en
Feedback
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Open in Telegram
1 086
Subscribers
No data24 hours
-67 days
-2330 days

Data loading in progress...

Similar Channels
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Tags Cloud
No data
Any problems? Please refresh the page or contact our support manager.
Incoming and Outgoing Mentions
---
---
---
---
---
---
Attracting Subscribers
April '25
April '250
in 0 channels
March '25
+1
in 0 channels
Get PRO
February '25
+3
in 0 channels
Get PRO
January '25
+34
in 5 channels
Get PRO
December '24
+1
in 0 channels
Get PRO
November '240
in 0 channels
Get PRO
October '24
+3
in 0 channels
Get PRO
September '24
+5
in 2 channels
Get PRO
August '24
+3
in 0 channels
Get PRO
July '24
+1
in 0 channels
Get PRO
June '24
+11
in 6 channels
Get PRO
May '24
+1 323
in 15 channels
Get PRO
April '240
in 6 channels
Get PRO
March '24
+2
in 0 channels
Get PRO
February '240
in 0 channels
Get PRO
January '24
+167
in 0 channels
Date
Subscriber Growth
Mentions
Channels
13 April0
12 April0
11 April0
10 April0
09 April0
08 April0
07 April0
06 April0
05 April0
04 April0
03 April0
02 April0
01 April0
Channel Posts
  ԱՄՈԹԻ ՎԵՐՋԸ (մի անանուն, հին ու մոռացված ավանդազրույց) Ամոթը ծնվեց դրախտում։ Ամոթի ծնունդը սպասված չէր։ Նա անցանկալի ծնունդ էր։ Նա ընդամենը ծնվեց ծնողների մեղքի պատճառով։ Դրախտի Տերը Ամոթի ծնողներին պատվիրել էր դրախտում մնալու դիմաց հնազանդ լինել իրեն: Բայց Ամոթի ծնողները խախտեցին պայմանը. նրանք մտածեցին խաբել դրախտի Տիրոջը և բազմել Նրա աթոռին։ Երբ անհնազանդությունն ու խաբեությունը բացահայտվեց, ահա այդ ժամանակ ծնվեց Ամոթը։ Այդ օրվանից Ամոթը հայտնվեց բոլոր այն վայրերում,  որտեղ կա մեղքի զգացում։ Ամոթի ծնունդից հետո շատ ու տարբեր մարդիկ եկան աշխարհ։ Նրանցից ոմանք ասացին, թե Ամոթը պիտի ծնվի Աստծուն ուրացող մարդկանց հոգիներում: Եվ Ամոթը հուսախաբ չէր անում, ամեն անգամ նա կայծակնային արագությամբ հայտնվում էր բոլոր այն տեղերում, ուր մերժում էին Աստծուն։ Աստծուն ուրացողները խիստ անհյուրընկալ էին նաև Ամոթի հանդեպ։ Նրանք վռնդում էին Ամոթին և ամեն կերպ փորձում խեղդել ու ոչնչացնել նրան։ Այս մարդիկ վարվում էին Ամոթի ծնողների նման և ուզում էին դառնալ դրախտի Տիրոջ պես, բազմել Նրա աթոռին։ Աշխարհում ապրող ուրիշ մարդիկ էլ կային, որոնք ասում էին, թե Ամոթն անպայման պիտի այցելի այն վայրեր, ուր ուժն ու գեղեցկությունը մերժված են։ Ամոթը, թեև այդքան համաձայն չլինելով այդպես հայտարարող մարդկանց հետ, այնուամենայնիվ, շրջում էր նաև այդ կողմերում, և նրա ներկայությունից սթափված՝ մարդիկ ջանադրաբար մարզում ու ամրացնում էին իրենց մկանները։ Նրանք նաև թանկարժեք ու անուշահոտ յուղերով և հազվագյուտ քսուքներով օծում էին մարմինները, հարդարում ու գունազարդում դեմքերը։ Այս մարդիկ Ամոթի վախից՝ առանձնակի ուշադրությամբ հետևում էին նաև բնության երևույթներին՝ փորձելով բացահայտել ներդաշնակությունները ու բնության գեղեցկությունները։ Իսկ եթե անգամ այս մարդկանց մեջ լինում էին որոշներ, որ ոչինչ չէին հասկանում այդ ամենից, նրանք էլ էին ջանադրաբար ձևացնում, թե գեղագետ են՝ միայն թե չհայտնվեին Ամոթի խիստ հայացքի տակ։ Ժամանակներ անցան… Աշխարհ եկան բոլորովին նոր մարդիկ։ Նրանք տեսքով նման էին նախորդ մարդկանց, բայց որքան նման, նույնքան և տարբեր էին նրանք.նրանց հոգիները սինթետիկ էին, սիրտը՝ արյան փոխարեն քացախանման մի հեղուկ էր արտամղում դեպի անոթներ՝ նույնքան սուր հոտով, իսկ մարմնի փոխարեն քրտնում էին նրանց աչքերի բիբերը։ Ահա այս մարդիկ դարձան Ամոթի իսկական ու ոխերիմ թշնամիները։ Նրանք ոչ միայն կռվում էին Ամոթի դեմ, այլ ուղղակի ժխտում էին նրա գոյությունը և հայտարարում, թե Ամոթը բնավ չի էլ ծնվել։ Դրա փոխարեն նրանք մոգերի ու աստղագուշակների օգնությամբ աշխարհ բերեցին ուրիշ ծնունդներ, որոնց անվանեցին Իրավունք , Ազատություն ու նաև Համարձակություն : Սրանց անխիղճ շահագործումից ծնվեցին Սանձարձակությունն ու Այլասերությունը։ Եվ այդ օրվանից մինչև այսօր Ամոթի փոխարեն Սանձարձակութունն ու Այլասերությունը Ազատության, Իրավունքի ու Համարձակության շորերը հագած պտտվում են գյուղերում ու քաղաքներում, հաղթահանդեսներ անում հրապարակներում և խժռում Ամոթից մնացած վերջին պատառները։ Ահա այսպես այս նոր մարդիկ սկսեցին մի հատուկ ոգևորությամբ պարծենալ այն բաներով, որոնց համար նորմալ մարդիկ կամաչեին ու... կլռեին:  

2
Նոր Տարվա Աղոթք Տե՜ր Աստված, Այս տարեմուտին շնորհակալություն եմ հայտնում Քո շնորհած բարիքների համար. շնորհակալություն կյանքի ու սիրո, օդի ու արևի, ուրախությունների ու տխրությունների համար: Աղոթում եմ նրանց համար, որոնց հետ կիսեցի կյանքս, աշխատանքս, ցավս և ուրախությունս։ Ներողություն եմ խնդրում վատնածս ժամանակի, վատ մտքերիս, խոսքերիս ու գործերիս և անտեսած սիրո համար։ Ներողություն առանց եռանդի ապրած կյանքիս, չկատարած ու հետաձգած աղոթքիս, մոռացության և հիշաչարության, լռության և զրախոսության համար: Այսօր պետք է խնդրեմ ինձ և սիրելիներիս համար խաղաղություն, և ուրախություն, ուժ ու խոհեմություն, սեր ու իմաստություն և մանավանդ՝ հավատք ու համբերություն: Ցանկանում եմ ամեն օր լավատեսությամբ ու բարությամբ ապրել. պահպանիր ականջներս, որպեսզի թյուր, վատ բաներ ու բամբասանքներ չլսեմ, շուրթերս, որպեսզի սուտ, վիրավորիչ ու անձնասեր խոսքեր չարտասանեմ։ Փոխարենը բացիր էությունս առ բարին, այնպես որ իմ հոգին լցվի միայն քո օրհնություններով ու բարիքներով և դրանք կարողանամ տարածել ամեն քայլափոխիս, ուր էլ որ լինեմ։ Տե՜ր Աստված, Տե՜ր ժամանակի ու հավիտենության, քոնն են ներկան ու վաղը, անցյալն ու ապագան. այս տարեսկզբին քեզ եմ ընծայում բոլոր գալիք օրերը, օրհնիր մեզ Քո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով. Ամեն։
16 220
3
https://youtu.be/T4R76Czc1RQ
837
4
https://youtu.be/ZVypDJLy3WI
5 763
5
https://www.facebook.com/share/v/yd1HUUsyWfL7g6Ys/?mibextid=oGgwdE
1
6
https://youtu.be/PLjgwR-eUDo?si=m494J3qatd9hTkP4
1 199
7
https://www.facebook.com/share/v/YAt7ZkHkYkTddCpz/?mibextid=ox5AEW
1
8
https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid028qu4eDjFQXJv4r5H95vpHXKdhnm3TsLTgipez7MLQMp2UTCCJjBXQHfZ6DnXuzbFl&id=100001598644661
1
9
https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fmediahub.am%2Fpost%2F300a682886c310a1%3Ffbclid%3DIwZXh0bgNhZW0CMTEAAR1YtCuGAwNoCfjX3s20N3AJfhPOyElSfyx6W2955maUaVUyMczM7g2X6zw_aem_Aaax94X3AwJuhPZJebiqaKmZ7u6AdpQsSli-INJklVVcIvXKe1jro2WwWi-9LQT4eB-mW57g_gTZ9u08FCF_-N9F&h=AT3IWaSujKTNZM35X2dy5slRdILieHaFK5hotTwMtWWTZx0lquuzLr7DmRhsXM4wyzuW-lKwXW1CtceW0njdya4tn6lCiorKPuApAhG1QJ96qClOxy7FWUHJuoVJbe4&s=1
1
10
Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը: Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին: Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով: Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը: Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին: Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է:
7 293
11
No text...
4 077
12
Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսևորած անվայել պահվածքից հետո անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց և նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել: Հարգանքս բոլոր ազնիվ ոստիկաններին, բայց նրանք հնարավորություն ունեն տարբերակվելու նրանցից, ովքեր ստրկամտորեն տրվելով հրահանգավորողների քմահաճույքին՝ փորձում են անարգել Քրիստոսի Խաչն ու Եկեղեցին:
5 909
13
Սարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին։ Հայկական ոստիկանական համազգեստով անհասկանալի ծագմամբ մարդիկ արգելափակում են Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների մուտքը հուշահամալիր: Եվ իհարկե իշխանությունները , հատկապես վարչախմբի ղեկավարը , ոչ մի մեղք չունեն: Նրանք խիստ զբաղված են. ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով «ինքնիշխանություն» են կերտում:
5 708
14
https://www.facebook.com/100067355903181/posts/pfbid026y84kxB7iEYz9ATpadXfPygbbm5ZKdsxYhrV5CuFF7qqdhyzuH71DXSWZoVuUYXXl/
3 491
15
https://yerevan.today/all/society/139737/sout-ev-anteghyakoutyoun%E2%80%A4-ekeghecin-ardzaganqel-e-simonyani-%C2%ABhark-vcharelou%C2%BB-haytararoutyany-sputnik-armenia
2 762
16
https://hraparak.am/post/73f47afa11edb87972c3169873437e7d
2 649
17
Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ , քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։ Աստված է մեր Տերը: Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար։
2 336
18
https://youtu.be/50jBrRaBlh4?si=GY8yxpg9W2nyrzAh
3 258
19
Դիտեք այսօր, ժամը` 22։30֊ին, #Կենտրոն_TV-ի եթերում📺 #press_Կենտրոն
1 460
20
No text...
1 432