ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե/RA Higher Education and Science Committee
Open in Telegram
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնական ալիք The official channel of the Higher Education and Science Committee of the Republic of Armenia http://hesc.am/ facebook.com/hesc.Armenia/
Show more362
Subscribers
No data24 hours
+27 days
+1030 days
Data loading in progress...
Similar Channels
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
September '26
September '26
+1
in 0 channels
August '26
+11
in 0 channels
Get PRO
July '26
+9
in 0 channels
Get PRO
June '26
+14
in 0 channels
Get PRO
May '26
+9
in 0 channels
Get PRO
April '26
+8
in 0 channels
Get PRO
March '26
+11
in 0 channels
Get PRO
February '26
+16
in 0 channels
Get PRO
January '26
+320
in 0 channels
| Date | Subscriber Growth | Mentions | Channels | |
| 06 September | 0 | |||
| 05 September | 0 | |||
| 04 September | 0 | |||
| 03 September | 0 | |||
| 02 September | +1 | |||
| 01 September | 0 |
Channel Posts
✅ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում 2026/2027 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ կլինիկական ռեզիդենտուրայի (կլինիկական օրդինատուրայի) ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների:
ℹ️ Հատկացվել է ընդհանուր 101 տեղ (այդ թվում՝ հետավարտական մեկամյա ուսումնառության քանակը (ինտերնատուրա), որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 29-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 62-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
| 2 | 📌 Ամփոփվել են 2026թ․ բուհական ընդունելության արդյունքները․ սեպտեմբերին բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ՀՀ պետական և ոչ պետական բուհերում իրենց ուսումնառությունը կսկսեն 10958 առաջին կուրսեցիներ` բուհ և մասնագիտություն հայտագրած դիմորդների 69,1%-ը, և 2026թ․ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ընդհանուր թվի 49,35%-ը։
📈 Մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերում բուհ ընդունված դիմորդները զբաղեցրել են 2026-2027 տարվա համար հատկացված ընդհանուր 12720 տեղերի 86,15%-ը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ | 234 |
| 3 | ✅ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որոնք կիրականացվեն 2026 թվականին:
💰 Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ:
📌 Ավելի վաղ 2026 թվականի համար ֆինանսավորման էր երաշխավորվել 13 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 7 դպրոց:
🔗 «Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն ՀՀ 2026թ․ և նախորդ տարիներին պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը կարող եք գտնել այստեղ: | 314 |
| 4 | 📣 Ի գիտություն #դիմորդների
✅ Հաստատվել են 2026 թվականի 3-րդ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը.
🔹 հուլիսի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
🔹 հուլիսի 6-ին՝ «Օտար լեզուներ»/անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/
🔹 հուլիսի 7-ին՝ «Մաթեմատիկա»
🔹 հուլիսի 8-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
🔹 հուլիսի 9-ին՝ «Քիմիա», «Ռուսերեն»
🔹 հուլիսի 10-ին՝ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»
📍 Հանրապետությունում գործելու է 1 քննական կենտրոն Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։ | 369 |
| 5 | ✅ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հրամանով 2026 թվականին կֆինանսավորվեն ևս 7 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց՝ ընդհանուր ավելի քան 12 մլն դրամ ծավալով։
📌 Ավելի վաղ 2026թ. համար ֆինանսավորման էին երաշխավորվել 6 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց՝ ընդհանուր ավելի քան 8 մլն դրամ ծավալով։
📑 «Գիտական միջոցառման և երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման կարգի» համաձայն ՀՀ 2026թ․ և նախորդ տարիներին պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը կարող եք գտնել այստեղ: | 240 |
| 6 | ✅ Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026թ. միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցը:
📍 Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը Երևանում են, 32-ը՝ մարզերում. ցանկին ծանոթացեք այստեղ: | 326 |
| 7 | 📣 Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական մարմինների, այդ թվում՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի պաշտոնատար անձանց և աշխատակիցների անունից ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնց միջոցով փորձ է կատարվում կապ հաստատել տարբեր անձանց հետ, տարածել ապատեղեկատվություն, ինչպես նաև պահանջել անձնական տվյալներ, որոնք կարող են հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում։
Հորդորում ենք ԶԵՐԾ ՄՆԱԼ ոչ պաշտոնական հարթակներով նման հաղորդագրություններին արձագանքելուց, չտրամադրել կամ չհանրայնացնել որևէ տեղեկատվություն և արգելափակել տվյալ օգտահաշիվները և տեղեկացնել իրավապահներին, քանի որ նման հաղորդագրությունների նպատակը տվյալների հափշտակումն է։
Միաժամանակ, անհրաժեշտ է հետևել միայն պաշտոնական կապուղիներով (պաշտոնական կայք, աշխատանքային էլ․ հասցեներ և հեռախոսահամարներ, պաշտոնական էջեր սոցիալական կայքերում) Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից ստացված հաղորդագրություններին։
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հանրային կապերի և տեղեկատվության բաժին (հեռ․՝ 010300109) | 468 |
| 8 | 📌 Հրապարակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ 2025թ․ գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, որը ներառում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահված և 2025թ. իրականացրած ծրագրերն ու միջոցառումները՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում։ | 469 |
| 9 | 📣 Վերագործարկվել է Կոմիտեի պաշտոնական հեռախոսահամարը՝ 010 300 109:
ℹ️ Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ տեղեկությունը կարող եք գտնել նաև կայքի «Հաճախ տրվող հարցեր» բաժնում:
🔍 Այլ մանրամասներ՝ այստեղ: | 719 |
| 10 | ✅ ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 26-ի նիստում հավանության է արժանացել Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը:
🗣 Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ 2023թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության կողմից «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի հաստատմանը հաջորդել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնց արդյունքների հիման վրա հայեցակարգն ամբողջությամբ վերանայվել է՝ արտացոլելով՝
🔹 Ակադեմիական քաղաքի տեսլականը, առաքելությունը, հիմնարար սկզբունքները և թիրախները,
🔹 ծրագրի կառավարման նկարագիրը,
🔹 կազմակերպական կառուցվածքը և կլաստերների ընդհանուր մոդելը և նկարագրերը, տեղադիրքը,
🔹 ենթակառուցվածքները և տարածքի զարգացման սկզբունքները: | 599 |
| 11 | ‼️ Տեղեկացնում ենք, որ ներկա պահին տեխնիկական պատճառներով չի գործում Կոմիտեի հեռախոսահամարը:
📩 Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել ֆեյսբուքյան էջի կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ գրելով public@hesc.am հասցեին:
ℹ️ Հեռախոսակապի վերականգման համար կատարվում են ծառայության վերազինման և արդիականացման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: | 668 |
| 12 | 📣 2026թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:00-ին, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի կունենա տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ:
✅ Հանդիպման ընթացքում կներկայացվեն մրցույթի նպատակները, պայմաններն ու դիմելու կարգը։ Մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ամբողջական պարզաբանումներ և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Մուտքն ազատ է: | 734 |
| 13 | ✅ Հաստատվել է «Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի արդյունքում ֆինասնավորման երաշխավորված գիտահետազոտական նախագծերի ցանկը:
📑 Մրցույթի շրջանակում ներկայացված 82 հայտից ֆինանսավորման է երաշխավորվել 32-ը:
⌛️ Նախագծերի տևողությունը 24 ամիս է: Ֆինանսավորումը կմեկնարկի 2026թ. հունվար ամսից:
🔍 Մրցույթի վերաբերյալ մանրամասները: | 918 |
| 14 | 🇦🇲 🤝 🇲🇩 Ամփոփվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Մոլդովայի հետազոտությունների և մշակումների ազգային գործակալության համագործակցությամբ հայտարարված գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ՄՀ ՀՄԱԳ – 2026» միջազգային մրցույթի արդյունքները:
👨🔬 Մրցույթի շրջանակում ֆինանսավորման է երաշխավորվել 4 գիտական նախագիծ:
✅ Նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2026թ. հունվար ամսից: Իրականացման տևողությունը 12 ամիս է: | 534 |
| 15 | 📣 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Նպատակային ծրագրեր - 2027» մրցույթը, որն ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը։
👩🔬 Մրցույթին կարող են մասնակցել գիտական կազմակերպություններն ու բուհերը՝ ներկայացնելով նպատակային ծրագրի հայտ։ Ծրագիրը մշակում և իրականացնում է առնվազն 3 անդամներից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է խմբի ղեկավարից և կատարողներից:
✅ Նախագծերի իրականացման ակնկալվող վերջնարդյունքներն են պետական մարմինների ռազմավարական խնդիրների լուծմանն աջակցությունը և արդյունավետ կառավարմանը միտված հետազոտությունների իրականացումը, որոնց արդյունքները կիրառելի կլինեն համապատասխան պետական մարմինի կողմից և կնպաստեն պետության կարիքների բավարարմանը։
⏳ Դիմելու վերջնաժամկետը 2026թ. փետրվարի 27-ն է: | 551 |
| 16 | 📣 ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության երաշխավորված սարքերի/սարքավորումների ցանկը:
‼️ Մրցույթի արդյունքների համաձայն՝ 18 գիտական պետական կազմակերպությունների և բուհերի համար կգնվի 56 նոր գիտական սարք՝ ընդհանուր ավելի քան 1,3 միլիարդ դրամ արժողությամբ: | 526 |
| 17 | ✅ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
📌 Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով հայաստանյան բուհեիրի առաջարկները: | 659 |
| 18 | ✅ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի համապետական ատեստավորման ընթացակարգը: Նախատեսվում է գործընթացն իրականացնել 2026 թվականին:
👨🔬📄 Ատեստավորումն իրականացվելու է 2023թ. դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշմամբ սահմանված նոր նվազագույն չափանիշներին, ինչպես նաև գիտական կազմակերպության և բարձրագույն ուսումնական հաստատության գիտական ստորաբաժանման առանձնահատկություններով պայմանավորված, իրենց կողմից սահմանված լրացուցիչ չափանիշներին համապատասխան:
📍 Ատեստավորման արդյունքները հիմք են հանդիսանալու կազմակերպությանը հատկացվող ֆինանսավորման վերանայման համար։ | 728 |
| 19 | 📣 ԿԳՄՍ նախարարի հրամանով ամփոփվել են «Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) 2025» մրցույթի արդյունքները:
✅ Ֆինանսավորման է երաշխավորվել 17 նախագիծ․ մեկնարկը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբեր ամսից:
🎉 Շնորհավորում ենք բոլոր շահառուներին: | 761 |
| 20 | 📣 Ամփոփվել են «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքները:
✅ Ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ:
🎉 Շնորհավորում ենք բոլոր շահառուներին, մաղթում արդյունավետ աշխատանք: | 955 |
