Հայկական ալիք
Open in Telegram
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com
Show more3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
3 283
🇺🇦🇻🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ և խնդրել օգնել ռուսական գերությունից ուկրաինացիներին վերադարձնելու հարցում:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
⬛️ Բեյրութում իսրայելական հարվածների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորվել է 117 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇪🇺🇬🇪 Եվրամիությունը սառեցրել է Վրաստանին տրամադրվող ընդհանուր 121,3 միլիոն եվրոյի չափով օգնությունը՝ «ժողովրդավարական հետընթացի պատճառով»:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇹🇷🇮🇷 Թուրքիայում Իրանի դեսպան Մոհամմադ Հոսեյն Հաբիբոլահզադեն, անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճին, նշել է, որ Իրանի հրթիռային պատասխանն ուղերձ էր, որ Իրանի միակողմանի զսպվածության ժամանակաշրջանն ավարտվել է:
📌 Վերջինս ընդգծել է նաև, որ եթե Իսրայելը կրկին հարձակվի, Իրանը կպատասխանի ավելի կոշտ՝ հավելելով, որ Իրանը չի ձգտում պատերազմի և կողմ է զինադադարին՝ Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների իրավունքները պահպանման պայմանով:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇷🇺🇮🇷 Աշխաբադում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին հանդիպումը։
📌 ՌԴ նախագահը ասել է, որ Ռուսաստանն ու Իրանը ակտիվորեն աշխատում են միջազգային ասպարեզում, և իրադարձությունների վերաբերյալ իրենց գնահատականները հաճախ համընկնում են։
📌 Պուտինը նաև նշել է, որ Թեհրանի հետ հարաբերությունները Մոսկվայի համար առաջնային են:
📌 Փեզեշքիանն էլ, իր հերթին, նշել է, որ Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են և անկեղծ:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇦🇿 Ադրբեջանն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Այս տարվա հոկտեմբեր ամսվա միայն չորս օրերի ընթացքում Ադրբեջանը երկու հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ բարձր մակարդակով:
• Հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վելիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն Ադամչակի հետ: Քննարկվել են հետևյալ հարցերը՝ ռազմական համագործակցություն, ռազմակրթական և տարածաշրջանային անվտանգություն։ Այսինքն, ՆԱՏՕ-ի սպաները կշարունակեն ադրբեջանցի զինվորականների պատրաստությունը, իսկ Բաքուն կզարգացնի հենց ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցությունը։
• Հոկտեմբերի 5-ին, ՆԱՏՕ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Հուսեյնզադեն հանդիպում է ունեցել դաշինքի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության հեռանկարները։
Հաշվի առնելով Բաքվի նախապատրաստական աշխատանքը, Իսրայելից և Թուրքիայից սպառազինությամբ չվերթների թվի ավելացումը, ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի շփումների աճը ռազմական համագործակցության պլաններով, պետք է ավելի ուշադիր հետևել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին:
[ պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյան ]
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇦🇩🇪 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմեկնի Բեռլին՝ կանցլեր Օլաֆ Շոլցին ներկայացնելու «հաղթանակի ծրագիրը», գրում է գերմանական “Bild”-ը:
📌 Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, ռազմավարության մասին է, որով Ուկրաինան կկարողանա այնպիսի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որ կստիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն
վերջին 50 օրվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել:
🔺 Բայդենը վերահաստատել է Իսրայելի անվտանգությանն իր հավատարմությունը, դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի դեմ հրթիռային հարվածը և ընդգծել, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու իր քաղաքացիներին «Հեզբոլլահ»-ից:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇪🇺🇬🇪 Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը:
📌 Վերջինս կոչ է անում ԵՄ անդամ երկրներին անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում վերջերս ընդունված աղմկահարույց օրենքների ազդեցությունը երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում։
🗣 Հինգ քաղաքական խմբերի կողմից համաձայնեցված փաստաթուղթը պնդում է, որ իշխող «Վրացական երազանքի» քայլերը «գործիքներ են, որոնք օգտագործվում են կառավարության կողմից խոսքի ազատությունը ոտնահարելու, լրատվամիջոցների գրաքննության, քաղաքացիական հասարակության և հասարակական սեկտորի քննադատական ձայների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու կամ բնակչության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի համար»:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇹🇷🇦🇿🇦🇲🇷🇺 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին Թուրքիայում կմասնակցի տարածաշրջանային «3+3» հարթակի հանդիպմանը, հայտնում է իրանական “Sabah” թերթը։
📌 Նշենք, որ դե-ֆակտո իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել` մասնակցելու են հանդիպմանը, թե ոչ:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇱 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն այսօր հեռախոսզրույցով քննարկելու են Իրանին հարվածելու ծրագրերը, հայտնում է Times of Israel-ը:
📌 Օրերս Բայդենն ասել էր, որ Իսրայելը դեռ չի որոշել՝ ինչպես պատասխանի Իրանի կողմից իր ուղղությամբ 180 բալիստիկ հրթիռների արձակմանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇨🇺 Կուբան պաշտոնապես խնդրել է իրեն ներառել ԲՐԻԿՍ-ում ՝ որպես գործընկեր երկիր, հայտարարել է Կուբայի ԱԳՆ երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Կառլոս Պերեյրան:
📌 Կուբայի իշխանությունները նամակ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այժմ նախագահում է միավորումը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇷 ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը Թեհրանին համարում է Վաշինգտոնի գլխավոր հակառակորդը։
🗣️ «Իրանի ձեռքերին ամերիկացիների արյունն է», - հայտարարել է Հարիսը CBS-ին տված հարցազրույցի ժամանակ:
‼️ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել, որ Իրանը երբեք միջուկային տերություն դառնալու հնարավորություն չունենա։
🗣️ «Դա իմ առաջնահերթություններից մեկն է», - հավելել է նա:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷🇸🇦 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հայտարարել է հոկտեմբերի 8-ին Սաուդյան Արաբիա և տարածաշրջանային մի քանի այլ երկրներ մեկնելու մասին՝ տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ խորհրդակցելու և «սիոնիստական ռեժիմի» հանցագործությունները Լիբանանում և Գազայում կասեցնել փորձելու նպատակով:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇦🇲🇷🇺 ՀՀ դե-ֆակտո վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
📌 Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով, հայտնել է դե-ֆակտո վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇷🇺🇦🇿🇦🇲 ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
‼️🇷🇺🇦🇿 Ալիևի հետ հանդիպման ընթացքում Պուտինը դրական է որակել Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումը։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ բազմաթիվ հեռանկարային նախագծեր ունեն․
🗣️ «Բազմաթիվ լավ, հետաքրքիր նախագծեր կան ինչպես էներգետիկայի, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ոլորտում, և դրանք բոլորը խոստումնալից են, բոլորն էլ իրական, կենդանի նախագծեր են՝ երկկողմ և բազմակողմ», - ընդգծել է Պուտինը։
‼️🇦🇿🇷🇺 Ալիևն էլ, իր հերթին, նշել է, որ Պուտինի՝ Բաքու պետական այցից հետո երկկողմ հարաբերությունների դինամիկան բավականին նկատելի է․
🗣️ «Եղել են բազմաթիվ շփումներ տարբեր կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության անդամների մակարդակով»,- ասել է նա։
‼️🇷🇺🇦🇲 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը հայտնել է ՌԴ և ՀՀ միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին։
🗣️ «Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ Եթե մենք շարժվենք այս տեմպերով, դա կնշանակի, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է»,- ասել է ՌԴ նախագահը։
📌 Նշենք, որ Վլադիմիր Պուտինը երկու պետությունների ղեկավարներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 22-24-ը Կազանում անցկացվելիք BRICS-ի գագաթնաժողովին։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇹🇷🇱🇧 Թուրքիան տարհանում է Լիբանանից հեռանալու դիմում ներկայացրած իր քաղաքացիների։
📌 Վաղը՝ հոկտեմբերի իննին, Բեյրութից կմեկնեն թուրքական ռազմածովային ուժերի երկու նավ՝ 2000 ուղևորով։ Անհրաժեշտության դեպքում տարհանումը կշարունակվի հաջորդ օրերին։
📌 Թուրքիան նաև նավերով հումանիտար օգնություն կտրամադրի Լիբանանին։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
+1
‼️‼️‼️🇮🇱🇦🇿 Իսրայելը, 7 ճակատում պատերազմ վարելուն զուգահեռ, շարունակում է զինել Ադրբեջանին։
📌 Միայն 2024 թվականի սեպտեմբերին կարողացա հաշվարկել Իսրայելից Ադրբեջամ զենքի և ռազմատեխնիկայի տեղափոխման նվազագույնը 4 թռիչք (թռիչք 1, թռիչք 2, թռիչք 3 և թռիչք 4՝ սեպտեմբերի 28-ի գրառման մեջ)։
📌 Ավելին, մատակարարումները շարունակվեցին նաև հոկտեմբերին։ Առաջին թռիչքը արձանագրվել է հոկտեմբերի 1-ին (կրկին գրառման մեջ)։
📌 Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության անցումը առավել լարված փուլի, կարևոր է ավելի ուշադիր հետևել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին։
[ պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյան ]
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇷🇺🇦🇿🇦🇲 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը` հոկտեմբերի 8-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ, երկկողմ հանդիպումներ կանցկացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇷🇺🇹🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են միջազգային թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի իրադրության վտանգավոր զարգացումը, հայտնում են Կրեմլից։
🗣️ «Առաջնորդները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթի կապակցությամբ և իրենց պատրաստակամությունը հայտնել հետագա սերտ փոխգործակցության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայկական ալիք | @hayaliq
