188
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days
Posts Archive
188
Երջանկությունը համբույրի պես է. Դրանից հաճույք ստանալու համար հարկավոր է այն կիսել ինչ-որ մեկի հետ:🤍
188
Մինչ մենք մտածում ենք`
Ներել - Չներել
Սիրել - Չսիրել
Ասել - Չասել
Աշխարհում ինչ-որ մեկը
Կորցնում է նրան,
Ում հասցրել էր ներել,
Սիրել և ասել...💙🌟
188
Պատից այն կողմ, կարոտս է
Լցված հավատարմությամբ,
Նվիրվածությամբ
Ու
Մինչև վերջին շունչս
Ներելու կարողությամբ...
Մտքերիս ամեն անկյունում
Քո հանդեպ կարոտն է...
Իմ մեջ Դու լիքն ես։🤌🏽🤍
188
Ես կկործանեմ քեզ,
Հնարավոր ամենագեղեցիկ ձևով։
Ու երբ ես գնամ,
Դու վերջապես կհասկանաս,
Թե ինչու են փոթորիկները կոչվում,
Մարդկանց անուններով։
188
…իսկ ես
հիմա այնքան եմ ուզում՝
ինձ վերցնես
ու տանես մի տեղ,
որտեղ ինձ չեմ կրծի ներսից,
որտեղ կպարզվի այս մշուշը,
որտեղ դու կլինես
ավելի իրական,
քան երբևէ
ավելի մտերիմ,
քան երբևէ…🤎
188
Դու իմ կյանքն ես
ու թե անգամ մահս դառնաս,
գուցե զարմանամ,
թե ինչ չքնաղ է մահը
ու կմեռնեմ առանց երկմտելու։
Իմ սկիզբն ես
և իմ վերջն ես դու…❤️🔥
188
Քեզ եմ տեսել ու հասկացել,որ մինչև քեզ ես չեմ ապրել
Ու իմ սիրտն այսքան տարի իզուր է զարկել…❤️🤌🏽
188
Հերթական մեկին կասեմ,
Որ ես վաղուց
Սիրել չեմ կարողանում,
Որ չեմ էլ ուզում
Եվ էլի կշարունակեմ սիրել քեզ)
Ներսում,
Դրսում,
Ամենուր կփնտրեմ քեզ
Ու էլի չեմ գտնի…
Ես նորից կորոշեմ հերթական
Զանգիդ չպատասխանել
Եվ էլի հերթական անգամ
Կդրժեմ ինքս իմ խոստումը
Ու էլի կվերցնեմ առաջին իսկ զանգից .....❤️🩹
188
Դու նա չես,
ում ես կուզեի մոռանալ։
Թեև դու նա էլ չես,
ում ես այսքան շատ ու այսքան
կարոտով կուզեի հիշել.
միայն հիշել ու երբեք չունենալ...🥺
