Հայկական ալիք
Open in Telegram
«Հայկական ալիք» էլեկտրոնային պարբերականը «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ ծրագրերից է։ 🔗 hayaliq.com
Show more3 283
Subscribers
No data24 hours
-117 days
-5330 days
Posts Archive
3 283
‼️ Հորս ձերբակալմամբ հստակ ուղերձ է հղվել՝ ոչ մի հայ անվտանգ չէ, դա կարող է պատահել բոլորիդ հետ, ասել է Բաքվում գերեվարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ավագ որդին:
🗣️ «Մենք պետք է ավելի շատ խոսենք քաղբանտարկյալների մասին, և կարծում եմ՝ պետք է Ադրբեջանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել։ Պետք է անենք գործողության կոչ, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարվում: Այդ ամենը հակասում է միջազգային բոլոր նորմերին և չափանիշներին»,- ասել է Դավիթ Վարդանյանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇺🇸🇷🇺 Թրամփը պետք է ուղղի ԱՄՆ-ի սխալները, այլ ոչ թե բանակցություններ վարի Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
🗣️ «Վաշինգտոնն էր, որ արգելեց Զելենսկիին բանակցել Ռուսաստանի հետ՝ դա ամրագրելով օրենքով, ուստի պետք է շտկել այն հանցավոր սխալները, որոնք թույլ են տվել ամերիկացի դեմոկրատները»,- ասել է նա։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷🇪🇺 Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին դիմել է Եվրոպային:
🗣️ «Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա, չեն աշխատելու ապագայում»,- ասել է նա:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇦🇿🇪🇺 ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
🗣 «Նախագահ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Շառլ Միշելի դերակատարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում։ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ հենց Միշելի միջնորդական առաքելության ընթացքում են ձևավորվել Բաքվի և Երևանի միջև ընթացող բանակցությունների կառուցվածքը և օրակարգի առավել կարևոր ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
‼️ Նշենք, որ սպասելիորեն, Ալիևն օգտագործում է COP29-ը սեփական, այսպես կոչված «կառուցողականությունը» հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ցուցաբերելու համար:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇺🇸🇩🇪 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
📌 Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ համագործակցելու են Եվրոպայում խաղաղություն ապահովելու շուրջ:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇦🇿🇺🇳 Բաքվում այսօր պաշտոնապես մեկնարկել է COP29-ը:
📌 Միջոցառմանը մասնակցելու համար Բաքու են մեկնել մի շարք երկրների ու կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ:
📌 Որոշ երկրների ղեկավարներ ու ներկայացուցիչներ միջոցառմանը մասնակցելու են նոյեմբերի 12-ից:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահԴոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել, գրում էWashington Post-ը:
📌 Ըստ տեղեկության՝ քննարկվել է Ուկրաինայում պատերազմը: Թրամփը Պուտինին կոչ է արել խուսափել Ուկրաինայում էսկալացիայից և հիշեցրել Եվրոպայում ամերիկյան ուժերի զգալի ռազմական ներկայության մասին։
📌 Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն կամ հրապարակման մասին պաշտոնական մեկնաբանություն չի եղել:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇹🇷🇺🇸 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
📌 Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇩🇪🇦🇲 Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է որոշում, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։
📌 Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇷🇺🇺🇸 Հավելենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը նպատակահարմար չի գտնում շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին:
📌 ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ կոշտ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակներին հասնելու վրա:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇺🇸 Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձներ է ստացել մի շարք պետությունների առաջնորդներից.
‼️🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ուղերձում մասնավորապես նշել է.
🗣️ «Այս նոր դարաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրությամբ, մենք հուսով ենք, որ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները կամրապնդվեն, և տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, կավարտվեն»:
🇭🇺 Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նշել է, որ «այս հաղթանակը շատ անհրաժեշտ էր աշխարհին»:
🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ անհամբեր սպասում է անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները։
🇫🇷 Ֆրանսիայի նախագահը Էմմանուել Մակրոնը գրել է, որ պատրաստ է համագործակցել, ինչպես դա արել է նախորդ չորս տարիներին:
📌 Թրամփին շնորհավորել են նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլք:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇮🇱 Իրանը պատրաստվում է նոր հարված հասցնել Իսրայելին, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին:
📌 Նրա խոսքով՝ այս հարձակումը կլինի նախորդ գործողությունների շարունակությունը և կկոչվի «Ազնիվ խոստում 3»։
📌 Վերջինս չի հրապարակել ծրագրված գործողության մանրամասները և միայն հայտարարել է, որ դա կլինի «պատասխան Իսրայելի գործողություններին»։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇦🇿 Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29 գագաթնաժողովին, որը կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։
📌 Փեզեշքիանը կգլխավորի իրանական պատվիրակությունը հաղորդում է Ադրբեջանում Իրանի դեսպանությունը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️⛑️🇦🇿🇦🇲 Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇮🇷🇦🇿 Իրանի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերն այսօր համատեղ զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովում:
📌 Զորավարժության կարգախոսն է «համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության»:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
‼️🇺🇸🇮🇶🇮🇷 Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ն Իրաքում ստեղծել է բոլոր պայմաններն Իրանի վրա հարձակվելու համար, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
🗣️ «Իրաքին խնդրել ենք բողոք ներկայացնել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ»,- հայտնել է նա։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇷🇺🇪🇺 ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ:
📌Վերջին անգամ ՌԴ ԱԳ նախարարը ԵՄ տարածքում եղել է 2021-ին, երբ Ստոկհոլմում մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇬🇪 Վրաստանի ընդդիմադիր ուժերը հանրահավաք են հրավիրել:
📌 Հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 4-ի երեկոյան. այն նախաձեռնել են Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքով խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժից 3-ը՝ բացառությամբ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության:
Հայկական ալիք | @hayaliq
3 283
🇮🇷 ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ վերջին 40 տարիների ընթացքում Իրանը երբեք անպատասխան չի թողել իր դեմ հարձակումները:
📌 Ֆադավին ընդգծել է, որ Իրանը կարող է հարված հասցնել Իսրայելի ցանկացած հատվածի՝ առաջացնելով լուրջ և անսպասելի հետևանքներ։
Հայկական ալիք | @hayaliq
