Հայկական ալիք
Open in Telegram
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com
Show more3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
3 283
⬛️ Սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի հարվածի հետևանքով:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
⬛️ Այս գիշեր գայլերը մտել են Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղ և հոշոտել գյուղացիներից մեկին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխարներ ու գառներ:
📌 Գյուղացուն պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇦🇷🇺🇦🇿 Ուկրաինան Արևմուտքին կոչ է անում բոյկոտել COP29-ը, եթե դրան մասնակցի ՌԴ նախագահ Պուտինը:
🗣 «Մենք պետք է ճնշում գործադրենք, և մեր գործընկերները պետք է հասկացնեն Ադրբեջանին, որ եթե Պուտինն այնտեղ է, ապա նրանք չեն գա»,- Politico-ին ասել է ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը։
🇷🇺 Հավելենք, որ ըստ Կրեմլի հայտարարության՝ Պուտինը դիտարկում է նոյեմբերին Բաքվում նախատեսված ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին մասնակցելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի խոսնակը միաժամանակ նշել է, որ վերջնական որոշում դեռ չկա:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇹🇷🇦🇿🇷🇺🇮🇷🇦🇲 Վաղը Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային հարթակի նիստի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանի, ինչպես նաև ՌԴ-ի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:
🔺 Անկարան կհայտարարի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին աջակցելու մասին:
🔺 «3+3»-ի մասնակիցները համատեղ հայտարարություն կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
🔺 Հայտարարության տեքստում նախատեսվում է նաև կենտրոնանալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության, վստահության ամրապնդման և բարգավաճման անհրաժեշտության վրա։
‼️‼️‼️ Նշենք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված տարածաշրջանային այս հարթակը, ընդգրկելով, Թուրքիային և Ադրբեջանին՝ գերակա դիրքերից հայկական ներկայությունն ու շահերը հակակշռելու համար, արդյունավետ չէ, և ավելին, միայն վնասաբեր է Հայաստանի համար:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇺🇦🇺🇸 Ուկրաինան ՆԱՏՕ-ի ապագա անդամներից է, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
🗣️ «Այս պահին ստացվում է, որ Ուկրաինան կլինի 33-րդ անդամը, բայց, հնարավոր է՝ ինչ-որ մեկը կարող է նրանից առաջ ընկնել: Սակայն ապագայում Ուկրաինան կլինի ՆԱՏՕ-ի անդամ», - ասել է Ռյուտեն:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇫🇷🇮🇱 Վարչապետ Բենիամին Նեթանյահուն չպետք է մոռանա, որ ՄԱԿ-ի բանաձևով է ստեղծվել Իսրայելը: Հետևաբար, նա չպետք է ազատվի ՄԱԿ-ի որոշումներից:
[ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ]
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ 1 ամսից Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեխնիկապես պաշտոնանկ կարվի իմփիչմենթի միջոցով:
📌 Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար «Վրացական երազանք»-ին անհրաժեշտ է առնվազն 100 մանդատ, մինչդեռ կուսակցությունն ունի 84-ը։ Իշխող ուժը պնդում է, որ հոկտեմբերի 26-ի ընտրություններում կստանա ձայների առնվազն 60%-ը, որը մոտավորապես կազմում է 106 մանդատ, ուստի կկարողանա Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկել։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷🇮🇱 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հարտարարել է, որ Իրանը բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանի խաղաղությունը պաշտպանելու համար, բայց պատրաստ է վճռական պատասխան տալ Իսրայելի ցանկացած արկածախնդրությանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇬🇪 Վրաստանը կրկին չի մասնակցի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇦🇿 Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ:
📌 Արաղչին վերահաստատել է, որ Իրանը դեմ է Կովկասում օտար երկրների միջամտություններին, և ընդգծել տարածաշրջանի երկրների կարողություններից, այդ թվում՝ «3+3» ձևաչափից օգտվելու անհրաժեշտությունը:
📌 Մուստաֆաևը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել և հայտարարել, որ Ադրբեջանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր տարածքից հարձակում լինի հարևանների վրա։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇦🇿 Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղն Թեհրանում հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և իր պատվիրակությանը:
📌 Նախարարը բարձր է գնահատել Ադրբեջանի դեսպանատան վերաբացումն ու ընդգծել, որ Իրանը պատրաստ է բոլոր ոլորտներում խորացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🟥 ՀՀ դե-ֆակտո ԱԳՆ Արարատ Միրզոյանը կմասնակցի «3+3» տարածաշրջանային երրորդ հանդիպմանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել է այդ երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:
🗣️ «Չինաստանի, ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի հետ ռազմավարական համագործակցության ձգտող երկրների հետ համագործակցության ընդլայնումն այն հարցերից է, որ կառավարությունն ուշադրության է առել»,- ասել է Իրանի նախագահը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇬🇧🇬🇪 Մեծ Բրիտանիան սառեցրել է քաղաքական երկխոսությունը Վրաստանի հետ:
📌 Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ չեղարկվել են բարձր մակարդակի բանակցությունները պաշտպանության նախարարությունների շտաբերի միջև և կասեցվել են կիբերանվտանգության նոր ծրագիրը:
📌 Դեսպանը հույս է հայտնել, որ ընտրություններից հետո, «անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում», Վրաստանը կվերադառնա արևմտամետ ուղուն, և կողմերի միջև վստահությունը կվերականգնվի»։
🇪🇺🇬🇪 ԵՄ բարձր ներկայացուցիբ Ժոզեպ Բորելն էլ հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունների գործողությունները երկիրը հեռացնում են ԵՄ-ից և տանում դեպի ավտորիտարիզմ:
🗣️ «Ուստի, ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դե ֆակտո կասեցված է»,- նշել է Բորելը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️‼️‼️🇦🇲🇷🇺🇮🇷🇹🇷🇦🇿 Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» ձևաչափով տարածաշրջանային հանդիպումը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
🗣️ «Մեզ կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները»,- ասել է Ֆիդանը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում։
🔗 «3+3» ձևաչափի մասին կարող եք կարդալ Հայկական ալիքի հոդվածում:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇦🇿 Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։
🔺 Իրանի նախագահը նշել է, որ Իրանն աջակցում է բոլոր այն նախագծերին, որոնք էլ ավելի կզարգացնեն իսլամական երկրների հարաբերությունները։
🔺 Մուստաֆաևն իր հերթին ասել է, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել հարաբերություններն Իրանի հետ։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇪🇺🇮🇷🇷🇺 Եվրամիությունը որոշել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել՝ իբր Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու պատճառով։
✈️ Պատժամիջոցները սահմանվել են «Iran Air», «Mahan Air» և «Saha» ավիաընկերությունների նկատմամբ:
📌 Թեմայի առնչությամբ Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷🇫🇷 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել:
📌 Փեզեշքիանը դրական է գնահատել Ֆրանսիայի կառավարության վերջին դիրքորոշումները՝ Իսրայելի գործողությունների դատապարտման և այդ ռեժիմին զենքի մատակարարման դադարեցման վերաբերյալ։
📌 Մակրոնն էլ Փեզեշքիանին կոչ է արել օգտագործել Իրանի ունեցած ազդեցությունն ու նպաստել տարածաշրջանում լարվածության թուլացմանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇱🇧🇮🇱 Այս գիշեր «Հեզբոլահ»-ը անօդաչուներով հարվածել է Թել Ավիվից 60 կմ հարավ գտնվող Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին:
🔺 «Հեզբոլլահ»-ի հարվածի թիրախը եղել է Իսրայելի բանակի շտաբի պետ Հերցի Հալևին։
🔺 Ըստ Իսրայելի ՊՆ-ի՝ չորս զինվոր է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել, վիրավորվել են նաև քաղաքի բնակիչների:
‼️🇱🇧 «Հեզբոլահ»-ն սպառնում է շարունակել հարվածները, եթե Իսրայելը չդադարեցնի ներխուժումը Լիբանանի հարավ։
‼️🇺🇸🇮🇱 Տարածաշրջանում սրվող իրավիճակի ֆոնին ԱՄՆ-ն երեկ հայտարարել է, որ նախագահ Բայդենի հրահանգով արդիական ՀՕՊ համակարգ ու նաև դրանք գործարկող անձնակազմ է ուղարկում Իսրայել։
Հայկական ալիք | @hayaliq
