ARMTALKS
ARMTALKS-ը մեդիա հարթակ է, որը տրամադրում է ճշգրիտ ինֆորմացիա տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ 🇦🇲✊🏻Արցախի համար պայքարը շարունակվում է
Show more352
Subscribers
No data24 hours
No data7 days
-630 days
- Subscribers
- Post coverage
- ER - engagement ratio
Data loading in progress...
Subscriber growth rate
Data loading in progress...
🔺Հունիսի 12-ի գործով կալանավորվել է 5 քաղաքացի:
Ընդ որում, հունիսի 12-ին ձերբակալված բոլոր անձինք ազատ են արձակվել` փաստացի խոստովանելով, որ նրանք ապօրինի են բերման ենթարկվել: ՔԿ-ն ձեռնամուխ է եղել երկրորդ փուլի ձերբակալություններին եւ 8 անձի ներկայացրել կալանքի:
Փաստաբան Ռ.Մելիքյանի փոխանցմամբ` նրանցից հինգի նկատմամբ արագ կայացվեց կալանքի որոշում՝
1) Կարմեն Մնացականյան - 1 ամիս
2) Վաչիկ Խաչատրյան - 1 ամիս
3) Լևոն Սաֆարյան - 2 ամիս
4) Արմենակ Խաչատրյան - 2 ամիս
5) Ավետիք Ջիլավյան - 1 ամիս
Եվս 3 անձի վերաբերյալ որոշումները կհրապարակվեն այսօր` հունիսի 16-ին՝
1) Տիգրան Սարիբեկյան
2) Սամվել Բաղդասարյան
3) Նարեկ Պետրոսյան
🔺Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալված անձանց մեղադրանք չի ներկայացվել։ 27 անձինք 72 ժամ անց ազատ արձակվեցին:
‼️Հաստատապես պնդում եմ, որ իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը.
Արսեն Բաբայան
GG-ի գրասենյակում խուզարկությունն իրականցվում է 2023 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում.
🔹Գրասենյակից առգրավել են գրեթե բոլոր համակարգիչները. դրանց բացակայության պատճառով կազմակերպությունը չի կարող շարունակել աշխատանքը
🔹«Խուզարկությունը իրականացվում էր քրեական վարույթի շրջանակում, որն իրենց ասելով, նախաձեռնվել էր դեռևս նախորդ տարի: Սակայն ես սա համարում եմ քաղաքական հետապնդում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կազմակերպության հիմնադիրը երեկ գրառում էր կատարել և հայտնել իր քաղաքական դիրքորոշումը: Դրանից հետո արշավ սկսվեց նրա դեմ, սկսեցին կոչ անել քաղաքացիներին չօգտվել GG-ի ծառայություններից:
🔹Կարծում եմ՝ սրանով նաև ցանկանում են կոչ անել մյուս գործարարներին՝ խուսափել քաղաքական կարծիքի արտահայտումից: Սա չի կարող պատահականություն լինել՝ հատկապես, որ խուզարկությունն իրականացվում է շաբաթ օրը»,-
Փաստաբան
Սերգեյ Հարությունյան
⚡️Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին պաշտպանելու բոլոր գործարարներին, անհատներին, կազմակերպություններին, կուսակցություններին, ովքեր ենթարկվում են բռնաճնշումների։
Բագրատ Սրբազան
❤ 1
⚡️Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։
Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում
👎 1
⚡️44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են
Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո նա սրտի կաթված է ստացել և բժիշկները ստիպված են եղել Մխիթարի համար սրտի ստենդավորում իրականացնել:
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից
⚡️⚡️Ադրբեջանի ՊՆ֊ը հերթական կեղծիքն է տարածել։ Ըստ հաղորդագրության` հունիսի 14֊ին ժամը 07։15֊ի սահմաններում Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել Նախիջևանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
‼️Նման ոճի ապատեղեկատվությունները և վերջին 24 ժամվա ընթացքում դրանց պարբերականությունը հուշում է հնարավոր սադրանքի մասին։
❤ 1