7 077
Subscribers
-324 hours
-307 days
-10830 days
Posts Archive
7 077
🇦🇲🇬🇪Հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակին. ԿԳՄՍՆ
Ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը:
7 077
🇦🇲🇪🇺🇷🇺Արևմուտքը պայմաննե՞ր է դնում Հայաստանի առաջ
«Հրապարակը» գրում է, որ Արևմուտքը պահանջում է վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ: Ավելին, ասում են, որ դա է այն նախապայմանը, որից հետո ԵՄ-ն Հայաստանի համար մի քանի տարի անց կարող է ազատականացնել վիզային ռեժիմը։
✔️Արևմուտքի պահանջներից մեկն էլ, ըստ «Հրապարակի», իր «մարդուն»` ԱԽ պաշտոնից ազատված Արմեն Գրիգորյանին գործուղելն է ՊՆ կամ ԱԱԾ, որտեղ դեռ ուժեղ է ռուսական ազդեցությունը:
7 077
🇴🇲🇮🇷Օմանը մերժել է Իրանի հետ գործարքը Հորմուզի նեղուցով անցման վճարների վերաբերյալ. NYT
Տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյայի տեղեկություններով՝ Մասկատը Թրամփի հետ առճակատումից խուսափելու համար մերժել է նույնիսկ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պաշտպանության նպատակներով կամավոր վճարների գաղափարը։
7 077
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը
Այս մասին դատարանի բակում հայտնեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
ԲՀԿ-ի առաջնորդի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունն այսօր քննվել է շուրջ 6 ժամ, իր հերթին հայտնեց քաղաքական գործչի զինակից Արման Աբովյանը:
7 077
❗️«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։
📎Չախալյանն անցնում է «Սրբազան պայքարի» գործով։ 2025–ի հուլիսի 4–ին նա կալանավորվել էր, 2026–ի փետրվարի 26–ից տնային կալանքի տակ էր։
7 077
Ով որ Փաշինյանի սրտով չէ, պետք է կալանավորվի, ու ցանկալի է՝ դա ուղեկցվի շատ վատ տեսարաններով․ Ռուբեն Մխիթարյան
«Փաշինյանը հասել է նրան, որ կալանքը հավասարեցրել է պատժի։ Ինքն էլ է հասկանում, քանի որ այլևս չի տիրապետում իրավիճակին ու իր տեղում չէ, փորձում է ընդամենը շոուների միջոցով ժողովրդին դրայվի մեջ պահել»,- դատարանի բակում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը։
7 077
Օտարերկրյա 4 քաղաքացիներ 2025 թ. սեպտեմբերից մինչև 2026 թ. ապրիլ 59 քաղաքացուց խարդախությամբ 1 մլրդ 73 մլն 486 հազար դրամ են հափշտակել, հայտնում են ՀՀ դատախազությունից։
Այդ նպատակով նրանք «WhatsApp» և «Viber» բջջային հավելվածներում հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ, ներկայացել են որպես ՀՀ ԱԱԾ, ՆԳՆ ու ԿԲ աշխատակիցներ, զանգահարել են քաղաքացիներին ու համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ «անվտանգ» հաշիվների։
1 հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում, մյուսների գործն ուղարկվել է դատարան։
7 077
Մենք ռուսական շուկայից չենք պատրաստվում հրաժարվել, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ․ Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է, որ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները քննարկվում են ռուս գործընկերների հետ։
«Մենք ոչ թե ասում ենք՝ դրա հետ համաձայն չենք ու ոչ մի բան չենք անելու, այլ բարձրացրած բոլոր հարցերին տալիս ենք լուծումներ»,- ասել է նա։
Պապոյանը վստահեցրել է, որ այս ընթացքում Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։
7 077
Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք
Տեղական ժամանակով ժամը 03:28-ին օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
7 077
🇺🇸🇷🇺🇺🇦ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած հարվածները հանգեցրել են համաշխարհային էներգետիկ շոկի
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենտն ընդգծել է, որ այս իրադարձությունները, Իրանի շուրջ շարունակվող հակամարտության հետ մեկտեղ, լուրջ ճնշում են գործադրում վառելիքի միջազգային գների վրա:
7 077
Աշխատանքից ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը
Համապատասխան որոշումները հրապարակված են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
7 077
Ռուսաստանը թույլ չի տա նշանակալի ընդմիջումներ քաղաքացիական ավիացիայի աշխատանքում. տրանսպորտի նախարար Նիկիտինը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
Ավելի վաղ Զելենսկին միջազգային ավիաընկերություններին կոչ էր արել զերծ մնալ Ռուսաստանի օդային տարածքն օգտագործելուց:
Ռուսաստանի նախագահ Պուտինը Զելենսկու խոսքերն անվանել էր «պետական ահաբեկչության հայտ»։
7 077
Ադրբեջանում զինամթերքի պահեստ է պայթել
Անցած գիշեր Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Անվտանգության ապահովման նպատակով մոտակա բնակավայրի բնակիչները տարհանվել են։
7 077
Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության. դատախազությունը ստացել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները
Հաղորդվում է նաև, որ ՊԵԿ նախկին նախագահի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել.
🔶193 անշարժ գույք
🔶29 իրավաբանական անձում մասնակցություն
🔶14 շարժական գույք,
🔶1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր
🔶147.000 ԱՄՆ դոլար ավանդ
🔶23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք
🔶17 միլիարդ 761,5 միլիոն դրամ։
7 077
Նոր ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանը Սեպտեմբերի 1–ի առիթով ուղերձ է հղել Գավառի մարզային գրադարանից
7 077
🔹Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը
📌Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների` Բիշքեկում կայացած հանդիպումը տևել է շուրջ 1,5 ժամ։
