en
Feedback
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ

Open in Telegram
5 333
Subscribers
-224 hours
-457 days
-16930 days
Posts Archive
Մեր Փրկչի մայրն է Սուրբ Աստվածածինը, Մեղավորներիս համար խաչվե՛ց նրա Միածինը: Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը․ Նա ծնվեց, որպեսզի ծնվի ու մարմին առնի աշխարհի Փրկիչը: Մարիամի ծնողները՝ Հովակիմն ու Աննան, մինչև ծերություն զավակ չունեին, և միշտ աղոթում էին Աստծուն, որ իրենց զավակ պարգևի։ Նրանց աղաչանքները լսելի են դառնում, և Աստված պարգևում է մի դուստր, որին կոչում են Մարիամ։ Աստվածածնի ծննդյան տոնը հաստատվել է 5րդ դարի վերջին՝ Երուսաղեմում․ Հայ եկեղեցին Սուրբ Կույսի ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է 13 րդ դարից։ Արժանի է նա՝ բոլոր ազգերից ընտրյալ կոչվելու։ Անարժաններիս համար՝ Որդու առջև բարեխոսելու: Նա նաև մեր Մայրն է մեծարված, պատվելի ու անարատ, Նրա խոնարհ պատկերով են զարդարված՝ Եկեղեցու խորանները լուսառատ: Սուրբ Մարիամ Աստվածածնի անունը լսելիս մեր սրտերը լցվում են անսահման ջերմությամբ ու սիրով: Նրա անունը լսելիս մեր աչքի առջև են գալիս նրա առաքինությունները իր բոլոր տարիքներում: Մանկությունը տաճարում անցկացրած խոնարհ դեռահասը նույնպիսի հեզությամբ ու սիրով շարունակեց ծառայել Աստծուն մինչև հրեշտակի Ավետումը և դրանից հետո՝ իր ողջ կյանքը: Մայրերի մեջ միակը որի կրծքի տակ ինն ամիս բաբախում էր աշխարհի Փրկչի սիրտը և նա լռությամբ համբերեց այդ Խորին Խորհրդի մասին: Որդեկորույս մայրերի մեջ դարձյալ միակն ու անկրկնելին եղավ, իր աչքով տեսնելով իր սիրելի Որդու չարչարանքներն ու խաչելությունը և մնաց իր Որդու աղախինն ու սպասավորը և համայն մարդկության հավերժ բարեխոսը: Որպես իր առաքինությունների կատարյալ հատուցում՝ դարձյալ միակն էր, որ որպես պարգև իր Որդուց ստացավ ամենաթանկ վարձատրությունը` իր Վերափոխումը Որդու մոտ: Շնորհավորում եմ բոլորին՝ մեր Փրկչի մոր՝ Մարիամ Աստվածածնի այսօրվա տոնի առթիվ: Փառք Աստծուն, որ օրհնել մեր այս օրը Իր Մոր հիշատակությամբ: Սուրբ Աստվածածնի ջերմ բարեխոսությամբ խաղաղ օր բոլորիս: Շնորհավորում եմ համայն մարդկությանը բարեխոսական տոնի առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանք Մարիամներին՝ իրենց անվանակոչության օրվա առթիվ: Միշտ հիշենք, որ Մարիամ Աստվածածնի մեջ կեղծ բարեհաճություն և սին գեղեցկություն չկար։ Մարիամ անունը կրելը պարտավորեցնող է այս առումով․ Բարի լույս և բարի շաբաթասկիզբ բոլորիս՝ տոնի ցնծությամբ.

- Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը: - Ինչպե՞ս ամենածանր բանը: - Էնպես: - Դե, արճիճը: - Այդ արճճից ծանրը լավությ
- Ամենածանր բանն ինչն է, գիտե՞ս,- հարցրեց Զավենը: - Ինչպե՞ս ամենածանր բանը: - Էնպես: - Դե, արճիճը: - Այդ արճճից ծանրը լավության ծանրությունն է. ես քո տանը ոչխարի երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, և քայլում եմ ու մտածում, որ քո տանը երկու պատառ միս կերա՝ երկու բաժակ գինիով, ոչխար եմ տեսնում՝ հիշում եմ, միս եմ տեսնում՝ հիշում եմ, հովիվ եմ տեսնում՝ հիշում եմ, խաղող եմ տեսնում՝ հիշում եմ: Անընդհա՛տ հիշում եմ: Ծա՜նր է երախտագիտության զգացումը: Քանի՜ անգամ ես լսել՝ «էդ էլ իմ լավությունը»: Քանի՜ անգամ ես ինքդ ասել: Այդպես է, միասին են՝ երախտագիտություն-երախտամոռություն: Արճիճը սրանց մոտ թեթև է, և ուրեմն ես գերադասում եմ խանութի երշիկը իմ կոպեկներով: Հր. Մաթևոսյան

Կորցնում ենք նոր գիտակցում…

Մայրս հաճախ հոգուս մեջ, Հոգով այցի է գալիս, Եվ սաստում է ինձ անվերջ` — Զուր ես մահս դեռ լալիս: Տես` ոգիս հար կը հառնի, Մահս մ
+1
Մայրս հաճախ հոգուս մեջ, Հոգով այցի է գալիս, Եվ սաստում է ինձ անվերջ` — Զուր ես մահս դեռ լալիս: Տես` ոգիս հար կը հառնի, Մահս մարմնիս մահն է զուտ, Մայրդ այն ժամ կը մեռնի, Երբ մեռցվի մայր լեզուդ: Ես կը մեռնեմ, երբ հանկարծ Մայր Արաքսը ցամաքի, Երբ Մասիսն էլ քո պաշտած Փոխվի ձոր ու խանդակի: Ես կը մեռնեմ, երբ Վանա Ծովից մնա մի կաթիլ, Արարատից չմնա Հող ու ձյունի մի կաթիլ: Կերդվեմ վշտով Եղեռնի, Անմեղ լեզվով Հայոց սուրբ` Մայրդ այն ժամ կը մեռնի, Երբ մոռացվի հայ լեզուդ… ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

🙏Աստված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում
🙏Աստված իմ, երբ ես սոված եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ կերակրել, իսկ երբ ես ուզում եմ խմել, ուղարկիր ինձ նրան, ում կարող եմ ջուր տալ: Երբ ինձ համար ցուրտ է, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ ջերմացնել, երբ ես թախծում եմ, ուղարկիր ինձ նրան, ում ես կարող եմ մխիթարել: Իսկ երբ իմ խաչը շատ ծանր լինի եւ ես չկարողանամ տանել այն, երբ ինձ օգնական անհրաժեշտ լինի, իսկ կողքիս ոչ ոք չլինի, թեթեւացրու իմ ծանր խաչը, եւ տուր ինձ ինչ որ մեկին, ով արժանի է սիրո, ինչպես ես, տուր ինձ ինչ որ մեկին, ում ես կարող եմ ծառայել: Երբ ինձ ժամանակ անհրաժեշտ լինի, թույլ տուր ինձ նստել ինչ որ մեկի կողքին, իսկ երբ սրտումս ծանրություն լինի, գտիր ինձ համար մեկին, ում ես կստիպեմ ժպտալ: Երբ ինձ օգնություն անհրաժեշտ լինի, ցույց տուր ինձ նրան, ում մասին ես կարող եմ հոգ տանել: Երբ ես մտածեմ միայն իմ մասին, իմ մտքերը թող լինեն միայն նրանց մասին, ովքեր բարի են: Երբ ես աղքատանամ, ուղարկիր ինձ կարիքավորներին: Երբ իմ աչքերը դադարեն տեսնել այն, ինչ սուրբ է, թույլ տուր ինձ տեսնել Քրիստոսին յուրաքանչյուրի աչքերում, ում ես կերակրում եմ …

Սաղմոս 142:8 «Առաւօտեան ինձ լսել տուր քո ողորմութիւնը, որովհետեւ ես քեզ եմ ապաւինել. Ցոյց տուր ինձ այն ճանապարհը, որ պիտի գնամ, որովհետեւ քեզ եմ բարձրացրել իմ հոգին»։

ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՀԱՅ

Երբ լուսանկարիչը Վիլյամ Սարոյանին խնդրում է մի փոքր առաջ կանգնել, որպեսզի խոշոր երևա, քանի որ արձանը շատ բարձր է, Սարոյանը հր
Երբ լուսանկարիչը Վիլյամ Սարոյանին խնդրում է մի փոքր առաջ կանգնել, որպեսզի խոշոր երևա, քանի որ արձանը շատ բարձր է, Սարոյանը հրաժարվում է։ Նա նույնիսկ ավելի է մոտենում Վարդապետի հուշարձանին և նստում ներքևում՝ ասելով․ «Մենք բոլորս փոքր ենք Կոմիտասի համեմատ»: Լուսանկարը՝ Պողոս Պողոսյանի, Վիլյամ Սարոյանը Կոմիտասի հուշարձանի մոտ (քանդակագործ՝ Երվանդ Քոչար), Էջմիածին, 1976թ․

ՋԵՐՄՈՒԿ

Քոբայրի վանք, Լոռու մարզ, Դեբեդի կիրճ Հիմնադրվել է 1171 թ.

Մեր բոլոր ժամանակների ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ

Ե՞րբ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը

🎥🎞️Աշնան արև

Ընդհանրապես մի երդվիր… 🙏🏻

📍Գյուղ Ակներ ♥️

Հանճարեղ Հրաչյա Ներսիսյան

📍Նորավանք

Դրախտավայր ՀԱՅԱՍՏԱՆ ♥️