288
Subscribers
-224 hours
-77 days
-2530 days
Posts Archive
288
«Սիրի՛ր ինձ կամ ատի՛ր ինձ, երկուսն էլ ի նպաստ ինձ են։ Եթե սիրես ինձ, ես հավերժ կլինեմ քո սրտում, իսկ եթե ատես ինձ՝ հավերժ կմնամ քո մտքում:»
288
Repost from srti ankyun 🖤
էսօր սեմինար կար, կանչել էին,
ու լիքը բան հասկացա,
լիքը բան սովորեցի,
լիքը բան մեջս փոխվեց;)
խոսեցինք տարբեր թեմաներով՝
ինքնասպանությունից,
բուլինգից,
դեպրեսիայից
ու ամենակարևորը՝ ընկերությունից)։
եկել եմ մի փոքր կիսվեմ ձեզ հետ, վստահ եմ՝ ձեզ էլ պետք կգան ասածներս, լսածս։
խոսեցինք ընկերությունից, ասացին մեզ, որ դիմացինին միշտ պետք ա լսել, հասկանալ, որ երբ ինքը իր ներսինը պատմում ա մեզ, պետք ա լսենք՝ առանց դատելու։
ու երբեմն պահեր են լինում, որ ուղղակի չենք կարողանում ուժ գտնել մեր մեջ ու խոսել, կիսվել, ու շեշտեց, որ ամենակարևոր բանն ա՝ լինել կողքին։
իսկ դեպրեսիայի պահով մի հետաքրքիր խոսք ասեց․
«էդ մի բաժակ թեյ չի, որ նստես պատուհանագոգին, անձրևին նայես, ու անցնի»։
էդ էն ա, որ կարող ա մարդուն հասցնել շատ ծանր վիճակի՝ ամեն բան իր ներսում պահելու պատճառով։
իսկ ինքնասպանության պահով ասեց, որ ամեն մեկը չի, որ կարող ա անել էդ քայլը)։
շատ հիմար բան ա մի տեսակ ;)
իսկ ինչ վերաբերում ա ծնողներին՝ միշտ անկեղծ եղեք իրանց հետ, խոսեք, կիսվեք, պատմեք, գոռացեք, լացեք։
մի բան էլ հարց տվեցին սեմինարի ժամանակ՝ արդյո՞ք եղել ա դեպք, որ ձեզ մենակ զգաք ձեր կյանքում։
ինձ թվում ա՝ միշտ մի դատարկ տեղ լինում ա մեր ներսում, ու պահեր են լինում, որ մեզ չեն լսում, չեն հասկանում, մեր դրության մեջ չեն մտնում, ու հենց դրա համար մեզ մենակ ենք զգում։
խոսեցինք ֆիզիկական ու հոգեբանական ցավի մասին։
ո՞րն ա լավ։
դե, իհարկե՝ ֆիզիկականը, որովհետև ֆիզիկականը մի փոքր ձեռք վնասեցինք՝ անցնում ա 2 օր հետո, իսկ հոգեբանականը՝ չէ։ Միշտ սպի ա մնում, կպնելու պես ցավում ա))
ու երևի էս սեմինարից ամենաշատը էդ հասկացա՝ երբեմն մարդուն պետք չի խորհուրդ, պետք չի հազար խոսք, ուղղակի պետք ա մեկը, ով կլսի ու չի դատի։ 👍🤩
