Marta Simonyan
Open in Telegram
PharmD, MPH, PhD, eMBA Դեղագետ, Հանրային առողջապահության մասնագետ
Show more943
Subscribers
No data24 hours
-27 days
-1130 days
Posts Archive
👉Հաճախ է հղիության ընթացքում նշանակվում դեղորայք այս կամ այն պատճառով
👉Կուրանտիլը նշանակվում է կանխարգելելու թրոմբի առաջացումը արյան մեջ, բարելավելու արյան շրջանառությունը, ամրացնելու անոթները և այլն
✔️Կուրանտիլը պետք է խմել բացառապես բժշկի ցուցմամբ:
✔️Չի կարելի այն համադրել թեյի կամ սուրճի հետ
✔️Պետք է խմել ուտելուց մեկ ժամ առաջ, պարտադիր ջրով
👉Կուրանտիլի կողմնակի ազդեցությունները
✅Այն կարող է առաջացնել
մարսողական համակարգի խնդիրներ
✅Գլխապտույտ, գլխացավ
✅Արյան ցածր ճնշում
✅Քրտնարտադրություն
✅Հաճախասրտություն
❗️Բոլոր վերը թվարկած դեպքերը պարտադիր պետք է քննարկել հղիությունը վարող բժշկի հետ
❌Հիշե´ք ցանկացած դեղորայք, վիտամինային հավելում հղիության ընթացքում, առանց բժշկի ցուցման ընդունելը խստիվ արգելվում է
💊Պրոբիոտիկները պատնեշային շերտ են աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի համար, դրանք պարունակում են առողջ միկրոբներ, որոնք օգնում են կարգավորել մարսողությունը, հաղթահարել փորկապությունը և այլն
✔️Մթերքների միջոցով կարելի է այն ստանալ, ներառելով սննդակարգում հետևյալ մթերքները
1. թթխմորով պատրաստված հաց
2. կաթնամթերք, հատկապես յոգուրտ, կեֆիր, մածուն
3. կաղամբ
4. խնձորի քացախ, կարելի է համադրել աղցանների հետ
5. կարտոֆիլ
👉Եթե այնուամենայնիվ կա խնդիրը, որը դեռ պահպանվում է անգամ ճիշտ սննդակարգի պահպանման դեպքում ապա ժքմանակին դիմեք մասնագետին պրոբիոտիկ հավելումների նշանակման համար:
💊Ֆոլաթթուն կենսական նշանակություն ունի բոլորի համար և անհրաժեշտ է ընդունել ամեն օր սննդի միջոցով:
❗️Այս վիտամինն օգնում է առողջ պահել նյարդային համակարգը, կարևոր է արյան կարմիր գնդիկների, նորադրենալինի, սերոտոնինի արտադրման համար:
🤰🏻Շատ կանանց այն նշանակվում է նաղքան հղիությունը և հղիության ընթացքում, քանի որ մեծանում է վիտամինի հանդեպ պահանջը օրգանիզմում:
📍Պակասը կարող է հանգեցնել սակավարյունության, նյարդային համակարգի խանգարումների, արյան շրջանառության խանգարումների և´մոր, և´ պտղի մոտ
❗️Հավելման օգտագործման ժամանակ էլ խրախուսվում է ընդունել ֆոլաթթվով հարուստ սննդամթերք
👉Տավարի լյարդը, սպանախը, հունական ընկույզը պարունակում են ֆոլաթթվի ամենամեծ քանակությունը
❌Կարևոր զգուշացում
Ֆոլաթթվի կիրառումը այլ դեղորայքի և ալերգիայի դեպքում պետք է քննարկվի մասնագետի հետ
📍Օրգանիզմը մեզ հուշումներ է տալիս ցավի, անհանգստության տեսքով:
Այս փաստն անտեսել պետք չէ
❗️Չորացած շուրթերը, որին հաճախ ուշադրություն չեն դարձնում կարող է լինել առաջին ազդակներից օրգանիզմում ցինկի, վիտամին B -ի և օմեգա 3-ի պակասի հետ
❗️Մկանային սպազմերը մեծասամբ կապված են լինում մագնիի պակասի հետ
❗️Եթե չկա վիրուսային ֆոն, մրսածություն, բայց կա քրոնիկ չոր հազ, դա կարող է վկայել վիտամին C-ի պակասի մասին
❗️Շարունակական հոգնածության զգացումը, որը հատկապես ուղեկցվում է գունատությամբ խոսում է երկաթի պակասի մասին
❗️Եթե կա հաճախակի, բայց ոչ մշտական բնույթ կրող ոսկրային ցավեր, ապա դա մեծամասամբ խոսում է վիտամին D-ի դեֆիցիտի մասին:
💁♀️Պետք չէ անտեսել, ոչ մի ազդակ, դրանք հրաշալի կհուշեն բժշկի այցելելու կարիքի մասին
Յոդի մշտական ցածր մակարդակը հանգեցնում է աուտոիմուն հիվանդությունների առաջացմանը
Վահանաձև գեղձը արտադրում է հորմոններ, որոնք ապահովվում են օրգանիզմի բնականոն աշխատանքը, իսկ այդ հորմոնների արտադրման համար կարևոր է յոդի բավարար մակարդակը:
Աշխատեք սննդակարգում կիրառել յուղոտ ձկնատեսակներ, ձու, խաչածաղկավոր բանջարեղեն, կաթնամթերք
Իսկ եթե զգում եք հոգնածություն, քնկոտություն, մազաթափություն, գլխացավեր և այլ գանգատներ, ապա պետք է դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվությանը:
💊Վիտամին A-ի բավարար քանակությունը կարևոր է տեսողության, վերարտադրողական, իմունային համակարգի համար, օգնում է յուրացնել վիտամին D-ն, այսպիսով նպաստելով ոսկրերի ամրությանը:
Վիտամին A-ի բավարար պաշար կարելի է ստանալ, եթե սննդակարգում ներմուծեք հետևյալ մթերքները
✅ յուղոտ ձկնատեսակներ
✅ կանաչ տերևավոր բանջարեղեն
✅ կաթ, պանիր
✅ լոլիկ
✅ նարինջ
✅ հատապտուղներ
👉Հետևեք ձեր սննդակարգին ապահովվելով առողջությունը
Հաճախ են մայրիկներին խորհուրդներ տալիս երեխայի սննդի հարցում հետևյալ արտահայտություններով.
«երեխան ամեն ինչ էլ պիտի փորձի»
« ես տվել եմ, ոչինչ էլ չի եղել»
«պիտի ուտի, որ սովորի» և այլն և այլն
Այս տեսակ խորհուրդները վտանգավոր են հենց երեխաների համար:
Այսօր կխոսեմ մի քանի մթերքների մասին, որոնց շուտ ներմուծումը երեխայի սննդակարգ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների
1. հում, կիսահում, ապխտած մսեղենը (օրինակ` բաստուրմա, սուջուխ)
Այսպիսի սնունդը պետք է ներառել 4-5 տարեկան հասակից, հակառակ դեպքում մեծ է թունավորումների ռիսկը
2. Ձուն շատ օգտակար է, բայց միևնույն ժամանակ պետք է զգույշ ներառել, խուսափելու համար ալերգիաներից: Ցանկալի է սկսել 7-8 ամսականում հետևելով երեխայի մաշկի փոփոխություններին:
3. Շաքար և քաղցրավենիքներ չի թույլատրվում մինչև 3 տարեկան երեխաներին, բանջարեղենային խյուսերը շատ համեղ են երեխաների համար առանց աղի և առանց շաքարի:
Իսկ քաղցրավենիքների շատ կիառումը վնասակար է բոլորի, համար անկախ տարիքից:
Այսօր կազմել եմ վիտամինների և միներալների ուղեցույց, որը կօգնի ճիշտ կողմնորոշվել դրանց ընտրության հարցում
❗️Առողջ աղեստամոքսային համակարգի համար անհրաճեշտություն են ✔️ֆերմենտները, ✔️պորբիոտիկները, ✔️վիտամին C-ն,
✔️մագնին
❗️Ֆիզիկական կառուցվածքը պահպանելու և ճարպեր չկուտակելու համար համոզվեք, որ ստանում եք բավարար քանակությամբ
✔️B խմբի վիտամիններ
✔️ամինաթթուներ
✔️հանքանյութեր
❗️Առողջ մաշկի համար պարտադիր է
✔️կոլլագենը
✔️հակաօքսիդանտները
❗️Իմունային համակարգը մշտապես ամուր պահելու համար կիրառեք
✔️Վիտամին D
✔️Ցինկ
✔️Վիտամին C
😉Պահպանեք առողությունը այսօր, խուսափեք հիվանդություններից վաղը
🌿Թեյը օգտակար և սիրելի ըմպելիք է շատերի համար
🍵Թեյի տարբեր տեսակներ օգնում են մեզ հաղթահարել մրսածությունը, կարգավորել նյութափոխանակությունը և այլն:
👉Այսօր խոսենք, թե երբ ինչ թեյ կարելի է խմել օրգանիզմին օգնելու համար
✅Եթե կա նյութափոխանակության խնդիր, ապա պետք է սննդակարգում ներառել կանաչ թեյ
✅ Մրսածությունը հաղթահարելու լավագույն միջոցներից է դաղձով և երիցուկով թեյը
✅ Եթե անքնությունը Ձեր ուղեկիցն է, ապա նախքան քնելը խմեք երիցոուկով թեյ
✅ Որովայնի վքնածության ամենալավ բնական միջոցներից է նանայով թեյը
✅ Թեյի մեջ կոճապղպեղը կօգնի հաղթահարել սրտխառնոցը և ստամոքսային խանգարումը:
🐞Սիրելի հետևորդներ, շնորհավորում եմ Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
☺️Բոլորիս մաղթում եմ ընտանեկան ջերմ, հաճելի և հիշարժան օր
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
❗️Ապացուցված փաստ է, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նպաստում է մաշկի վաղաժամ ծերացմանը:
👉Կան մի շարք բաղադրիչներ, որոնց օգտագործումը խնամքի մեջ օգնում է կանխել, երկարացնել այս պրոցեսը:
Ահա դրանցից մի քանիսը
✅Ակտիվացված ածուխով դիմակներ:
Այս դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ, այն հրաշալի մաքրում է մաշկի ծակոտիները տոքսիններից, ազատում է յուղային շերտից, խորհուրդ է տրվում հատկապես յուղոտ մաշկ ունեցողներին
✅Վիտամիններ
Հատկապես A E C վիտամինները հայտնի հակաօքսիդատներ են, ձգում են մաշկը դարձնում ավելի էլաստիկ: Այս վիտամինները պարունակող խնամքի միջոցներ պետք է ունենան բոլորը, անկախ մաշկի տեսակից
✅Ժենշեն խոտաբույս
Այս չինական խոտաբույսը շատ խնամքի միջոցներում է առկա, այն խթանում է կոլլագենի սինթեզը, պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Այն կարելի է կիրառել նաև թուրմի տեսքով
☺️Մաշկի պաշտպանման շատ միջոցներ կան, եղեք տեղեկացված, որպեսզի կարողանաք ընտրել այնպիսի բաղադրիչներ, որոնք էլ ավելի օգտակար կլինեն ձեզ համար
💊Մուլտիվիտամինների առաջարկները հիմա շատ են և այնդքան էլ հեշտ չէ ընտրությունը:
👉Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել
✔️Համոզվեք, որ այն պարունակում է ձեզ անհրաժեշտ վիտամինները, օրինակ վիտամին D-ն կարևոր բքղադրիչներից է և շատերը ունեն այդ վիտամինի կարիքը ✔️Հակաօքսիդանտներ, սրանք պարտադիր պետք լինեն բաղադրիչների կազմում: Հետևողական եղեք վիտամին C-ի, վիտամին E-ի առկայությանը
✔️Բաղադրության մեջ պետք է լինեն այնպիսի բաղադրիչներ, որոնք կօգնեն էներգիա հավաքելու հարցում, օրինակ` վիտամին B5, B12
✔️Ուշադրություն դարձրեք հավելյալ բաղադրիչներին ևս:
Օրինակ կանանց համար կարևոր է, որ մուլտիվիտամինը պարունակի նաև երկաթ հատկապես մենոպաուզայի շրջանում:
💁♀️Հիշեք` մուլտիվիտամինի ընտրության հարցում կարևոր է տարիքը, սեռը, ապրելակերպը, առկա խնդիրները:
💁♀️Ժամանակակից աշխարհում շատ են դեղորայքային առաջարկները գլխացավից, մրսածությունից, գրիպից, անքնությունից և այլ անհանգստացնող ախտանիշներից ազատվելու համար:
👉Իսկ բուսական միջոցները միշտ մնում են ամենացանկալին
💁♀️Ներկայացնեմ 3 եթերայուղ և դրանց օգտակար ազդեցությունը օրգանիզմի համար:
1. Ռոզմարինի եթերայուղը շատ հայտնի է: Այն օգնում է հանգստացնել հոդամկանային ցավերը, օգնում է քթի փակվածության ժամանակ, նվազեցնում սթրեսը:
2. Լավանդայի եթերայուղը օգնում է շնչառական խնդիրների ժամանակ, հանգստացնում գլխացավը, բարելավվում քունը
3. Երիցուկի յուղը, որն ունի հակաբորբոքային ազդեցություն, այն հանգստացնում է ցավը:
Գերլարված օրվանից հետո, այն կհանգստացնի նյարդերը, կօգնի պայքարել անքնության դեմ:
Մագնին միներալ է, որը կյանքի համար անհրաժեշտություն է:
Մագնիի օրական դոզավորումը կազմում է 400-420 մգ տղամարդկանց
համար, 310-320մգ կանանց համար:
👉Այսպիսով, մագնիի ո՞ր տարբերակը ընտրել առավելագույն արդյունքի համար, ըստ Ձեր գանգատների
1. Եթե ցանկանում եք հանգստացնել նյարդային համակարգը, ունեք քնի խանգարումներ, ապա լավագույն ընտրությունը կլինի մագնեզիումի գլիցինատը: Ավելի հեշտ ընդունման համար կարող եք ընտրել հաբելման փոշի տարբերակը
2. Եթե անհանգստացնում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը և հաճախ եք դժգոհում փորկապությունից, ապա լավագույն ընտրությունը կլինի մագնեզիումի ցիտրատը:
3. Մագնեզիումի օքսիդը առաջարկվող տարբերակներից ամենամատչելին է, բայց այն ընտրելուց առաջ պետք է հիշել, որ կարող է լավ չյուրացվել օրգանիզմի կողմից և առաջացնել մարսողական խնդիրներ
4. Մագնեզիումի կարբոնատը կարող է հանգստացնել ստամոքսի գրգռվածությունը:
Հիշեք` մագնիի ցանկացած տեսակը վիտամին D-ի հետ ընդունելու դեպքում պետք է դիմել մասնագետի օպտիմալ չափաբաժինների համար
👉Ինչպի՞սի դրական փոփոխություններ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր խմեք քրքումաջուր
1. Այն կպայքարի օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսների դեմ, կկախնարգելի դրքնց զարգացումը
2. խթանելով լեղու աշխատանքը, այն կկարգավորի մարսողությունը
3. կնվազեցնի տիպ 2 շաքարային դկաբետի առաջացման ռիսկը
4. ազատում է օրգանիզմը տոքսիններից
5. օգնում է նվազեցնել հոդացավերը
6. օժտված է հակաքաղցկեղային հատկություններով
7. նպաստում է մաշկի որակի լավացմանը
✔️Այս համեմունքը մեծ ուշադրության է արժանացել և ենթարկվել ավելի քան 7000 հետազոտության
🌿Այս պարզ, թեյի սնկի հիմքով ըմպելիքը կարելի գնել ինչպես դեղատներից, այնպես էլ պատրաստել տանը:
✅Այն պրոբիոտիկների հրաշալի աղբյուր է, իսկ պրոբիոտիկները առողջ են պահում քղեստամոքսային համակարգը, օգնում ունենալ իմունիտետի բարձր մակարդակ
✅ Կանաչ թեյով պատրաստված կամբուչան հարուստ է հակաօքսիդատներով, օգնում է այրել ճարպերը, կարգավորում է արյան մետ շաքարի մակարդակը
✅ Կամբուչայի բաղադրությունը նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը
✅ Այն հանդիսանում է հակաբորբոքային միջոց, շատ օգտակար է խմել հակաբիոտիկների կիրառումից հետո:
✅Կամբուչան պարունակում է շատ վիտամին C և B խմբի վիտամիններ, որոնք էլ օգնում են ունենալ ամուր իմունիտետ և խուսափել վիրուսներից
Եթե օգտագործեք կամբուչա հեշտությամբ կհրաժարվեք գազավորված և այդքան վնասակար ըմպելիքներից:
💊Վիտամին D -ն կարևոր գործառույթ կատարող է, որի անբավարարությունը բերում է մի շարք հիվանդությունների առաջացման և մեծահասակների և մանկահասակների մոտ
❗️Զարկերակային բարձր ճնշումը,
❗️Քնկոտությունը,
❗️Թուլությունը,
❗️Լնդերի քրոնիկ հիվանդությունները,
❗️Ոսկրամկանային համակարգի ցավերը,
❗️Ճարպերի յուրացման խանգարումները,
❗️Առատ քրտնարտադրությունը
👉Այս բոլոր ախտանշանները հուշում են վիտամին D-անբավարարության մասին պետք է շտապել հետազոտվելու
✔️Չէ որ այն կարող է առաջացնել ռախիտ երեխաների մոտ, օստեոմալյացիա մեծահասակների մոտ:
Խնամված, առողջ մաշկ ունենալու համար պետք է ուշադրություն դարձնել այն պրոդուկտների բաղադրությանը, որոնք ընտրում ենք, անպայման հաշվի առնելով մաշկի տեսակը և անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մասնագետի հետ:
Կներկայացնեմ մաշկի խնամքի մի քանի կարևոր բաղադրիչ, որոնք կօգնեն ձեզ կողմնորոշվել խնամքի միջողների ընտրության հարցում
1. Ռետինոիդներ, որոնք վիտամին A-ի ածանցյալնեու են և օգնում են մաքուր, հարթ և երիտասարդ մաշկը պահպանել
2. Վիտամին C
Այն հզոր հակաօքսիդանտ է, այն օգնում է կոլլագենի սինթեզին, այսպիսով մասնակցում է կնճիռների առաջացման դեմ պայքարին, ապահովվելով մաշկի էլաստիկություն
3. AHA թթուներ, որոնք ունեն ապացուցված հակատարիքային ազդեցություն, դրանք հանդիսանում են շերտազատիչներ, ուստի նախատեսված չեն ամենօրյա կիրառման համար: Սովորաբար խորբուրդ է տրվում կիրառել շաբաթական 2 անգամ:
4. Հիալուրոնաթթու:
Այն պետք է մաշկին խոնավության կլանման և պահպանման համար, օգնում է խուսափել մաշկի չորությունից, պայքարում է մանր կնճիռների դեմ:
Հիշեք` եթե կան մաշկային խնդիրներ, ապա ցանկացած միջոց պետք է ընտրվի բժիշկ-մաշկաբանի խորհդով
☺️Չեմ դադարի խոսել առողջ, բալանսավորված և ճիշտ մթերքներով սնվելու մասին:
Չէ որ հենց սնունդն է պատասխանատու մեր օրգանիզմի առողջության համար:
Այսօր կներկայացնեմ քեյլը և դրա օգտակար հատկությունները
Քեյլը բանջարեղեն է, որը պարունակում է ավելի շատ երկաթ, քան միսը և ավելի շատ կալցիում, քան կաթնամթերքը, 10 անգամ ավելի շատ վիտամին С քան սպանախը:
Այս բանջարեղենը օգնում է ✅կարգավորել արյան խտությունը,
✅լավ է անդրադառնում սիրտ անոթային համակարգի աշխատանքի վրա, ✅պայքարում է քաղցկեղածին հյուսվածքների դեմ,
✅օգնում է բարելավվել օրգանիզմում խոլեստերինի քանակը,
✅ բարելավվում է տեսողությունը:
Չնայած այսքան օգտակարությանը այն ունի շատ քիչ կալորիաներ և կարող եք այն ներառել ամենօրյա սննդակարգում, եթե ցանկանում եք նիհարել:
