en
Feedback
💎Extraniant🦋audiolife

💎Extraniant🦋audiolife

Open in Telegram

Արի՜ ճանաչենք 🌊 ✨Կյանքին ու մարդկանց ✨Կյանք ապրող մարդուց 💎Հաճելի ու գիտակից միջավայր 💎Քո կարծիքը հաշվի առնող 💎Նոր գիտելիքներով դռներ բացող 🦋 Քո հրաշք լինելուն հավատացող 🦋Քեզ շատ սիրող ու հարգող Instagram.com/extraniant

Show more
369
Subscribers
No data24 hours
No data7 days
-230 days
Posts Archive
material21.pdf3.34 KB

Երևի արդեն 6-րդ օրնա որ մղձավամջներ եշ տեսում ու ահավոր հույս ունեմ որ կավարտվի որովհետև ստեղսա հասել։ Կներեք էլի ինչա նշանակում վախով արթնանալ ամեն օր ասենք շնորհք ու էդքան կարդում ՝ չեմ ջոկում ինչիցա։

https://youtu.be/we3710buqkY I looveee Adaaa❤️❤️❤️

Halo Effect.pdf2.43 KB

էս շուտվա գրած ա կարանք իգնոր անենք ափսոսացի ջնջեմ ոչ էլ ուզում էի էս քանի օրը ուղարկեմ :D հիմա լավ բան դնեմ ստեղ

1—ինչի՞ երջանիկ, անսթրես ու ներդաշնակ ժամանակդ սկսես վերլուծել անձդ ու թերություններ փորձես գտնես անիմաստ լացես Միարժամանակ 2—ինչի՞ քո հետ 2տարի կապը կորցրած ու հետդ 2 ամիս շփված մարդը պիտի հետ գա, ասի հազար հոգու հետ շփվեցի ու ավելի հասկացա որ քեզ եմ սիրում։ Բանաստեղծություն գրի քո մասին ու ուրվականի կողքդ 3—ինչի պետքա էն մարդուց խորհուրդ հարցնել ցանկանաս, որովհետև մենակ ինքնա քեզ 100 տարի անց անկասհած սիրում դեռ, բայց իրա մաման մահանում ա հենց հիմա 4—ինչի պետքա մարդիկ երկար ժամանակ շփված չլինեն, զանգեն իրար ու իրանց թողած խոսեն ինչքան լավը, էներգիայով ու խելացի ա Անին 5—ինչի պետքա տարբեր 2 սխալը 2 անգամ կրկնած ու մի կես միլիոն դրամ դրա պատճառով կորցրած մարդու հիմար միամիե պատմությունը լսելուց ասեն՝ ինչ բարի ես դու 6—ինչի են սաղ մտցնում ուսանողների ուղեղը որ իրանք աղքատ են ու ինչի չեմ կարում հաշտվեմ որ 5.ից բացի

Ես արդեն փոշմանել էի, բայց լավ տամ
Ես արդեն փոշմանել էի, բայց լավ տամ

Եթե դեմ չեք մի քիչ գրեմ, մի քանի հարց տամ

Շնորհակալ եմ❤️թող շարունակվի էս դրական ճանապարհը, որ բացվել ա իմ առաջ խնդրում եմ

Մի հատ բան ասեմ գժվեք

#Բիզնես #մենեջմենթ 1․ Ցանկացած հաջողակ մենեջերի աշխատանքի արդյունքներից մեկը ճիշտ ընտրված կադրերն են։ 2․ Բիզնեսում ամենածանր խնդիրը ոչ թե այն է, թե ինչ անել, այլ նա, թե ով պիտի անի։ 3․ Ամենաառաջին հարցը, որ պիտի տաք ձեզ, հետևյալն է- ինչ եք կարողանում անել որպես պրոֆեսիոնալ։ 4․ Հիմա պատկերացրեք, թե ո՞վ է ձեր ընկերության ամենալավ աշխատակիցը, հետո երկրորդը, հետո երրորդը։ Եթե վաղը նրանք որոշեն հեռանալ, ի՞նչ եք անելու։ 5․ A կարգի աշխատակիցները B կարգի թիմերում երկար չեն մնում։ 6․ Դու որպես աշխատակից խնդրի լուծումն ես, թե հենց խնդիրը։ 7․ Տաղանդ ընտրելու ամենալավ միջոցը՝ լավագույններին խնդրեք, որ իրենց ծանոթներին խորհուրդ տան։ Միջինը միջինի հետ է շփվում, պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալի։ Վահագն Դիլբարյան

1. Ինչ մտածում եք ունի մեծ էներգիա ու իրականանալու ուժ։ Եթե դուք հավատում եք, որ ինչ-որ բանը հնարավոր ա ուրեմն դա հնարավոր ա ու կարող եք անել։ Միշտ հիշեք, եթե դուք ինքներդ չհավատաք ձեզ, ձեր խոսքերին, ոչ մեկ էլ չի հավատալու։ 2. Սահմանեք կյանքի նպատակ ինչի համար ամեն օր կպայքարեք։ Ու եթե կլինի մի օր, որ չեք անի ձեզ հասանելիքը, ուրեմն կստանաք պատիժ ու ամենամեծ պատիժն այն է, որ դուք մի քայլ հետ կմնաք ձեր նպատակից, կդանդաղեք։ 3. Նպատակ սահմանելուց սահմանեք նաև դրան հասնելու պլանները։ Այսինքն մենակ մի ասեք ես ուզում եմ էս ինչ բանը ու վերջ։ Ուզելը միշտ քիչ ա, պետք ա հասկանալ ոնց ես ցանկությունդ իրագործելու։ 4. Եթե դժվար, մեծ ա ձեր նպատակը օգտագործեք "փիղ ուտելու" մեթոդը։ Որ նայում ես փիղը մեծ ա ու իրան ուտել հնարավոր չի, բայց եթե փղին բաժանենք մասերի ու էդպես փորձենք, կստացվի։ Նույնն էլ խնդիրներին ու նպատակին հասնելն ա։ Եթե խնդիրը բաժանեք մասերի ու սկսեք հերթով լուծել, փոքր քայլերով կհասնեք խնդրի լուծմանը։ 5. Պետք ա կենտրոնանալ համախոհներ, գործընկերներ ձեռք բերելու վրա։ Գտեք ձեզ գաղափարակից մարդկանց, դարձեք թիմ, ուժեղացրեք իրար։ Համախոհների հետ ավելի հեշտ ա հասնել նպատակի, քանի որ ձեր ցանկությունները համընկնում են։ Ցանկացած նոր միջավայրում հայտնվելիս նպատակ ունեցեք ծանոթանալ գոնե 2 նոր մարդու հետ։ Յուրաքանչյուրից ինչ որ բան կարաք վերցնեք ի օգուտ ձեզ ու կարաք ի օգուտ իրան նաև տաք։ 6. Կյանքում անշահախնդիր հարաբերություններ չկան։ Նույնիսկ ընկերները իրարից շահ ունեն։ Մեկի համար դա ընկերության անունն ա մյուսի համար դիմացինի տված էմոցիաները։ Մարիամ Համբարձումյանի մտքերից

Էքսպոները մեր արտադրանքի/ ծառայության առաջխաղացման ու հանրայնացման կարևոր գործիքներից են։ Քանի որ շուկայում առաջարկները շատ են, հաճախ մենք՝ բիզնես ունեցողներս, դժվարանում ենք ընտրել' հատկապես որին մասնակցենք, որին ոչ։ Առանձնացրել եմ մի քանի կետ, որին մենք ուշադրություն ենք դարձնում էքսպո ընտրելիս։ 💡Ո՞վ է կազմակերպիչը։ Ինչքան էլ տարօրինակ է, ինձ համար այս հարցն ամենից կարեւորն է։ Ինչու՞։ Որովհետեւ մարդու անձնային որակներից է կախված ընդհանուր միջոցառումը կհաջողվի, թե ոչ։ Արդյո՞ք կազմակերպիչը բավականաչափ կամային ու համառ է, որ չնահանջի դժվարություններից, արդյոք բավական լավ կազմակերպիչ ու առաջնորդ է , որ թիմ ձևավորի, արդյո՞ք բավականաչափ ազնիվ է, որ խնդրի դեպքում ազնիվ երկխոսի քեզ հետ, ոչ թե մենակ թողնի խնդրի հետ։ Պետք է ասեմ, որ և բավական հաջող, և անհաջող համագործակցության փորձ ունեցել ենք։ Որոշել ենք աշխատել միայն պատասխանատու ու ազնիվ կազմակերպիչների հետ։ 💡Որտե՞ղ է անցկացվում էքսպոն։ Այս դեպքում կարևոր է ուշադրություն դարձնել ինչքանով է շենքը հարմար հաճախորդների հասանելիության տեսակետից, ինչքան հեշտ կամ դժվար պոտենցիալ հաճախորդները կարող են հասնել տեղ։ Երկրորդը' կարևոր է ձեր տեղը տվյալ տարածքում։ Ձեր տեղը պետք է բավական հեշտ գտնելի լինի,եթե այդպես չէ, ապա պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անցանկալի արդյունքին հասնելու համար։ 💡Ե՞րբ է անցկացնում էքսպոն։ Հատկապես եթե սեզոնային ապրանք/ծառայություն եք առաջարկում, կարևոր է էքսպոների ժամկետներն ընտրել այնպես, որ դրանք համընկնեն վաճառքի ակտիվ շրջանի հետ։ Բնական է' զարդերի ու մսամթերքի վաճառքի շրջանները խիստ տարբերվում են, և պետք է հաշվի նստել սրա հետ։ 💡Վաճառք առանղ մարքեթի՞նգ։ Չի լինում վաճառք առանց մարքեթինգ։ Ուստի մենք համագործակցում ենք միայն այն կազմակերպիչների հետ, որոնք ակտիվ մարքեթինգային ու PR արշավներ են իրականացնում։ Իհարկե, բիզնեսն էլ իր կողմից պետք է նպաստի այս արշավի արդյունավետության մեծացմանը, բայց ամեն ինչ բիզնեսի վրա թողնել չի կարելի, քանի որ ոչ մի փոքր ու միջին բիզնես այդքան փորձագիտական ու ֆինանսական միջոցներ չունի արդյունավետ արշավ կազմակերպելու համար։ Որքա՞ն է տևողությունը։ Գնման որոշման կայացումը բավական բարդ ու ժամանակատար է մարդու համար։ Ուստի ցանկալի է մի քանի տևողությամբ էքսպոների մասնակցել, որը հնարավորություն է տալիս մարդուն Բախ ծանոթանալ, ապա ծանրութեթև անել, գնելու որոշում կայացնել ու վերադառնալ գնում կատարելու։ 💡Որքա՞ն է ծախսը։ Ծախսը ոչ միայն մասնակցության համար վճարվելիք գումարն է, այլև ձեր կողմից դրան հատկացվող ժամանակը, վաճառողի աշխատավարձը, լրացուցիչ տպագրական ու այլ նյութերը։ Այնպես որ, ուշադիր եղեք ծախսերը հաշվարկելիս։ Սրանք հիմնական կետերն են, որ մեր փորձի արդյունքում առանձնացրել եմ։ Ուրախ կլինեմ լսել ձեր կարծիքները մեկնաբանություններում։ ❤️Չմոռանաք ուղարկել էքսպոներին մասնակցել պատրաստվող ձեր ընկերներին։ Նյութը ըստ Տաթևիկ Սարգսյանի