541
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days
Posts Archive
541
✔️ Հարաբերություններում մեկ վատ պահը (վեճ, անուշադիր խոսք) ավելի մեծ կշիռ ունի, քան մի քանի դրական պահ:
⁉️ Բացասական կողմնակալություն կամ Negative Bias...
📌 Ուրեմն` հոգեբանության մեջ կա «բացասական կողմնակալություն» կոչվող երևույթը, երբ մարդն ավելի ուժեղ ա արձագանքում բացասական փորձերին, զգացողություններին, լուրերին, քան դրականներին, անգամ եթե դրանք նույն ուժգնությունն ունեն:
➡️ Կարճ ասած` վատը մեր ուղեղն ավելի երկար ա պահում ու ավելի ուժեղ ա ընկալում, քան լավը:
📌 Էս ամեն ինչը հոգեբանները բացատրում են էվոլուցիոն լոգիկայով.
• Նախնիների համար վտանգը չնկատելը նշանակում էր մահ (գիշատիչներ և այլն),
• Լավ բաները՝ ուտելիք, ջուր կամ հանգիստ տեղ, հաճելի էին, բայց բացասականը կենսաբանական վտանգ էր
• Էդ պատճառով ուղեղը սովորեց առաջնահերթ արձագանքել վտանգին ու բացասականին։
🆕 Բացասական կողմնակալության ամենահայտնի օրինակներից ա ամերիկացի ընտանեկան հոգեբան Ջոն Գոթմանի «5:1 հարաբերակցություն» ուսումնասիրությունը:
⁉️ Ուսումնասիրության մեթոդը.
• Գոթմանը ստեղծել էր հատուկ «Love Lab» («Սիրո լաբորատորիա») անունով կենտրոն, որտեղ նկարում էին զույգերի առօրյա շփումները։
• Զույգերը միասին էին ապրում լաբորատոր միջավայրում, որտեղ ամեն քայլը արձանագրվում էր՝ խոսք, հույզերի արտահայտություն, ժեստեր, ֆիզիոլոգիական փոփոխություններ (սրտի բաբախ, քրտնարտադրություն)։
• Հետազոտողները վերլուծում էին ինչպես դրական փոխազդեցությունները (ժպիտ, գովեստ, ուշադրություն), այնպես էլ բացասականները (քննադատություն, անտեսում, վիրավորանք, զայրույթ)։
📌 Գլխավոր բացահայտումը.
• Գոթմանը ցույց տվեց, որ հարաբերության կայունության համար պետք ա պահպանվի 5:1 հարաբերակցությունը:
• Ամեն 1 բացասական փոխազդեցության դիմաց պետք ա լինի առնվազն 5 դրական:
• Եթե դրականները քիչ են ու հավասարակշռությունը խախտվում ա (օրինակ՝ 1:1 կամ 2:1), հարաբերությունը դառնում է լարված ու ոչ կայուն։
• Իսկ եթե բացասականը շատ գերակշռի (օրինակ՝ 1 դրականի դիմաց 3 բացասական), ապա զույգը սովորաբար գնում ա բաժանման։
Հ.Գ. Գոթմանն առանձնացրել ա հարաբերությունները քայքայող 4 հիմնական պատճառները`
1. քննադատություն,
2. արհամարհանք,
3. պաշտպանողականություն,
4. «քարե պատ», երբ մարդն ուղղակի լռում ու փակվում ա:
541
⁉️ «Արգելված պտղի էֆեկտ» կամ Reactance Theory (հոգեբանական հակազդեցություն)...
📌 Ուրեմն` Ջեք Բրեմեն անունով մի հոգեբան, ներկայացրեց Reactance Theory-ին, որի «մեխանիզմն» աշխատում ա հետևյալ կերպ.
• Ազատության զգացողությունը մարդկանց համար բազային հոգեբանական կարիք ա, ու դրա սահմանափակումը առաջացնում ա ներքին դիմադրություն։
• Երբ մարդուն ասում են, որ ինչ-որ բան չի կարող անել կամ ունենալ, ուղեղն էդ ընկալում ա որպես ազատության սահմանափակում:
• Սահմանափակման հետևանքով նույն բանը, որը սկզբում գուցե շատ էլ չէր հետաքրքրում, հանկարծ դառնում ա գրավիչ, այսինքն` ուղեղը սկսում ա հակազդել:
📌Տեսական հիմքը.
• Մարդիկ ունեն հոգեբանական «ազատության իրավունք»` ընտրելու, որոշելու, տնօրինելու։
• Երբ էդ ազատությունը սպառնում են սահմանափակել կամ հանել, ուղեղը արձագանքում ա հակազդեցությամբ։
• Հակազդեցությունը հաճախ արտահայտվում ա դեմ գնալու, կանոնը խախտելու կամ հենց արգելված բանը ավելի ցանկանալու միջոցով։
📌 Խի՞ ա էդ լինում.
• Երբ ինչ-որ բան արգելված ա, ուղեղն էդ տեղադրում է «սակավ ռեսուրսների» կատեգորիայում։
• Սակավ = արժեքավոր։
• Ավելին, սահմանափակումը ակտիվացնում ա լիմբիկ համակարգը, որը պատասխանատու ա վախի, զայրույթի և մոտիվացիոն «դժգոհության» համար։
• Արդյունքում` մեր ուշադրությունը ֆիքսվում ա հենց էդ բանին, նույնիսկ եթե սկզբում շատ չէինք ուզում։
✔️ Գոնե մի անգամ զգացել կամ տեսել ենք դեպքեր, որտեղ մարդիկ «լավ վերաբերմունք» են տալիս մարդկանց, ովքեր բառացիորեն թքած ունեն իրանց վրա ու ճանապարհներ են ման գալիս հետներն անգամ տառ փոխանակելու համար: Նույն մարքեթինգի մեջ` «սահմանափակ թողարկումները», ակցիաները, արգելված գրականությունը և այլն:
🚫 ԲԱՅՑ.
• Երբ արգելքն ուղեկցվում ա հիմնավորված, հասկանալի ու արդարացված բացատրությամբ, հակազդեցությունը թուլանում ա, որովհետև ուղեղը «թշնամական սահմանափակում» չի ընկալում, այլ` «տրամաբանական պայման»:
⁉️ Ո՞նց ա էդ աշխատում.
📌 Ուրեմն` հոգեբան Ջոնաթան Ֆրիդմանը երեխաների հետ կատարեց հետևյալ փորձը.
• Մի խմբին ուղղակի ասում էին․ «Էս խաղալիքով չեք կարա խաղաք»։
• Մյուս խմբին ասում էին․ «Էս խաղալիքը մի օգտագործի, որովհետև շատ թանկ ա, ու եթե կոտրվի, այլևս չենք ունենա»։
✅ Արդյունքը.
• առաջին խմբում շատերը փորձեցին խախտել կանոնը,
• երկրորդ խմբում զգալիորեն քիչ էր կանոնը խախտողների թիվը։
👌 Եզրակացություն.
• Եթե ուզածդ արգելքին չտաս հիմնավոր բացատրություն ու պատճառ, մարդու մոտ կհակազդի «արգելված պտղի էֆեկտը»:
Հ.Գ. Ընկերներ, ու հատկապես` սիրած էակ ունեցող մարդիկ, բացատրեք ձեր ուզածի նպատակն ու իմաստը. էդ կբերի վստահության ու միաժամանակ երկուսիդ կարիքների բավարարման :))
541
⁉️ «Սպիտակ արջի փորձ», որով ապացուցվեց, որ «չմտածիր» հրամանը հաճախ հակառակ էֆեկտն ա տալիս:
📌 Ինչպե՞ կատարվեց փորձը. փուլ 1-ին`
• մասնակիցներին ասում էին` «հաջորդ 5 րոպեն փորձեք չմտածել սպիտակ արջի մասին»,
• եթե նույնիսկ սպիտակ արջը մտքերով հայտնվի, նրանք պետք ա միայն փոքր զանգը հնչեցնեն և շարունակեն փորձել չմտածել դրա մասին:
👌 Պարզվեց, որ մարդիկ անընդհատ մտածում են հենց դրա մասին՝ շատ ավելի հաճախ, քան եթե պարզապես ասեին «մտածեք ինչ ուզում եք»։ Այսինքն` երբ մենք փորձում ենք ճնշել միտքը, ուղեղը՝ ստուգելու համար, թե արդյոք այն «անվտանգ» ա, ինքն ա պարբերաբար էդ վերադարձնում մեր գիտակցության մեջ։
📌 փուլ 2-րդ`
• նախ, փորձի մասնակիցներին տվեցին առաջին առաջադրանքը՝ չմտածել սպիտակ արջի մասին (ինչպես առաջին փուլում),
• հետո՝ նույն մարդկանց ասացին` «լավ, հիմա ազատ եք, մտածեք ինչ ուզում եք»։
✔️ Արդյունքում` նրանց մոտ, ովքեր սկզբում փորձում էին չմտածել, սպիտակ արջի պատկերն ու մտքերը հայտնվեցին ավելի հաճախ, քան նրանց մոտ, ովքեր սկզբից ազատ էին մտածելու, հետևաբար` ճնշված միտքը ոչ միայն չի անհետանում, այլ հետո վերադառնում ա ավելի ինտենսիվ:
👌 Պարզվեց` մտքի ճնշումը աշխատում ա կարճաժամկետ, իսկ իրականում մեծացնում ա էդ մտքի «հիշողության արժեքը» ուղեղում։
Հ.Գ. Էս էֆեկտն էնքան հայտնի դարձավ, որ հոգեբանության մեջ ստացավ rebound effect անունը, այսինքն` ինչ-որ բան ճնշելու կամ արգելելու փորձից հետո այն վերադառնում ա ավելի ուժեղ ու հաճախ, քան մինչ ճնշում գործադրելն էր:
541
⁉️ Ironic process theory կամ «պարադոքսալ մտքերի վերահսկման տեսություն»...
📌 Ուրեմն` Դանիել Վեգներ անունով ամերիկացի աշխարահռչակ սոցիալական հոգեբան, ասում ա` «որքան շատ ես փորձում մոռանալ ինչ-որ բան, այնքան ավելի ես հիշում այն»:
✔️ Երբ փորձում ես գիտակցաբար չմտածել ինչ-որ բանի մասին, ուղեղիդ երկու զուգահեռ «մոնիթորինգի» համակարգը աշխատում են հետևյալ կերպ`
• ուշադրության ուղղորդման համակարգ – փորձում ա կենտրոնացնել ուշադրությունդ ուրիշ բանի վրա,
• ստուգման համակարգ – անընդհատ «ստուգում» ա՝ արդյո՞ք արգելված միտքը չհայտնվեց նորից։
🤨 Խնդիրն էն ա, որ երկրորդ համակարգը ստիպված ա ժամանակ առ ժամանակ հենց էդ արգելված միտքը «բեռնել» հիշողության մեջ, որպեսզի ստուգի՝ կա՞, թե՞ ոչ։ Արդյունքում այն ավելի հաճախ ա հայտնվում քո մտքում։
🔜 Էս ամենն ապացուցել ա «սպիտակ արջի փորձով», որի մասին կմանրամասնեմ:
541
📌 «Ես քեզ սիրում եմ ոչ թե էն պատճառով, որ դու փոխվել ես, այլ որովհետև դու իմ պատմության մաս ես դարձել»: Էս ասել ա Էրիխ Ֆրոմը «Սիրելու արվեստը» գրքում: Միտք, որն իմանալու ու հասկանալու համար արժի կարդալ:
📖 Գիրքը հոգեբանական ու փիլիսոփայական ա, որով փորձում ա պատասխանի բարդ, բայց միաժամանակ պարզ հարցի` «ի՞նչ ա իրական սերն ու ինչպե՞ս սովորել սիրել»: Գրվել ա 1956-ին ու թվում ա` հին գիրք ա, ոչ ժամանակակից, բայց կարդալով ու խորանալով մեջը հասկանում ես` չի կարա «հնանա»:
✔️ Ֆրոմն ասում ա, որ մարդիկ սովորաբար մտածում են, թե սերը «զգացողություն» ա, որը պարզապես գալիս ու կարող ա ինքն իրեն պահպանվել։ Իրականում՝ սերը արվեստ ա, ոնց երաժշտություն նվագելը կամ նկարելը։ Որպեսզի սիրես, պետք է ա իմացություն, փորձ, ամենօրյա աշխատանք:
• Սիրելը ոչ թե ինչ-որ մեկին գտնելու, այլ սիրելու ունակությունը զարգացնելու մասին ա,
• սերը չի պահպանվում մենակ կրքով. եթե չսնվի փոխըմբռնմամբ, արագ կմարի,
• պետք ա դադարես սերը դիտել որպես «ձեզ գտած բախտ» ու սկսել ընկալել որպես «ձեր համատեղ աշխատանք»:
📖 Ըստ Ֆրոմի` սերը զգացմունք չէ, որ ինքն իրեն պահպանում ա։ Էդ ակտիվ կարողություն ա, որ պահանջում ա գիտակցված ընտրություն և ամենօրյա աշխատանք։ Ով ուզում ա իրոք սիրել, պետք ա նախ սովորի սիրել՝ առանց շահախնդրության, առանց վախի, և ամբողջովին ներկայությամբ։
✔️ Էս գիրքն իմ ու շատերի պարտադիր ընթերցանության շարքից ա:
541
🚫 Ուղեղը մեզ մի տեղ էլ ա քցում🚫
⁉️ «Տեսիլքներ անցյալից», ո՞նց ա հնարավոր. ասեմ:
📌 Ուրեմն` լույսին, աչքին ու ուղեղին մոտ 100 միլիվայրկյան ա պետք, որ ինֆորմացիան մշակեն: Էս մեր խելացի օրգանն է, ինչ ա թե էդ տեսածդ հարթացնի, սկսում ա կանխատեսումներով զբաղվել: Ասածս ա` ինքն իրան արագի մեջ գեներացնում ա հաջորդ պատկերը 💩
✔️ Ստացվում ա, որ դու դաժը իրական աշխարհը չես տենում, այլ պռոստը ուղեղդ ինչ մշակում ա, էդ ա աչքիդ գալիս:
🚫 Այսինքն` գանգի մեջ ֆոտոշոփի ապարատ ա, ոչ թե ուղեղ 😂
541
🚫 Ուղեղդ քեզ խաբում ա ամեն վայրկյան🚫
🤨 Ո՞նց ա էդ հնարավոր:
📌 Իրականում տեսողության մեջ «բաց տարածքներ» կան: Աչքերի ցանցաթաղանթի վրա կա մի տեղ, որտեղ տեսողության նյարդը միանում ա ու հենց էդ հատվածում ֆոտոռեցեպտորներ չկան: Էդ կոչվում ա «կույր բիծ»:
📌 Դու դրա մասին չես իմանում, որովհետև ուղեղդ ավտոմատ լրացնում ա բացը մոտակա գույներով ու ձևերով:
✔️ Օրինակ, եթե մոտիկ տարածությունից նայես մատիդ, ու մի աչքդ փակես, մի պահ մատիդ մի մասը կվերանա (ստեղ դու գտար «կույր բիծը»), բայց ուղեղդ ակնթարթորեն կգեներացնի մոտակա տեսողական ինֆորմացիան ու միանգամից կլրացնի «բաց» տեղերը:
541
Ասում ա` էությունն էն լուռ ու անտեսանելի միջուկն ա, որտեղ հանգչում ա ամեն մարդու իսկական պատմությունը` չաղմկելով, չփորձելով տպավորել, այլ` ներսից շողալով😘
Զգացեք ու սիրեք էությունը, էն ամենաթաքնվածն ու կարևորը, որը մենակ քո համար ա:
541
📖 Ամիր Լևին, Ռաքել Հելլեր - «Կապվածություն» 📖
✔️ Ըստ գրքի` կապվածությունը լինում է երեք տեսակի:
📌 Անվստահ`
• վստահ են իրենց ու զուգընկերոջ վրա,
• բաց են քննարկելու խնդիրները, չեն վախենում մոտ գնալուց,
• խանդն էս դեպքում հազվադեպ ա ու հիմնված ա իրական պատճառների վրա:
📌 Անհանգիստ`
• վախենում են հարաբերությունների կորստից,
• զգայուն են սիրելիի պահվածքի փոփոխություններին,
• ավելի շատ են վերահսկողական վարքագիծ դրսևորում,
• ավելի հաճախ կարևորություն են տալիս ուրիշների կարծիքին, փորձելով համոզվել, որ բացասական մտքերը հիմնավորված են,
• խանդի պատճառներն հիմնականում ներսից են` ներքին անվստահությունը, վախը:
📌 Խուսափող`
• վախենում են շատ մոտենալ զուգընկերոջը,
• ավելի շատ առարկայական փաստերին են ուշադրություն դարձնում,
• ուրիշների կարծիքը արժեք չունի,
• խանդ չկա կամ երբեմն ի հայտ է գալիս` կապված սիրելիի վարքագծից:
🚫 Խանդը ձևավորվում ա`
• մանկության փորձից, ընտանեկան որոշակի պայմաններից, էդ թվում` ծնողների բաժանություն, անընդմեջ վեճեր կամ միմյանց չսիրող ծնողներ,
• նախորդ հարաբերություններից, երբ բավարար ուշադրության պակաս, էդ թվում` դավաճանություն ես տեսել,
• ինքնավստահության պակասից, երբ ինքնագնահատականդ բավարար չէ` անկախ մեծամասնության համար կատարյալ արտաքինիցդ,
• տրավմաներից, որոնք սահմանափակում են սեփական զգացմունքներդ` պաշտպանողական ռեակցիայի կերպար տալով խանդին:
📢 Ուրիշների կարծիքների ազդեցությունը հարաբերություններում բնորոշ ա 1-ին` անհանգիստ կապվածության տեսակ ունեցողներին: Էդ դեպքում մենք ավելի հակված ենք ուրիշների խոսքին վստահելու, քան սեփական սիրելիին: Քայլերի հաջորդականությունն ու էմոցիոնալ անբավարարությունը բերում ա էն կետին, երբ`
• սահմանափակվում են հարաբերությունները,
• անցնում ես անձնական սահմանները` փորձելով ենթարկեցնել կողակցիդ` միաժամանակ սպասելով կամակորություններիդ կատարմանը, որի չկատարումը բերելու ա անգիտակցաբար հիասթափության:
🔙 Կարևոր պայման` փորձիր ինքնաճանաչվել: Առանց ինքնաճանաչման ու սեփական վախերի դեմ դուրս գալու չես կարանա ունենաս էն արդյունքն ու ապագան, ինչին արժանի ես:
Հ.Գ. Չթողնեք, որ սեփական վախերն ու տրավմաներն «ուտեն» ձեզ:
541
📌 Մինչ հիմնական գրքին անդրադարձը, ասեմ` էս պահին կարդում եմ նոբելյան դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագ և դանդաղ» գիրքը, որտեղ մարդու որոշումները բաժանվում են երկու հիմնական ճյուղի`
• համակարգ 1 - արագ, ինտուիտիվ, զգացմունքային (գործում ա կայծակնային, ավտոմատ ու առանց գիտակցված ջանքերի, որը բերում ա կոգնիտիվ սխալների),
• համակարգ 2 - դանդաղ, վերլուծական, տրամաբանական (պահանջում ա ուշադրություն, էներգիա, համբերություն):
✅ Ինչի՞ եմ շեշտում էդ գրքի մասին`
- հարաբերություններում շատ անգամ որոշումները կայացվում են ոչ որպես փաստ, այլ` առաջին լսած ինֆորմացիան ենթագիտակցության մակարդակում ընդունվում ա որպես «փաստ»,
- ինչն ավելի հեշտ ա հիշել, էդ ավելի հավանական ա համարվում,
- մենք կորուստներն ավելի ուժեղ ենք ընդունում, քան նույն չափի ունեցած «շահույթը», որը պատճառ ա հանդիսանում մեր վրա ազդող բացասական երևույթներին ավելի մեծ իմաստ տալուն,
- համակարգ 1-ում արագ վերլուծություններդ բերում են սխալ որոշումների, չնայած` երբեք չես խոստովանի կամ ինքդ քո մեջ չես գա էն գիտակցմանը, որ սխալ էիր, քանի որ մեր ուղեղը սիրում ա պարզ պատմություններ ու անտեսում ա իրական վիճակագրությունները,
- որոշումների որակը բարձրացնելու համար պետք ա գիտակցված «դանդաղեցնել» մտածողությունը:
Էս ամենը ուղիղ կապված են «Կապվածություն» գրքի հետ, որի հիմքում ընկած են էս ու Բոուլբիի «Հոգեվերլուծության տեսություն» գրքերը:
541
🔜 Էսօր կարելի ա խոսալ հոգեբանական ամենաուժեղ գրքերից մեկի` Ամիր Լևինի ու Ռաքել Հելլերի «Կապվածություն» գրքի մասին:
📌 Ամիր Լևին - նյարդաբան, հոգեբանության դոկտոր: Մասնագիտացված ա սիրային հարաբերություններում մարդու ուղեղի արձագանքների վրա` կապված վստահության ու խանդի խնդիրների հետ:
📌 Ռաքել Հելլեր - հոգեբան, կենսաբան, ով ուսումնասիրում ա խորացված հարաբերությունները:
✔️ Համատեղ գրքում շեշտադրվում ա փոխհարաբերությունների դինամիկան, հոգեբանական ու կողմնակի անձանց գործոնները, որոնք ազդում են վստահության ու խանդի վրա: Գրվել ա գիտական փաստերի և անձնական խորհրդատվական փորձի հիման վրա:
✅ Հիմնական թեզը` հարաբերություններում մեր կապվածության ոճը կանխատեսում ա`
• որքան ենք վստահում,
• որքան ենք խանդոտ,
• որքան ենք կախված ուրիշների կարծիքից:
Հ.Գ. գիրքը հայերեն թարգմանված չի, ուստի` կփորձեմ հնարավորինս կարճ ու հասկանալի լինեմ :))
541
⛏ Թարմացում @Hanqapor_bot-ում
- Ավելացվել է նոր առարկա` ♻️Վերամշակող մեքենա - գտնված աղբը հիմա արդեն փորձ կբերի (Բոբի կրպակում հասանելի է 15-րդ մակարդակից):
- Ավելացվել են երկու գաղտնի առարկաներ (Բոբի կրպակում հասանելի է 20-րդ մակարդակից):
- Թարմացվել են ռեսուրսների արդյունահանման տոկոսները (15-րդ մակարդակից բարձր խաղացողների համար):
- Նոր առարկա` «կախարդական լամպ» (15-րդ մակարդակից սկսած կարող է ընկնել «փորելու» ժամանակ):
- Ավելացվել է նոր հրաման` /streak - ամենաակտիվ խաղացողների թոփ 🔥
- Այլ տեխնիկական բարելավումներ✔️
541
✅ՊՐԵՄԻՈւՄԻ ԽԱՂԱՐԿՈւԹՅՈւՆ✅
✔️ Խաղարկվում է 3 հատ 3 ամսյա տելեգրամ պրեմիում:
🔜 Եթե ծանոթ ես միակ հայկական դերային մաֆիային` @Lumina_mafia_bot-ին կամ ուզում ես սովորես, ուրեմն`
🗓 Օգոստոսի 6-ից 15-ը ներառյալ, «Մերակի» ինտելեկտուալ չատում խաղա մաֆիա` ստանալով խաղարկության տոմս:
🎲 Յուրաքանչյուր հինգ խաղի դեպքում ստացիր մեկ տոմս:
📌 Օգոստոսի 16-ին, ժամը` 22:00-ին, չատում վիդեոլայվ տարբերակով կիմանանք 3️⃣ հաղթողներին:
Հ.Գ. Ակտիվության դեպքում կավելացվեն մրցանակները:
🃏 Դերերին ծանոթացիր այստեղ` https://telegra.ph/Roles-of-Lumina-Mafia-07-23:
📍 Չատի լինքը` https://t.me/+cqFYUjXc-iw3MGE6:
541
🏰 Կլանային համակարգ @Lumina_mafia_bot-ում...
❓ Կլանի նպատակը`
📌 չատի ակտիվություն,
📌 ադմինական աշխատանքի, մասնավորապես` մարդկանց մաֆի կանչելու զրոյականացում,
📌 խրախուսանք:
🔜 Ակտիվ կլանների առկայության պայմաններում յուրաքանչյուր կլանի անդամներ, էդ թվում` ադմիններ, իրավունք ունեն նշելու միայն սեփական կլանակիցներին:
❓ Կլանի իմաստը`
➡️ յուրաքանչյուր հաղթանակից մասնակիցը ստանում ա 1 միավոր, որը գումարվում ա կլանի ունեցած ընդհանուր միավորներին,
➡️ ամսվա կտրվածքով լավագույն երեք կլանները կստանան, համապատասխանաբար` 25.000, 15.000 և 10.000 դրամ, որը կարաք օգտագործեք կլանի անդամներին խրախուսելու կամ մուտքավճարով խաղերին դեպոզիտ տալու համար:
😇 Կլանային համակարգը միտված ա չատերի ակտիվությունը ապահովելուն, բայց երբեք թիմային սիրուն աշխատանքը ընդդեմ ինչ-որ մեկի կամ բանի հետ փոխելուն:
🗺 @Lumina_mafia_bot-ի պաշտոնական չատը` https://t.me/+HvJ7cmpkv504YTAy 🥰
✅ Համագործակցության համար` @MangataProjectBot 👌
541
✅ Արդեն վաղը ՆՈՐ ԽԱՂ @Lumina_mafia_bot-ում👽
🆕Այսուհետ, բացի մաֆիայից, բոտում կարելի է խաղալ նաև նոր` «Զիլ զառ» խաղը:
📌 Աշխատում է /dice հրամանով🗝
💎 Խաղալու համար անհրաժեշտ է բոտում ունենալ հաշվի վրա ադամանդներ:
👌Հարգանքով` @Mangata_Project 🧠
541
✅ Ի՞նչ ա կարևոր իմանալ տելեգրամի նոր թարմացման մասին:
⛔️ հեշտացվել են ֆիշինգային կամ սքամերական բոտերի, էդ թվում` մինի app-երի աշխատանքը: Այսուհետ էդ բոտերի միջոցով նույն պահին հնարավոր է ձեր էջը խլեն ձեզանից:
🔴 Խնդրանք ու պահանջ`start չսեղմեք ոչ մի բոտի կամ տելեգրամ այլ ծրագրերի, եթե համոզված չեք, որ բոտը վստահելի մարդիկ են սարքել: Կա մտավախություն, որ եթե X մարդու էջը գողանան, հենց էդ գողացված էջով ձեր իսկ «ընկերը» կարա գրի, որ միանաք ինչ-որ բանի ու դառնաք հերթական զոհը:
🆕 Ի՞նչ ա իրանից ենթադրում օգտատերի պրոֆիլի «վարկանիշը»:
📌Վարկանիշը կախված է աստղերի օգտագործմամբ կատարված գործարքների ընդհանուր ծավալից: Վարկանիշը բարձրանում ա, եթե`
• գնում եք նվերներ (ավելի շատ միավոր տալիս ա NFT-ի գնման դեպքում),
• ուղարկում եք վճարովի SMS-ներ,
• աստղով ռեակցիա եք դնում կանալներին,
• օգտվում եք աստղերի վճարումով ցանկացած գործարքներից,
• եթե ստանում եք գումարի վերադարձ աստղերի գնումից կամ փոխարկում եք նվերները աստղերի՝ վարկանիշը իջնում ա,
• վարկանիշը թաքցնելու հնարավորություն չկա (վարկանիշ բաժնում նշված ա, թե որ գործարքի դեպքում գործարքի արժեքի քանի տոկոս միավորը կստանաք):
⛔️Իրականում էս ամենի նպատակը ոչ թե վստահություն ներշնչելն ա (ոնց գրած ա տելեգրամի հայտարարության մեջ), այլ մարդկանց մեջ նոր ազարտ մտցնելը` վարկանիշով բարձր լինելու համար, որն իհարկե կարաս անես մենակ գումար ծախսելով:
🆕 Այսուհետ նվերներն ու NFT-ն կարող եք ավելացնել ալբոմների մեջ, առավելագույնը` 10 հավաքածու:
🆕 Հնարավորություն ունես «Story»-ներդ քցել անվանական ալբոմի մեջ, առավելագույնը` 20 ալբոմ:
📌 «Search» բաժնի նոր ֆունկցիաները, մասնավորապես` «գրառումներով» որոնումը public ալիքներից\չատերից, բաց են մենակ պրեմիում օգտատերերի համար` սահամանափակումներով:
❇️ Սահմանափակ քանակով նոր նվերներ` կրկին միայն պրեմիում բաժանորդների համար:
✅ TON-ով նվերներ գնելու, փոխանակելու նոր ֆունկցիաներ:
📌Եղիր տեղեկացված:
