227
Subscribers
-124 hours
-57 days
-1730 days
Posts Archive
Քեզանից հետո ես սկսեցի շատ քնել, որ բացակայությունդ չզգամ.
Աչքերս փակում էի այն մտքով,
որ մութը ինչ-որ բան փոխելու է,
բայց առավոտը միշտ էլ դաժան էր. դու էլի չկայիր…
Արյունոտ գարունը լռեցրեց երգերը,
ու քամին տարավ անուններ, որ այլևս չեն հնչում։
Հողը հիշում է քայլերի ձայնը,
որ կանգ առավ կես ճանապարհին։
Լռության մեջ դեռ շշնջում են պատմությունները,
չմարող մոմերի պես՝ սրտերի խորքում։
Կոտորածը չկարողացավ ջնջել հիշողությունը,
քանզի ցավը դարձավ հավերժ հիշեցում։
Ապրիլի 24🙏🏼
