612
Subscribers
No data24 hours
-37 days
-1930 days
Posts Archive
Քննարկումների, գաղափարական վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների ու հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։
Մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին, ժամը 18․30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, մտնելով պայքարի ինտենսիվ ու հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ երաշխավորված հաղթանակով։
Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առանցքն է՝ Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստվածը
Բագրատ Սրբազան
Հայաստանում ակտիվ գործընթացներ են։ Եռում է թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին քաղաքական կյանքը։ Նոր զարգացումներ, նոր ռիսկեր և նոր հնարավորություններ։ Ինչպիսի՞ն կլինի քաղաքական աշունը։
Հետևեք ամենակարևոր իրադարձություններին «Երկրի լուրեր» Telegram-յան ալիքում։ Միացեք և եղեք տեղեկացված։
Բաժանորդագրվեք @yerkir123
Երկրի լուրեր - միայն ստուգված և ճշտված տեղեկատվություն։
Այսօր Ալբերտ Հովհաննիսյանի ծննդյան օրն է
2001 թվականի սեպտեմբերի 15-ին ծնվել է 44-օրա պատերազմի հերոս նահատակ Ալբերտ Հովհաննյսիանը։
2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը։
«Ալբերտ Հովհաննիսյանն իր կյանքը զոհեց՝ պաշտպանելով ազատ Արցախը։ Նա իսկական հերոս է ու մեր սրտերում կմնա ընդմիշտ։ Թող նրա ու մյուս ընկած զինվորների զոհվելը հանգեցնի Արցախի ու Հայաստանի հաղթանակին»:
Դանիել Դեքեր, ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր
🎤🎥ԶԼՄ դաշտի ներկայացուցի՞չ ես, քեզ հետաքրիքր է, թե ինչպե՞ս է ձևավորվում քո երկրի տնտեսություը, ովքե՞ր և ինչպե՞ս են ձևովորում քո երկրի բիզնես պորտֆոլիոն, ուրեմն այս հանդիպումների շարքը հենց քեզ համար է։
👉Մանթաշյանց գործարարների ակումբը մեկնարկում է՝ Հայաստանի տնտեսական ոլորտին առնչվող թեմատիկ հանդիպումների շարք ԶԼՄ դաշտի ներկայացուցիչների համար (լրագրողներ, խմբագիրներ, հաղորդավարներ, ինչպես նաև բլոգերներ և այլն):
📢Ծրագրի ընթացքում նախատեսվում են ինտերակտիվ քննարկումներ (նեթվորք) Հայաստանի խոշոր գործարարների հետ, այցեր հայկական արտադրանք ստեղծող ընկերություններ, որի ընթացքում նաև կծանոթանաք ամենօրյա աշխատանքային եռուզեռին, կլինեն նաև գործնական ուսումնասիրություններ Հայաստանի տնտեսական իրականության մեջ շուկայավարման հնարավարությունների վերաբերյալ։
Հանդիպումներ են նախատեսվում հետևյալ ոլորտների առաջատարների հետ՝
✔️Առևտրի ոլորտ
✔️Գյուղատնտեսության ոլորտ
✔️Սննդարդյունաբերության ոլոտ
✔️Տուրիզմի ոլորտ
✔️Ծառայությունների մատուցման ոլորտ
✔️ՏՏ ոլորտ
✔️Արտադրության ոլորտ
✔️Ներմուծման ոլորտ
✔️Արտահանման ոլորտ
✔️ՀոՌեԿա ոլորտ
✔️Շինարարական ոլորտ
Եթե հետաքրքրեց ուրեմն սպասում ենք քեզ Հոկտեմբերի 23–ից դեկտեմբերի 25–ը Մանթաշյանց գործարարների ակումբում։
📌ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է
🔑 Գրանցվելու համար այցելել՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSduZPNwgWLOEtfq1C0ldG1oF170fo7UtIC5ixoebp_AIuW_9A/viewform
📞Հարցերի դեպքում՝ +374 55 32 39 03
Hayat Project - Ես Քո Արցախն եմ, Դու Իմ Հայաստանը / Yes Qo Artsakhn em, Du Im Hayastane
https://www.youtube.com/watch?v=u1Ztv_jp9Dw
Repost from Times.am
«Նորավանքը» ոստիկանության համար վերածվել է փող տպելու հաստոցի
Մանրամասները՝ հղմամբ։
Repost from Yerevan Live!
Քաղաքացիական հասարակության վերին աստիճանը՝ բարոյական հասարակություն․ Բագրատ Սրբազան
Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության և նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից, որոնցից մի մասն ուզում եմ ներկայացնել ձեզ։ Այս մասին գրել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Մանրամասները՝ հղմամբ։
Էրդողանի համար խաղաղության վերջնական պայմանը «Զանգեզուրի միջանցքն է»․ Կարեն Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=LVcTbfCD5Is&ab_channel=HermineMikaelyan
Repost from Yerevan Live!
Գնա՛, հեծանի՛վ քշի․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Եվ․․․Նիկոլ Փաշինյանի հեծանվային երթուղին՝ Երևան-Բեռլին-Լոնդոն
Շարունակելի
@liveYerevan
Repost from Yerevan Live!
Վանաձոր խոշորացված համայնքի ընտրված ղեկավար, քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը մոտ 2 տարի և 7 ամիս ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո ազատ կարձակվի (կալանք խափանման միջոցը փոխվել է 10 մլն դրամ գրավով):
Պարոն Ասլանյանին առաջին հերթին մաղթում եմ ամուր առողջություն և անկոտրում կամք արդարության համար պայքարում։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով, ի վերջո, կգումարվի ավագանու գլխավոր նիստը և Մամիկոն Ասլանյանը կստանձնի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը:
Մամիկոն Ասլանյանի ապօրինի ազատազրկման օրվանից ի վեր բազմիցս նշել եմ, որ վանաձորցուց գողացված քվեն պետք է վերադարձվի:
Լուսանկարը՝ 15 դեկտեմբերի, 2021թ., ՀՀ քննչական կոմիտե:
Արթուր Վանեցյան
Հունիսի 12-ը ցույց տվեց` հանուն իշխանության Փաշինյանը պատրաստ է քայլել դիակների վրայով. Կարեն Կարապետյան
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը սխալվել է, երբ 2018-ին չի հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի մաս է ոչ միայն դավաճանություն է ու քաղաքական անբարոյականություն, այլ նաև մարդասպանության խոստովանություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=GDPrvWPK5to&ab_channel=AntiFakeTV
Մեր ժողովուրդը կորցրել է իր զավակներին, հայրենիքն ու ամեն օր ստորացվում է թշնամու կողմից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/shorts/10iUXQpRAZo
Ալիևը՝ Նիկոլի ականջից բռնած, սահմանին թուղթ ստորագրել տվեց, հիմա հրաժարվում է կանոնակարգ հաստատել
ԱՄՆ-ն առաջին իսկ օրից ներգրավված է եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, 1994-ից խոսում են հաշտության բացառիկ հնարավորության մասին, բայց իրականություն չի դառնում։ Հիմա առավել ևս իրականություն չի դառնա, քանի որ ընթացող բանակցությունները խաղաղության միտված չեն, դրանք ՀՀ-ին նոր կապիտուլիացիա են բերելու։
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք – Շահնազարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի այն հայտարարությանը, որ հիմա բացառիկ հնարավորություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=VhjKlHZgdEo&ab_channel=24TV
Երևանում մեկնարկել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի Global Business Forum-ը
Ամբողջ մեկ շաբաթ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում սպասվում են բազում միջոցառումներ՝ քննարկումներ, դասախոսություններ, բիզնես այցեր, հանդիպումներ և այլն։ Այս տարի ֆորումին մասնացելու են եկել աննախադեպ թվով հայ գործարարներ՝ աշխարհի ավելի քան մեկ տասնյակ երկրներինց։
Մանրամասներն ու տեսանյութը՝ հղմամբ։
Սիմոն Սիմոնյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն
Եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ադրբեջանցի Նիհատ Գասիմովին:
Տեր, ներիր ինձ, եթե հայրենիքիս օգնելու ճանապարհին որևէ ժամ մեղանչել եմ քո առաջ․ Բագրատ Սրբազան
Մանրամասները՝ տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=yeL9PKHPfWY&ab_channel=LADANIVA
Repost from Yerevan Live!
ԵԺԿ քաղաքական ասամբլեային անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին․ Մամիջանյան
Բրյուսելում մասնակցում եմ Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:
Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»,-գրել է նա:
@liveYerevan
