cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

Publicaciones publicitarias
11 805
Suscriptores
-724 horas
+57 días
+57330 días
Distribuciones de tiempo de publicación

Carga de datos en curso...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
Análisis de publicación
MensajesVistas
Acciones
Ver dinámicas
01
Հայաստանում 2024–ի առաջին երեք ամիսներին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2023–ի նույն ժամանակահատվածում Փոխարենն ավելացել են մահվան դեպքերը։ 3 ամսվա ժողովրդագրական ցուցանիշները` ինֆոգրաֆիկայում⤴️ @ArmeniaSputnik
1140Loading...
02
Ալմաթիում Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումից էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը կարծում է, որ սա հերթական մի հանդիպում է, որից ակնկալիք ունի կոնկրետ Ադրբեջանը. նրա նպատակն է արևմտյան կողմից, հատկապես ԱՄՆ–ից իր նկատմամբ հարվածների որոշակի թուլացում ու հետաձգում։ «Ամերիկյան կողմը ճնշման լծակներ է օգտագործում, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին ստիպի մնալ բանակցային գործընթացի արևմտյան հարթակում։ Ամերիկյան կողմից այս ժամանակահատվածում նմանատիպ լրացուցիչ քայլեր ավելի ու ավելի շատ կտեսնենք»։ Թեմայի շուրջ զրույցի մանրամասները ➡️այստեղ։ @ArmeniaSputnik
1 0483Loading...
03
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում հավատարմագրված այլ դիվանագետների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայություն @ArmeniaSputnik
1 2074Loading...
04
❗️ՀՀ ՊՆ. Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: @ArmeniaSputnik
1 4154Loading...
05
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում: Սև արագիլը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում: @ArmeniaSputnik
1 3432Loading...
06
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին 🔻Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: 🔻Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: 🔻Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման։ @ArmeniaSputnik
1 3241Loading...
07
📌 Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ` քաղաքացիները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am): @ArmeniaSputnik
1 2963Loading...
08
⚡️Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, 2․0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ @ArmeniaSputnik
1 2781Loading...
09
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել ժամեր առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը։ @ArmeniaSputnik
1 3932Loading...
10
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդել է պատիժ 11 տարի ժամկետով. Կոչուբաև Գասպարյանի պաշտպանը հայտնել է, որ մայիսի 14-ին հանդես կգան ճառով: @ArmeniaSputnik
1 5071Loading...
11
Ես ասել եմ, որ վտանգը դեռ դեմներս ա․ Կիրանցի վարչական ղեկավարը 168․am-ին ասել է, որ իր խոսքերը սխալ ու կիսատ են հասկացել, թե Կիրանցում սահմանազատումից գոհ են․ «Ես շեշտեցի, որ ամենամեծ վտանգը հենց գյուղում ու կամրջի սահմանազատումն է, որը այս պահին սառեցվել է»,- ասել է Կամո Շահինյանը և հավելել, որ եղածը, ինչ արել են, համապատասխանում է սահմանին, իսկ այն, ինչ դեռ նոր պետք է անեն, վտանգավոր է։ «Կխնդրեի, որ ներկա լինեն ամեն ինչին ու հասկանալով խոսեն, ոչ թե վերցնեն՝ որին ինչ հարմար ա ու հրապարակեն․ կխնդրեի չաղավաղեն»։ @RadioSputnikArm
1 4746Loading...
12
Բոլշևիկյան թեզերն ինչո՞ւ եք բերում մեր եկեղեցականների դեմ. Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը և հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը իր տեսաուղերձում անդրադարձել է պնդումներին, թե հայ առաքելական եկեղեցին իրավունք չունի միջամտել քաղաքական գործընթացներին։ Եկեղեցու քննադատների թվում Մարուքյանը նշել է, այսպես կոչված, «արևմտամետ», «լիբերալ» փորձագետներին՝ նրանց անվանելով թուրք-ադրբեջանական գործակալներ։ Մարուքյանը օրինակ է բերել մի շարք առաջատար երկրների, որտեղ կրոնական գործիչները սերտորեն կապված են պետական որոշումների կայացման հետ, կամ նույնիսկ ուղղակիորեն մասնակցում են կառավարմանը՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Հնդկաստան, Թուրքիա և այլն: Եվ եթե Հայաստանում հոգևորականներն իրավունք չունեն արտահայտվելու, ապա հարց է առաջանում՝ իսկ ընդհանրապես ո՞վ ունի: @ArmeniaSputnik
1 5245Loading...
13
Սա հայրենիքի պայքար է. «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը երթ է անում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները Գյումրիում սկսել են իրազեկման ավտոերթ` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների, որոնք մայիսի 4-ից Կիրանցից քայլերթով շարժվում են դեպի Երևան։ «Ժամանակն է սթափվելու, միանալու, ու սա կուսակցական պայքար չէ, սա հայրենիքի պայքար է։ Այս իշխանությունն ապաշնորհ է, նրանք միայն պատրաստ են վաճառել` հանուն իրենց աթոռի և շահի։ Նրանք ոչինչ չեն անում հանուն այն հայրենիքի, որտեղ մենք ենք ապրում»,– ասաց մասնակիցներից մեկը։ @ArmeniaSputnik
1 4792Loading...
14
Այրվել է MAN մակնիշի ավտոբուս ՆԳՆ–ն հայտնում է, որ չշահագործվող ավտոբուսը կայանված է եղել Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում։ @ArmeniaSputnik
1 4420Loading...
15
Թե բա, կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից, գրել է կիրանցեցի Գոհար Վարդանյանը։ «Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50-%ին հարցրել եք` գո՞հ են, թե ոչ։ Ըստ իրենց` սահմանազատման-սահմանագծման աշխատանքները առայժմ դադարել են: Սակայն դեռևս մնացել է դրվելու 3 սյուն, որոնց տեղը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության»: Ընդգծել է` եթե չդրվեն այդ երեք սյուները, ես նույնպես լավից վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ: @ArmeniaSputnik
1 4903Loading...
16
Ժողովրդագրական ինչ տվյալներ են գրանցվել ՀՀ–ում 2024–ի հունվար–մարտ ամիսներին։ @ArmeniaSputnik–ի ինֆոգրաֆիկան ներկայացնում է ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների դինամիկան և համեմատում դրանք 2023–ի նույն ժամանակահատվածի հետ։
1 4690Loading...
17
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ոնց կարձագանքեք Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի, որ Բագրատ սրբազանի առաջնորդած երթի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն Ռոբերտ Քոչարյանը, ասել է. «Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։ @ArmeniaSputnik
1 49110Loading...
18
Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում. Վանեցյանի պատասխանը Փաշինյանին 🔺Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում, գրել է Արթուր Վանեցյանը։ 🔺Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։ 🔺Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվեն։ Իսկ հիմա մենք շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ @ArmeniaSputnik
1 5595Loading...
19
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Մայր աթոռի պատասխանը ▪️Եկեղեցի պիտի շարունակի մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանությունը, ազգային կյանքում միասնականության ամրապնդումը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։ ▪️Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին: @ArmeniaSputnik
1 4854Loading...
20
❗️Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման, հայտնում է Ազգային ճակատը։ @ArmeniaSputnik
1 5283Loading...
21
Հայաստանում ապրիլին սննդամթերքի գները շարունակում են մնալ 4,5%-ով ցածր, քան նախորդ ապրիլին և 1,4% - ով բարձր, քան 2024 թվականի մարտին։ Թե ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի ապրիլին, դիտեք մեր ինֆոգրաֆիկայում։⤴️ @ArmeniaSputnik
1 5690Loading...
22
Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում «Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Չնայած եղանակն այդքան էլ բարենպաստ չէ` կարկուտ և անձրև է տեղում, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը։ Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։ @ArmeniaSputnik
1 5242Loading...
23
Ի աջակցություն «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման երթի Երևանում տեղի է ունեցել երթ- ուխտագնացություն Երևանի կենտրոնում գտնվող երեք եկեղեցիներով` Սուրբ Սարգիս, Սուրբ Զորավոր և Սուրբ Աննա եկեղեցիներ։ @ArmeniaSputnik
1 5155Loading...
24
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար: @ArmeniaSputnik
1 4890Loading...
25
Մինչ այս պահը սահմանազատումն ի շահ մեզ է եղել․ Կիրանցի վարչական ղեկավար Կիրանց գյուղում իրականացվող սահմանազատման գործընթացն այս պահին որոշ ժամանակով սառեցված է, քանի դեռ կամրջի մասով վերջնական որոշում չկա, լրագրողներին հայտնեց Կամո Շահինյանը։ Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ոչ մի տարածք, որի համար սեփականաշնորհման վկայական կա, չի անցել Ադրբեջանին։ Նա հավելեց, որ մինչ այս պահն իրականացված գործընթացից գոհ է։ @ArmeniaSputnik
1 5447Loading...
26
Պատերազմը երևի ինքն արդեն պայմանավորվել է. Բագրատ սրբազանը պատասխանում է Փաշինյանին «Էն մարդը, որ այսքան ժողովրդին համարում է նարկոբարոնների, գործակալների ներկայացուցիչներ, ես այդ մարդու ասածներին անդրադառնալու խնդիր չունեմ։ Իր ժողովրդին ահաբեկողին, սուտ խոսողին, ինչ անդրադառնամ»։ @ArmeniaSputnik
1 5636Loading...
27
Ո՞վ է ասել , որ ՀՀ–ն բոլոր միջնորդներից գոհ է. Փաշինյան Որևէ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում չի կարող ավելին ցանկանալ ՀՀ–ի համար, քան Հայաստանն ինքը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը չի մերժում միջնորդությունները, բայց որոշ միջնորդություններ ժամանակի ընթացքում ցույց են տալիս իրենց անարդյունավետությունը և խնդրահարույց լինելը Հայաստանի համար։ Որոշ միջնորդներ էլ օբյեկտիվ են, չեզոք ու ազնիվ»։ @ArmeniaSputnik
1 5800Loading...
28
ԵԱՏՄ–ին քննադատելու առիթ, պատճառ կունենք, կքննադատենք, չենք ունենա, չենք քննադատի. Փաշինյան @ArmeniaSputnik
1 5510Loading...
29
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում, ասում է Նիկոլ Փաշինյանը։ @ArmeniaSputnik
1 6478Loading...
30
Էրդողանից հրավեր ստացել եմ, Պուտինից կարծես թե չեմ ստացել. Փաշինյանը` երդմնակալությանը չմասնակցելու մասին @ArmeniaSputnik
1 6865Loading...
31
Փաշինյանը համաձայն է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև նոյեմբեր ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Ալմաթիում տեղի ունենալիք առաջիկա հանդիպմանը կարձանագրվի առաջընթաց։ @ArmeniaSputnik
10Loading...
32
Փաշինյանը համաձայն է մինչև նոյեմբեր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու գաղափարին, ինչի մասին հայտարարել Է մամուլի ասուլիսում Դրա համար պետք է փաստաթղթում ամրագրել բանակցություններում համաձայնեցված բոլոր սկզբունքները, և այդ սկզբունքները հրապարակային են։ Հայաստանի վարչապետը նաև առաջընթացի հույս ունի Ալմաթիում կայանալիք երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով: Հանդիպումը կկայանա մայիսի 10-ին: @ArmeniaSputnik
1 6950Loading...
33
44-օրյա պատերազմից հետո Հայաստանում տասնյակ մարդիկ ձերբակալվել կամ դատապարտվել են պետական դավաճանության մեղադրանքով. Նիկոլ Փաշինյան «Կան դեպքեր, երբ իրավապահները գիտեն, որ այս կամ այն անձը թշնամու հատուկ ծառայությունների գործակալ է, բայց կա ապացույցի շեմ»։ Նա հայտարարեց Հայաստանում գործակալական ցանցերի առկայության մասին։ Բայց դրանց բացահայտման հստակ ընթացակարգ կա։ Հավաստիրացրեց, թե եթե այսօր իրավապահները դեռ չեն կարողացել ապացուցել, վաղը կարող են դա անել և արդյունքները ներկայացնել հանրությանը։ @ArmeniaSputnik
1 6310Loading...
34
Կիրանցը իմ ծննդավայրն է, հայտարարում է Նիկոլ Փաշինյանը «Կիրանց գյուղը իմ ընտանիքի ձևավորման առաջին օրերից մեր ընտանիքի սիրած վայրերից մեկն է, Կիրանցի որևէ անկյուն, որևէ ծառ ու թուփ ինձ ու իմ ընտանիքին շատ հարազատ է։ Իմ բոլոր երեխաները այնտեղ ամառային արձակուրդ են անցկացրել»,–ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը։ Ու ընդգծեց, թե չի ուզում քանդել մեծ ջանքերի գնով ձեռք բերված սկզբունքը, որը պիտի ապահովի ՀՀ տարածքի սահմանազատումը։ @ArmeniaSputnik
1 5962Loading...
35
Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չպետք է ունենա, ուստի պետք է այն կառավարել. ՀՀ վարչապետ «Թշնամության կառավարություն նշանակում է՝ այնպես անել, որ նախ` այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում։ Երկրորդը՝ հասցել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,–ասուլիսին ասաց նա։ Շեշտեց` կառավարությունը այս ամենը հաշվի առնելով է նաև հատուկ կարևորություն տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ @ArmeniaSputnik
1 5430Loading...
36
ՀՀ կառավարությունը կաջակցի գործող հիփոթեքային վարկ ունեցող ԼՂ–ից բռնի տեղահանվածներին. Փաշինյան Աջակցության բազային գումարը կլինի 3 մլն դրամ, բայց այն գործակիցներով կհասնի 5 մլն դրամի։ Ինչ վերաբերում է գումարային աջակցությանը, ապա վարչապետն ասաց, որ բազային գումարը կլինի 1 անձի համար 3 մլն դրամ, բայց այն գործակիցներով կհասնի 5 մլն դրամի։ Առաջնահերթությունը կտրվի զոհված զինծառայողների ու անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ @ArmeniaSputnik
1 5072Loading...
37
Արման Թաթոյանը միացավ Բագրատ սրբազանի առաջնորդած` «Տավուշը հանուն հայրենիքի» քայլերթին @ArmeniaSputnik
1 5206Loading...
38
Ակնկալում ենք, որ ՀՀ քաղաքացիներին և ՀՀ պետական կարգը հարգեն, Փաշինյանը` ռուսական հեռուստաալիքների խնդրի մասին «Պատրաստ ենք 1,2,3..7 անգամ խնդրել և 1,2,3..7 պահանջել, բայց եթե չեղավ, ուրեմն պետք է անջատենք։ Այդ խնդրանքները չբավարարելու դեպքում բացառում եմ, որ այդ ԶԼՄ–ները, ընդ որում որևէ երկրի, շարունակեն իրենց հեռարձակումը ՀՀ տարածքում»,–ասաց նա` պատասխանելով @ArmeniaSputnik–ի հարցին։ Նշեց` ոնց որ արդեն 7 + 7 անգամը խնդրել են ու արդեն 7+5 անգամը պահանջել, 2 անգամ ել կպահանջեն, չեղավ, ուրեմն` «էս գլխից արձանագրենք` ինչ է լինելու»։
1 5013Loading...
39
Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9–ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին «Չեմ կարծում, որ ՀՀ կամ որևէ երկրի որևէ նախագահ ամեն տարի մասնակցել է այդ շքերթին»,–@ArmeniaSputnik–ին հարցին պատասխանելով` ասաց ՀՀ վարչապետը։
1 4602Loading...
40
Ռուսաստանը չի հրաժարվում արևմտյան երկրների հետ երկխոսությունից, ընտրությունը նրանցն է. Պուտինի առաջին ելույթը երդումից հետո ▪️ Ռուսաստանի համար առանցքայինը ժողովրդի, դարավոր արժեքների և ավանդույթների պահպանումն է, ▪️ Ռուսաստանը կշարունակի աշխատանքը գործընկերների հետ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման ուղղությամբ, ▪️ պետք է հիշել ներքին ցնցումների ողբերգական գնի մասին, ուստի ՌԴ քաղաքական համակարգը պետք է կայուն լինի, ▪️ Ռուսաստանը պատասխանատու է հազարամյա պատմության և անհասանելի բարձունքներ գրաված նախնիների առջև, ▪️ ամեն ինչ անելու ենք, որ այն մարդիկ, ովքեր գործով ապացուցել են իրենց հավատարմությունը հայրենիքին, դուրս գան պետական կառավարման առաջատար դիրքեր։ @ArmeniaSputnik
1 5413Loading...
00:46
Video unavailableShow in Telegram
Հայաստանում 2024–ի առաջին երեք ամիսներին ավելի քիչ երեխա է ծնվել, քան 2023–ի նույն ժամանակահատվածում Փոխարենն ավելացել են մահվան դեպքերը։ 3 ամսվա ժողովրդագրական ցուցանիշները` ինֆոգրաֆիկայում⤴️ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Ալմաթիում Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումից էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը կարծում է, որ սա հերթական մի հանդիպում է, որից ակնկալիք ունի կոնկրետ Ադրբեջանը. նրա նպատակն է արևմտյան կողմից, հատկապես ԱՄՆ–ից իր նկատմամբ հարվածների որոշակի թուլացում ու հետաձգում։
«Ամերիկյան կողմը ճնշման լծակներ է օգտագործում, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին ստիպի մնալ բանակցային գործընթացի արևմտյան հարթակում։ Ամերիկյան կողմից այս ժամանակահատվածում նմանատիպ լրացուցիչ քայլեր ավելի ու ավելի շատ կտեսնենք»։
Թեմայի շուրջ զրույցի մանրամասները ➡️այստեղ։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին

Աղաջանյանը համոզված է, որ Ադրբեջանին ձեռնտու չէ ՀՀ–ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանից հետո նա հանձնառություն ունի նաև Իրանի նկատմամբ։

Photo unavailableShow in Telegram
Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում հավատարմագրված այլ դիվանագետների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայություն @ArmeniaSputnik
Mostrar todo...
❗️ՀՀ ՊՆ. Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: @ArmeniaSputnik
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Բույնը հայտնաբերվել է սև արագիլի ինկուբացիայի շրջանում: Սև արագիլը համարվում է հազվագյուտ Հայաստանի համար և գրանցված է ՀՀ կարմիր գրքում: @ArmeniaSputnik
Mostrar todo...
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը կոչ է անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին 🔻Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: 🔻Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: 🔻Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
📌 Տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի, հավաքների, իսկ չմասնակցելու դեպքում սպառնում հեռացնել աշխատանքից. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին Բոլոր այն դեպքերում, երբ կխախտվեն քաղաքացիների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքները և կլինեն աշխատանքից անօրինական ազատումներ` քաղաքացիները կարող են դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով, 81-07 «Թեժ գծի» հեռախոսահամարով կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով (e-request.am): @ArmeniaSputnik
Mostrar todo...
⚡️Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս, 2․0 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Թթուջուր, Այգուտ, Դրախտիկ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել ժամեր առաջ Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Photo unavailableShow in Telegram
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդել է պատիժ 11 տարի ժամկետով. Կոչուբաև Գասպարյանի պաշտպանը հայտնել է, որ մայիսի 14-ին հանդես կգան ճառով: @ArmeniaSputnik
Mostrar todo...