Makaryan News
Open in Telegram
❗️Հարգելի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև Makaryan News (https://t.me/MakaryanNew) տելեգրամյան ալիքում կարող եք տեղադրել ձեր ընկերության կամ բիզնեսի գովազդը: Կոմերցիոն համագործակցության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին👇 Vahe Makaryan
Show more8 852
Subscribers
-324 hours
+17 days
+13330 days
Posts Archive
8 851
Ավելի քան երեք ամիս առաջ` հունիսի 5-ին, իրավապահները մտան «Արմատ մեդիա» լրատվական կայքի խմբագրություն` խուզարկության և խաբեությամբ առգրավեցին խմբագրության համակարգիչներն ու աշխատակիցների անձնական հեռախոսները: Ինչու՞ խաբեությամբ, որովհետև սկզբում չեն ասել` հեռախոսները պետք է առգրավեն, և թույլ են տվել, որ մեդիայի աշխատակիցները հեռախոսներն ազատ օգտագործեն: Սակայն որոշ ժամանակ անց` քննիչներից մեկին զանգ է եկել, որից հետո, հավանաբար վերևից հրահանգ ստանալով, լրատվամիջոցի խմբագրի, լրագրողների և անգամ տեխնիկական աշխատակիցների բոլոր անձնական հեռախոսները առգրավել են: Թե ինչու` ոչինչ չեն բացատրել, ասել են` քրեական վարույթի շրջանակներում է, վարույթն էլ վերաբերում է «Արմատ մեդիայի» սեփականատեր Ալեքսան Ալեքսանյանին, որը մի քանի ամիս է` կալանավորված է: Քննիչների տրամաբանությամբ` «Արմատ մեդիայի» լրագրողների, օպերատորների կամ մոնտաժողների հեռախոսներուն եղած անձնական նկարների ու նամակագրության մեջ իրենք պետք է Ալիկ Ալեքսանյանի «գլխին սարքած» գործին առնչվող և լուրջ հանցակազմ պարունակող տվյալներ գտնեն:
Ու այդպես արդեն երեք ամիս է` «Արմատ մեդիան» կապարակնքնված է, աշխատակիցների հեռախոսներն էլ Քննչական կոմիտեում են և չեն վերադարձվում: Ուշագրավն այն է, որ եթե քննիչների «տրամաբանությամբ» մեդիայի օօերատորների կամ լրագրողների հեռախոսները փորփրփրելիս իրենք պետք է ինչ-որ գաղտնի պկան կամ հանցավոր սխեմա հայտնաբերեն, ապա նույն տրամաբանությամբ այնտեղ աշխատակիցներ են եղել, որ խուզարկության պահին պատահաբար խմբագրությունում չեն եղել, հետևաբար նրանց հեռախոսները չեն առգրավել: Ուստի, Քննչական կոմիտեի խիստ անաչառ և պրոֆոսիոնալ քննիչները, փաստորեն, զրկվել են լրիվ, օբյեկտիվ և միակողմանի քննություն իրականացնելիս, որովհետև կարող է իրենց փնտրած «հանցավոր» տեղեկատվությունը հենց այն աշխատակիցների հեռախոսների մեջ են է եղել, որոնք իրենք չեն կարողացել առգրավել: Սա չի նշանակում, որ նրանց հեռախոսներն էլ պետք է առգրավեն, այլ նշանակում է` պետք է մյուսների հեռախոսներն էլ օր առաջ վերադարձնեն` վերջ տալով այս աբսուրդին:
Բայց Քննչական կոմիտեից MakaryanNews-ին հայտնեցին, որ փորձաքննություն կա նշանակված, որի եզրակացությունը դեռ չի ստացվել, հետևաբար չեն կարող ասել, թե երբ կվերադարձվեն «Արմատ մեդիայի» աշխատակիցների անձնական իրերը կամ, ասենք, մոնտաժի հանակարգիչը:
Հավանավար փորձագետները մինչև հիմա ուսումնասիրում են խմբագրի մանկահասակ երեխաների նկարներն ու նրա «հանցավոր» նամակագրությունը ամուսնու հետ, թե քանի հատ «պամպերս» է պետք գնել երեխայի համար կամ ինչ պատրաստեն այսօր ընթրիքին:
8 851
Սոչիում անանձնակազմ մոտորանավակների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել առափնյա հատվածում, հաղորդում է օպերատիվ շտաբը
Կան տուժածներ:
8 851
Կակացել է iPhone 18-ի շնորհանդեսը
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը։ Նոր մոդելները կլինեն 4 գույնով։
8 851
❗️Ձերբակալվել է Մեղրիի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը
Ձձերբակալությունը եղել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
8 851
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրամանագիր է ստորագրել երկրի խորհրդարանը լուծարելու և հոկտեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։
8 851
ՔՊ-ական Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
8 851
Սա էլ ոստիկանության տեսանյութը. Երևանում 33-ամյա տղամարդը բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և հետապնդել մեկ այլ անձի
8 851
❗️Ինչպես է «Բյուրեղ» թաղամասիմ ավտոմատով զինված տղամարդը հետապնդում մեկ այլ տղամարդու` հընթացս հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին: Դատելով տեսանյութից` նա, կարծես, դեմքին հարված է ստացել: Նախնական տեղեկությանբ` վեճը ծագել է մեքենայի կայանատեղի պատճառով
8 851
Նիկոլ Փաշինյանն այսօր Փարիզ է թռչել սովորական չվերթով` հերթով բարևելով ուղևորներին:
Փարիզում նա հանդիպում կունենա Էմանուել Մակրոնի հետ։
8 851
Գեղեցկուհին` Երևանի կենտրոնում, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Ավետ Բաբայանի ֆոնին:
Նենց խունջիկլամիշ եղավ, որ «խեղճ տղեն» սկսեց ծխել. ծխցրեց, էլի 😀
8 851
«Wizz Air» ավիաընկերությունը հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կբազավորի իր 4-րդ օդանավը և չվերթներ կսկսի 3 նոր ուղղություններով`
✈️ Բազել֊Շվեյցարիա
✈️ Վառնա֊Բուլղարիա
✈️ Վալենսիա֊Իսպանիա
8 851
Դոմոդեդովո օդանավակայանում ՄԹ-ից ժամանած ռուս կնոջ մոտ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի սաղավարտ է հայտնաբերվել։
Սաղավարտը բռնագրավվել է, հարուցվել է քրեական գործ։
