National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Open in Telegram
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պաշտոնական ալիք / Official channel of the "National Polytechnic University of Armenia" Foundation
Show more1 643
Subscribers
+224 hours
+187 days
+5930 days
Posts Archive
+6
🌨❄️⛄️ Ձյունածածկ Պոլիտեխնիկ. սպիտակ հեքիաթի շունչը բակում
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia.
📆 Date: February 9
🕕 Time: 10:00 am
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited. https://forms.gle/7MHZ8tZFzBTWPzC69
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը շնորհավորում է Հայոց բանակի 33-րդ տարեդարձը 🇦🇲
1992 թվականի հունվարի 28-ին հիմնադրվեցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, որոնք դարձան մեր անկախության, անվտանգության և խաղաղության հիմնական երաշխավորը։ Հայոց բանակը հանդիսանում է ոչ միայն պետականության հիմնասյուն, այլև մեր ժողովրդի միասնականության և հայրենասիրության վառ խորհրդանիշ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը խոնարհվում է այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զինվորներին և սպաներին՝ իրենց անձնվեր ծառայության և հայրենասիրության համար։
Փառք հայ զինվորին և Հայաստանի զինված ուժերին։
Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ։
+2
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia.
📆 Date: January 31
🕕 Time: 10:00 am
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited.
https://docs.google.com/forms/d/1JMCoVuygeWq4BMeqIZlZiQpnYFBYLzQtY--jchaICgw/edit?pli=1&fbclid=IwY2xjawH_GpVleHRuA2FlbQIxMAABHcbkLjGGzAURxDv2AJ-mNkGJqqk0GVa0zHCnarlDG2SHIC-RtHffkqvCBA_aem_LwqykLCxTAMNyWwKx2CFzA
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարում է շարժունության մրցույթ՝ Լեհաստանի Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար
Ավելին՝ https://polytech.am/i2si
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
📚 Ուսուցիչների ընդունելություն Պոլիտեխնիկի STEM հիմնական դպրոցում
Ավելին՝ https://polytech.am/o9q0
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
🎙️ Rearrange փոդքաստի հեղինակ Նարեկ Ամիրխանյանի հյուրն է եղել ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը։
Փոդքաստի ընթացքում զրուցակիցները խոսել են կրթության, կրթական բարեփոխումների, կրթության կարևորության, ընկալման, հմտությունների և հիմնարար գիտելիքների տարբերության թեմաների շուրջ։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել մասնավոր ոլորտի պահանջարկին, կրթության ոլորտում արհեստական բանականության ազդեցությանը և մի շարք այլ կարևոր հարցերի:
https://youtu.be/KUox2VjOhvM?si=exSiIrKv-bE7UpmD
+8
✨Սա Պոլիտեխնիկն է՝ մեր տունը, մեր ճանապարհը, մեր ընտանիքը
📍 Ահա բակը, որտեղ մենք կերտում ենք նորարարությունների և գիտելիքների ապագան։ Այստեղ ամեն քար, ամեն ծառ հիշեցնում է անցած սերունդների նվիրվածությունն ու սերը։ Այս բակը տեսել է հարյուրավոր հաջողություններ, հաղթահարել հազարավոր փորձություններ ու միշտ մնացել հարազատ, ջերմ ու վստահելի։
📚 Պոլիտեխնիկը՝ տեխնոլոգիական կրթության հայաստանյան կենտրոնը, բայց ամենից առաջ՝ մեր տունն է։
✨ Բայց եկեք չմոռանանք՝ Պոլիտեխնիկը տուն ու շենք չէ, Պոլիտեխնիկը մենք ենք։
#ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic #NPUA
🎖️ Պոլիտեխնիկի ռեկտորը պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորը՝ Գոռ Վարդանյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել է Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով՝ ակադեմիական կրթության, նորարարության և երիտասարդության ինտեգրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Այս բարձր գնահատանքը վկայում է համալսարանի ղեկավարության նվիրվածությունը ռեկտորի գլխավորությամբ, ինչպես նաև Պոլիտեխնիկի դերն ու նշանակությունը կրթության, գիտության և նորարարական ծրագրերի զարգացման գործում։
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #ErebuniYerevan #Recognition #Education #Innovation
⚗️ Երևանի թիվ 51 դպրոցում ֆիզիկայի լաբորատորիայի բացումը հնարավոր դարձավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ
📚 Դպրոցի համար մշակվել են մեթոդական նյութեր, կազմակերպվել են ֆիզիկայի փորձեր՝ նախատեսված տարբեր տարիքային դասարանների համար, և լաբորատոր սարքավորումները կահավորվել են սահմանված չափանիշներին համապատասխան։ Այս գործընթացում ներգրավված են եղել Պոլիտեխնիկի փորձառու մանկավարժները, ֆիզիկայի օլիմպիական խմբակի անդամները և միջազգային օլիմպիադաներում հաջողություններ գրանցած շրջանավարտները։
🎓 Պոլիտեխնիկը շարունակելու է աջակցել հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նպաստելով բնագիտական առարկաների խորացված ուսուցմանը և աշակերտներին դեպի տեխնոլոգիական բարձրագույն մասնագիտական կրթության ուղղորդմանը։
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #NPUA #Polytechnic
+4
Հավատարմագրումը՝ կրթության որակի ցուցանիշ․Պոլիտեխնիկը մասնակցել է ASIIN-ի հոբելյանական միջոցառմանը
Ավելին՝ https://polytech.am/v675
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
+6
Պոլիտեխնիկը՝ էներգաարդյունավետության և «կանաչ էներգիայի» զարգացման առաջատար ⚡🌱
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում ամփոփել են «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագիրը՝ Կայուն զարգացման Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագիրն իրականացվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ (Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2):
Ավելին՝ https://polytech.am/a6wk
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #R2E2
+4
ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոցը՝ «Teach Cup» ուսուցիչների առաջին ինտելեկտուալ մրցույթի հաղթող 🏆📚
Ավելին՝ https://polytech.am/ysbq
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #STEM
«Իրազեկել 📢, սովորեցնել 📘, խնայել 💡»: Առաջին ալիքի անդրադարձը Պոլիտեխնիկի և Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2-ի՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագրին 🌿🌍
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+5
Գյումրի. Կայուն նոր հեռանկարներ «կանաչ էներգիայի» միջոցով
«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հանրային շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «կանաչ էներգիայի» զարգացման աջակցություն» ծրագրի շրջանակներում իրազեկման միջոցառումները ավարտվեցին:
ՀԱՊՀ մասնագիտական թիմը վերջին հանդիպումները կազմակերպեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում՝ նպատակ ունենալով խթանել էներգախնայողության մեխանիզմների կիրառումը, նվազեցնել էներգետիկ ծախսերը և ապահովել էկոլոգիապես պատասխանատու ապագա:
Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund - R2E2
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
+2
🔑 Unlock your IELTS potential at the upcoming Free Familiarisation Test with the National Polytechnic University of Armenia.
📆 Date: December 23
🕕 Time: 10:00 am
🚀 Ready to succeed?
❗️Seats are limited.
Register now։ https://docs.google.com/.../1JMCoVuygeWq4BMeqIZlZ.../edit...
+2
Պատրաստ եմ. ՀԱՊՀ աշխատակից Միքայել Արամյանի տպավորությունները՝ ՀՀ ԶՈւ պահեստազորայինների 25-օրյա հավաքից
Ավելին` https://polytech.am/rt7h
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+2
Հասանելի և կայուն կրթական միջավայր բոլորի համար 🌍📚
Պոլիտեխնիկը՝ Եվրոպական ուսանողական միության գագաթնաժողովում 🇪🇺🎓✨
Ավելին` https://polytech.am/rlib
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
Նոր բարձունքներ նանոտեխնոլոգիաներում. 🚀 Պոլիտեխնիկի գիտնականը միջազգային գիտական համայնքին է ներկայացրել իր «Երկչափ նյութերի շտեմարանը» 📚✨
Ավելին` https://polytech.am/r5c1
#NPUA #Polytechnic #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ
+1
Հանուն կանաչ և կայուն ապագայի․ Պոլիտեխնիկը՝ T-GREEN ծրագրի աշխատաժողովում ✨
Ավելին՝ https://polytech.am/r7af
#NPUA #ՀԱՊՀ #Պոլիտեխնիկ #Polytechnic
