en
Feedback
Կարճ ասած

Կարճ ասած

Open in Telegram

Yerevan.today լրատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի տելեգրամյան ալիք

Show more
715
Subscribers
No data24 hours
-17 days
No data30 days
Posts Archive
Repost from Yerevan.Today
Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր․ «Կարճ ասած» Փաշինյանը պետություն ղեկավարելը համեմատում է մեքենա վարելու հետ։ Մեր դեպքում վարորդը գիտի, որ վթարի դեպքում անվտանգության բարձիկներն իրեն փրկելու են, իսկ մեքենայի հետևի նստատեղի ուղևորները եթե անգամ զոհվեն, միևնույն է՝ կխուսափի պատասխանատվությունից։ Դրա համար էլ մեքենան վարում է անզգույշ և մեծ արագությամբ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը հենց այդ անպատասխանատու վարման արդյունք է։ Որոշում կայացնողը ձախողման դեպքում անձամբ ոչինչ չի կորցնում։ Եվ քանի որ չի կրում պատասխանատվություն, ուրեմն չի էլ կշռադատում որոշումները կայացնելիս․ խնդիրն այստեղ է @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Ահա թե ինչու է Փաշինյանի որոշումների որակը միշտ ցածր․ «Կարճ ասած» Փաշինյանը պետություն ղեկավարելը համեմատում է մեքենա վարելու հետ։ Մեր դեպքում վարորդը գիտի, որ վթարի դեպքում անվտանգության բարձիկներն իրեն փրկելու են, իսկ մեքենայի հետևի նստատեղի ուղևորները եթե անգամ զոհվեն, միևնույն է՝ կխուսափի պատասխանատվությունից։ Դրա համար էլ մեքենան վարում է անզգույշ և մեծ արագությամբ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարքագիծը հենց այդ անպատասխանատու վարման արդյունք է։ Որոշում կայացնողը ձախողման դեպքում անձամբ ոչինչ չի կորցնում։ Եվ քանի որ չի կրում պատասխանատվություն, ուրեմն չի էլ կշռադատում որոշումները կայացնելիս․ խնդիրն այստեղ է @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
«Ծառուկյան» օպերացիայի իրական պատճառը․ «Կարճ ասած» Նիկոլ Փաշինյանը, ըստ էության ասում է՝ այո, ես լեգիտիմ ղեկավար չեմ, այս մեթոդներով ընտրվել եմ, և սրանք են նաև իշխանությունը պահելու իմ մեթոդները @YerevanTodaynews

Դրանց պատասխանից հասկանում ես, որ առյուծը պետք է սատկեր, իրենց սրսկումը համընկել ա։ Արա էն խեղճ կենդանին իր համար ապրում էր, վստահաբար ձեզնից բազմաթիվ անգամ ավելի լավ պայմաններում, տարաք սպանիք, հիմա արդարանում եք։ Ջոկել ե՞ք, որ ամեն ինչն եք տենց վարի տվել ու արդարացել հիվանդությունն էր մեղավոր, նախկիններն էին մեղավոր, Ալմա֊Աթան էր մեղավոր... Արդեն բազմիցս ապացուցել եք ու միանշանակ ա ինձ համար ինչ լինի մեղավորը դուք եք, միայն դուք

Repost from Yerevan.Today
Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ․ «Կարճ ասած» Պատմությունն է հուշում, որ ի հակառակ ժողովրդի ցանկության և ակնհայտ իրավականությունից ու օրինականությունից դուրս աճպարարաությունների արդյունքում իշխանությունը պահածները երկար չեն տևում, և դրա մասին բոլորը լավ հասկանում էն, այդ թվում՝ իշխանության ներսում

Արմավիրի մարզի Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և այլ բնակավայրերի բնակիչները փակել են մայրուղին ու պահանջում են, որ կառավարությունը փոխհատուցի կարկտից ու ուժգին քամուց վնասները։ Իսկ ի՞նչ է անում կառավարությունը․ վաղ առավոտից քննում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցը։ Ես, իհարկե, համոզված եմ, որ ընտրությունները Հայաստանում կեղծվել են խայտառակ կերպով, և Փաշինյանը ձայները նկարվել են ծաղրանկարչության ճյուղի մոտիվներով։ Բայց ինչ-որ քանակի ձայն, ամեն դեպքում, տարել է։ Իսկ ինչքա՞ն ձայն է տարել-նկարվել այդ գյուղերում, որոնց բնակիչներն այսօր բողոքի ակցա են անում։ Այդ երեք գյուղերում միասին ՔՊ-ն նկարել է 894 ձայն, ԲՀԿ-ն հավաքել է 43 ձայն (որը հետո դրվել է ՔՊ-ի վրա), «Ուժեղ Հայաստանը» հավաքել է 415 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 94։ Հիմա մարդամեկն ասում է՝ մարդիկ մանդատ են տվել, որ Ծառուկյանին նստացնեմ։ Մարդիկ մանդատ չեն տվել, գողացել ես, բայց եթե անգամ քո նկարած քվեն այդպես ես ներկայացնում, այդ դեպքում բողոքի ակցա անողները ինչո՞ւ են պահանջում կարկտի վնասների փոխհատուցում, ոչ թե, ասենք, կալանք Ծառուկյանին։ Ի դեպ, կարկտից տուժած գյուղացին, որ ՔՊ-ի քվեարթերթիկն էր դնում ծրարը, տեղյա՞կ է, թե ինչ դիրքորոշում ունի Փաշինյանի կարկտից տուժածներին փոխհատուցելու մասին։ Դե լսեք․ դա ասում է․ «Մարդիկ գիտեն՝ որտեղ է կարկուտ գալիս, գնում են էնտեղ ցանում են, որ փոխհատուցում ստանան»։ Էնպես որ, ըստ Նիկոլի՝ մեղավորը դուք եք, որ ձեր բերքը կարկուտը տարել է։ Կարող եք ճանապարհը բացել

Repost from Yerevan.Today
Խոստացված եվրոպական շուկան աղբամանն է․ «Կարճ ասած» Եթե մեզ թվում է, թե նա դարդոտել է՝ ոնց անի, որ գյուղացու բերքն իրացվի, ոնց արտահանումը կազմակերպի, ոնց սահմաններն անվտանգ դարձնի, ոնց անի, որ պարտքը չավելանա, գնաճ չլինի, չարաչար սխալվում ենք։ Սրա համար կարևոր է, ոեր պահի իր աթոռը։ Իշխանությունը պահելու համար այսօր այս քայլերն են պետք, սրանք է անում, վաղը այլ քայլեր պետք լինեն, դրանք կանի։ Վաղը արվելիք քայլերը կարող է լրիվ հակասեն այսօրվա քայլերին, բայց մեկ է՝ կանի, որովհետև իր համար կարևորը իր իշխանությունն է։ Նրա որևէ գործողություն ժողովրդի շահի հետ, պետության շահի հետ, ինքնիշխանության ու անվտանգության հետ կապ չունի, չի ունեցել և չի ունենալու @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ․ «Կարճ ասած» Հավելավճար՝ որոշման դիմաց․ կառավարությունը կարողացե՞լ է կաշառել ՍԴ-ին @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Իսկ ովքե՞ր են դատավորները․ «Կարճ ասած» Ինչպես որ ընտրություններից երկու ամիս առաջ թոշակառուները 10 հազար դրամով բարձր թոշակ են ստացել, այնպես էլ ՍԴ դիմումի քննարկումից 25 օր առաջ ՍԴ դատավորները բավականին բարձր հավելավճար են ստացել։ Հիմա դա չի՞ ազդելու վաղը իրենց որոշման վրա @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Դատարանն ու հանցագործը խաղում են նույն թիմում․ «Կարճ ասած» Խնդիրը միայն այն չէ, թե ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն, խնդիրն այն է, թե որքանով է հասարակությունը վստահելու այդ որոշմանը։ Իսկ այս ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է, որովհետև այդ ինստիտուտի չեզոքությունն էլ է հանրային քննարկման առարկա։ Անկախ ՍԴ-ի որոշումից, կա պարզ ճշմարտություն․ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել ընտրություններում, Հայաստանի կառավարությունում, խորհրդարանում աշխատելու է ուժ, մեր երկրի անունից կայացնելու է որոշումներ, որի լեգիտիմությունը չունի։ Սա չի կարող հետևանքներ չունենալ

Repost from Yerevan.Today
Ժողովուրդն այլևս Նիկոլ չի ընտրում. ի՞նչ է կատարվել Ինչո՞ւ Նիկոլի իշխանությունը երկար չի տևի․ «Կարճ ասած» @YerevanTodaynews

Սրանց ցինիզմի աստիճանը Ալեն Սիմոնյանը պատգամավորների երդման առաջարկվող նոր տեքստ է հրապարակել, որը շուտով պատրաստվում են դնել քվեարկության՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: 100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա, որովհետև այն ամենի համար պետք է դուք երդվեք, արդեն իսկ չեք արել․ այդ բոլորը խախտած գնաք-երդվեք, որ ի՞նչ լինի։

Repost from Yerevan.Today
Քոչարյանի մեղադրանքը, Փաշինյանի հիստերիան․ «Կարճ ասած» Ժողովուրդ ջան, էս խարդախները Քոչարյանի մասին ինչ ասես, որ չեն ասել, էլ աշխարհի մեղքերի մեջ են մեղադրել, բայց իրականում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ վաղեմության ժամկետն անցած, 22 տարի առաջվա կառավարության որոշման համար, որի հետ ինքը կապ չունի @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Ալիևի սրտի վարչապետը․ «Կարճ ասած» «Արևմտյան Ադրբեջան» թեզը մտցնում են գործնական փուլ @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Խաբեց, կեղծեց՝ անցավ․ մնացածը՝ թքած․ «Կարճ ասած» Մինչ Նիկոլը խորհրդարանի ամբիոնից կոկորդն է պատռում եսիմինչ թեմաներով, հայկական տնտեսությունը մեռնում է Լարսի անցակետում @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Նիկոլի՞ն ինչի դիմաց են ընտրել։ 730 հազարից ավելի ձայն ինչպե՞ս է տարել։ 30 տոկոսը, ընդունենք, որ կեղծվել է, 500 հազար ձայն ինչպե՞ս է տարել։ Այսինքն, մեր ժողովուրդը, որ Նիկոլ Փաշինյանին համարում է հայ ժողովրդի ու Հայաստանի գլխին ամենամեծ աղետը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, գնացել նրան է ընտրել 500 հազար մա՞րդ։ Իսկ գուցե ամեն մեկի տակ ձայնագրությո՞ւն կա համոզելու, կաշառելու, սպառնալու մասով @YerevanTodaynews

Repost from Yerevan.Today
Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ․ «Կարճ ասած» Չգիտեմ՝ կա՞ մի ընտրախախտում, որ չի արվել։ Հետաքրքիր է, եթե այս ընտրակեղծիքների ամբողջ սպեկտրը չանեին, քանի՞ տոկոս ձայն կտաներ ՔՊ-ն։ Եթե բոլոր ուժերի նման ընտրություններին մասնակցեր հավասար հնարավորություններով, խորհրդարան կմտնե՞ր։ Չգիտեմ, թե որքան կդիմանա Նիկոլի իշխանությունը, բայց այն միանշանակ է, որ ոչ լեգիտիմ է։ Կարծում եմ՝ այս ընտրություններն անվավեր պետք է ճանաչվեն՝ որպես երբևէ եղած ամենաայլանդակ ընտրությունները, նորը լինի՝ արգելելով ՔՊ-ին մասնակցել, առնվազն՝ իշխել այդ ընտրության կազմակերպման ժամանակ @YerevanTodaynews

Գյուղացիները Արմաշում ուզում են գյուղմթերքի համար ճանապարհ փակել, բայց ասել են՝ կփակեն էն ժամանակ, երբ լրագրողները կլուսաբանեն։ Լրագրողները, ասեմ, շատ ակտիվ լուսաբանել են, թե ինչ կլինի, եթե էս պացիենտը վերընտրվի։ Մեկը ես մեռել եմ խոսելով էդ մասին, զգուշացնելով, ահազանգելով։ Իսկ արմաշցին իր ընտրությունը ինչպե՞ս է կատարել․ հետաքրքիր է, չէ՞։ Եվ ուրեմն՝ ուշադիր․ հունիսի 7-ի քվեարկության արդյունքները՝ Արմաշում․ - Ռոբերտ Քոչարյան, որը խոստանում էր մեկ զանգով լուծել արտահանման հարցը - 58 քվե - Սամվել Կարապետռյան - 145 քվե - Նիկոլ - 760 քվե Էդ արտահանման խնդիրը հունիսի 7-ից առաջ էլ կար, ուղղակի Պապոյան Գևորգի կտերը կերաք, թե Պուտինը Նիկոլի ծնունդը շնորհավորելիս մի երկու քաղցր խոսք է ասել, ուրեմն հունիսի 7-ից հետո կբացվի սահմանը։ Հա, մեկ էլ ասում էին, որ դեպի ԵՄ արտահանումը կհնգապատկի։ Լրագրողներին դիմելու կարիքը չկա, դիմեք ՔՊ-ական Սերգեյ Բագրատյանին, դա էր ասում, որ եթե հայկական մրգի համը ճապոնացիների բերանը ընկնի, ուրիշ բան չեն ուտի, ասեք դրան, թող հասցնի Ճապոնիա։ Որ դուք ձեր լավ ու վատը չեք ջոկել, հիմա քանի հատ բողոքի ցույց էլ անեք, գնացքն արդեն գնացել է։

Repost from Yerevan.Today
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Հունիսի 7-ի ընտրությունները տոտալ կեղծվել են։ Նախընտրական խուժանությանը հաջորդել է հետընտրական խուժանությունը @YerevanTodaynews