ԱՂՈԹՔԻ ՏՈՒՆ ⛪️ ДОМ МОЛИТВЫ / Aghotqitun
Open in Telegram
628
Subscribers
No data24 hours
No data7 days
+130 days
Posts Archive
"Հանդարտ սիրտը բժշկություն է մարմնի համար, իսկ նախանձը փտություն է ոսկորների համար։"
Առակաց 14:30
"Քո կամքը կատարեալ կամեցայ, ով Աստուածս. Եւ քո օրէնքն իմ սրտի մէջ է։"
Սաղմոս 40:8
"Բայց ես դէպի Աստուած կկանչեմ. Եւ Տէրը կփրկէ ինձ։"
Սաղ 55:16
"Նրա դռները մտե՛ք գոհությամբ, նրա սրահները՝ փառաբանությամբ. գոհացե՛ք նրանից և օրհնեցե՛ք նրա անունը։"
Սաղմոս 100:4
"Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։"
Փիլիպպեցիներին 4:6
"Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։"
Ա Հովհաննես 5:14
"Նախկին բաները մի՛ հիշեք և հին բաները մի՛ մտածեք։ Ահա ես նոր բան եմ անում, որ հիմա կհայտնվի։ Մի՞թե դուք չեք իմանա այդ։ Ես ճանապարհ կբացեմ ամայի տեղերում և գետեր՝ անապատում։"
Եսայի 43:18֊19
«Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին»։
Հայտնություն 4:11
"Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև Նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։
Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա"
ՍԱՂՄՈՍՆԵՐ 16:8֊9
"Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջով։"
Եսայի 41:10
"Ի՞նչ եք ողջին մեռածների մեջ փնտրում։ Այստեղ չէ, այլ հարություն է առել։"
Ղուկ. 24:5-6
Սիրելի հոգի հրավիրում ենք քեզ միասին տոնելու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառահեղ հարությունը։ Կունենանք երկու օրհնյալ ծառայություն և երաժշտական ներկայացում։
-Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
📢🕚 Ժամը 11։00
📍Այնթապ հասցեն 20 փողոց 51շենք,
🕑ժամը 17։00
📍 Նիկողայոս Տիգրանյան 15
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37493755153
ԵԿԵՔ ԵՒ ՎԱՅԵԼԵՔ ԱՍՏԾՈ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
"Կանչի՛ր ինձ նեղության օրը, ու ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես ինձ։"
Սաղմոս 50:15
"Տերն իմ զորությունը և սաղմոսն է. Նա եղավ ինձ համար փրկություն։"
Սաղմոս 118:14
"Մեղմ պատասխանը կհանգստացնի բարկությունը, բայց վիրավորիչ խոսքը բարկություն կգրգռի։"
Առակաց 15:1
"Ահավասիկ Աստված է իմ փրկությունը. ես վստահում եմ և չեմ սարսափի, որովհետև Տեր Աստված է իմ զորությունն ու սաղմոսը։ Նա եղավ իմ փրկությունը»։"
Ես. 12:2
"Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։"
Միքիա 7:7
"Տիրոջ երկյուղը կյանքի աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։"
Առակաց 14:27
