Tert.am
前往频道在 Telegram
Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information. For cooperation: 044 030320
显示更多📈 Telegram 频道 Tert.am 的分析概览
频道 Tert.am (@tertammedia) 亚美尼亚语 语言赛道中的 是活跃参与者。目前社区聚集了 74 489 名订阅者,在 新闻与媒体 类别中位列第 3 630,并在 亚美尼亚 地区排名第 14 位。
📊 受众指标与增长动态
自 невідомо 创建以来,项目保持高速增长,吸引了 74 489 名订阅者。
根据 03 十月, 2026 的最新数据,频道保持稳定运转。过去 30 天订阅人数变化为 -1 084,过去 24 小时变化为 -34,整体触达仍然可观。
- 认证状态: 未认证
- 互动率 (ER): 平均受众互动率为 5.00%。内容发布后 24 小时内通常能获得 4.48% 的反应,占订阅者总量。
- 帖子覆盖: 每篇帖子平均可获得 3 722 次浏览,首日通常累积 3 340 次浏览。
- 互动与反馈: 受众积极参与,单帖平均反应数为 22。
📝 描述与内容策略
作者将该频道定位为表达主观观点的平台:
“Armenian news website standing out with innovative trends to address readers' needs by providing reliable information.
For cooperation: 044 030320”
凭借高频更新(最新数据采集于 04 十月, 2026),频道始终保持新鲜度与高覆盖。分析显示受众积极互动,使其成为 新闻与媒体 类别中的关键影响点。
74 489
订阅者
-3424 小时
-2427 天
-1 08430 天
帖子存档
74 492
🔹Էն նկարների «ֆլեշկեն» բերել եմ, մեր դասարանի քեֆի նկարների մասին էի ասում, Լուսաձորի կրթահամալիրում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսնելով դասընկերներից մեկին
74 492
🔹Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն
📌«Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ բարեկամական մթնոլորտում»,-նշել է նա։
74 492
🔹Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը: Սակայն Ուկրաինայի խաղաղ բնակիչների վրա այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն, հայտարարել է Մերցը՝ դիմելով Պուտինին
74 492
🔹Պայքարում են, որ ոտքը փրկեն, նրան դեռ 3 վիրահատություն է սպասվում, Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում հայտնել է ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանի քույրը` Արփի Ավետիսյանը
📌«Քրոջս առողջական վիճակը բարդ է, ինչքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր վնասվածքները թեթև են, վիճակը լավ է։ Բժիշկն ասում է` ծունկն առանձնացել է, ջլերը կտրվել են, բայց հիմա դրա մասին չեն կարող մտածել, քանի որ ոտքը փրկելու խնդիր կա»,–հայտնել է Արփի Ավանեսյանը։
74 492
🔹ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ հրատապ մարդասիրական դիմում–նամակով դիմել եմ ԵԱՀԿ ԽՎ՝ Բաքու մարդասիրական այց կազմակերպելու պահանջով, գրել է ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը
📌«Առաքելությունն ամբողջությամբ համահունչ է խաղաղության համագործակցությունը խրախուսող, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված, ռազմագերիների և այլ պահվող անձանց վիճակի և իրավունքների նկատմամբ ԵԱՀԿ ԽՎ պաշտպանական սկզբունքներին»,-նշել է նա, ավելին՝ այստեղ։
74 492
🔹Մերցը և Զելենսկին հանդիպել են Ուկրաինայի ավերված Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի կանցլեր Մերցը Կիև է ժամանել ոչ պաշտոնական այցով
📌«Ես այսօր Կիև եմ եկել, քանի որ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի առաջիկա շաբաթների ընթացքում։ Եթե Ռուսաստանին չկանգնեցնենք, նրա ռազմական մեքենան շուտով կշրջվի մեր դեմ։ Շուտով մեր ժողովուրդը կբախվի պատերազմի հինգերորդ ձմռանը»,-նշել էր նա։
74 492
🔹Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա, հայտնել են Իրանի ԱԳՆ-ից
74 492
🔹Ամերիկացիները, որոնք լրատվամիջոցներին բոլորովին այլ բան են ասում, վերջերս միջնորդի միջոցով ներկայացրել են իրենց առաջարկները, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը
📌«Սակայն նրանք պետք է հասկանան, որ միակողմանի պահանջներ ներկայացնելու և ձգձգելու դարաշրջանն ավարտվել է։ Մեր դիրքորոշումը հստակ է. Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև Իսլամաբադի հուշագրում նշված մեր յոթ պայմանները չկատարվեն»,-նշել է նա։
74 492
🔹Հոկտեմբերի 1-ին Այնթապում «Mercedes Vito»-ի և անչափահաս աղջկա վարած մոպեդի բախման հետևանքով, մոպեդի անչափահաս վարորդ Միլենա Սողոյանը մահացել է
📌«Խոր վշտով տեղեկացանք մեր դպրոցի սիրելի սան Միլենա Սողոյանի անժամանակ մահվան մասին․․․»,-գրված է Այնթապի թիվ մեկ դպրոցի ֆեյսբուքյան էջում
74 492
🔹Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի՝ հատուկ իրավիճակներում կառավարելու համար, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
📌«Վերջին ամիսներին թշնամու ծրագիրն էր կտրել երկրի կենսականորեն կարևոր զարկերակները՝ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելու համար։ Տնտեսական ճնշումը սրվել է, բայց ժողովրդի աջակցության և կառավարության մեր գործընկերների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մենք կանխել ենք թշնամու տնտեսական պատերազմի նպատակների իրականացումը»,-գրել է նա։
74 492
🔹Կալիֆոռնիայում անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 340 հեկտարի վրա
📌Հրդեհի հարակից 3 շրջանների բնակիչներին տարհանման հրահանգ է տրվել։ Եվս 9 շրջանների համար Լոս Անջելեսի վարչական շրջանում գործում է հնարավոր տարհանման մասին նախազգուշացում։
74 492
🔹Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը
📌«ՀՀ ներկայիս ղեկավարությունը որոշել է, որ ճիշտ է փոխել իր զարգացման վեկտորը։ Վստահ եմ, որ դա նույնպես ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հայաստանի հետ ամենավատ բանը, որ կարող է պատահել՝ երկրորդ Ուկրաինա դառնալն է»,-ասել է նա։
74 492
🔹Նախագահական նստավայրում նախագահ Վահագն Խաչատուրյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը
74 492
🔹ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հեռանկարում ուսումնասիրում է Զինված ուժերի կարիքների համար մերձլուսնային համակարգերի օգտագործման հարցը և դրանց հնարավոր արժեքը, հայտարարել է Փիթ Հեգսեթը
74 492
🔹Վաշինգտոնն ու Պեկինը կարող են համաձայնության հասնել այն հարցում, թե որ ոլորտներում չպետք է կիրառվեն արհեստական բանականության տեխնոլոգիաները, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը
74 492
🔹Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային
74 492
🔹Իրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են ավելի մասշտաբային դառնալ, քան նախորդները, հայտնում է Bloomberg-ը
74 492
🔹Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության, ասված է ԿԺԴՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ
📌«ԿԺԴՀ ԱԳՆ-ն իր արհամարհանքն է հայտնում թշնամական ուժերի գործողությունների նկատմամբ, որոնք աղավաղում են ինքնիշխան պետությունում մարդու իրավունքների վիճակը և ՄԱԿ-ի սրբազան հարթակը վերածում չարամիտ քարոզչության ասպարեզի, ինչպես նաև վճռականորեն դատապարտում և մերժում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անպատասխանատու միացումն այս ամենին», - ասված է փաստաթղթում:
74 492
🔹ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացնում է օտարերկրյա քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական առաքելությունների անձնակազմին, Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից
📌«Վերջին անգամ՝ այս տարվա օգոստոսին: Արձանագրում ենք, որ ոչ բոլորն են անսացել այս նախազգուշացումներին և գիտակցաբար իրենց կյանքը մահացու վտանգի են ենթարկում: Կիևում աշխատում են բազմաթիվ դեսպանություններ, Ուկրաինա այցելություններով մեկնում են օտարերկրյա պաշտոնատար անձինք», - ընդգծվում է հայտարարության մեջ:
