cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Երևանի ձայնը

Show more
Advertising posts
1 209
Subscribers
-224 hours
-127 days
-2930 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Photo unavailableShow in Telegram
Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում _____________ Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում և վարչապետը, Տավուշում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո կատարվող տարածքային միակողմանի զիջումների դեմ հանրային ընդվզման այս օրերին, վերստին սկսել են թիրախավորել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հրապարակ նետելով տարատեսակ կեղծ հայտարարություններ և ճշմարտազուրկ տեսություններ՝ առնչված Եկեղեցու պատմական առաքելությանն ու ներկա գործունեությանը։ Առավել քան զարմանալի է, որ մերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում Եկեղեցու կողմից հարկեր չվճարելու առնչությամբ, երբ պաշտոնական վիճակագրությունները ուղղակի փաստում են ՀՀ օրենքով սահմանված հարկային պարտավորությունների կատարման մասին։ Հատկապես դատապարտելի է, երբ կառավարության ղեկավարը անհիմն մեղսագրումներով և անսքող դիտավորությամբ Հայ Եկեղեցուն ամբաստանում է ինչպես անցյալում, այնպես և այսօր «ազդեցության գործակալ» լինելու մեջ։ Ցավ ենք արտահայտում, որ գործող իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են անվայելուչ իրենց հանգամանքին, նաև սպառնալիքների, ճնշումների և ապատեղեկատվության գործիքակազմերի օգտագործմամբ։ Հարկ է, որ ՀՀ իշխանության ներկայացուցիչները ազգի և հայրենիքի առջև իրենց պատասխանատվության գիտակցությամբ անդրադառնան Եկեղեցու պատմական հայրենաշեն ու ազգապահպան դերակատարությանը, ինչն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, և վերատեսության ենթարկեն որդեգրած քաղաքականությունը։ Աղոթում ենք, որ Աստված խաղաղություն պարգևի մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն մեր ժողովրդին։
Show all...
01:30
Video unavailableShow in Telegram
⚡️Շտապ։ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին
Show all...
⚡️Շտապ։ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին https://youtu.be/C19xJDqof0U
Show all...
Շտապ։ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին

Բագրատ Սրբազանը կոչով դիմել է ժողովրդին։ Մեծ հանրահավաք մայիսի 25-ին։

⚡️Շտապ։ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին https://youtu.be/C19xJDqof0U
Show all...
Շտապ։ Բագրատ Սրբազանի կոչը ժողովրդին

Բագրատ Սրբազանը կոչով դիմել է ժողովրդին։ Մեծ հանրահավաք մայիսի 25-ին։

Photo unavailableShow in Telegram
Տավուշի սկանդալային ոստիկանապետը չի կարողացել ատեստավորվել Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին իր ագրեսիվ գործողություններով աչքի է ընկնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը:  24News-ի տեղեկություններով՝ Արթուր Մկրտչյանը վերջերս դիմել է նաև Ոստիկանության ծառայողի ատեստավորման քննությունների` մասնակցել է ֆիզիկական և մարտական պատրաստականության քննություններին, հաղթահարել այն, սակայն հարցազրույցի փուլում «կտրվել է»։  Բացի այդ հայտնի դարձավ, որ նա իր կարիերայի տարբեր հատվածներում թույլ է տվել մի շարք առերևույթ խախտումներ, ինչի հետևանքով ժամանակ առ ժամանակ հեռացվել է պաշտոնից, տեղափոխվել  ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվ, ապա կրկին վերականգնվել որևէ պաշտոնում։
Show all...
😁 2
Ես քո ցերեկով անցած ճանապարհը, գիշերով եմ անցել, դու հիմա ճիշտ չես ասում։ Ես կարող էի հետդ չխոսել, որովհետև դուք ստախոսության խողովակ եք։ Ալիևի տեսանյութի հետ կապված ընդունել եմ, որ որոշակի սխալ տեղեկություն էր, երանի բոլորն այդպես վարվեին, բայց Noldu Pashinyan երգ չկա՞, կա, Ալիևը որտեղ նստում է չի՞ ծաղրում Փաշինյանին, ծաղրում է, չի՞ ասել հարբեցող ծաղրածու, ասել է, չի՞ ասել, որ կոլխոզ էլ չի վստահի, ասել է։ Երբ որևէ երկրի ղեկավար որևէ երկրի ղեկավարի վիրավորում է ու ծաղրում, դա միայն այդ երկրի ղեկավարի հարցը չի՝ ամբողջ ժողովրդի հարցն է։ Բագրատ Սրբազանը՝ Civic-ի լրագրողին։
Show all...
00:52
Video unavailableShow in Telegram
Սփյուռքում հայ երիտասարդությունը հաճախ թաքցնում է իր ինքնությունը այն դեպքում, երբ իրենց նախնիների, ծնողների պետության հետ խեղճության ուղիղ գիծ է լինում։ Իրենք ուզում են, որ այն պետությունը, որից իրենք ծագել են շատ հեղինակավոր լինի ու իրենք չամաչեն որևէ ձևով հարաբերվելու այդ պետության հետ, չամաչեն այլ միջավայրում խոսելու այդ մասին։ Իրենք ուզում են, որ երբ հարցնեն որտե՞ղից են ձեր ծնողները, կարողանան հպարտությամբ ասեն՝ Հայաստանից։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
Show all...
Երկիրը, հասարակական մշակույթը ստի մեջ է ապրում։ Սուտը դառնում է մեր կյանքի կարևոր մասը և երբ այդ սուտն ամենավերևի ատյանից է հնչում, ժողովրդի համար դառնում է օրինակ, վարքագիծ։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
Show all...
Ալիևն ասում է՝ մեր մի պահանջով 4 գյուղ հետ բերեցինք, և ինչ ասում ենք, դա էլ պետք է լինի։ Այսքան ստորացումն ո՞ւմ հաշվին է արվում, դուք այսպիսի՞ հայրենիք, այսպիսի՞ պետականութուն եք երազել։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
Show all...
Մենք ասում ենք, թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։ Ինչո՞ւ թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերից չեք խոսում, բայց խոսում եք 90-ականների տարածքներից։ Քանդում եք երկրի ամենապաշտպանված բնագիծը։ Բագրատ Սրբազանը՝ հայրենադարձների հետ հանդիպմանը
Show all...