en
Feedback
ReArtsakh

ReArtsakh

Open in Telegram

Արցախը չի կարող մոռացվել։ Արցախը պետք է ազատագրվի։

Show more
1 461
Subscribers
No data24 hours
-17 days
-1830 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+1
in 0 channels
August '26
+1
in 0 channels
Get PRO
July '26
+2
in 0 channels
Get PRO
June '26
+3
in 0 channels
Get PRO
May '26
+9
in 1 channels
Get PRO
April '26
+4
in 2 channels
Get PRO
March '26
+11
in 1 channels
Get PRO
February '26
+7
in 2 channels
Get PRO
January '26
+6
in 0 channels
Get PRO
December '25
+2
in 0 channels
Get PRO
November '25
+3
in 0 channels
Get PRO
October '25
+23
in 2 channels
Get PRO
September '25
+4
in 0 channels
Get PRO
August '25
+5
in 0 channels
Get PRO
July '25
+16
in 2 channels
Get PRO
June '25
+9
in 0 channels
Get PRO
May '25
+17
in 1 channels
Get PRO
April '25
+10
in 3 channels
Get PRO
March '25
+61
in 4 channels
Get PRO
February '25
+21
in 2 channels
Get PRO
January '25
+9
in 1 channels
Get PRO
December '24
+3
in 1 channels
Get PRO
November '24
+30
in 5 channels
Get PRO
October '24
+28
in 9 channels
Get PRO
September '24
+25
in 7 channels
Get PRO
August '24
+23
in 3 channels
Get PRO
July '24
+13
in 7 channels
Get PRO
June '24
+97
in 16 channels
Get PRO
May '24
+1 772
in 7 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
07 September0
06 September0
05 September0
04 September+1
03 September0
02 September0
01 September0
Channel Posts
Repost from National
Իրավական փակուղի Եվրոպայում․ OC Media-ն անդրադարձել է արցախցի փախստականների ծանր վիճակին OC Media-ի հրապարակած հետաքննության
Իրավական փակուղի Եվրոպայում․ OC Media-ն անդրադարձել է արցախցի փախստականների ծանր վիճակին OC Media-ի հրապարակած հետաքննության համաձայն՝ Ֆրանսիայի և Գերմանիայի դատարանները զանգվածաբար մերժում են Արցախից բռնի տեղահանվածների ապաստանի հայցերը։ Եվրոպական ատյանները պատճառաբանում են, թե Հայաստանի տրամադրած ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը բավարար է, և Հայաստանը դիտարկում են որպես «անվտանգ երկիր»։ Ինչո՞ւ է միջազգային համակարգը շրջանցում արցախցիների հատուկ կարգավիճակը և ի՞նչ հետևանքներ է սա ունենում տասնյակ ընտանիքների համար․ մանրամասները մեր լրատվականի նյութում։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3669/

2
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Caucasus Heritage Watch-ի փոխանցմամ
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Caucasus Heritage Watch-ի փոխանցմամբ՝ 2026 թվականի մայիսին շինարարական աշխատանքների պատրվակով հիմնահատակ ավերվել է 19-րդ դարի գերեզմանոցը, որտեղ պահպանվել էին 35 տապանաքարեր և միջնադարյան խաչքարեր։ Ի՞նչ պատմական արժեքներ են ոչնչացվել Շուշիում և ինչպե՞ս է CHW-ն արձանագրել հերթական մշակութային վանդալիզմը․ մանրամասները նյութում։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3634/
189
3
«Ալիևի գումարները Վատիկանին և քրիստոնյա աշխարհի լռությունը»․ Ալեն Ղուլյանի կոշտ անդրադարձը Ալեն Ղուլյանն անդրադարձել է Սիրանո
«Ալիևի գումարները Վատիկանին և քրիստոնյա աշխարհի լռությունը»․ Ալեն Ղուլյանի կոշտ անդրադարձը Ալեն Ղուլյանն անդրադարձել է Սիրանուշ Սահակյանի հայտնած ցնցող փաստերին՝ Բաքվի բանտերում հայ ռազմագերիների նկատմամբ կրոնական հողի վրա իրականացվող դաժանությունների մասին։ Ի՞նչ կապ ունեն Ալիևի ընտանիքի միլիոնավոր եվրոները Վատիկանի հետ, ինչո՞ւ է լռում Հռոմի Պապը և ինչո՞ւ «Մուսա լեռան հրաշքը» չկրկնվեց Արցախում․ Ալեն Ղուլյանի վերլուծությունը։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3621/
196
4
«Հայերի օրոք նման բան երբեք չէր եղել»․ ադրբեջանցի զբոսաշրջիկները վնասել են Ջդրդուզի ժայռերը Շուշիի ադրբեջանական վարչակազմը խո
«Հայերի օրոք նման բան երբեք չէր եղել»․ ադրբեջանցի զբոսաշրջիկները վնասել են Ջդրդուզի ժայռերը Շուշիի ադրբեջանական վարչակազմը խոստովանել է, որ ադրբեջանցի այցելուները փչացրել են Ջդրդուզի պատմական ժայռերը, իսկ դրանք մաքրելուց հետո բնությանը «էական վնաս է հասցվել»։ Ինչո՞ւ հայկական Շուշիում տասնամյակներ շարունակ նման վանդալիզմ չէր լինում, և ինչպե՞ս է Բաքուն լռում հայկական եկեղեցիները պետականորեն քանդելու մասին։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/
216
5
«Խաչերի այրում մաշկի վրայից և Ղուրանի հարկադրանք»․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում հայ գերիների վիճակի մասին ՄԻԵԴ-ում հայ գերիներ
«Խաչերի այրում մաշկի վրայից և Ղուրանի հարկադրանք»․ Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում հայ գերիների վիճակի մասին ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը աղմկահարույց փաստեր է ներկայացրել Բաքվի բանտերում տիրող իրավիճակի մասին։ Ըստ իրավապաշտպանի՝ հայ գերիներին արգելում են Աստվածաշունչ կարդալ, ստիպում են Ղուրան ընթերցել, իսկ մաշկի վրայի խաչ-դաջվածքները վերացնում են խոշտանգումների ու այրելու միջոցով։ Ինչպե՞ս է քրիստոնեական ինքնությունը դժվարեցնում գերիների ազատ արձակման գործընթացը․ իրավապաշտպանի հայտարարությունը։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3578/
203
6
Մայր Տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Արցախի Անկախության օրվա առիթով Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն
Մայր Տաճարում Խաղաղության աղոթք է կատարվել Արցախի Անկախության օրվա առիթով Սեպտեմբերի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ, մատուցվել է Խաղաղության աղոթք։ Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա ժողովուրդը աղոթել են բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահովության համար։ Հատուկ աղոթք է բարձրացվել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու Արցախի պատանդառված ղեկավարների ազատ արձակման, ինչպես նաև պատերազմներում զոհված հերոսների հոգիների հանգստության համար։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3508/
248
7
«Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք»․ Գագիկ Բաղունցը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը «Եռաբլուրում» ա
«Արցախի հարցը օրակարգում պահելու խնդիր ունենք»․ Գագիկ Բաղունցը Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը «Եռաբլուրում» անդրադարձել է Արցախի ինստիտուտների պահպանմանն ու ՀՀ իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներին։ Նրա խոսքով՝ Արցախի ղեկավարության ընտրության հարցը ժամանակավորապես սառեցրել են՝ Հայաստանի անվտանգային մարտահրավերները հաշվի առնելով, որպեսզի որևէ քայլով չվնասեն ՀՀ-ին։ «Տարբեր հարթակներում հնչող ելույթներից ինքներդ շատ լավ գիտեք պատասխանը․ մենք պատրաստ ենք նման ճնշումների»,- նշել է Բաղունցը։ Մանրամասները կարդացեք կայքում․natnews.am/3506/
181
8
«Ալիևը որևէ վատ բան չէր անի»․ Պուտինը՝ Արցախի և Ադրբեջանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի
«Ալիևը որևէ վատ բան չէր անի»․ Պուտինը՝ Արցախի և Ադրբեջանի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և տեղի հայության տեղահանմանը։ Նրա խոսքով՝ Պրահայում Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Մոսկվան այլևս չէր կարող միջամտել Բաքվի ներքին գործերին։ «Նախագահ Ալիևը այդ մարդկանց որևէ վատ բան չէր անի: Նա ժամանակակից, ինտելեգենտ մարդ է և 100 տոկոսով փորձելու էր ապահովել նրանց շահերը: Բայց նրանք միևնույն է չէին մնալու»,- հայտարարել է Պուտինը։ Նա հավելել է, որ ռազմական գործողությունների ավարտը հնարավորություն է տալիս ապաբլոկավորել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բացել Թուրքիայի հետ սահմանը։ Մանրամասները կարդացեք կայքում․ natnews.am/3504/
206
9
9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայ+1
9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը։ Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, որի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։ Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար։ Տիգրան Աբրահամյան
237
10
Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումներ
Սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը նշանավորելու առիթով սեպտեմբերի 2-ին նախանշվում է միջոցառումների շարք, որով կվերահաստատենք մեր ինքնության իրավունքը։ Առավոտյան ժամը 10:00-ին տեղի կունենա այց Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Ժամը 16:00-ին Երևանում ԱՀ ներկայացուցչության շենքում կհրավիրվի հանդիսավոր նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին։ Երեկոյան՝ ժամը 17:00-ին, ներկայացուցչության բակում տեղի կունենա մշակութային ծրագիր՝ արցախյան համույթների մասնակցությամբ։ Հրավիրում ենք երեկոյին՝ միասին նշանավորելու պատմական տարեթիվը։ Արցախի Տեղեկատվական շտաբ
230
11
Փարիզի քաղաքապետարանի շենքի ճակատին հայտնվել են Բաքվում ապօրինի պահվող 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Ֆրանսիայի
Փարիզի քաղաքապետարանի շենքի ճակատին հայտնվել են Բաքվում ապօրինի պահվող 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Ֆրանսիայի մայրաքաղաքը CCAF-ի հետ միասին աննախադեպ ակցիա է սկսել՝ աշխարհին հիշեցնելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի ձերբակալությունների և բռնի տեղահանության մասին։ Ի՞նչ քաղաքական հետևանքներ է ունենալու Փարիզի այս քայլը, և ինչո՞ւ է Եվրոպան նորից բարձրացնում հայ գերիների հարցը։ Կարդալ ամբողջական հոդվածը natnews.am/3439/
224
12
Երևանում կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի պրեմիերան Օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում կցուց
Երևանում կկայանա «Շուշի. անհերքելի փաստեր» ֆիլմի պրեմիերան Օգոստոսի 31-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի Շուշիի պատմությանն ու մշակութային ժառանգությանը նվիրված գիտավավերագրական ֆիլմը: Շուրջ 6 տարի տևած աշխատանքներում օգտագործվել են բացառիկ արխիվային նյութեր և մասնագետների մեկնաբանություններ: Մանրամասները կարդացեք կայքում. natnews.am/3411/
224
13
Այսօր Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։
Այսօր Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է։
267
14
Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է: Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները: Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել: Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ: Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով: Տիգրան Աբրահամյան
331
15
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի ա
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել "Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։ Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։ Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնվել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։ Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։ Ձերդ Սրբություն Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։ Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին։ Խորին հարգանքով և որդիական ակնածանքով՝ Գագիկ Բաղունց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող
430
16
ՔՊ-ական դեպուտատները փաստացի պահանջում են ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներին արտասանել Կյարաբախ Ազեռբայջանդիր «մոգական» նախադասությունը, որից հետո միայն պատրաստ են տալ քվեներ: Համանման մոտեցում մենք բոլորս տեսել ենք 2020-ի աղետարար պատերազմի ժամանակ, երբ մեր գերիներին կյանքի դիմաց ադրբեջանցի դահիճները պարտադրում էին նույն նախադասությունն ասել: Միակ տարբերությունն այս նախադասությունն արտաբերելու լեզուն է: Ընդհանրապես, Հայաստանում իշխանական կարիերա անելու համար այս եղկելի նախադասությունն ամենակարևորն է: Նարեկ Գալատյան
383
17
Ռազմական տեխնիկա՝ Ստեփանակերտի 19-րդ դարի եկեղեցու հարևանությամբ «Artsakh Tourism & Culture Development Agency»-ն լուսանկարնե
Ռազմական տեխնիկա՝ Ստեփանակերտի 19-րդ դարի եկեղեցու հարևանությամբ «Artsakh Tourism & Culture Development Agency»-ն լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է 1864 թվականին կառուցված ռուս ուղղափառ Տիրոջ Պայծառակերպության եկեղեցու տարածքում ռազմական տեխնիկա տեղակայվել։ Ի՞նչ մանրամասներ է հայտնում կազմակերպությունը և ի՞նչ կոչով է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու դեսպանատանը։ Ամբողջական գրառումը կարդացեք կայքում natnews.am/3201/
367
18
Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի խարանն է, իսկ այն որ ծնկաչոք չեն՝ նրանց արժանապատվության բարձրակետը։ Պետք է ազատվել այդ խարանից և ձգտել նրանց արժանապատվությանը, իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե մեր բոլոր գերված և պատանդառված հայրենակիցները վերադարձվեն հայրենիք։ Վարդան Ոսկանյան
302
19
«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Բաքվի բանտից հնչել է Դավիթ Բաբայանի աուդիոուղերձը
«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Բաքվի բանտից հնչել է Դավիթ Բաբայանի աուդիոուղերձը
338
20
Իշխանությունն Արցախը հանձնելուց և Արցախի թեման հետևողականորեն օրակարգից հանելուց բացի՝ հրաժարվում է մի գործառույթից, որի ապահովումը նրա սահմանադրական պարտականությունն է։ Խոսքս մասնավորապես վերաբերում է Արցախի պատմամշակութային, հոգևոր արժեքներին, որոնց հետ կապված՝ հանցավոր անտարբերություն է դրսևորում։ Նախօրեին այս թեման հատվածաբար նաև ԱԺ-ում արծարծվեց, երբ խոսք գնաց Արցախի պատմամշակութային հիմնասյուների ոչնչացման մասին, իսկ ՔՊ-ականի պատասխանը վերահաստատեց գործող իշխանության՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված դրույթների կատարումից հրաժարվելը։ Եթե նույնիսկ գործող կառավարիչն Արցախը հռչակել է Ադրբեջան, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը։ Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն, թքած, թե հայկականության հետ կապված մի ամբողջ ժառանգություն կոչնչացվի։ Տիգրան Աբրահամյան
372