Shat erkar jamanak es chaneln indz hamar apahov ankyun a exel, chgitem miguce mardik kan mshtapes hetevum en, mardik kan voronc mot mute a arvats, amen depqum grum em vor anaknkali chgaq, mersi bolorid vor join eiq u hetevum eiq🤍🤍
կա՛նգ առ, մի քիչ էլ զգամ մոտիկ լինելդ՝
թեկուզ մեջք շրջած ու արհամարհանքիդ մեջ.
այդ հեռու մոտիկն էլ բավական է
ինձ հասնելու համար:
Մի՛ գնա դատարկ աշխարհի մեջ,
կյանքս լիքն է քեզնով.
մի պահ ետ նայիր,
և ես կմնամ:
Տղամարդիկ չեն լացում
սկսում են շատ ծխել
լռել
կիսատ գործերը ավարտել մինչ առավոտ
մեռնել ընկերների հետ
գարերջրվել
թրջվել
սրճվել
ֆռցնել
քցել
քցվել
շուտ մեռնել
Տղամարդիկ չեն լացում
բացում են շիշը
… Գող Գրիշը …
լցվել դատարկություններով
լցվել դատարկություններով
լռել
սկսել
կրկնել
լռել
շատերը խմել
դե ես գրել
լռել
ու կրկնել
տղամարդիկ չեն լացում