաղաքական գնահատականը չտվող և ռուս- ադրբեջանական ներկայիս եղբայրությունը մերժող հականիկոլականը ավելի մեծ չարիք է, քան ներկայիս իշխանությունը։Նա կոչված է արժեզրկելու իրական պայքարի գաղափարը։ Մեզ՝ անկախականներիս, սպասվում է դաժան, բայց պատվաբեր պայքար։ Այդ պայքարում մեր հաղթանակը այլընտրանք չունի, այդ պայքարում մեր հաղթանակի այլընտրանքը Հայաստանի Հանրապետության չգոյությունն է։ Արամայիս Աղաբեկյան
Mostrar todo...
3