en
Feedback
Արարատյան Հայրապետական Թեմ

Արարատյան Հայրապետական Թեմ

Open in Telegram
2 804
Subscribers
-124 hours
-87 days
-2830 days
Posts Archive
Օրվա ընթերցվածք 📚 Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 9.10-10.6, Ավետարան ըստ Մարկոսի 9.13-26: https://qahana.am/read_of_the_day/600

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 10 Հավատքը օգնում է, որ մարդ ճանաչի Տիրոջը։
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 10 Հավատքը օգնում է, որ մարդ ճանաչի Տիրոջը։

Շարակնոց. Սուրբ, սուրբ -------------- https://youtu.be/EGjssZUTR6s?si=ehz7VVHcHb-11Li3

Oրվա ընթերցվածք 📚 Պողոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին 9.1-9, Ավետարան ըստ Մարկոսի 8.22-26: https://qahana.am/read_of_the_day/114

Այցելություն «Բեգլարյան» ԲԿ ————————————————— Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տիրամոր ծննդյան օրը: Տոնի առթիվ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանն այցելեց «Բեգլարյան» բժշկական կենտրոն:   Տեր Հայրը շնորհավորեց ծննդկաններին և մայրանալ պատրաստվող կանանց տոնի առթիով, փոխանցեց իր օրհնությունն ու բարեմաղթանքները, նրանց նվիրեց օրհնված խաչեր և աղոթագրքեր։   Տեր հայրը խոսեց մայրության նվիրական առաքելությանը մասին՝ կարևորելով ընտանիքում մոր ունեցած դերը, անդրադառնալով մանկան կյանքում մայրական սիրո ու հոգատարության կարևորագույն դերին:    Տեր Արարատն աղոթք բարձրացրեց առ Աստված ծննդկանների, հղիների և նրանց զավակների համար՝ հայցելով Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունն ու օրհնությունը։    Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ, Տիրամոր ծննդյան առթիվ հոգևոր այցելություններ են կատարվել Երևան քաղաքում գործող 5 ծննդատներ՝ «Բեգլարյան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Էրեբունի», «Աստղիկ» բժշկական կենտրոններում:   Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին https://qahana.am/post/5618

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 9 «Աղաղակեցի Տիրոջը, և նա լսեց ինձ ու իմ բոլոր վախերից փրկեց ինձ» (Սաղմոս 33:5)։
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 9 «Աղաղակեցի Տիրոջը, և նա լսեց ինձ ու իմ բոլոր վախերից փրկեց ինձ» (Սաղմոս 33:5)։

Այցելություն «Գրիգոր Նարեկացի» և «Էրեբունի» ԲԿ ծննդատներ ___________________________________ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի՝ սեպտեմբերի 8-ի նախօրեին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Էրեբունի համայքնի հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանն այցելեց իր հովվության երկու բուժհաստատության՝ «Գրիգոր Նարեկացի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնների ծննդատներ։ Այցի ընթացքում Տեր Ղուկաս քահանան օրհնեց մայրացած և զավակի սպասող կանանց, նրանց բաժանեց օրհնված խաչեր և ներկայացրեց Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի խորհուրդը։ Տեր հայրն օրհնեց նաև երկու բուժհաստատությունների բուժանձնակազմին: Տեր Ղուկասն իր խոսքում ընդգծեց մայրության և ընտանիքի կարևորությունը՝ հորդորելով մայրերին Տիրամոր օրինակով սիրով ու հոգատարությամբ մեծացնել իրենց զավակներին, նրանց մեջ սերմանել քրիստոնեական հավատ, բարություն և հայրենասիրություն, որպեսզի նրանք դառնան ազգին ու հայրենիքին պիտանի զավակներ։ Այցի ավարտին Տեր հայրն աղոթեց մայրերի և նրանց նորածին զավակների համար՝ հայցելով Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի Տիրամոր օրհնությունն առաջնորդի և պահապան լինեն բոլորին։ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին https://qahana.am/post/5616

Աստվածածնի ծննդյան առթիվ օրհնվեցին Մարիամ անունը կրողները ________________ Սեպտեմբերի 8-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․ Աստվածածնի ծննդյան տոնը։ Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս․ Պատարագ։ Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցում՝ հավարտ Ս․ Պատարագի, պատարագիչ Տեր Շահե քահանա Հայրապետյանը կատարեց Մարիամ, Մարի, Մերի, Մարիա, Սրբուհի, Տիրուհի անունով անձանց օրհնության կարգ։ Այս օրը նրանց անվանակոչության տոնն է։ https://qahana.am/post/5615

Օրվա ընթերցվածք Առակներ 31.29-31, Եսայու մարգարեություն 61.9, Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 3.24-29, Ավետարան ըստ Մատթեոսի 1.1-17: Կարդալ ավելին

Սրբուհի Սրբոց․ Սուրբ Աստվածածնի ծննդյան օրն է __________________ Ամեն տարի սեպտեմբերի 8-ին ՀայԱռաքելական Սուրբ Եկեղեցինտոնում է Սուրբ Աստվածածնի ծնունդը։ Այն անշարժ տոն է, և օրա առիթով բոլոր եկեղեցիներումմատուցվում է Սուրբ Պատարագ։ https://qahana.am/post/5614

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 8 Սուրբ Կույսը Հաղթանակած եկեղեցու գլուխն է:
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 8 Սուրբ Կույսը Հաղթանակած եկեղեցու գլուխն է:

Մայր լինելը հաճախ նշանակում է սեփական «ես»-ը մի կողմ դնել և մեկ ուրիշի կարիքը քեզնից առաջ դասել։ Ի՞նչ է սա, եթե ոչ Քրիստոսի խոսքի կատարում, եթե ոչ քրիստոնեական կյանք և զոհաբերություն: Եվ երբ սովորում ենք սիրել ոչ թե այն բանի համար, ինչ կարող ենք ստանալ, այլ պարզապես նրա համար, որ նա կա, սկսում ենք մի փոքր ավելի հասկանալ Աստծո սերը մարդու հանդեպ։    Մայրությունը մեզ չի դարձնում կատարյալ, բայց կարող է դառնալ Աստծուն մոտենալու ճանապարհ՝ սովորեցնելով լինել ավելի համբերատար, ներող, անձնազոհ և սիրող։  https://qahana.am/post/5613

Oրվա ընթերցվածք Պողոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին 8.1-15 Ավետարան ըստ Մարկոսի 8.1-9 https://qahana.am/read_of_the_day/112

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 7 Հավատքը չէ, որ ստեղծում է Աստծուն: Աստված կա միշտ՝ անկախ մարդու հավատքից։
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 7 Հավատքը չէ, որ ստեղծում է Աստծուն: Աստված կա միշտ՝ անկախ մարդու հավատքից։

Այսօր Սուրբ Խաչվերաց տոնի պահքի Բարեկենդանն է։ Վաղվանից՝ երկուշաբթիից սկսվում է Սուրբ Խաչի պահքը, որը տևում է մինչև շաբաթ։ Իս
Այսօր Սուրբ Խաչվերաց տոնի պահքի Բարեկենդանն է։ Վաղվանից՝ երկուշաբթիից սկսվում է Սուրբ Խաչի պահքը, որը տևում է մինչև շաբաթ։ Իսկ կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կտոնի Խաչվերացը՝ հինգ տաղավար տոներից վերջինը: Խաչին ապավինելու աղոթք Երբ լուսավոր ամպերի վրա Երևաց Հոր փառքով, Քո խաչը մեզ ապավեն թող լինի, Տեր Հիսուս: Այն ժամանակ մենք` Քեզ ապավինածներս, Չենք ամաչի, Այլ Քո մեծ զորությամբ, Որպես լույսի որդիներ, Կբերկրենք Քո աջ կողմում:

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 6 «Տե՛ր, ողորմի՛ր»։ Անհանգստության պահին հանձնիր մտքերդ Աստծուն և փնտրիր Նրա պահպանությունը։ 🤍 Այսօ
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 6 «Տե՛ր, ողորմի՛ր»։ Անհանգստության պահին հանձնիր մտքերդ Աստծուն և փնտրիր Նրա պահպանությունը։ 🤍 Այսօր կիրակի է․ մասնակցի՛ր Սուրբ Պատարագին և թող հավատքդ առաջնորդի քեզ դեպի Տերը։

Հոգևոր արիության և հավատքի հանդեպ պատասխանատվության մասին _______________________________________ Այսօր Նիկիայի սուրբ ժողովի 318 հայրապետների հիշատակության օրն է Հոգևոր արիությունը միշտ չէ, որ հավատքի մասին բարձրաձայնելն է։ Երբեմն այն ճշմարտության կողքին կանգնելու համարձակությունն է, երբ ավելի հեշտ է լռել, հարմարվել կամ չնկատել։ Նիկիայի Ա Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին՝ Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով։ Ժողովին մասնակցել են Ընդհանրական Եկեղեցու 318 հայրապետներ։ Նրանք դատապարտել են Արիոսի մոլորությունը՝ հաստատելով Քրիստոսի Աստվածությունը և ընդունելով Նիկիական Հավատո հանգանակը։ Ժողովին մասնակցել է նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակեսը։  Նիկիայի Հայրապետները հասկանում էին իրենց արարքի հոգևոր պատասխանատվությունը։ Արիոսի ուսմունքը վտանգում էր Քրիստոսի Աստվածության մասին Եկեղեցու հավատը, և հայրապետները պարզապես չկարողացան անտարբեր և լուռ մնալ կատարվածի հանդեպ։ Նրանց համար հավատքը պարզապես անձնական համոզմունք չէր, որը կարելի էր պահել միայն սեփական սրտում։ Այն սրբազան ժառանգություն էր, որի համար իրենք պատասխանատու էին նաև գալիք սերունդների առաջ։ Նրանք այն ստացել էին և ունեին պատասխանատվություն փոխանցելու առանց խեղաթյուրումների: Եվ այդպես էլ արեցին: Այդ պատասխանատվությունը այսօր վերաբերում է նաև մեզ՝ հավատավոր ժողովրդիս։ Երբ ընտանիքում մեր երեխաները լսում են Աստծո մասին խոսքը, տեսնում են մեր վերաբերմունքը Նրա հանդեպ, նրանք տեսնում են նաև մեր մարդկային հատկանիշները՝ ներողամտությունը, ազնվությունը, դժվարության պահին մեր աղոթքը: Նրանք սովորում են՝ ինչ է հավատքը՝ նայելով մեզ։ Հավատքի հանդեպ պատասխանատվությունը սկսվում է հենց այնտեղ, ուր  հասկանում ենք՝ մեր կյանքը նույնպես վկայություն է։ Թեև, վստահաբար, ավելի փոքրաթիվ մարդկանց համար, սակայն, միևնույն է, այն օրինակ է: Երբեմն հոգևոր արիությունը պարզապես այն է, որ ճշմարտությունը չզոհաբերենք և մեր հավատքը չթողնենք միայն խոսքերի մակարդակում։ Նիկիայի Հայրերը պահպանեցին այն, ինչ իրենց էր վստահված։ Այսօր արդեն մեր հերթն է: Եվ այսօր ինքներս մեզ հարցնենք՝ որքանո՞վ ենք պատասխանատու այն հավատքի համար, որը մեզ է վստահված։ https://qahana.am/post/5611

Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 5 Փրկության համար հարկավոր է անդրադառնալ մեր մարմնավոր և հոգևոր սկզբին: Աստված մարդուն ստեղծեց անմեղ
Օրվա խորհուրդ Սեպտեմբերի 5 Փրկության համար հարկավոր է անդրադառնալ մեր մարմնավոր և հոգևոր սկզբին: Աստված մարդուն ստեղծեց անմեղ, իսկ մարդը մեղանչելով հեռացավ Նրանից:

Կրելով մեր խաչը՝ ոչ միայն պարանոցին ______________________ Ամեն առավոտ՝ տանից դուրս գալիս, ձեռքի մի շարժումով ամրացնում ենք մեր պարանոցին խաչը՝ որպես քրիստոնեական հավատքի խորհրդանիշ և զարդ: Մենք կրում ենք մեր խաչը՝ մեր զարդը և մեր պահպանիչ խորհրդանիշը, սակայն երբևէ մտածե՞լ ենք այս երկիմաստ խոսքի մասին՝ «խաչը կրել»:   Քրիստոս ասում է․ «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթ. 16:24)։ Մենք բոլորս, վերցնելով մեր խաչերը, հետևում ենք Քրիստոսին՝ անցնելով կյանքի փորձություններով:    Մեր խաչը երբեմն մեծ ու տեսանելի չէ։ Այն կարող է լինել շատ սովորական թվացող երևույթ։ Տևական մի հիվանդություն, որի դեմ ստիպված ենք պայքարել ամեն օր։ Տանը, ընտանիքում ստեղծված դժվարություն, վեճ, որի լուծումը պետք է տալ։ Ֆինանսական բարդ իրավիճակ, որը պետք է հաղթահարել: Մարդկային հարաբերություն, որից հեշտ չէ հեռանալ, բայց որի մեջ անհրաժեշտ է մնալ և մնալով սովորել ներել։ Աշխատանք, որը մեզանից պահանջում է ազնվություն, նույնիսկ երբ անազնիվ ճանապարհը ավելի հեշտ ու շահավետ է թվում։    Եվ երբեմն մեր խաչը հենց մեր կողքին գտնվող մարդն է, որին սիրելու, հասկանալու և որի հանդեպ համբերատար լինելու անհրաժեշտություն կա:   Սակայն երբեք պետք չէ մտածել, որ Խաչը ցավի խորհրադնիշն է: Խաչը խորհրդանիշն է փրկության ու հույսի: Մեր խաչը կրելը դեռ չի նշանակում ապրել մշտական տրտմության մեջ կամ մտածել, թե քրիստոնյան պարտավոր է լուռ ընդունել ամեն ինչ։ Խաչը կրել նշանակում է դժվարության մեջ անգամ չկորցնել Աստծուն, չկորցնել սերը, չկորցնել մարդու հանդեպ բարությունը և չհրաժարվել ճշմարտությունից։   Մենք կարող ենք խաչը կրել պարանոցին և միաժամանակ չկրել այն մեր սրտում։ Որովհետև խաչը միայն այն նշանը չէ, որը մարդիկ տեսնում են մեր կրծքին։ Խաչը նաև այն ընտրությունն է, որը ոչ ոք չի տեսնում։ Եվ հենց այդ ամենօրյա անտեսանելի ընտրությունների մեջ է հաստատվում մեր հավատքը ամեն օր։ https://qahana.am/post/5610

Օրվա ընթերցվածք 📚 Պողոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին 5.6-18, Ավետարան ըստ Մարկոսի 7.24-30 https://qahana.am/read_of_the_day/110