cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Marker

News

Show more
Advertising posts
1 492
Subscribers
+324 hours
+397 days
+37930 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

01:05
Video unavailableShow in Telegram
‼️Ուկրաինային հիմնական ռազմական օգնության վերաբերյալ Արևմուտքի որոշումները չափազանց դանդաղ են ընդունվում. Զելենսկի Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է Reuters-ին տված հարցազրույցում։ Նա ընդգծեց, որ գործընկերների օգնությունը գալիս է մեկ տարի ուշացումով։ «Յուրաքանչյուր որոշում, որին մենք գալիս ենք, մոտ մեկ տարի ուշանում է: Արեւմուտքը մեծ քայլ է անում առաջ, բայց մինչ այդ երկու քայլ ետ կար. Մենք պետք է մի փոքր փոխենք պարադիգմը»,- ասել է Զելենսկին։ @marker_tv
Show all...
👍 18 3
00:45
Video unavailableShow in Telegram
🔷️Իրանական լրատվամիջոցները ցույց են տվել, թե ինչպես է ապրում Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի մայրը։ @marker_tv
Show all...
01:57
Video unavailableShow in Telegram
‼️Համացանցում տարածվել են առաջին րոպեները, երբ փրկարարները հայտնաբերել են Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրը: @marker_tv
Show all...
🙏 6👍 2
Photo unavailableShow in Telegram
🇦🇲🇮🇷◾️Արարատ Միրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչին @marker_tv
Show all...
👍 25 4
Photo unavailableShow in Telegram
◾️Իրանի Թավրիզ քաղաքի Ջումա մզկիթի իմամ Սայեդ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, ով գտնվել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի կործանված ուղղաթիռում, աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել։ Այս մասին հայտնել է երկրի ճգնաժամային կառավարման ղեկավար Մոհամմադ Հասան Նամին։ «Միայն նրա մարմինն էր մյուս զոհերի համեմատությամբ ֆիզիկական նորմալ վիճակում։ Նա ամենաքիչն էր այրվել, ուստի ավիավթարից հետո ապրել է ևս մեկ ժամ, նույնիսկ հեռախոսով շփվել նախագահի աշխատակազմի ղեկավար Ղոլամ Հոսեյն Էսմայիլիի հետ»,- ասել է նա։ Մյուս զոհերի մարմիններն այրվել են։ @marker_tv
Show all...
🤯 7😢 6🙏 3😱 1
🇮🇷Իրանում նախագահական ընտրությունները նշանակվել են հունիսի 28-ին։ @marker_tv
Show all...
👍 8
🔷️Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից մեկի մշտական տեղակայման վայր, որը վերջերս է շահագործման հանձնվել: Նախարար Պապիկյանը զորամասի պայմանների, շենք-շինությունների, դրանց ընձեռած հնարավորությունների վերաբերյալ զրուցել է հրամանատարական կազմի, այնուհետև՝ զինծառայողների հետ: Մշտական տեղակայման վայրը կառուցվել է մոդուլային շինությունների ձևաչափով և լիարժեք ապահովում է անձնակազմի կեցության ու ծառայության բարձր մակարդակի կազմակերպումը: @marker_tv
Show all...
👍 15🕊 2
Photo unavailableShow in Telegram
🇦🇲🇮🇷◾️Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ @marker_tv
Show all...
👍 16
🔷️Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, ինժեներական հագեցվածության, մարտական դիրքեր տանող ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքներին: Պատասխանատու պաշտոնյաները և շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են իրականացվող մեծածավալ աշխատանքների մասին, հավաստիացրել, որ ստանձնած պարտավորությունները կկատարվեն սահմանված ժամկետում: Պաշտպանության նախարարը ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարել է լիարժեքորեն ստուգել կատարվող աշխատանքի որակը և ի հայտ եկած թերությունները պատշաճ կարգով ներկայացնել ըստ վերադասության: Նախարար Պապիկյանը հետաքրքրվել է նաև զորամիավորման պահպանության գոտիների, բնագծերի կահավորմամբ, նոր ենթակառուցվածքների ստեղծմամբ: Բանակային զորամիավորման հրամանատարը զեկուցել է ինժեներական հագեցվածությանն ուղղված ամենօրյա ինտենսիվ քայլերի մասին: @marker_tv
Show all...
15
Photo unavailableShow in Telegram
🔷️Արարատ Միրզոյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ ատոմակայանի կյանքը մինչև 2036թ․ երկարաձգելու համար։ @marker_tv
Show all...
👍 21