KASA Foundation
Open in Telegram
KASA supports Armenia by contributing to the socio-economic and cultural integration of its inhabitants. 🌐 https://www.instagram.com/kasa__foundation 🌐 https://www.facebook.com/KASAFondationHumanitaireSuisse/
Show more307
Subscribers
No data24 hours
+67 days
+630 days
Posts Archive
📣 «TeachCup»՝ առաջին ինտելեկտուալ մրցույթն ուսուցիչների համար
✨️Մրցույթին կարող են մասնակցել գործող ուսուցիչներ, խմբակների վարողներ և ուսուցանողներ՝ տարբեր կամ նույն կրթական հաստատությունից:
📅 Մասնակցության հնարավորություն կունենան միայն ԱՌԱՋԻՆ ԳՐԱՆՑՎԱԾ 15 թիմերը։
👉 Մրցույթի կանոնակարգին և մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
💳 Մասնակցության վճարը 4000 ՀՀ դրամ է յուրաքանչյուր մասնակցի համար, որն ամբողջությամբ ուղղվելու է ուսուցանողների համար նախատեսված ուսումնական ձեռնարկի ստեղծմանը:
📍 Դիմելու վերջնաժամկետը 2024թ․ նոյեմբերի 30-ն է:
Գրանցվել այստեղ։
+9
Հայաստանում գտնվող փախստականներն ավարտել են խոհարարության երկամսյա դասընթացը: Այս ընթացքում նրանք սովորել են ոչ միայն հայկական ավանդական խոհանոցին բնորոշ կերակրատեսակներ պատրաստել, այլև ծանոթացել են համաշխարհային խոհանոցի նրբություններին 🍛
Օրերս տեղի է ունեցել 📍«Աշխատանքի տոնավաճառ և խոհանոցային խաչմերուկ․ միջմշակութային փորձառություն» «համեղ» մշակութային միջոցառումը, որտեղ հյուրերի դատին են ներկայացվել տարբեր ազգերի խոհանոցներ, այդ թվում' հայկական, արաբական, եգիպտական, պարսկական, Մյանմարի և Հայիթիի ազգային ուտեստներ՝ պատրաստված այդ ազգի ներկայացուցիչ փախստականների կողմից ✨️
Հյուրերը Հայաստանի առաջատար սննդի ցանցերի, ռեստորանների, ինչպես նաև զբաղվածության գործակալությունների ներկայացուցիչներն էին🫶
«Զբոսավարների պատրաստում» դասընթացի մասնակիցները ստացել են մասնակցությունը հավաստող վկայականները:
Երևանը, Արցախը և Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող շուրջ 20 մասնակից հաջողությամբ ավարտել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսավարների պատրաստում» դասընթացը՝ ձեռք բերելով զբոսավարին անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ, յուրօրինակ զբոսաշրջային տուր-փաթեթների կազմման ու իրագործման փորձառություն, ինչպես նաև առաջին օգնության գիտելիքներ:
Նրանք արդեն պատրաստ են համալրելու Հայաստանի գրավչությունը ներկայացնող զբոսավարների շարքը: Եթե դուք էլ եք ուզում մասնակիցը դառնալ այս դասընթացի, ապա հետևեք մեր էջերին՝ առաջիկայում մեկնարկող հնարավորությունը բաց չթողնելու համար:
#KASA #KASAFoundation #ԿԱԶԱ
+1
«Զբոսավարների պատրաստում» դասընթացի մասնակիցները ստացել են մասնակցությունը հավաստող վկայականները:
Երևանը, Արցախը և Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող շուրջ 20 մասնակից հաջողությամբ ավարտել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «Զբոսավարների պատրաստում» դասընթացը՝ ձեռք բերելով զբոսավարին անհրաժեշտ բազմակողմանի գիտելիքներ, յուրօրինակ զբոսաշրջային տուր-փաթեթների կազմման ու իրագործման փորձառություն, ինչպես նաև առաջին օգնության գիտելիքներ:
Նրանք արդեն պատրաստ են համալրելու Հայաստանի գրավչությունը ներկայացնող զբոսավարների շարքը: Եթե դուք էլ եք ուզում մասնակիցը դառնալ այս դասընթացի, ապա հետևեք մեր էջերին՝ առաջիկայում մեկնարկող հնարավորությունը բաց չթողնելու համար:
+3
Օրերս տեղի ունեցավ «Քաղքցիք անցյալից» ֆրանսալեզու քվեստի ուղեկցորդների վերապատրաստումը, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան «ԿԱԶԱ» հիմնադրամի մշակած զբոսաշրջային պրոդուկտներին, ֆրանսերենով ադապտացված քվեստի բովանդակությանն ու առանձնահատկություններին 📚
Դասընթացի ժամանակ մասնակիցներն ունեցան նաև գործնական աշխատանք, որի շրջանակում փորձարկեցին ֆրանսալեզու քաղաքային քվեստը և կիսվեցին իրենց տպավորություններով։
Որպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի խթանման և կայուն զբոսաշրջության զարգացման մեր հանձնառության մաս՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը նախաձեռնեց քաղաքային քվեստի ֆրանսերեն ադապտացումը, որը հնարավոր դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ (OIF) 🌍
+3
Գիտե՞ք, թե ինչ է նշանակում «divulgâcher» կամ «chelou» բառերը 🌍
«Ֆրանկոֆոնիայի զարգացում» ծրագրի շրջանակում իրականացվող ամենամսյա մշակութային սրճարանի ընթացքում Շիրակի մարզի ֆրանսախոսները հնարավորություն ունեցան բացահայտելու անընդհատ զարգացող ֆրանսերենի հարստությունները☕️
Ամեն տարի բառարանում ավելացող նորաբանությունները, ֆրանսիական տարածաշրջաններին և տարբեր ֆրանսախոս մշակույթներին բնորոշ արտահայտությունները, ֆրանսերենը դարձրել են սոցիալական զարգացումների, քաղաքական բանավեճերի և ժամանակակից կյանքի հայելին 🕰️ 😊
+6
🚀 ԻՆՈՎԱՐԻՈՒՄ 6-Ի ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է 🌌
Մեր առաջին կենտրոնացված դասընթացը մեկնարկել է Գյումրիում 🤩🎉
Ներկա են՝
✨ 10 թիմ
🗺️ 7 մարզերից
👥 30 անհավանական մասնակից
Ինովարումցիներն արդեն պատրաստվում են 4-օրյա ակտիվ ուսուցման ուղևորությանը 🚀
Մասնակիցները կզարգացնեն իրենց հմտությունները, կստեղծեն նոր կապեր և կանցկացնեն հիշարժան օրեր միասին 🌠📚💡
Հայաստանում գտնվող փախստականները փորձառու մասնագետների և մեր կամավորների հետ սովորում են հայերեն և բարելավում լեզվական իմացությունը😍
Իսկ ի՞նչն են նրանք ամենից շատ հավանում Հայաստանում։ Կիմանաք' դիտելով այս կարճ տեսանյութը⤵️
+4
«ԿԱԶԱ» Գյումրի կենտրոնում հյուրընկալել էինք Ֆրանսիահայ երիտասարդաց միության «Սասուն» նվագախմբին՝ բանասաց Անրի Գարաբեդյանի ուղեկցությամբ, որոնք ելույթ ունեցան երկու շքեղ ցուցադրություննեով 🎶🎭
Նախ ներկաները վայելեցին «Սարերի քամի» կախարդական երաժշտական հեքիաթը, որը պատրաստել էին Միքայել Վեմյանը և նրա երաժիշտների խումբը:
Երկրորդ ցուցադրությունը Արթուր Մանոյանի և Պատրիկ Բուքեի «Ճանապարհ, հիշատակի ուղի» փաստավավերագրական ֆիլմն էր, որը ներկաներին հնարավորություն տվեց բացահայտել մի խումբ քայլարշավորդների ուղին՝ «Ճանապարհ» նախագիծը, որոնք 4 ամսում ոտքով կտրել-անցել էին Մարսելից Երևան ընկած տարածությունը:
Հոկտեմբերի կարևոր իրադարձությունները «ԿԱԶԱ» հիմնադրամում
🔸Գյումրու մեր կենտրոնում հյուրընկալել ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Դեսպանի այցը նպատակ ուներ ոչ միայն տեղեկանալու «ԿԱԶԱ» հիմնադրամի ընթացիկ գործունեությանը, այլ նաև ծանոթանալու Հիմնադրամի տարբեր ծրագրերում ներգրավված ֆրանսախոս կամավորների հետ։
🔸️«ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի Մասրաֆֆը (Մասրաֆյան) Երևանի պետական համալսարանի ուսանողների համար դասախոսություն է կարդացել «Կոլեկտիվիզմից և անհատականությունից վեր» թեմայով:
🔸«Շարժական երիտասարդական աշխատանք» ծրագիրն այս տարի կիրականացվի Շիրակի մարզի Իսահակյան, Լուսաղբյուր, Աշոցք և Ախուրյան համայնքներում: Ծրագիրը 12-15 տարեկան դեռահասների համար է:
🔸«Փախստականների կենսապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շահառուների մի մասը մասնակցում է խոհարարության դասերի՝ բարելավելով խոհարարական գիտելիքներն ու հմտությունները։
🔸️«Ինովարիում» ծրագրի բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցներն արդեն ստացել են երկար սպասված նամակը: Առաջիկա հանդիպում-դասընթացը Գյումրիում է:
📢«Ֆրանկոֆոնիայի զարգացում» ծրագրի թիմին միանալու բացառիկ հնարավորություն` Գյումրիում
Այս ծրագրի շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմն իրականացնում է կանոնավոր ինտերակտիվ հանդիպումներ Գյումրու համագործակից դպրոցներում, որոնց ընթացքում Հիմնադրամի ֆրանսիացի կամավորներն աշխատարանների, խաղերի միջոցով երեխաներին և պատանիներին ծանոթացնում են «Ֆրանկոֆոնիա» հասկացության լեզվական, աշխարհագրական ու մշակութային հարստությանը։
Դառնալով «Ֆրանկոֆոնիայի զարգացում» ծրագրի կամավորը՝ Դուք ձեռք կբերեք մի շարք հմտություններ, կբարելավեք Ձեր խոսակցական ֆրանսերենը, միջմշակութային հաղորդակցման հմտությունները։
Մենք ակնկալում ենք, որ Դուք կմասնակցեք ՝
📌Դպրոցներ մեր այցերին,
📌Իականացվող ֆրանկոֆոն աշխատարաններին,
📌Ամենամսյա մշակութային միջոցառումներին,
📌Ֆրանկոֆոնյան միամսյակի ընթացքում միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:
✅Կամավորական աշխատանքի ավարտին կստանաք վկայական (երկլեզու)։
🎯Տարիքային սահմանափակում չկա։
📃Ֆրանսերենի առնվազն A2 մակարդակի իմացությունը պարտադիր է։
📧Դիմել կարող եք՝ ուղարկելով CV kasa.gumri@kasa.am հասցեին:
31-ամյա Կ.Ա.-ն «Փախստականների կենսապահովում և սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շահառուներից է։
Սեփական ռեստորան ունենալու մեծ երազանքի ճանապարհին նա որոշել է մասնակցել խոհարարության դասերի' բարելավելով խոհարարի իր գիտելիքներն ու հմտությունները 🥗🍲
Արդեն սովորել է ոչ միայն հմտորեն աշխատել ուտեստների բաղադրիչների հետ, այլ նաև պատրաստել Գառնու յարախ, տոլմա, ղափամա, գաթա և այլ հայկական կերակուրներ🫕🥘
#KASA #ԿԱԶԱ #UNHCR
Այսօր ՄԱԿ-ի միջազգային օրն է 🌍
Սա կարևոր առիթ է ևս մեկ անգամ ընդգծելու այն արժեքավոր համագործակցությունը, որ «ԿԱԶԱ» հիմնադրամն ունի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների հետ:
ՄԱԿ-ը կարևոր դերակատարում ունի մեր երկրի զարգացման ճանապարհին՝ իր աջակցությամբ նպաստելով սոցիալական, տնտեսական և կրթական ոլորտների բարեփոխումներին: Ուրախ ենք, որ համատեղում ենք մեր ջանքերը ի նպաստ Հայաստանի զարգացման՝ արձագանքելով այն կարիքներին, որոնք իսկապես կարևոր են մեր երկրի համար 🤝🇦🇲
Ջերմորեն շնորհավորում ենք և շնորհակալ ենք ՄԱԿ-ի բոլոր կառույցներին փոխգործակցության և ավելի զարգացած ու ավելի կայուն Հայաստան կերտելու ճանապարհը միասին անցնելու համար 💗🎉
Լավ լուր ֆրանսախոսների համար 🤩
Ուրախ ենք տեղեկացնել, որ «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից մշակված Գյումրվա «Քաղքցիք անցյալից» զբոսաշրջային քվեստը թարգմանվել և ադապտացվել է ֆրանսերենով։
👉 Ի՞նչ է քվեստը։
Այն արկածային զբոսաշրջային խաղ է, որն առաջարկում է Գյումրին ճանաչել ինտերակտիվ և նորարարական ձևով՝ բացահայտելով քաղաքի հայտնի մարդկանց և հարուստ մշակութային ժառանգությունը: 🌍📚
👉Ինչու՞ ֆրանսերեն
Որպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի խթանման և կայուն զբոսաշրջության զարգացման մեր հանձնառության մաս՝«ԿԱԶԱ» հիմնադրամը նախաձեռնեց քաղաքային քվեստի ֆրանսերեն ադապտացումը, որը հնարավոր դարձավ Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության աջակցությամբ (OIF):
Սա եզակի կրթական, ժամանցային և ինտերակտիվ զբոսաշրջային փորձառություն է, որը ֆրանսախոս այցելուների այցը Գյումրի կդարձնի էլ ավելի հետաքրիր ու անմոռանալի։
👉Խաղը բոլոր ֆրանսախոսների համար է, անկախ նրանից ՝ զբոսաշրջիկ եք, ուսուցանող թե ուսանող, ով ցանկանում է նորովի բացահայտել Գյումրին։
+1
«ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի Մասրաֆֆը (Մասրաֆյան) օրերս Երևանի պետական համալսարանում էր՝ կիսվելու ԵՊՀ ուսանողների հետ «Կոլեկտիվիզմից և անհատականությունից վեր» թեմայով բաց դասախոսությամբ👩🎓🧑🎓
🖇Մանրամասները
+2
«ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի Մասրաֆֆը (Մասրաֆյան) օրերս Երևանի պետական համալսարանում էր՝ կիսվելու ԵՊՀ ուսանողների հետ «Կոլեկտիվիզմից և անհատականությունից վեր» թեմայով բաց դասախոսությամբ👩🎓🧑🎓
🖇Մանրամասները
+3
«ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիք Բոնդոլֆի Մասրաֆֆը (Մասրաֆյան) օրերս Երևանի պետական համալսարանում էր՝ կիսվելու ԵՊՀ ուսանողների հետ «Կոլեկտիվիզմից և անհատականությունից վեր» թեմայով բաց դասախոսությամբ👩🎓🧑🎓
🖇Մանրամասները
+3
Համայնքների զարգացումը մշտապես «ԿԱԶԱ» հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Հիմնադրամի բազմաբնույթ ծրագրերի զգալի մասն իրականցվում են համայնքներում և ուղղված են տեղի երիտասարդների, դեռահասների կարողությունների զարգացմանը 🎯
Այս ճանապարհին «ԿԱԶԱ» հիմնադրամը համագործակցում է պետական և մասնավոր կառույցների հետ՝ ձգտելով հասնել ավելի մեծ դրական ազդեցության 🤝
📍Օրերս «ԿԱԶԱ» Գյումրու կենտրոնի թիմը հանդիպել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին, ներկայացրել ընթացիկ ծրագրերը:
Շիրակի մարզպետը բարձր է գնահատել Հիմնադրամի գործունեությունը բոլոր բնագավառներում՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կանի հնարավորը ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։
📍«ԿԱԶԱ» Գյումրու կենտրոնի թիմը հանդիպում է ունեցել նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի հետ, ներկայացրել համայնքում իրականացվող ծրագրերը՝ կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում:
