Հայրական Խրատ
Open in Telegram
Առակաց 4:1 «Որդինե՛ր, Հոր խրա՛տը լսեցեք և ակա՛նջ դրեք, որ իմաստությունը հասկանաք»
Show more1 408
Subscribers
-124 hours
-27 days
-130 days
Posts Archive
1 408
Քո փառաբանությունը միայն հաղթանակից հետո չէ։ Այն հաղթանակ բերող զենք է։ Սկսի՛ր փառաբանել դեռ պայքարից առաջ, և հաղթանակը հոգևոր աշխարհում քոնը կլինի՝ նախքան պայքարի սկսվելը։
ՀԽ
1 408
Քո սրտի մաքրությունը Աստծո հետ քո մտերմության գլխավոր չափանիշն է։ Ուզո՞ւմ ես ավելի մոտ լինել Նրան՝ ամենայն զգուշությամբ պահպանի՛ր սիրտդ։
ՀԽ
1 408
Քրիստոնյա լինել նշանակում է հրաժարվել մեղքից։ Իսկ եթե քրիստոնյան այդպես չի վարվում, ապա նրա քրիստոնյա կոչվելն ինքնին խաբեություն է։
©️ Չարլզ Սփերջեն
ՀԽ
1 408
Աստված չի փոխում քո անցյալը․ Նա վերականգնում և վերափոխում է հենց քեզ։ Պարզապես Նրան հանձնիր քո սրտի փշրանքները, և Նա դրանցից գեղեցիկ խճանկար կստեղծի։
ՀԽ
1 408
Տղամարդու իրական ուժը ոչ թե միշտ իրավացի լինելու մեջ է, այլ Աստծո առաջ արդար լինելու, նույնիսկ երբ դա դժվար է կամ ընդունված չէ մարդկանց կողմից։
©️ Բիլի Գրեհեմ
ՀԽ
1 408
Չարժե փորձել լսել Աստծո ձայնը պարզապես հետաքրքրասիրությունից դրդված։ Նա խոսում է այն ժամանակ, երբ դու պատրաստ ես հնազանդվելու։
ՀԽ
1 408
Զավակ լինելը կրոն չէ, այլ փոխհարաբերություն է։ Աստված ցանկանում է, որ դուք Իր մոտ գաք մանկական հավատքով։
©️ Լեսթեր Սամրալ
ՀԽ
1 408
Մենք այս երկրի վրա ընդամենը պանդուխտներ ենք։ Մեր հայրենիքը Երկնքում է։ Տուն տանող ճանապարհի հյուրանոցում չափազանց հարմարավետ մի՛ տեղավորվիր։
ՀԽ
1 408
Մարդիկ աղոթում են այնպես, ինչպես ապրում են։ Կարելի է ասել՝ նրանց կյանքն ինքն է աղոթում։ Միայն այն մարդը, ով ամբողջ սրտով նվիրված է Աստծուն և ամեն ինչ թողնում է Նրա համար ու հանձնում Նրան, կարող է Աստծուց ամեն ինչ խնդրել։
©️ Էնդրյու Մյուրեյ
ՀԽ
1 408
Դու տեսնում ես միայն մեկ քայլը, իսկ Աստված տեսնում է ամբողջ ճանապարհը։ Վստահի՛ր Նրան քո վաղվա օրը և ոչնչի համար մի՛ անհանգստացիր․ դու ապահով ձեռքերում ես։
ՀԽ
1 408
Աստված շշնջում է մեզ մեր հաճույքների մեջ, բարձրաձայն խոսում է մեր խղճի հետ, իսկ մեր ցավի մեջ՝ աղաղակում։ Ցավը Նրա բարձրախոսն է, որի միջոցով Նա փորձում է լսելի լինել խլացած աշխարհին։
©️ Քլայվ Ս. Լյուիս
ՀԽ
1 408
Եթե քո ընտանիքում կան հարազատներ, ովքեր դեռ չեն ճանաչում Քրիստոսին, խնդրի՛ր Աստծուն, որ նրանց տա ամենամեծ պարգևը՝ հավատք առ Քրիստոս։
ՀԽ
1 408
Ուզում եմ, որ միշտ հիշեք՝ երբեք ուշ չէ ապաշխարելու և ամեն ինչ նորից սկսելու համար։ Աստված կարող է փոխել նույնիսկ այն մարդու սիրտը, որը ձեզ անհույս մեղավոր է թվում։
©️ Ջոն Բիվեր
ՀԽ
1 408
Մեզ հայտնի են թշնամու մտադրությունները․ սատանան կփորձի քեզ այնքան զբաղեցնել, որ աղոթքի համար ժամանակ չմնա։ Ժամանակ գտի՛ր Աստծո հետ առանձնանալու համար։
ՀԽ
1 408
Քո փառաբանությունը պարզապես երգ չէ։ Դա հոգևոր պատերազմի գործողություն է, որը կոտրում է կապանքները և բացում երկինքը։
©️ Լիզա Բիվեր
ՀԽ
1 408
Այսօր հիանալի հնարավորություն է Հիսուսի մասին պատմելու մեկին, ով դեռ չի ճանաչում Նրան։ Դեռ ժամանակ ունես․ մի՛ թող որևէ մեկին առանց Բարի Լուրը լսելու հնարավորության։
ՀԽ
1 408
Երբեմն ամենաիմաստուն բանը, որ կարող ես ասել, ոչինչ չասելն է։ Լռությունը կարող է քեզ շատ խնդիրներից հեռու պահել։
ՀԽ
1 408
Աղոթքը ոչ միայն Աստծուց օգնություն խնդրելու միջոց է, այլև Նրան մեր ցավերը, վախերն ու անհանգստությունները պատմելու հնարավորություն։ Երբ աղոթում ենք, մեր ծանրությունները հանձնում ենք Աստծուն, և դա բժշկություն է բերում մեր սրտին։
©️ Բիլլի Գրեհեմ
ՀԽ
