299
Subscribers
No data24 hours
No data7 days
No data30 days
Posts Archive
299
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին պատառն իմ հացի,
Ես կուզեի քեզ հետ կիսել
Վերջին արցունքն իմ լացի:
Ես կուզեի քեզ հետ կիսել
Սրտիս բեկորը վերջին,
Ես կուզեի քո գրկի մեջ
Մթներ իմ օրը վերջին…
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
Իբրև նվեր տայի քեզ,
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ
Եթե հանկարծ դու չուզես:
299
Բայց չէ որ գիշերը միշտ էլ բորբոքում է մեր երևակայությունը և մեր հույսերը պարուրում տենչանքների քաղցր թույնով:
299
Որպեսզի հրաշքը կամ այն, ինչ դրվում է հրաշքի տեղ, ի կատար ածվի՝ ամենից առաջ հարկավոր է դրան հավատացող մարդ:
299
Մարդիկ ամենից քիչ են հակվում ներողամտության այն դեպքերում, երբ իրենց անկեղծ խանդավառությունն ավարտվում է հիասթափությամբ, և հատկապես նրանց հանդեպ, ումից նրանք մեծ սպասելիք ունեին և ովքեր իրենց հուսախաբ են անում:
299
Խմենք կենացն անդավաճան ընկերության,
Ընկերների ա՜յն սերության, Որ մինչև իսկ չի ընդհատվում Աքսորի մեջ ու գերության:
Ընկե՛ր լինենք Նույն հուզմունքի,
Համոզմունքի՛ ,
Նույն ճաշակի՛ ,
Դրոշակի՝,
Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի...
299
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
299
Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից հաղթված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:
