es
Feedback
Tert.am

Tert.am

Ir al canal en Telegram

Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information. For cooperation: 044 030320

Mostrar más

📈 Análisis del canal de Telegram Tert.am

El canal Tert.am (@tertammedia) en el segmento lingüístico de Armenio es un actor destacado. Actualmente la comunidad reúne a 74 489 suscriptores, ocupando la posición 3 630 en la categoría Noticias y medios y el puesto 14 en la región Armenia.

📊 Métricas de audiencia y dinámica

Desde su creación el невідомо, el proyecto ha mostrado un crecimiento acelerado, reuniendo a 74 489 suscriptores.

Según los últimos datos del 03 octubre, 2026, el canal mantiene una actividad estable. En los últimos 30 días la variación de miembros fue de -1 084, y en las últimas 24 horas de -34, conservando un alto alcance.

  • Estado de verificación: No verificado
  • Tasa de interacción (ER): El promedio de interacción de la audiencia es 5.00%. Durante las primeras 24 horas tras publicar, el contenido suele obtener 4.48% de reacciones respecto al total de suscriptores.
  • Alcance de las publicaciones: Cada publicación recibe en promedio 3 722 visualizaciones. En el primer día suele acumular 3 340 visualizaciones.
  • Reacciones e interacción: La audiencia responde de forma activa: el promedio de reacciones por publicación es 22.

📝 Descripción y política de contenido

El autor describe el recurso como un espacio para expresar opiniones subjetivas:
“Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information. For cooperation: 044 030320”

Gracias a la alta frecuencia de actualizaciones (últimos datos recibidos el 04 octubre, 2026), el canal mantiene la vigencia y un amplio alcance. La analítica demuestra que la audiencia interactúa activamente con el contenido, lo que lo convierte en un punto de referencia dentro de la categoría Noticias y medios.

74 489
Suscriptores
-3424 horas
-2427 días
-1 08430 días
Archivo de publicaciones
Tert.am
74 492
🔹Էն նկարների «ֆլեշկեն» բերել եմ, մեր դասարանի քեֆի նկարների մասին էի ասում, Լուսաձորի կրթահամալիրում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսնելով դասընկերներից մեկին

Tert.am
74 492
🔹Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն �
🔹Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն 📌«Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ բարեկամական մթնոլորտում»,-նշել է նա։

Tert.am
74 492
🔹Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը: Սակայն Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա
🔹Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը: Սակայն Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն, հայտարարել է Մերցը՝ դիմելով Պուտինին

Tert.am
74 492
🔹Պայքարում են, որ ոտքը փրկեն, նրան դեռ 3 վիրահատություն է սպասվում, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կ
🔹Պայքարում են, որ ոտքը փրկեն, նրան դեռ 3 վիրահատություն է սպասվում, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը 📌«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա»,–հայտնել է Արփի Ավանեսյանը։

Tert.am
74 492
🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպ
🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով, գրել է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը 📌«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին»,-նշել է նա, ավելին՝ այստեղ։

Tert.am
74 492
🔹Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով 📌«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը»,-նշել էր նա։

Tert.am
74 492
🔹Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազ
🔹Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից

Tert.am
74 492
🔹Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները
🔹Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը 📌«Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։ Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։

Tert.am
74 492
🔹Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի Հյուսիսային կամրջին

Tert.am
74 492
🔹Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա
🔹Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է 📌«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում

Tert.am
74 492
🔹Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար, հայտնել է Իրանի նախագահ Մա
🔹Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը 📌«Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։ Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը»,-գրել է նա։

Tert.am
74 492
🔹Կալիֆոռնիայում անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 340 հեկտարի վրա 📌Հրդեհի հարակից 3 շրջանների բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել։ Եվս 9 շրջանների համար Լոս Անջելեսի վարչական շրջանում գործում է հնարավոր տարհանման մասին նախազգուշացում։

Tert.am
74 492
🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի
🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը 📌«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ երկրորդ Ուկրաինա դառնալն է»,-ասել է նա։

Tert.am
74 492
🔹Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

Tert.am
74 492
🔹ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հեռանկարում ուսումնասիրում է Զինված ուժերի կարիքների համար մերձլուսնային համակարգերի օգտագործ
🔹ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հեռանկարում ուսումնասիրում է Զինված ուժերի կարիքների համար մերձլուսնային համակարգերի օգտագործման հարցը և դրանց հնարավոր արժեքը, հայտարարել է Փիթ Հեգսեթը

Tert.am
74 492
🔹Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականությա
🔹Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը

Tert.am
74 492
🔹Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային

Tert.am
74 492
🔹Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախոր
🔹Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը

Tert.am
74 492
🔹Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության, ասված է ԿԺԴՀ ԱԳՆ-ի
🔹Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության, ասված է ԿԺԴՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ 📌«ԿԺԴՀ ԱԳՆ-ն իր արհամարհանքն է հայտնում թշնամական ուժերի գործողությունների նկատմամբ, որոնք աղավաղում են ինքնիշխան պետությունում մարդու իրավունքների վիճակը և ՄԱԿ-ի սրբազան հարթակը վերածում չարամիտ քարոզչության ասպարեզի, ինչպես նաև վճռականորեն դատապարտում և մերժում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անպատասխանատու միացումն այս ամենին», - ասված է փաստաթղթում:

Tert.am
74 492
🔹ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայո
🔹ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից 📌«Վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին: Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են անսացել այս նախազգուշացումներին և գիտակցաբար իրենց կյանքը մահացու վտանգի են ենթարկում: Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանություններ, Ուկրաինա այցելություններով մեկնում են օտարերկրյա պաշտոնատար անձինք», - ընդգծվում է հայտարարության մեջ: