en
Feedback
Սուրբ Հարության Տաճար

Սուրբ Հարության Տաճար

Open in Telegram

Միանալով մեր էջին, դուք հաղորդ կդառնաք Սուրբ Հայրերի ժառանգությանը և հնարավորություն կունենաք լսել Հոգեկիր սրբերի մեկնությունները։ Բացի դա, խմբում հրապարակվում են Եկեղեցու քաղցրաշունչ շարականները։ Նաև կտեսնեք Տիրոջ Սուրբ գերեզմանն ու շատ այլ սրբատեղիներ։

Show more
1 029
Subscribers
No data24 hours
No data7 days
+430 days

Data loading in progress...

Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
August '26
August '26
+11
in 0 channels
July '26
+11
in 0 channels
Get PRO
June '26
+19
in 0 channels
Get PRO
May '26
+21
in 0 channels
Get PRO
April '26
+24
in 1 channels
Get PRO
March '26
+30
in 0 channels
Get PRO
February '26
+57
in 0 channels
Get PRO
January '26
+135
in 0 channels
Get PRO
December '25
+36
in 0 channels
Get PRO
November '25
+13
in 0 channels
Get PRO
October '25
+18
in 0 channels
Get PRO
September '25
+7
in 0 channels
Get PRO
August '25
+18
in 0 channels
Get PRO
July '25
+9
in 0 channels
Get PRO
June '25
+14
in 0 channels
Get PRO
May '25
+9
in 0 channels
Get PRO
April '25
+11
in 0 channels
Get PRO
March '25
+21
in 0 channels
Get PRO
February '25
+17
in 0 channels
Get PRO
January '25
+56
in 1 channels
Get PRO
December '24
+17
in 0 channels
Get PRO
November '24
+14
in 1 channels
Get PRO
October '24
+20
in 1 channels
Get PRO
September '24
+16
in 0 channels
Get PRO
August '24
+27
in 1 channels
Get PRO
July '24
+15
in 1 channels
Get PRO
June '24
+12
in 1 channels
Get PRO
May '24
+12
in 0 channels
Get PRO
April '24
+26
in 0 channels
Get PRO
March '24
+40
in 0 channels
Get PRO
February '24
+26
in 0 channels
Get PRO
January '24
+25
in 0 channels
Get PRO
December '23
+716
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
26 August0
25 August0
24 August+2
23 August+1
22 August0
21 August0
20 August0
19 August+1
18 August+1
17 August+1
16 August0
15 August+1
14 August0
13 August0
12 August+1
11 August0
10 August+1
09 August+1
08 August0
07 August0
06 August0
05 August0
04 August0
03 August0
02 August0
01 August+1
Channel Posts
Սանահինի կամուրջը․ Ըստ ավանդության՝ վանքի մոտ գտնվող Ալավերդու հայտնի քարե կամուրջը նույնպես կապվում է թագուհու կամ նրա տոհմի անվան հետ, որը հեշտացնում էր ուխտավորների ճանապարհը դեպի վանք։ Պատմիչները նշում են, որ Խոսրովանույշը ոչ թե ստվերում էր, այլ իր ամուսնու՝ Աշոտ Գ-ի լիարժեք հոգևոր դաշնակիցն էր։ Եթե թագավորն իր գթասրտությունն ուղղում էր աղքատների, հիվանդների ու չքավորների անմիջական խնամքին, ապա թագուհին հոգում էր երկրի երկարաժամկետ հոգևոր և կրթական հիմքերի մասին։ Միջնադարյան հեղինակների համար Աշոտն ու Խոսրովանույշը քրիստոնյա կատարյալ տիրակալների մարմնավորումն էին, ովքեր երկրային թագավորությունը ծառայեցրին երկնային արժեքներին։ Օրհնյալ է նրանց հիշատակը։ Փառք Աստծուն նրանց համար։❤️❤️❤️

2
Սիրտս լցվում է Երկնային ուրախությամբ։ Այնքան եմ ուրախանում և մխիթարվում, երբ կարդում եմ, որ նման թագավոր և թագուհի ենք ունեցել։ Իսկական սուրբ մարդիկ, ովքեր առաջին հերթին քրիստոնյա են եղել։ Կարդում եմ ու նաև զգում, որ կարդալիս սիրտս լցվում է ջերմությամբ և ուրախությամբ։ Կիսվեմ նաև ձեզ հետ❤️։ Աշոտ Գ Ողորմածը եղել է Բագրատունյաց Հայաստանի նշանավոր թագավորներից մեկը, ով կառավարել է 953–977 թվականներին։ Նա պատմության մեջ առավել հայտնի է հայոց մայրաքաղաքը Անի տեղափոխելով, երկրի տնտեսական ու մշակութային վերելքն ապահովելով և իր բացառիկ բարեգործական գործունեությամբ։ Նրա կառավարման ժամանակ Հայաստանը բավականին հզոր պետություն էր, քանզի Թագավորը Եկեղեցու նվիրյալ զավակ էր և ուներ Տիրոջ հովանավորությունը։ Միջնադարյան պատմիչները Աշոտ Ողորմած թագավորի և Խոսրովանույշ թագուհու կյանքը նկարագրում են ոչ թե պարզապես որպես արքայական կառավարում, այլ որպես իսկական հոգևոր սխրանք (ճգնողական ու աստվածահաճո կյանք)։ Նրանց արարքները դուրս էին սովորական բարեգործության սահմաններից։ Ըստ պատմիչներ Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ) և Մատթեոս Ուռհայեցու՝ Աշոտ Գ-ն ուներ հոգևոր բարձրագույն առաքինություններ. Թագավորը հրաժարվում էր իր դիրքի տված շքեղությունից։ Նա անձամբ մտնում էր բորոտների (ծանր վարակիչ հիվանդների) հյուղակները, որոնցից բոլորը խորշում էին, լվանում էր նրանց վերքերը և խնամում նրանց։ Արքունական սեղանի շուրջ նա իր կողքին նստեցնում էր կույրերին, հաշմանդամներին ու չքավորներին։ Նա ուտում էր նրանց հետ նույն ամանից՝ ցույց տալով, որ Աստծո առաջ բոլորը հավասար են։Նա երկրի տարբեր գավառներում կառուցեց հիվանդանոցներ, մեկուսարաններ բորոտների համար, կույրերի տներ, ծերանոցներ և որբերի համար մանկատներ։ Այս հաստատությունների պահպանման համար նա արքունի գանձարանից հատուկ հարկեր ու եկամուտներ սահմանեց, որպեսզի հիվանդները երբեք սննդի ու խնամքի պակաս չունենան։ Պատմիչները վկայում են, որ թագավորը գիշերներն անցկացնում էր երկարատև աղոթքներով ու ծոմապահությամբ։ Նա իրեն համարում էր Աստծո խոնարհ ծառան, ոչ թե հզոր տիրակալ։ Թեև Անին շքեղ մայրաքաղաք էր, Աշոտ թագավորի հոգին ձգտում էր դեպի առանձնություն և աղոթք։ Նա դարձավ Անիի մոտ գտնվող Հոռոմոսի վանքի գլխավոր հովանավորը։ Այն դարձավ թագավորի սիրելի վայրը, որտեղ նա հաճախ հեռանում էր արքունական աղմուկից՝ աղոթելու և ճգնելու համար։ Թագավորը թույլ չտվեց, որ արտաքին քաղաքական ճնշումների ներքո հայերը հեռանան իրենց ավանդական հավատքից՝ պահպանելով եկեղեցական և ազգային ինքնությունը և անգամ պայքար ծավալեց քաղկեդոնականների դեմ, որպեսզի Եկեղեցին մնա Հայրերի ավանդությանը հավատարիմ։ Աշոտ Գ-ն իր ողջ կյանքի ընթացքում պետական և անձնական միջոցները բաժանեց կարիքավորներին։ Նրա մահից հետո պարզվեց, որ նա նույնիսկ թաղման ծախսի համար դրամ չէր թողել․ ամբողջը տրվել էր աղքատներին։ Հովանավորում էր և օգնում Եկեղեցիներին, վանքեր կառուցում և ամեն ինչով ծառայում Աստծուն։ Հաղթանակներից հետո նա երբեք իրեն չէր վերագրում ռազմական հաջողությունը։ Նա կազմակերպում էր համազգային գոհաբանական աղոթքներ՝ պնդելով, որ երկիրը փրկվեց միայն Աստծո կամքով։Այս ամենի պատճառով ժողովուրդը և եկեղեցին նրան կենդանության օրոք ընդունում էին որպես սուրբ թագավորի, ում աղոթքները պաշտպանում էին Հայաստանը արտաքին թշնամիներից։ Այս ամենի մասին նշումներ ունի նաև Կիրակոս Գանձակեցին – «Հայոց պատմություն» (13-րդ դար)․ Մանրամասներ է հաղորդում Բագրատունյաց շրջանի հոգևոր-եկեղեցական կյանքի, Սանահինի ու Հաղպատի վանքերի հիմնադրման և թագավորական տան բարեպաշտության մասին։ Յուրահատուկ ջերմությամբ եմ կարդում Խոսրովանույշ թագուհու բարեպաշտ կյանքի մասին և խոնարհվում նրա առջև. Թագուհին իր ամուսնու հետ հիմնեց Սանահինի ու Հաղպատի վանքերը ոչ թե փառքի, այլ իր զավակների հոգու փրկության և երկրի խաղաղության համար։ Դրանք դարձան մշտական աղոթքի և ճգնության կենտրոններ։ Նա անձամբ էր հոգում վանական միաբանությունների կարիքները, որպեսզի հոգևորականները կարողանան անխաթար նվիրվել աղոթքին, գրքերի արտագրությանը և գիտությանը։ Ըստ ավանդության՝ թագուհին իր ամբողջ կյանքն անցկացրել է բարեպաշտության մեջ՝ իր զավակներին դաստիարակելով քրիստոնեական խստագույն կանոններով։ Դրա արդյունքն էր այն, որ նրանց որդիները շարունակեցին ծաղկեցնել Անիի թագավորությունը։
126
3
Պատարագ 4.mp3
169
4
Ուզում եմ սիրով ողջունել բոլորիդ։ Օրհնյալ Կիրակի։ Երանի այն մարդուն, ով հասկանում է, որ ամեն ինչով անարժան է, բայց Աստված թույլ է տալիս մոտենալ Սուրբ Հաղորդությանը, քանզի այդպիսին կարող է իսկապես հասկանալ և զգալ, թե ինչպես է Տեր Հիսուա Քրիստոսը բնակվում իր մեջ և հաղթում չարին, ամեն չար բան արմատախիլ անում կամաց֊կամաց դաստիարակելով հաղորդվողի հոգին։ Իհարկե մենք էլ պիտի ջանք թափենք և ցանկություն հայտնենք, որ Տերը բնակվի մեր մեջ մեր սիրտը զարդարելով հոգևոր առաքինություններով, որպեսզի Տերը որպես Թագավոր նստի մեր սրտի գահի վրա։ Ինչպես իջավ դժոխք և ավերեց այն, այդպես էլ Սուրբ Հաղորդությամբ իջնում է մեր սրտի խորքերը և ավերում սատանայի կապանքներն ու չարությունները։ Փառք և գոհություն մարդացյալ Բանն Աստծուն, փառք և գոհություն միասնական, անբաժան և անշփոթ Սուրբ Երրոդությանը Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Հիմա Սուրբ և Անմահ Պատարագի մեկնության 4֊րդ մասը կտեղադրեմ։
157
5
Վերջին երկու ձայնագրությունները միասին կազում են երկրոդ մասը։
247
6
Սուրբ Պատարագ2-2.mp3
272
7
Պատարագ2-1.mp3
268
8
Սուրբ Պատարագի մեկնության առաջին մասը։
272
9
Տերն ասաց. "Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը"(Մտթ. 28:20) Նույնպես Իր Մայրը համբարձվելով ու Երկինք փոխվելով, մեզ հետ է Քրիստոսից տրված պարգևներով։ Սրա շնորհիվ, Տիրամայրը անվամբ և ներգործությամբ Խաչի, Եկեղեցու և Իր սրբապատկերի մեջ է, իրեն Աստվածածին խոստովանողների հոգում, սրտում և շուրթերին։ (Հայաստանյայց Առաքելական Սուրբ և Ուղղափառ Եկեղեցու Եռամեծար Վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացի) Սա քարոզից վերցրված փոքրիկ հատված է։ Ամբողջական քարոզները տեղադրվում են մեր փակ խմբում։ Իմ ձայնագրությունների մեծ մասն էլ արդեն կտեղադրվի միայն փակ խմբում։
264
10
Սուրբ Բարսեղ Մեծի խրատները` ուղղված բոլորիս։
258
11
Զրույց_Սուրբ_Բարսեղի_Հյարապետի_հետ.mp3
294
12
Բարին ընդ ձեզ։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում Աստուծո օրհնությամբ լցված օր։ Սիրով ձեզ եմ ներկայացնում Սուրբ Հովհան Ոսկեբերանի մեկնությունը։ Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված խոսքերը, խորը հոգևոր խորհուրդներ են պարունակում։ Սուրբ Պողոս Առաքյալը գրում է. Ա Տմթ. 2:1: "Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթք, խնդրանք, պաղատանք, գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար..." Եկեղեցիներում միշտ արվում են այդ աղոթքները, բայց արդյո՞ք Եկեղեցուց դուրս մենք հետևում ենք այս խոսքին։ Խնդրեմ, կարդացեք մեկնությունը։ "Այսպիսով, թող մեր յուրաքանչյուր աղոթք իր մեջ գոհություն պարունակի: Եթե մեզ պատվիրված է աղոթել մերձավորների համար ոչ միայն հավատացյալների, այլև անհավատների, ապա մտածիր, թե որքան մեծ չարիք է եղբայրներին անիծելը: Ի՞նչ ես ասում դու. Նա պատվիրում է քեզ աղոթել թշնամիների համար, իսկ դու մի՞թե պիտի անիծես եղբորդ: Դու ոչ թե նրան ես անիծում, այլ ինքդ քեզ, որովհետև Աստծո բարկությունն ես հրավիրում քեզ վրա՝ արտասանելով այս անմաքուր խոսքերը. «այդպես ցույց տուր նրան, այդպես արա նրան, զարկիր նրան, հատուցիր նրան»: Քրիստոսի աշակերտները՝ հեզերն ու խոնարհները, պետք է խուսափեն այսպիսի խոսքերից: Թող այն բերանից, որն արժանացել է [հաղորդվել] նման խորհրդի, դառնություն դուրս չգա. թող այն լեզուն, որ հաղորդակից է եղել Տիրոջ մարմնին, տհաճ ոչ մի բան չարտասանի: Եկեք պահենք այն(լեզուն) մաքրության մեջ և դրանով չանիծենք: Եթե վիրավորողները չեն ժառանգելու Արքայությունը, ապա առավել ևս՝ նրանք, ովքեր անիծում են, որովհետև ով անիծում է, նա անպայման նաև վիիավորում է։ Իսկ հայհոյանքն ու աղոթքը հեռու են միմյանցից, հետևաբար՝ աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա է [անեծքից], քանի որ դատապարտումն ու աղոթքը նույնպես մեծ հեռավորության վրա են միմյանցից։ Դու աղոթում ես Աստծուն, որ Նա ողորմած լինի քո հանդեպ, և [միևնույն ժամանակ] անիծում ես մեկ ուրիշին։ Եթե դու չես ներում, ապա քեզ էլ չի ներվելու. իսկ դու ոչ միայն ինքդ չես ներում, այլև խնդրում ես Աստծուց, որ Նա՞ էլ չների։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի չարության ես հասել։ Եթե չի ներվում նրան, ով ինքը չի ներում, ապա ինչպե՞ս կարող է ներվել նրան, ով Տիրոջից խնդրում է, որ Նա էլ չների։ Դու ոչ թե նրան (քո մերձավորին) ես վնասում, այլ ինքդ քեզ։ Ինչպե՞ս. Այնպես, որ եթե անգամ այն աղոթքը, որ դու մատուցում ես ինքդ քեզ համար, կարող էր լսելի լինել, ապա այժմ այն երբեք լսելի չի լինի, որովհետև դու այն մատուցում ես պիղծ շուրթերով։ Իսկապես, այդպիսի շուրթերը պիղծ են ու անմաքուր, լի ամեն տեսակ գարշահոտությամբ ու ամեն տեսակ պղծությամբ։ Դու պետք է դողայիր քո մեղքերի համար և բոլոր ջանքերը գործադրեիր [դրանց համար թողություն ստանալու], իսկ դու գալիս ես Աստծո մոտ այն նպատակով, որ Նրան գրգռես եղբորդ դեմ(ինչն անհնար է)։ Մի՞թե չես վախենում, մի՞թե չես մտածում ինքդ քո մասին։ Մի՞թե չես տեսնում, թե ինչ ես անում։ ...Չէ՞ որ երբ դու Աստծո արդարադատությունն ես կանչում քո մերձավորի վրա, դրանով իսկ ծանրացնում ես քո մեղքերը և թույլ չես տալիս Նրան՝ ներելու նաև քեզ քո մեղքերի համար: Եթե ուզում ես, կասի Նա(Աստված), որ Ես խիստ քննողը լինեմ քո դեմ կատարված հանցանքների, ապա ինչպե՞ս ես ողորմություն խնդրում Իմ դեմ գործած քո մեղքերի համար: Սովորենք, ուրեմն, վերջապես քրիստոնյա լինել: Եթե մենք չգիտենք աղոթել, ինչը [համեմատաբար] ավելի հեշտ է, ապա մնացածն ինչպե՞ս կիմանանք: Սովորենք աղոթել որպես քրիստոնյաներ: Հեթանոսներին են հատուկ նման աղոթքները, հրեաներին են վայել այդ տեսակ աղաչանքները(անեծքներն ու Աստծուց պատիժ խնդրելը): Իսկ քրիստոնյայի աղոթքներն դրանց հակառակ են. [դրանցում հարկ է] խնդրել ներում և մոռացում այն ամենի, ինչով [ուրիշները] մեղանչել են մեր դեմ": Ա Կրնթ. 4:12-13: "։ Նախատում են մեզ, օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք, վարկաբեկում են, քաղցրությամբ ենք պատասխանում։ Ողջ աշխարհի ծաղրանքի և բոլորի անարգանքի առարկան դարձանք մինչ այժմ։" (Սուրբ Պողոս Առաքյալի Տիմոթեոսին ուղղված առաջին թղթի մեկնությունից)
328
13
Սուրբ Գրիգոր Տաթևացի
296
14
Սուրբ Գրիգոր Տաթևացի. Աղոթքի մասին։
331
15
Սուրբ_Գրիգոր_Տաթևացի_աղոթքի_մասին_2.mp3
378
16
Սուրբ_Գրիգոր_Տաթևացի_աղոթքի_մասին_1.mp3
389
17
"Հարկ է, որ մենք անընդհատ ապրենք աղոթքի մեջ, Աստծուն ծառայելով և մշտապես Նրա մասին խորհելով. հենց սա՛ համարենք կյանք, սա՛՝ առողջություն ու հարստություն, սա՛՝ բարիքների առավելագույնը"։ (Սուրբ Հովհան Ոսկեբերան)
482
18
Հայ քրիստոնյայի պաշտպանը` Տաթևի լուսավոր Վարդապետը։ Ցավոք սրտի, շատերը մոռացել են, թե Աստծու կողմից ընտրված Տաթևի վանքի սուրբն ով է...
539
19
Սուրբ Գրիգոր Վարդապետը_08082026.mp3
488
20
Մեծագույն օգնությունը աղոթքն է։ Արիոսն ու մնացած հավատուրացները աղոթքով տապալվեցին։ Իսկ եթե Աստված մեր աղոթքները չլսի, ուրեմն մենք ենք Աստծուց հեռացել և ստանում ենք արժանին։ Սուրբ Աստվածածնի, Սուրբ Հովհաննես Կարապետի, Սուրբ Ստեփանոս նախավկայի Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի, Սուրբ Հռիփսիմյանց կույսերի, Սուրբ Տրդատի, Սուրբ Ոսկյանների, Սուրբ Գրիգոր Տաթևացու, Սուրբ Սպիրիդոն Հայարապետի, Սուրբ Նիկողայոս Հայրապետի, Սուրբ Սահակ Պարթևի, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սուրբ Մեռկուրիոսի, Սուրբ Հովհաննես Քաջամարտիկի և մնացած բոլոր սրբերի բարեխոսությամբ, թող հավատի թշնամիները խայտառակվեն և տապալվեն հանուն Եկեղեցու միասնության։
516