782
Subscribers
+124 hours
+27 days
-230 days
Posts Archive
782
Ասացեք, որ իր աչքերի մեջ յոթ ու կես տիեզերք կա։ Ամենաիսկական,
ամենաանսահման տիեզերքներ։
Յոթ։
Ու։
Կես։
| Սյունե Սևադա |
782
Ամեն ինչ խառնեցինք իրար,
իրար գրկեցինք ու անցանք առաջ,
ընկերներ դարձանք, բայց չընկերացանք...
Իրար ոչինչ չխոստացանք
ու ոչ մի խոստում չդրժեցինք.
Կասես՝ արդար է,
Կասեմ՝ արդար է,
բայց...ընդամենը...
| Անի Առաքելյան |
782
Աշխարհն էդքան էլ վատը չէ.
նախքան դավաճանելը` մարդիկ ամուր գրկում են իրար
ու համբուրում...
| Հենրի Արամյան |
782
...արի անկեղծ՝ չի անցնելու սա դեռ երկար,
ու քո դեմքը ուրիշներն են դեռ շոյելու,
ինչ֊որ մեկն իր կորուստներն է գտնելու մազերիդ մեջ.
Արի անկեղծ՝ իմ ձեռքերի սառնությունը ոչ ոք չունի...
| Անի Առաքելյան |
782
Ես կուտակած շատ արցունքներ ունեմ
և բառեր
և գլխացավեր քեզնից հետո.
Դու ինձ հանգիստ քուն ես պարտք
և աչքերի տակ ստվերաներկ պարկերի փոխարեն.
Դու պարտք ես ինձ մի աղջիկ երեխա
ում ես պարի խմբակ կտանեի
ու հետը սիրո մասին կխոսեի առանց պարտքերի.
Ես կուտակած շատ հարցեր ունեմ
և ձգված նյարդեր զանգիդ սպասելիս
և խոստումներ
ու կարմիր մազանոթներ շատ արցունքներից.
Դու ինձ պարտք ես նոր սեր
որ կարող էր լինել
բայց չեղավ
որովհետև նորից դու եղար.
Պարտք ես ինձ տաք մատներ
և մաշկի յուրահատուկ հոտ
որը ես դանդաղ մոռանում եմ
որը ես դանդաղ
վախենում եմ մոռանալ....
| Ջեմմա Նուրիջանյան |
782
Ո՞ւմ հեռացումը սպիացավ հոգուդ մեջ,
Ո՞վ իր ափի մեջ չառավ հոգնած գլուխդ,
Ո՞ւմ աչքերով նայեցիր կյանքին, որ չտեսար այն, ինչ քոնն էր.
Ուզում եմ` չվախենաս բաց թողնելուց
և չվախենաս հոգիդ ազատ արձակելուց...
#Գայա
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
