2 733
Subscribers
No data24 hours
-187 days
-11530 days
Posts Archive
2 733
⚡️Իշխանությունները սկսել են սպասվող խորհրդարանական ընտրություններում քաղաքացիների քվեները փոշիացնելու օպերացիան։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն իր թիմակիցներին հստակ հանձնարարություն է տվել՝ ամեն ինչ անել, որպեսզի ընտրություններին հնարավորինս շատ ուժեր մասնակցեն։
Նպատակը մեկն է՝ ընդդիմադիր ձայները տարալուծել տարբեր կուսակցությունների մեջ և, որպես վերջնարդյունք, ունենալ մի իրավիճակ, երբ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ինքնաշխատ կերպով հասնեն ՔՊ-ին։
📍Երեկ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն արդեն հայտարարել է, որ իր նորաստողծ կուսակցությունով մասնակցելու է ընտրություններին։ Վստահ ենք՝ սպասվող արդյունքն ավելի քան կանխատեսելի է՝ լավագույն դեպքում 3%։ Եվ սա հենց այն տոկոսն է, որն այսօր գոցավում է ընդդիմությունից՝ հօգուտ իշխանության։
Մեր տեղեկություններով՝ մոտ ապագայում նոր կուսակցություններ ևս կհայտարարեն ընտրություններին միայնակ մասնակցելու իրենց որոշման մասին։ Ընդհանուր առմամբ՝ ձայն փոշիացողների, իսկ իրականում՝ գողացողների թիվը 2026 թ. ընտրություններում կմոտենա 20-ի։ Եվ սա այն անվտանգության բարձիկներից մեկն է, որն իշխանությունները գործարկում են արդեն այսօր։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
🤦♂️Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում օդերով է հանում ընդդիմադիր ֆրակցիաներից մեկի ներկայացուցիչներին, ընդդիմադիր ամբողջ մամուլը հաճույքով տարածում է այդ տեսանյութը։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մերօրյա ընդդիմության թե՛ որակի, թե՛ կազմակերպչական ունակությունների մասին։
🤷♂️Բոլորն առանձին-առանձին են պայքարում իշխանության դեմ։ Իսկ միասին՝ համագործակցում են։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
🇦🇲🇷🇺Փաշինյանը գնացել է Պետերբուրգ ու Պուտինին Թրամփի ուղու մասին պատմել։ Հետո էլ գլուխ գովացել, թե ԱՄՆ հետ հիմա շատ կառուցողական բանակցություններ են ընթանում՝ TRIPP ուղղու ճանապարհների կառուցման ու գործարկամ շուրջ։ Թերևս, որպեսզի Պուտինը լավ հասկանա, թե ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ վերջինս վստահ ձայնով ասել է, որ այդ նախագիծը մեծ և բովանդակալից փոփոխություններ է բերելու մեր տարածաշրջանին։
Ճիշտ է, Փաշինյանը նշել է, որ դա որոշ նյուանսներ է ի հայտ բերում հայ-ռուսական հարաբերությունների համար, բայց այդ «մանրուքները» Հայաստանի կառավարիչը որոշել է փակ ֆորմատում քննարկել Պուտինի հետ։
🆘Պարզ է չէ՞, որ տարածաշրջանում սպասվող «մեծ ու բովանդակալից փոփոխություններ» ասվածը ոնց է հնչում Պուտինի ականջին։ Այն էլ, երբ այդ փոփոխություններն ԱՄՆ է բերում Հարավային Կովկաս։
Նյուանս ասվածն էլ է հստակ նշանակություն ունի Ռուսաստանի հետ։ Կրեմլը տարիներ շարունակ պայքարել է, որպեսզի Հարավային Կովկասով անցնող կոմունիկացիները լինեն Ռուսաստանի վերահսկողության տակ։ Իսկ հիմա Փաշինյանը Պուտինին պատմում է, որ վերջ՝ ամեն ինչ արդեն տրված է Ադրբեջանին, Թուրքիային ու ԱՄՆ-ին։
🫶Որևէ մեկը հույս ունի՞, որ սա անհետևանք կմնա Հայաստանի համար։ Ոչ թե Նիկոլի, այլ հենց Հայաստանի։ Իհարկե՝ ոչ։ Դե ուրեմն չզարմանաք, երբ վաղը մյուս օր Ռուսաստանն էլ իր նյուանսներն ու բովանդակալից փոփոխությունները բերի տարածաշրջան։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
✊Հաղթանակներն բազում տերեր ունեն։ Պարտություններն են անտեր։ Այս ճշմարտությունն ավելի քան երբևէ բնութագրում է հայաստանյան ընդդիմության այսօրվա ողբալի վիճակը։ Երկու պր առաջա Մայր Աթոռ գնացած ժողովուրդը չէր հասցրել դեռ տուն մտնել, իսկ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքում արդեն հաղթանակի դափնիներն էր հավաքում։
👨💻Քիչ ուշ, նրան միացան նաև այլ ընդդիմադիր գործիչներ, ու բոլորը միասին շնորհակալություն էին հայտնում ժողովրդին՝ ենթատեկստում փորձելով սղցնել, թե իբր հենց իրենց կոչով էին մարդիկ գնացել Էջմիածին՝ սատարելու կաթողիկոսին։
Բա իհարկե, չլիներ Լևոն Քոչարյանի կոչը, ոչ ոք չէր գնա…։
⁉️Իսկ մեզ այլ հարց է հետաքրքրում։ Իսկ ի՞նչ կգրեին Լևոնն ու մնացածը, եթե, օրինակ, տիրադավները Մայր Տաճար կամ Վեհարան մտնեին։ Պիտի ասեին, որ մարդիկ քի՞չ էին, ժողովուրդը դուրս չեկա՞վ։
Ի դեպ, հետաքրքիր է, թե Մայր Աթոռի տարածքի հատկապես ո՞ր մասում էին կանգնած Լևոնն ու կոմպանիան, երբ տիրադավերն ուզում էին Տաճար մտնել։ Ի՞նչ էին անում նրանք այդ պահին։ Որևէ մեկը տեսե՞լ է։
👏Իսկ բոլոր նրանց, ովքեր եկել էին Մայր Աթոռ, իսկապես շնորհակալություն։ Նույնիսկ նրանց, ովքեր Լևոն Քոչարյանի կոչով են եկել, եթե այդպիսիք իհարկե եղել են։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
⚖️Քոչարյանի կշիռն իր իսկ քաղաքական թիմում շարունակում է սրընթաց անկում ապրել։ Բոլորին «կրել» ցանկացող նախկին նախագահի ռեսուրսը նույնիսկ սեփական թիմը պահելուն չի բավարարում և դա այլևս հնարավոր չէ թաքցնել։ «Հայաստան» դաշինքում ներգրավված ուժերը լուրջ ընտրության առջև են կանգնած՝ ի՞նչ անել՝ հույսը դնել «մարած աբլիգացիայի» վրա, թե՞ փորձել ինչ-որ նոր ձևաչափեր մտածել։
❗️Ամենաակտիվն այս ուղղությամբ աշխատում է «Հայաստան» դաշինքում ընդգրկված ՀՅԴ-ն։ Վերջին շրջանում դաշնակցականները շատ ավելի անթաքույց են հայտնում իրենց դժգոհությունների և սպասվող ընտրություններում ձախողվելու մտահոգությունների մասին։ Ավելին, Իշխան Սաղաթելյանը քաղաքական խորհրդակցությունների շարք է սկսել և այս օրերին հանդիպում է ընդդիմադիր տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
🧮Դաշնակցությունում հաշվարկել են, թե ինչ է տալիս իրենց դաշինքը Ռ. Քոչարյանի հետ։ Կուսակցության ներսում տեղի ունեցած քննարկումների արդյունքում երկու հիմնական եզրահանգման են եկել՝ մոտ 10%-ի ձգտող քվեներ և մեդիաաջակցություն։ Վերջ՝ այդքանն է Քոչարյանի ռեսուրսը, որը ՀՅԴ-ին ակնհայտորեն չի բավականացնում։ Քոչարյանը վերջիններիս արդեն ակնարկել է, որ նախընտրական նոր դաշինքում նրանք կարող են հավակնել ընտրացուցակի առավելագույնը 40% տեղերին։
📺ՀՅԴ-ում հետևություններ են արել և սկսել սեփական խաղը խաղալ։ Մի քանի օր առաջ նրանք վերաբացել են «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը՝ որպես հակակշիռ TV5-ին։ Ակտիվ աշխատում են մարզերում՝ հասկանալու համար, թե որքան ձայն կարող են ստանալ ընտրություններում, եթե միայնակ մասնակցեն։ Եվ, ամենակարևորը, սկսել են Տաշիր Սամվելի նոր ուժի հետ համագործակցության ուղիներ որոնել։
🔄Դաշնակցությունում դեռևս վերջնական որոշում չկա, թե ինչպես կմասնակցեն ընտրություններին։ Բայց սեփական ռեսուրսներն ավելացնելու որոշում արդեն կա։ ՀՅԴ-ում վստահ են, որ այդ ռեսուրսը ամեն դեպքում հետո հնարավոր կլինի թանկով վաճառել հնարավոր դաշնակիցներին։ Ընդ որում, այդ հնարավորների մեջ Քոչարյանն իր տեղը հետզհետե զջում է Տաշիրի Սամվել Կարապետյանին։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
🇪🇺Ըստ մեր տեղեկությունների՝ գալիք խորհրդարանական ընտրություններում այսպես կոչված արտաքին ներազդման դեմ պայքարի անվան տակ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող գումարների մի մասը տրվելու է եվրոպամետ ուժերին՝ ապահովելու համար նրանց մուտքը հաջորդ խորհրդարան։
💸Արման Բաբաջանյանները, Լևոն Բարսեղյաններն ու Ստյոպիկ Սաֆարյանները արդեն սկսել են եվրոմիլիոնների որսը. իրար ոտքի տակ են փորում, մրցակցում միմյանց դեմ, փորձում Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։
Ժողովրդի կողմից եվրայոնջա կոչված այդ գործիքները, փողի հոտն առնելով, նկատելիորեն ակտիվացել են նաև հանրային դաշտում։ Մի քանի օր առաջ վերջիններս, իրար հերթ չտալով, դատապարտում էին նույնիսկ ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակումը։ Բայց մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ որոշում չունի, թե պրոարևմտյան ուժերից կոնկրետ որին իր հետ կտանի խորհրդարան։ Իսկ այդ որոշումը հենց Փաշինյանն է կայացնելու և ոչ թե Բրյուսելը։ Այդպիսինն է ԵՄ-ի հետ Հայաստանի նոր պայմանավորվածությունը։
🫶Այնպես որ՝ եվրայոնջաները սխալ անցքով են փորձում խորհրդարան մտնել։ Հայաստանուն ծախսվելիք եվրոմիլիոնների տերը, ինչպես արդեն նշեցինք, Նիկոլն է և ոչ թե Բրյուսելը։ Իսկ Նիկոլին ժողովրդավարություն-մողովրդավարություն՝ առավել ևս ինչ-որ հհկ-ական նախկին պատգամավոր չեբ հետաքրքրում։ Նիկոլն այլ ծառայությունների սիրահար է։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Ամբողջ այս աղմուկի մեջ աննկատ մնաց այն փաստը, որ փառահեղ ընդդիմությունը ԱԺ-ում չխոչընդոտեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կարճելու ՔՊ-ի նախընտրական նախաձեռնությանը։
❎Օրենքի նախագծի առաջին ընթերցմանը «Հայաստան» դաշինքը ձեռնպահ է քվեարկել։ Դեմ են եղել միայն «Պատիվ ունեմ» դաշինքի երեք ՀՀԿ-ական պատգամավորները։
Ի՞նչ խոսք, «հալալ է» մեր «ընդդիմությանը»։ Դրանք Փաշինյանից ավելի պոպուլիստ են։ Հետո էլ կասեն, թե իշխանությունները բանակ են քանդում, թուլացնում երկրի պաշտպանողականությունը։
❓Բա դուք ի՞նչ եք անում, «հարգելի» ընդդիմադիրներ։ Ի՞նչ եք անում։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
❕Իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր և կարևոր մի միտք արտահայտեց։ Նա ասաց, որ Նիկոլն առանց միջնորդների է բանակցել Ադրբեջանի հետ, որպեսզի խաղաղության պայմանագիրն ու խաղաղության օրակարգը կապված լինի բացառապես իր անվան հետ։ Այսինքն, ըստ Քոչարյանի, Նիկոլը մոնոպոլիզացրել է խաղաղության հնարավորությունն առհասարակ՝ կա Նիկոլ, կլինի խաղաղություն, չկա Նիկոլ՝ չի լնի խաղաղություն։
🤯Իսկապես, հետաքրքիր դիտարկում է։ Իսկ առավել հետաքրքիրն այն է, որ նման դիտարկում հենց Քոչարյանն է արել։ Եկեք անկեղծ լինենք՝ ուրիշ ոչ ոքի մտքով նման բան չէր անցնի։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև ժամանակին Քոչարյանն ինքն է ճիշտ այդպես արցախյան հարցը դարձրել իր՝ որպես երկրի ղեկավարի գոյության քաղաքական կապիտալ։
Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը՝ առաջին քայլերից մեկը, որ արեց Քոչարյանը, դա Արցախը բանակցային գործընթացից դուրս թողելն էր։ Եվ ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ պետական բոլոր ինստիտուտները։ Արցախի հարցով միայն ինքն էր բանակցում և փորձում պատրանք ստեղծել, որ եթե ինքը չլինի, ապա ԼՂՀ-ն անպայման կկործանվի։
👨🏫Ճիշտ նույն բանը հիմա անում է Նիկոլը։ Եվ կրկին, պետք է նշել այն փաստը, որ առաջինը հենց Քոչարյանը հասկացավ, թե ինչպես է խաղարկում «խաղաղության օրակարգը» Նիկոլը։ Նման դեպքերի համար են ասում, թե ուսուցիչը ճանաչեց իր աշակերտին։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Նիկոլը երեկ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում էր Պատարագի մասնակցում։ Դա Վեհափառի տիրույթն է։ Իր թեմը։ Նիկոլը, կարելի է ասել, արդեն մտել է Կաթողիկոսի տուն։ Սա Թալինում գտնվող եկեղեցի չէ՝ Հայրապետական թեմն է։ Ու սա շատ կարևոր փաստ է։ Այս տեմպերով հաջորդ կիրակի Նիկոլը Մայր Աթոռ է գնալու։ Գնալու է Մայր Տաճարում պատարագի մասնակցի։ Ու ի՞նչ պետք է անի այդ ժամանակ Եկեղեցին։ Իսկ ընդդիմությու՞նը։
Ընդհանրապես՝ ի՞նչ է անում հիմա ընդդիմությունը։ Էնքան դատարկ ու ամուլ են ընդդիմության առաջնորդության հայկ ներկայացրած ուժերը, որ Նարեկ Կարապետյանի՝ գնալ ու եկեղեցու աստիճաններին նստելը որպես հերոսություն են ներկայացնում։
Քոչարյանն ընդհանրապես բերանը ջուր է առել ու մկան ծակը մտել։ Ոչ մի բառ, ոչ մի գնահատական, ոչ մի նախաձեռնություն, ոչ մի գործողություն… Նստել, սպասում է, թե երբ է Նիկոլը հոշոտելու Եկեղեցին։ Մի քանի ամիս անց էլ վեր է կենալու ու սկսի գնահատականներ տալ, թե ով ինչը սխալ արեց ու ինչու ընկավ եկեղեցին։
Սրանք ուղղակի զզվելի են։ Անտանելի։ Ու այո, երիցս ճիշտ է Արման Թաթոյանը՝ հենց այս վարքագծով է ընդդիմությունը սնում իշխանությանը։
Իսկ Վեհափառի դեմ օղակը սեղմվում է։ Սեղմվում է՝ այդ թվում նաև իր անգործության պատճառով։
2 733
Փաստորեն Կճոյանի Bently-ն Կճոյանով հանդերձ է վերադարձվում ժողովրդին։ Հավեր անբաժան են։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
❗️Արման Թաթոյանի ասուլիսը գժվցրել է Քոչարյանի կողմնակիցներին։ Շատ զվարճակի իրավիճակ է՝ բավական էր Թաթոյանը կես բառ ասեր, որ երկրորդ ու երրորդ նախագահները չպետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին, ինչ Քոչարյանի կողմնակիցները սաղ իրենց հարցերը մի կողմ դրեցին ու հարձակվեցին խեղճի վրա։
Հիշեցնենք, ճիշտ այն պահին, երբ Թաթոյանը ասուլիս էր տալիս, խորհրդարանում ընթանում էին քաղբանտարկյալների թեմայով «Հայաստան» դաշինքի նախաձեռնած լսումները։
🆘Բայց քոչարյանականների համար էլ ի՞նչ քաղբանտարկյալ, եթե ինչ-որ մեկը հանդգնում է ասել, որ Քոչարյանը «մարած աբլիգացիա»։ Նրանք անմիջապես քաղբանտարկյալ-մաղբանտարկյալ մի կողմ են նետում, եղանները վերցնում ու սկսում բզկտել շեֆին նեղացնողներին։
🇮🇳Մինչդեռ, եթե մի քիչ ֆայմ ունենային, կհասկանային, որ շեֆին պաշտպանելով, իրականում վնասում են նրան։ Ու՞մ էր հետաքրքիր Թաթոյանի ասուլիսը։ Մի «մարած աբլիգացիա» էլ նա է։ Բայց չէ՝ քոչարյանականներն ինչքան ռեսուրս ունեին, սաղ օգտագործեցին, որպեսզի Թաթոյանը գործոն դառնա՝ ստվերելով իրենց իսկ օրակարգերը։ Տվյալ դեպքում՝ երեկվա խորհրդարանական լսումները։
Քաղաքական դաշտը մոնոպոլիզացնելու այս մոլուցքը շատ անհասկանալի է։ Թագավոր-թագավոր ասելով ման են գալիս՝ առանց հասականալու, որ թագավորը մերկ է։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
💰Տաշիրենք գնացին մեշոկով փող ծախսեցին Թաքեր Կարլսոնի մոտ հարցազրույցի համար, էն էլ սաղ ջուրն ընկավ:
Բախտի բերմամբ, թե պատահմամբ, Նարեկ Կարապետյանի հարցազրույցը եթեր գնաց ճիշտ այն ժամին, երբ Սերժ Սարգսյանն էր ուղիղ եթերով հարցազրույց տալիս:
Հլը ասեք՝ Թաքեր Կարլսոն, հետո՝ Իմնեմնինի: Զգու՞մ եք միլիոնավոր դոլարների ու գառաժի ցեխի տարբերությունը:
😂Տաշիրենք էլ չեն զգացել:
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Որքան Քոչարյանի ու նրա թիմակիցների գործերը վատանում են, այնքան նվազեցվում է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նրանց թիմի ձևաչափը։ Ռոբերտ Քոչարյանը սկսել է կամաց-կամաց «թռնել» ինքն իրենից՝ լավ հասկանալով, որ ռեյտինգների նման անկման դեպքում ընտրությունների ժամանակ առավելագույնը կարող է հավակնել 5-7 տոկոս ձայների։
❕Այդ է պատճառը, որ Քոչարյանը սկսել է տեղեկություններ դաշտ նետել այն մասին, որ «Հայաստան» դաշինքի ցուցակը ղեկավարելու է ոչ թե ինքը, այլ իր որդին՝ Լևոն Քոչարյանը։
❌Ոնց Նիկոլն էր ժամանակին իր որդուն փուռը տալիս, նույնը հիմա Ռոբերտ Քոչարյանն է անում։ Քաղաքական իր սնանկությունը թաքցնելու համար պատրաստ է զոհել ամենքին ու ամեն ինչ։
🆘Ստեղծված վիճակում Լևոն Քոչարյանը միայն մի փրկություն ունի՝ իր հոր ռեյտինգների էլ ավելի անկումը։ Այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանը իր նախընտրական ցուցակը գլխավորողի այլ թեկնածու կգտնի վստահաբար։ Օրինակ, Իշխան Սաղաթելկանին։
Ի՞նչ է եղել որ։ Քաղաքական դաշտն արդեն սովորել է բոլոր ձախողումները Իշխանի վրա բարդելուն։ Նա էլ ամեն ինչ շալակում ու իր վրա է կրում։ Խորհրդարանական ընտրությունների ձախողումն էլ կդնեն Իշխանի վրա ու վերջ՝ Վոինը ջրից չոր դուրս կգա։
❓ Ի դեպ, հետաքրքիր է՝ կհամաձայնվի՞ Իշխան Սաղաթելյանը երկրորդ համար խաղալ, եթե «Հայաստան» դաշինքի ցուցակը ոչ թե Ռոբերտը, այլ Լևոն Քոչարյանը առաջնորդի։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված այն լուրը, որ ամերիկյան հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին հարցազրույց տալու համար Կարապետյանների ընտանիքը կլորիկ գումար է ծախսել։
💰Մեր հավաստի տեղեկություններով՝ խոսքը վերաբերվում է 5 միլիոն (5.000.000) դոլարին, որը Տաշիր Սամվելի թիմակիցները ԱՄՆ-ում ծախսել են ոչ միայն հարցազրույցի, այլև լոբիստական այլ ծառայությունների համար։
📰«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակին երևի թվում է, թե կարող է բառախաղերով ու աճպարարությամբ կոծկել իրականությունը։ Բայց նրան ու Տաշիր Սամվելի թիմակիցներին մոտ ապագայում տհաճ անակնկալ է սպասվում։ Բանն այն է, որ ըստ մեր այլ հավաստի աղբյուրի, Դանիել Իոաննեսյանն արդեն հասցրել է հարցում ուղղել ԱՄՆ՝ «Մեր ձևով»-ի գործընկեր լոբբիստական կազմակերպությունից պահանջելով գործարքի մասին մանրամասն տվյալներ։
Ըստ ԱՄՆ օրենսդրության, լոբբիստները պարտավոր են թափանցիկ պահել իրենց ֆինանսների աղբյուրեները։ Այնպես որ շուտով ժողովրդին պարզ կդառնա, թե կոնկրետ ինչի վրա է ծախսվել վերոնշյալ 5.000.000$-ը։ Տող առ տող։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Գյումրու քաղաքապետարանում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ձերբակալելու գլխավոր փորձը
Վարդան Ղուկասյանի դեմ այս պահին տեղի ունեցող գործողությունները պետք է հենց այդ լույսի ներքո դիտարկել։
Իշխանությունների ձեռագիրն ամեն տեղ նույնն է։ Սկզբից խուզարկություններ, տարբեր պաշտոնյաների կալանքներ, ապա բուն թիրախի դեմ ուղղված գործողություններ։
Ընդ որում, երկու-երեք գործընթաց զուգահեռ է տարվում՝ մեկ շեշտը դնելով Մայր Աթոռի վրա, մեկ՝ Գյումրու։ Այդպես Նիկոլն ու նրա ձեռնասուն իրավապահները ռիսկեր են կառավարում։ Նաև օգտագործում Օվերտոնի պատուհանի հանի տեխնոլոգիաները։
Վարդան Ղուկասյանին կալանավորելուց հետո հերթը կհասնի Գարեգին Բ-ին։ Դե իսկ հետո՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան։
Վերջին երկուսին Նիկոլը նաև Ադրբեջանին է հանձնելու։ Ուղիղ չէ։ Թրամփի միջանցքի պես մի «ինստիտուտ» է հորինվելու, անունը դրվի միջազգային դատարան։ Մեր տեղեկություններով՝ այդ ուղղությամբ աշխատանք արդեն տարվում է։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով։
Երեկ ամբողջ օրը ողջ ընդդիմությունը կրկին «բացահայտում էր Նիկոլի իրական ծրագիրը»։
❗️Հետո հանկարծ իմացան, որ Հովհաննավանքի Տեր Արամը շատ նման է Ռեպինի պատկերած Հուդային ու մի ամբողջ օր նվիրեցին անտեր մի տերտերի ու Հուդայի մասին գրառումներ անելուն։ Կեսից դա վերածվել էր սրամտության մրցույթի։
📣Եկեղեցին էլ այդ ընթացքում անընդհատ հայտարարություններ էր տարածում՝ կոչ անելով հոգևորականներին ու հավատացյալներին սադրանքի չտրվել։
Թե ո՞վ էր սադրանքի տրվում՝ այդպես էլ պարզ չեղավ, բայց որ արդյունքում հերթական թեմի առաջնորդը կալանավորվեց ու էլի այլ հոգևորականներ՝ արդեն կայացած փաստ է։
Ինչպես նաև փաստ է, որ Նիկոլը սա էլ է մարսելու։ Կամ արդեն մարսել է։ Կամ էլ կերել ու ոչ էլ նկատել է, որ մարսելու բան կա։
Ինչի՞ մասին էր այս ամենը։
Հիմնական հետևություննները երեքն են՝
🔠 Եկեղեցին անատամ է
🔠 Ընդդիմությունը՝ անոռուգլուխ
🔠 Նիկոլը ապազգային տականք
Այս երեքից ո՞րն էր նորությունը։ Չկա նորություն։ Հետևաբար ամեն ինչ շարունակում է մնալ նույն ընթացքի մեջ։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
🛁Սամվել Բաբայանը օճառը վերցրել ու Արթուր Վանեցյանի համապատասխան տեղում է ուզում տեղավորվել։
🐍Իժոն գիտի իր գործը։ Թաց տեղում պառկող չի նա։ Ուզում է Վաղարշապատում իր մի 1000 ձայնը թանկով ծախի ու այդ ձայների շնորհիվ խորհրդարան գնա։
Պարզ սխեմա է։ Սամվել Բաբայանն իրոք որոշակի ազդեցություն ունի Խոյ համայնքում։ Մի երկու-երեք գյուղապետ ունի այնտեղ, որոնք կարող են որոշակի արդյունք ապահովել։ Բայց այդ մեդալը նաև հակառակ կողմն ունի։
🏆Վաղարշապատ համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանն իսկապես ուժեղ է ու լուրջ հաջողություններ ունենալու մեծ շանսեր ունի։ Իժոն օգնի-չօգնի, միևնույն է Խաչիկ Մանուկյանը շատ ձայներ է տանելու։ Ու դա էլ է պատճառներից մեկը, որ Սամվել Բաբայանը հենց Վանեցյանի մոտ է վազում։ Խորհրդարանական ընտրություններից առաջ ուզում է հաղթող թիմում հայտնվի։
Բայց դա դեռ ոչինչ։ Բաբայանի մտքերն ավելի հեռուն են գնում։ Ինչպես արդեն գրեցինք, նա մտադիր է Վաղարշապատի ընտրությունները խորհրդարան անցնելու տրամպլին դարձնի։ Հիշեք մեր այս խոսքերը և կտեսնեք, որ Խաչիկ Մանուկյանի հաղթանակից հետո Սամվել Բաբականը կանգնելու է ու հայտարարի, թե դա իր օգնության շնորհիվ է եղել և Վանեցյանի ցուցակում թոթոլ տեղեր ուզելու խորհրդարանական ընտրությունների համար։
🤑Մանր առևտրականի վարքագիծ, որտ ռարիներ շարունակ աշխատել է Իժոյի համար։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
Շախ և մատ Քոչարյանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել և ավելի քան երեք ժամ խոսել Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումների մասին։
Երեք ժամից ավել խոսել է ու ոչ մի բառ Արցախի մասին։ Ոչ մի բառ նաև Արցախից բռնի տեղականված մեր հայրենակիցների մասին։ Ոչ մի բառ Բաքվում պահվող պատանդների մասին։
Քոչարյանը շարունակում է փախչել Արցախի թեմայից։ Արցախը նրան հետաքրքիր էր միայն այն ժամանակ, երբ ինքն այնտեղ նախագահ էր աշխատում։ Դրանից հետո Քոչարյանը հիմնովին մոռացել է Արցախի մասին և երեկվա ասուլիսը դրա հերթական ապացույցներից է։
Արցախի թեմայից Քոչարյանի փախուստի ֆոնին չափազանց հետաքրքիր քայլ այսօր կատարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա իր մոտ է հրավիրել Արցախի պետական այրերին և խոսել բոլոր այն հարցերի մասին, որոնք առաջին հերթին հենց Քոչարյանին պետք է անհանգստացնեին։
Կաթողիկոսը շախ ու մատ է հայտարարում Քոչարյանին՝ հստակ ցույց տալով, որ իրական առաջնորդի կոչումը ոչ թե պրոբլեմներից փախչելով ձայն մուրալն է, այլ գետնի վրա այդ պրոբլեմները լուծելը։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
✊Ի՞նչ էր նշանակում «Քոչարյան-2»-ի «բռունցքը»
Մի քանի օր առաջ, երբ Ալեն Սիմոնյանն ուղիղ եթերում հանձնարարեց դատախազին գալ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ետևից, վերջինս ֆեյսբուքում ծաղրական գրառում արեց։ Նա տեղադրեց Բագրատ և Միքայել սրբազանների հետ արված իր լուսանկարն ու գրեց՝ Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք, Սրբազան հայրեր:
Արթուր Սարգսյանի այս գրառմանն արձագանքել է «Քոչարյան-2»-ը. Սրանց լուրջ թվումա քեզ կալանքով պիտի վախեցնե՞ն)) ✊
Բռունցքի սմայլիկն էլ երևի նրա համար էր, որ ուժեղ երևա։ Էդպես էր որոշել դուխ տալ բռնապետի թիրախում հայտնված պատգամավորին, որն արդեն կալանավորված է։
🤡Ու թեև այն ժամանակ էլ էր պարզ, որ Նիկոլի նպատակը ոչ թե Արթուրին վախեցնել, այլ հենց կոնկրետ բռնելն էր, այնուամենայնիվ անհասկանալի մնաց՝ ինչ էր նշանակում «Քոչարյան-2»-ի բռունցքիկը։ Պայքա՞ր։ Կռի՞վ։ Զավեշտալի է։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
2 733
🚚Պարսկական բեռնատարները շուտով Կապան-Գորիս ճանապարհը կրկին կսկսեն անցնել Շուռնուխով։
🚧Ինչպես հայտնի դարձավ Insider-ին, Ադրբեջանը գործարկել է Շուռնուխում տեղակայված իրենց անցակետը։
🤝Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում։ Կողմերը սա դիտարկում են որպես ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու առաջին քայլ, որն արվում է Ալիևի կողմից։
❗️Պատասխանն ակնկալվելու է Փաշինյանից։
🔔 Insider. Բաժանորդագրվե՛ք
