2 354
Subscribers
-524 hours
+137 days
+3830 days
Posts Archive
2 354
«Կանցնեն օրեր
ու
տարիներ,
ամբողջ կյանքս
քեզ նվե՜ր,
միայն դու գաս,
հավերժ մնաս
իմ օրերում առհավետ…»
2 354
«Չտեսնելու տվի անցա...
Բայց երբ հետո ուշքի եկա, թե ես ինչ եմ կորցրել անդարձ,
Անվերադարձ,
..ուշ էր արդեն...»
Համո Սահյան
2 354
նրա գրկում կհալվես, սիրուց, թե ջերմությունից` ինքդ էլ չես հասկանա։ կմոռանաս աշխարհում ամեն ինչ, ամուր կսեղմվես թևերի մեջ, որ սրտին ավելի մոտ լինես.
սիրող սրտերն իրար մոտ են հանգիստ շնչում...
2 354
Հորինել քեզ, ու
քո մատները՝
մարմնիս վրա,
և ամեն մի հպում՝
կախարդանք կոչել…
Հորինել հայացքդ,
որ լռությունն էլ
խոսել սովորի,
և գիրկդ հորինել,
և աշխարհին հավատալ…
Հորինել սերդ,
և այնքա՜ն հավատալ,
մինչև անգամ
իրականությունն էլ
սկսի նախանձել։
Հորինել քեզ,
ու մի ամբողջ կյանք
ապրել երազում։
Հորինել շունչդ,
և ամեն ձմեռ
գարուն անվանել…
Եվ հորինել աչքերդ,
և դրանց մեջ
իմ բոլոր
վերադարձները
թաքցնել։
Հորինել ժպիտդ,
ու հավատալ,
թե երջանկությունը
դեմք ունի…
Եվ հորինել վերադարձդ՝
այնքա՜ն ճշգրիտ,
ու դռները
երբեք չփակել…
Ու բացակայությունդ
երբեմն հորինել,
և կարոտներիս
քո անունը տալ…
2 354
եվ ինչպե՞ս անվանել այդ հիվանդությունը, երբ հոգիդ անվերջ ձգվում է մեկին։ ինչպե՞ս անվանել այդ խենթությունը, երբ սիրտդ մեռնում ու կենդանանում է այդ զույգ աչքերի ամեն հայացքից։ ինչպե՞ս չգժվել այն կերպարանքից, որ աչքերիդ մեջ է, նույնիսկ երբ չկա։ եվ ինչ անուն տալ այն խեղդող ցավին, որ անվերջ կրկնում է. «երանի թե գա…»
2 354
կյանքում ամենից թանկը՝ հավատարմությունն է՝ սիրես մեկին, ապրես այդ մեկով և լինես միայն այդ մեկինը...)
2 354
Ինչ-որ բան
սարսափելի սխալ է
այս աշխարհում։
Մենք ապրում ենք
միմյանց չսիրող մարդկանց մեջ,
ու դա միակ բանն է,
որ կապում էր մեզ իրար…
Մենք բռնում ենք միմյանց ձեռքերը
այնպիսի զգուշությամբ,
որ ցանկացած պահի
կարողանանք բաց թողնել։
Եվ բաց ենք թողնում։
Միշտ բաց ենք թողնում։
Եվ մենք խոսում ենք,
շատ ենք խոսում,
բայց բառերը չեն դիպչում սրտին։
Նրանք խառնվում են քամու հետ,
կորցնում են իրենց ուժը,
ու ոչ ոք չի լսում՝ իսկապես չի լսում։
Ասես լեզուները՝ մոռացել են
սրտի ճանապարհը։
Եվ այդ ճանապարհը
խոտածածկ է դարձել,
մոռացված, անանցանելի,
ասես երբեք ու ոչ ոք այնտեղով չի անցել։
Ինչ-որ բան սարսափելի սխալ է այս
աշխարհում։
Երբ գրկում ենք իրար,
կորցնելու վախից։
Երբ նայում ենք իրար՝
կասկածանքով,
և այդ հայացքներում չկա
հասնելու ցանկություն։
Կա միայն վախ, միայնության վախ։
Ինչ-որ բան սարսափելի սխալ է…
Եթե ձեռքերի ջերմությունը
չի անցնում ներս,
չի հասնում այնտեղ,
որտեղ ամենաշատն է պետք։
Եթե մոտ լինելը այլևս
չի նշանակում հասկանալ։
Եթե կողք կողքի քայլելը
չի նշանակում մի ուղղությամբ գնալ։
Ինչ-որ բան
սարսափելի սխալ է
այս աշխարհում…
2 354
Ապերախտ ժողովուրդ:
Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին...
Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը...
Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ...
Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ...
Գարեգին Նժդեհ
2 354
Ես սկսեցի շուտ քնել գիշերները, իսկ դու՝ չարթնացնել ինձ առավոտյան, ու դրանից զատ էլ ոչինչ չկատարվեց:
Դու սկսեցիր չպատմել, իսկ այլևս չհարցրեցի, ու դրանից սովորական էլ ոչինչ չկատարվեց...
2 354
աղոթիր հոգիս,
աղոթիր այնպես,
կարծես վարջին անգամ ես աղոթում,
աղոթիր այնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես որ մեջքիս էիր փարվում։
աղոթիր, քանզի ժամանակն անպիտան բան է, որը սովորեցնում է ապրել և ոչ թե կյանք,
որն առավոտյան մեզ դուրս է հանում անկողիններից, բայց չէ որ հավերժությունը մահճակալների մեջ է։
աղոթիր։
թող քո շուրթերը նորից մեղրով քսվեն,
ու երբ մեղուները փորձեն մոտենալ, ես իմ շուրթերով դրանց կցրեմ,
ես թույլ կտամ խայթել աչքերն իմ, միայն քո աղոթքը թող չդադարի։
աղոթիր նաև ինձ համար,
հոգիս,
իմ փոխարեն,
ես կորցրել եմ իմացությունը,
ես կորցրել եմ գիտելիքը աղոթքի մասին,
ես կորցրել եմ աղոթքիս բառերը,
աղոթիր, հոգիս։
2 354
ես կանգնել ու նայում էի քեզ,
որ թուլություն ես ամբողջովին,
որ պարտություն ես ամբողջովին,
որ դատարկ ես ամբողջովին,
ու սիրում էի քեզ...
2 354
…Ես ներում եմ քեզ ՝ իմ կյանքի անՔեզ մայրամուտները...
Քո մասին մտքերով ու քո կարոտով լցված արշալույսները...
Իմ կյանքի չլուսացրած ու անքուն գիշերները...
Ես ներում եմ քո աչքերի գույնով պատված ու հավերժություն թվացող՝ իմ ապրած բոլոր վայրկյանները...
Ինձ պատկանող, բայց ուրիշներին նվիրած քո բոլոր ժպիտներն եմ ներում...
