781
Subscribers
+124 hours
No data7 days
-130 days
Posts Archive
781
Սուրբ Ծնունդ է, սիրելի՛ս,
և բոլորը, ում մենք սիրում ենք, հեռու,
շա՜տ հեռու են այստեղից...
| Ազնավուր |
781
...բժիշկները տերմիններ ունեն,
որ մենք չենք հասկանում,
մենք` ցավեր, որ իրենք չեն հասկանում...
| Ա. Էքսիր |
781
Եթե արդեն իմ աչքերը գույն են դարձել,
և մարմինս էլ չես գրկում օդում,
եթե էլ իմ մասին քեզ չեն հարցրել,
և հաստատ է, որ ինձ չես կարոտում
կգա՞ս խոսենք․
Եթե հիմա ես էլ չեմ տառապում,
երակներում իմ թանաք է սպիտակ,
և մեզ ոչինչ եթե էլ չի կապում,
եթե սիրտ չէ հիմա իմ կրծքի տակ
կգա՞ս խոսենք․
| Ծով alizé |
781
Հազար միլիոն կիլոմետր հեռավորությունից այնպես հանդարտ եմ քեզ մոռանում.
| Արթուր Մեսրոպյան |
781
...և եղան ներքին պատերազմներ,
և փլուզումներ,
և հեռացումներ,
և եղան մարդիկ, որոնք պիտի փրկություն դառնային այդ պայթյուններից,
բայց քո մի բացական բոլոր֊բոլորից ավելին եղավ.
#Գայա
781
Քուն եղիր նրա աչքերին ով հոգնել է քեզ սպասելուց.
Օգնիր նրան քեզ մոռանալ...
| Վիլո Մաթոսյան |
781
Բառերն ապրում են միայն նրանցով,
որ հեռանում են, բայց չեն մահանում. ...
| Հրաչյա Թամրազյան |
781
... և դռները փակվում էին իմ առաջ,
և ժամերը խլացած գոռում էին`
ինչի չեկար,
ինչի հետ չեկար,
ինչի չեկար,
ինչի հետ չեկար.
| Հասմիկ Սիմոնյան |
781
...դու տուն ես ուզում,
գիտեմ,
մանկության պես ապահով
ու գրկի պես տաք տեղ,
տաք ձեռքեր,
տաք վառարան,
ես գիտեմ,
որ անկարելի է մշտապես մրսել,
մշտապս դողալ,
մշտապես վերջանալ,
ես գիտեմ փխրուն հողի փլվելը,
ոտքերի փլվելը,
քո փլվելը,
սրտիդ եղածի փլվելը,
հավատալիքներիդ փլվելը,
ես գիտեմ այդ ուժեղ ցանկությունը՝
ապրելու նույնիսկ ձմռանը,
սիրելու նույնիսկ ձմռանը,
հավատալու նույնիսկ ձմռանը...
| վիկտորիա սամուել |
781
Շաբաթ օրվա նման սեր եմ ուզում.
սպասված,
ջերմ,
վերմակի տակ անցնող։
Շաբաթ օրվա նման սեր եմ ուզում.
առանց լուրերի,
առանց խցանումների,
առանց վաղ առավոտվա։
Շաբաթ օրվա նման սեր.
մազերը մատիտով հավաքած,
գիշերանոցի մեջ փաթաթված,
առանց գուլպա՝մի թաթը մյուսին դրած
շաբաթ օրվա նման։
Շաբաթ օրվա նման սեր եմ ուզում.
քո մասին հոգ տանող,
քեզ սուրճ ու թեյ բերող,
խնդիրներդ ցրող,
ավելորդ մարդկանց մաքրող։
Շաբաթ օրվա նման սերերը
պատահական գալիս են
երեքշաբթիներին.
անիմաստ ու
անտագնապ երեքշաբթիներին.
նրանց միշտ կորցնում ենք,
կորցնում ենք անցավ,
աննկատ,
անշաբաթ.
| Արփի Ստեփանյան |
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
