cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

Publicaciones publicitarias
11 785
Suscriptores
-924 horas
-157 días
+59430 días

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Արմավիրի Այգեշատ համայնքում կարկուտ է տեղացել․ բնակիչները Sputnik Արմենիային պատմել են, որ բերքատու ծառեր ու խաղողի վազեր են վնասել։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
«Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսե». գրառմամբ Գագիկ Սուրենյանը հրապարակել է այս տավ ապրիլի 4-ի ամպրորպի տեսանյութը։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
ԵԱՏՄ-ում կատարելագործվում է մաքսային օրենսդրությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Միության երկրների հետ միասին մշակել է Միասնական տարանցիկ համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, որն այժմ յուրաքանչյուր երկրում ներքին ընթացակարգեր է անցնում։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Արցախցին օտարի ունեցվածքի վրա աչք չունի. Վրթանես սրբազանը` Արցախ վերադառնալու մասին «Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը՝ «Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ։
«Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղավ, ասել է թե արմատախիլ են արել ծառը։ Շատ գյուղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում։ Մեզ մնում է Քրիստոսով հաղթանակած վերադառնալ գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»։
@ArmeniaSputnik
Mostrar todo...
📍Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարել է ամսական օգնություն տրամադրել նրանց․ տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին հենց բնակիչները։ Նրանք 2024-ի սկզբից այլևս չեն ստանում ամսական 68 հազար դրամը։ Ընդ որում՝ որոշ ընտանիքներ, սպասելով նոր տներին, վարձով են ապրում, ոմանք բնակարան են վարձակալել Գորիսում։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարությունից Sputnik Արմենիային հաստատեցին, որ վճարումների ծրագիրը հաշվարկվել էր մինչև 2023 թվականի ավարտը։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Շուռնուխի նոր թաղամասը պատրաստ չէ, բայց բնակիչներն այլևս ամսական փոխհատուցում չեն ստանում

Բնակիչները վերջին անգամ փոխհատուցում են ստացել 2023 թվականի դեկտեմբերին, հենց այդ ժամանակ պետք է ավարտվեր նոր թաղամասի շինարարությունը, բայց տները դեռ պատրաստ չեն ընդունել բնակիչներին։

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Իսրայելի ոստիկանությունը վաղ առավոտից ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում, և քաղաքին հարող տարածքներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Հին քաղաք այցելողների թիվն այս տարի անհամեմատ քիչ է, քան նախորդ տարի։ Պատճառը պաղեստինա–իսրայելական հակամարտության սրման և թռիչքների հետ կապված լոգիստիկ դժվարությունների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակն է։
Նշվում է, որ շատ ավիաընկերություններ Իսրայելի ուղղությամբ թռիչներ դեռ չեն իրականացնում։ 🔗Սրբազան կրակի դուրսբերումը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարության հրաշագործ լույսը, տեղի է ունենում Ավագ շաբաթ օրը Տիրոջ գերեզմանի տաճարում ուղղափառների Զատկի նախօրեին, ուղղափառ պատրիարքի աղոթքներով։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել կեսգիշերին։ ՆԳՆ փրկարարները, քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ, իրականացնում են ջրանցքի հունի մաքրման աշխատանքներ․ հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Երևանի անձրևատարները կրկին չեն հաղթահարել տեղումները․ օգտատերերը սոցցանցերում տեսանյութեր են հրապարակում։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։ Մայիսի 4-ին շրջանների զգալի մասում և Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
ՀՀ ՊՆ. Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: 📌Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: @ArmeniaSputnik
Mostrar todo...