cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Zona News

Հավաստի, անկողմնակալ և անկախ լրատվություն։ Ալիքում տեղադրում ենք Հայաստանում և աշխարհում տիրող իրադարձությունները` վստահելի և պաշտոնական աղբյուրներից։

Show more
Advertising posts
10 010
Subscribers
+1524 hours
+47 days
+44730 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Իրանում սկսվել է ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը: Բացի Իրանի նախագահից, ինքնաթիռում եղել են արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նահանգապետ Մալիք Ռահմատին և Թավրիզի իմամ Մուհամմադ Ալի ալ-Հաշեմը:
Show all...
💔 9😢 3 1
Photo unavailableShow in Telegram
Իրանի ռադիոն և հեռուստատեսությունը պաշտոնապես հայտնել են նախագահ Ռաիսիի մահվան մասին:
Show all...
😢 25💔 7😱 4👍 1 1
Մոհամմադ Ալի Ալ-Հաշեմը, որն Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ հետ գտնվել է նույն ուղղաթիռում, կոշտ վայրէջքից հետո երկու անգամ կապի է դուրս եկել և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է:   Նա նաև հայտնել է, որ շտապօգնության ավտոմեքենաների ազդանշանների ձայները լսվում են: Այս մասին տեղեկացրել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Մեհդի Սաֆարին:   Ավելի վաղ հաղորդվել է, որ հաջողվել է կոշտ վայրէջքից հետո կապ հաստատել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղևորներից և անձնակազմի անդամներից մեկի հետ:
Show all...
🕊 13 3👍 1😍 1
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի և ուղևորների մասին լուրեր մինչ այժմ չկան: Չնայած սառը եղանակին՝ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Show all...
3👍 1
🇪🇺 Եվրամիությունը կօգտագործի իր CopernicusEMS արբանյակային համակարգը՝ Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի ուղղաթիռի որոնման աշխատանքներին աջակցելու համար, հայտարարել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրոհանձնակատար Լենարչիչը։ Նա նշել է, որ դա կարվի «Իրանի աջակցության խնդրանքով»։
Show all...
16👍 3🤡 1
Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբը հերքում է տեղեկությունն այն մասին, որ փրկարարները հայտնաբերել են Ռայիսիի ուղղաթիռը։
Show all...
🕊 7👍 2🤬 1🤡 1
Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռը, որում գտնվել է Իրանի նախագահ Ռայիսին։
Show all...
🕊 12👍 4🤔 4 3👏 1
Իրանի նախագահի որոնողական աշխատանքներին մասնակցող փրկարարներ են անհետ կորել․ Iran International
Show all...
🕊 14😱 7😢 5👍 2
Իրանի նախագահին և արտաքին գործերի նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կործանվել է լեռնային տեղանքում մառախուղի մեջ»՝ Ադրբեջանի հետ սահման այցից վերադառնալու ճանապարհին, Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան։ «Մենք դեռ հուսով ենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
Show all...
🕊 12👍 3🖕 1
3 ուղղաթիռ ուղեկցում էին նախագահին, 2-ը վերադարձան Թավրիզ։ Այժմ խիտ մառախուղ է, որը շատ կարճ ժամանակով անհետանում է, ապա նոր ալիք է գալիս և այժմ մակարդակն այնքան բարձր է, որ տեսանելիությունը հասել է 10 մետրից ցածր։ Irna
Show all...
🙏 12😱 5😭 2 1🖕 1