cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

Advertising posts
11 794Suscriptores
+4224 hours
+3057 days
+57630 days

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

Մհեր Գրիգորյանը չի եղել Կիրանց մեկնած մասնագետների ավտոմեքենայում Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով։ Տարածված տեղեկությունը, թե մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում, հայտնել են «Արմենպրեսին» փոխվարչապետի գրասենյակից։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
«Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել»,- «Արմենպրեսին» հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Տավուշցի պայմանագրային զինծառայողներ են միացել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցներին՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումներին։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ, մի քանի մարդ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին @ArmeniaSputnik-ին հայտնում են Կիրանցից։
Mostrar todo...
Սիմոնյանին խորհուրդ եմ տալիս «ջրիկություն» չանել. քաղաքագետը` Ադրբեջանից գազ գնելու մասին Ադրբեջանից դեպի Հայաստան գազամուղ անցկացնելու դեպքում Բաքուն դա կօգտագործի որպես ճնշման գործիք։ Այս մասին @ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։
Ալիևն իր հայտարարությունում նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից գազ ձեռք բերելու պոտենցիալ ունի, բայց նաև հստակ նախապայմաններ է ասել, որոնցից մեկը խաղաղության պայմանագիրն է։ Սակայն դա էլ չի նշանակում, որ նրանք Հայաստանին վազելով գազ են վաճառելու, մանավանդ, որ «Խաղաղության պայմանագիր» կոչվածն էլ է նախապայմաններով լեցուն։
Mostrar todo...
Սկզբնական շրջանում Ադրբեջանը սիրաշահելու է ՀՀ քաղաքացիներին և ասելու է, որ ՌԴ–ից ավելի էժան գազ կտա, այնուհետև կլինի գազի գնի սակագնի էական թանկացում։ «Աբովյան Time»–ի եթերում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ «Այն պարագայում, երբ ամբողջ ենթակառուցվածքները փոփոխած կլինենք և այլընտրանք որպես ռուսական գազին վերադառնալ չենք կարող, կունենանք գազի անջատումներ, ինչին ականատես եղանք Արցախում, և դա օգտագործվելու է որպես տնտեսական ճնշում»։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը @ArmeniaSputnik-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։
Mostrar todo...
ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է ռեկորդային 7,4 տրիլիոն ռուբլու՝ գրեթե կրկնակի գերազանցելով միավորման ստեղծման պահին (2015 թվական) գրանցված ցուցանիշները. Միխայիլ Միշուստին Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, ապա Ռուսաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 4 տրիլիոն ռուբլու: @ArmeniaSputnik
Mostrar todo...
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից ոսիկաններն իրեն տեղափոխել են բաժին, որից հետո միայն, բաժնի վարչական շենքում, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։ Դեպքի հանգամանքները ուսումնասիրելու և ընթացք տալու պահանջով համապատասխան գրություն կուղարկվի իրավասու մարմնին։ @ArmeniaSputnik
Mostrar todo...
Repost from N/a
Երևանում՝ բողոքի ալիք, Տավուշում՝ նորանոր սահմանային սյուներ․ արձագանքներ սոցցանցերում Ժամն է՝ լսելու Դուլյանին ⤴️ @RadioSputnikArm
Mostrar todo...