Պոլիտեխնիկ/Ընդունելության կենտրոն
Open in Telegram
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնի տելեգրամյան ալիքը նախատեսված է դիմորդների, ապագա պոլիտեխնիկցիների համար:
Show more731
Subscribers
No data24 hours
+17 days
-1030 days
Posts Archive
📡Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր #ՀԱՊՀՔոլեջ
✅ Անվճար տեղեր՝ 18, վճարովի տեղեր՝ 32
📌Որակավորումը՝ տեխնիկ` կապի ցանցերի և հաղորդակցման
համակարգերի շահագործման և տեխնիկական սպասարկման
⏳Ուսման տևողությունը՝ 3 տարի 6 ամիս
✔️Վարձավճար՝ 360․000 դրամ
Հետևյալ մասնագիտությունը հստակ ներկայացնում է ինֆորմացիոն ցանցը որպես բարդ համակարգ, ուսանում է ցանցի էլեմենտները և նրանց նշանակությունը: Ներկայացնում է ցանցի ֆունկցիոնալ մոդելը, ցանցային ծրագրային ապահովման նշանակությունը, կառուցվածքն ու ֆունկցիոնալ գործողությունները:
ℹ️Օգտակար հղումներ
ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝ https://bit.ly/3OBNJkK
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot
#ՀԱՊՀքոլեջ #քոլեջիընդունելություն2023 #NPUA #Admission2023
🙋🏻♀️Տեխնոլոգիական կրթություն ստանալու իրենց քայլն արեցին ՀԱՊՀ քոլեջի 500 դիմորդ։
📝Հայտերը կարող եք լրացնել https://dimord.emis.am կայքի միջոցով։
Շտապիր դառնալ մեր քոլեջի ուսանողը և սկիզբ դնել տեխնոլոգիական կարիերայիդ։💙
🚀Օգտակար հղումներ
ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝https://bit.ly/3OBNJkK
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot
#Կրթական_ծրագրեր #Պոլիտեխնիկ #Polytechnic #Դեպի_Պոլիտեխնիկ
🔎#ՆՈՐՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆ
👩💻Ավիացիոն սարքեր և համալիրներ #ՀԱՊՀքոլեջ
✅Անվճար տեղեր՝ 15, վճարովի տեղեր՝ 10
📌Որակավորումը՝ Տեխնիկ՝ անօդաչու թռչող ապարատների տեխնիկական շահագործման և սպասարկման
⏳Ուսման տևողությունը՝ 4 տարի
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը միջին մասնագիտական կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվանից ներդրել է «Ավիացիոն սարքեր և համալիրներ» մասնագիտությունը, որի ուսանողները ուսումնառության ընթացքում ուսումնասիրելու են անօդաչու թռչող ապարատների կառավարում, օգտակար բեռնվածքի ֆունկցիոնալ սարքավորման, բորտ համակարգերի, տեղեկատվության փոխանցման և մշակման համակարգերի տեխնիկական շահագործում և սպասարկում:
🚀Օգտակար հղումներ
ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝ https://bit.ly/3OBNJkK
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot
#ՀԱՊՀքոլեջ #քոլեջիընդունելություն2023 #NPUA #Admission2023
💁🏻♀️Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց սփյուռքահայ պատանիների և երիտասարդների շրջանում ազգային ինքնության պահպանման և զարգացման ՝ «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի 13-18 տարեկան պատանիներին, շուրջ 10 երկրներից՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և այլն:
✔️Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան ՀԱՊՀ մասնագիտություններին, ընդունելության կարգին, ինչպես նաև այցելեցին օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն:
Կարևորելով նման շրջայցերի անցկացումը, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը, պատրաստ է հյուրընկալել ձեզ և իրականացնել տեխնոլոգիական շրջայց:💙
ՔԱՅԼ ԴԵՊԻ ՏՈՒՆ/ Step Toward Home 🤍
#Պոլիտեխնիկ #Դեպիտեխնոլոգիականբուհ #Polytechnic
👩💻Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում #ՀԱՊՀքոլեջ
✅
Անվճար տեղեր՝ 43, վճարովի տեղեր՝ 107
📌Որակավորումը՝ Տեխնիկ-ծրագրավորող
⏳Ուսման տևողությունը՝ 4 տարի
✔️Վարձավճար՝ 490․000 դրամ
Հետևյալ մասնագիտության ուսանողները ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման կատարելագործում, ինչպես նաև հարակից աշխատանքներ, համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրերի տվյալների մշակում, գրառում և թարմացում, ավտոմատացված ծրագրավորման մեթոդներ, տիպային և ստանդարտ ծրագրեր, կառավարող, մշակող, սպասարկող ծրագրեր, դրանց օգտագործման հրահանգներ, մուտքային ալգորիթմական լեզուների մշակում։
🚀Օգտակար հղումներ
ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝ https://bit.ly/3OBNJkK
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot🚘Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում #ՀԱՊՀքոլեջ
✅Անվճար տեղեր՝ 15, վճարովի տեղեր՝ 10
📌Որակավորումը՝ տեխնիկ ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկման և նորոգման
⏳Ուսման տևողությունը՝ 4 տարի
✔️Վարձավճար՝ 360․000 դրամ
Ուսումնառության ընթացքում ուսանողը տիրապետում է ավտոմոբիլի և մասնագիտացված շարժակազմի ընդհանուր կառուցվածքին, ավտոմեքենայի անվտանգ վարման հմտություններին, ավտոմոբիլի էլեկտրասարքավորումներին, մեքենաները և մեխանիզմները աշխատանքի նախապատրաստելուն, առանձին հանգույցներ և մեքենամասեր կարգաբերելուն:
#Քոլեջ2023 #Ընդունելություն2023 #դեպի_պոլիտեխնիկ #Պոլիտեխնիկ
ՀԱՊՀ Երևանի քոլեջի ընդունելության առաջին օրը գրանցվեց 1️⃣5️⃣4️⃣ դիմորդ։
Ընդունելությունը կշարունակվի
մինչև օգոստոսի 17-ը։ Հայտերը կարող եք լրացնել dimord.emis.am կայքի միջոցով։
Շտապիր դառնալ մեր քոլեջի ուսանողը և սկիզբ դնել տեխնոլոգիական կարիերայիդ։
🚀Օգտակար հղումներ
ՀԱՊՀ քոլեջի մասնագիտությունները և վարձավճարները՝https://bit.ly/3OBNJkK
Տելեգրամյան ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot
#Պոլիտեխնիկ #Դեպի_պոլիտեխնիկ #Քոլեջ2023
📣Հարգելի դիմորդներ,
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի 2023-2024 ուսումնական տարվա հայտերի ընդունելությունը մեկնարկել է և կշարունակվի մինչև օգոստոսի 17-ը ներառյալ։
Մանրամասները ➡️ https://bit.ly/3QmnIY7
Հայտերն ընդունվում են dimord.emis.am առցանց հարթակի միջոցով:
📌
Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին («ԿոնվերսԲանկ» ՓԲԸ Հ/Հ 1930004534910100) վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ, ստացող բաժնում նշելով ՀԱՊՀ Հիմնադրամ, իսկ նպատակ բաժնում՝ Քոլեջի ընդունելության վճար և դիմորդի ԱՆՈւՆ ԱԶԳԱՆՈւՆ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սահմանված վճարներից ազատվում են 8-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցողները:
✅ՀԱՊՀ քոլեջի մասնագիտություններին և վարձավճարներին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ https://bit.ly/3OBNJkK
Կայքի հղում՝ https://dimord.emis.am/
Շտապիր դառնալ մեր քոլեջի ուսանողը և սկիզբ դնել տեխնոլոգիական կարիերայիդ։🚀
#Քոլեջ2023🚀Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը լինելով տեխնոլոգիական բուհ տարիներ շարունակ ջերմորեն ընդունում է այն ուսանողներին, ովքեր ընտրել են տեխնոլոգիական ճանապարհը:
Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը իր ընտանիքը կհամալրի ևս 1068 ուսանողով:
Անցած տարվա համեմատ, այս տարի ուսանողների 10,5 տոկոսի աճ է գրանցվել:📈
Սիրով սպասում ենք ձեզ և մաղթում ենք հաջողություն💙
#Polytechnic #Պոլիտեխնիկ #ԴեպիՊոլիտեխնիկ #Ընդունելություն2023 #Բակալավր
📣Հարգելի դիմորդներ,
հրապարակված են 2023-2024 ուսումնական տարվա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թափուր տեղերի մրցույթով ընդունված դիմորդների ցուցակները։
✅Անվճար հիմունքներով ընդունված դիմորդների ցանկ` https://bit.ly/3KklWD2
✅Վճարովի հիմունքներով ընդունված դիմորդների ցանկ` https://bit.ly/44Oo7qL
✅Վճարովի հիմունքներով ընդունված դիմորդների ցանկ՝ Գյումրու մասնաճյուղ
https://bit.ly/3OyD62j
✅Անվճար և վճարովի հիմունքներով ընդունված դիմորդների ցանկ՝Վանաձորի մասնաճյուղ https://bit.ly/45bGRjP
💁♂️Այս տարի տեխնոլոգիական համալսարանը իր դռները կբացի ընդհանուր թվով 1068 ուսանողի առջև, ովքեր կդառնան պոլիտեխնիկական մեծ ընտանիքի անդամ։
🚀Սիրով սպասում ենք ձեզ և մաղթում ենք հաջողություն!
#Polytechnic #Npua #Դեպի_Պոլիտեխնիկ #Պոլիտեխնիկ
📝Պատանի հասակից շատ էի լսել Պոլիտեխնիկի տված յուրահատուկ սկզբից՝ դաստիարակության, հետո արդեն՝ կրթության մասին։ Ավագ դպրոց ընդունվելու մի քանի ապարդյուն փորձերից հետո որոշեցի, որ 3 տարի հետո պետք է ընդունվեմ համալսարան և լինեմ առաջատար դիմորդների շարքում։
....
📌https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid0pSjvF5zLc6GKePeznM844PugMowRjQTz18a5wZrKizfibCBMLAjh5boGoocJYNxTl&id=100066406125409&mibextid=qC1gEa
#Պոլիտեխնիկ #Դեպի_Պոլիտեխնիկ #Npua
👨🎓Ընտրել եմ Պոլիտեխնիկ, քանի որ ծնողներս էլ են այստեղ սովորել, և վստահ էի, որ որակյալ կրթություն կստանամ հենց այս համալսարանում:
📝Ընտրեցի «Էլեկտրոնիկա»մասնագիտությունը, քանի որ արդի ժամանակների լավագույն մասնագիտություններից մեկն է, և մանկուց ունեցել եմ մեծ հետաքրքություն դեպի էլեկտրոնիկան:
📈Ուսումը և աշխատանքը միանշանակ կարելի է համատեղել, բայց կարծում եմ 2-րդ կուրսից հետո, երբ դասերը արդեն որոշ չափով քիչ կլինեն: Ես ինքս արդեն աշխատում եմ: Բարիստա եմ:
✔️Ապագա դիմորդներին խորհուրդ եմ տալիս լինել վստահ և մասնագիտությունը ընտրել ոչ թե ծնողների կամ ընկերների խորհրդով, այլ իրենց նախասիրությունները հաշվի առնելով:
🎓Եթե հնարավորություն լիներ երկրորդ անգամ համալսարանների միջև ընտրություն կատարելու, ապա, միանշանակ, կընտրեի նույն մասնագիտությունը ու հենց Պոլիտեխնիկում:
🚀Պոլիտեխնիկը Հայաստանում տեխնոլոգիական հսկա է, իսկ 21-րդ դարը հենց տեխնիկայի դար ենք համարում: Համոզված եմ, որ մոտ ապագայում Պոլիտեխնիկը կլինի ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի առաջատար համալսարանների շարքում:
🎓Քոլեջից բուհ անցում 2023
📣Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2023-2024 ուսումնական տարվա Քոլեջից բուհ անցման համար փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը, ժամը 17:00:
Մանրամասների համար ➡️ https://bit.ly/44WjFWu
Շտապե՛ք ներկայացնել փաստաթղթերը և ձեռք բերել բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն:💙
⁉️
Telegram ալիք՝ https://t.me/polytechadmission
Հարցեր՝ https://polytech.am/chat
Այլ՝ https://t.me/Npua_bot
#Պոլիտեխնիկ #ՀԱՊՀ #Քոլեջ2023 #ընդունելություն2023 #Քոլեջիցբուհ
🔊Հարգելի դիմորդներ,
հրապարակված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 2023 թվականի ընդունելության արդյունքները:
Հղումը`https://bit.ly/3Q67mTr
Ցուցակում առկա անվճար և վճարովի ընդունված դիմորդների ծնողները անձը հաստատող փաստաթղթով հուլիսի 26-ից 28-ը, 10:00-14:00-ը պետք է ներկայանան ՀԱՊՀ ավագ դպրոց (Տերյան 105, 7-րդ մասնաշենք) պայմանագիր կնքելու համար:
Շնորհավորում ենք և
մաղթում ենք հաջողություն!💙
#Polytechnic #Ավագդպրոց #Ընդունելություն2023 #Դեպի_Պոլիտեխնիկ
🔊Հարգելի դիմորդներ,
հրապարակված են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 2023 թվականի ընդունելության կերպարվեստի բանավոր հարցման արդյունքները։
Հղում՝ https://bit.ly/3Y1jruW
#ընդունելություն2023 #Polytechnic #Ավագդպրոց #PHS
💭Նոր տեխնոլոգիաները և սարքավորումները միշտ էլ տարերք էին ինձ համար։ Պոլիտեխնիկը հենց այն հաստատությունն էր, որ ինձ կտար այն գիտելիքների պաշարը ինչ սպասում էի։
❔Ինչպե՞ս են տեխնիկաները աշխատում, ի՞նչ մեխանիզմներ կան նրանց մեջ, ինչպե՞ս են արտադրում դրանք։ Նման հարցերի պատասխանները ուներ «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ» մասնագիտությունը ։ Ընտրությունը ակնհայտ էր։ Ուսումնառությանս ընթացքում ձեռք բերեցի տեսական և գործնական գիտելիքներ տարատեսակ մեքենաների, սարքավորումների, դրանց մեխանիզմների նախագծման, շահագործման վերաբերյալ:
📝Աշխատում եմ «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում։ Աշխատում եմ 3-րդ կուրսից և լիարժեք համատեղել եմ և՛ ուսումը, և՛ աշխատանքը։Երեք տարի է անցել, և ես արդեն «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաարտադրական ստորաբաժանման ղեկավարն եմ։
💙Ապագա դիմորդներին հորդորում եմ լինել համառ, սիրել մասնագիտությունը և շատ աշխատել։
Ոչ ոք ձեր փոխարեն չի կրթվելու, մասնագետ դառնում են շատ աշխատելով։
#Պոլիտեխնիկ #Polytechnic #ՀԱՊՀ #NPUA
📢Հարգելի դիմորդներ,
հրապարակված են ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի 2023 թվականի ընդունելության գրավոր հարցման արդյունքները։
Հղում⬇️
https://bit.ly/3OnvcZB
⁉️Բողոքարկումը տեղի կունենա հուլիսի
21-ին, ժամը 11։00-17։00-ն, ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք, առաջին հարկ, Ընդունելության կենտրոն։
✔️Դիզայն ենթահոսքի այն դիմորդները ովքեր ստացել են 7,1 և ավել միավոր կարող են մասնակցել «Կերպարվեստ»-ի բանավոր հարցազրույցին, որը տեղի կունենա 22.07.2023 թվականին ժամը 9.00-ին ՀԱՊՀ Երևանի Ավագ դպրոցում (Տերյան 105, 7-րդ մասնաշենք):
#Polytechnic #Npua #Ընդունելություն #Դիմորդ2023
📝Դիմել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան որակյալ ինժեներական կրթություն ստանալու համար:
✔️Ընտրել եմ հենց այս մասնագիտությունը, որովհետև ապագայի մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է:
💭Համալսարան ընդունվելով առաջին հետաքրքրություններից մեկը Ուսանողական խորհուրդն էր: Կառույցի նպատակն ու գերխնդիրն է ներկայացնել ու պաշտպանել ուսանողների շահերը: Այն իր ուրույն տեղն ունի զարգանալու, նոր ընկերներ ձեռք բերելու և համալսարանում սեփական շահերը պաշտպանելու գործում:
🧩Համալսարանում սիրելի վայրս 21-րդ մասնաշենքն է: Կանոնավոր ֆիզիկական վարժանքն ունի բազմաթիվ օգուտներ: Եվ դրական ազդեցությունների ցանկը կարելի է անվերջ շարունակել…
💙Ապագա դիմորդներին խորհուրդ եմ տալիս գնալ մասնագիտության հետևից, հասկանալով, որ շատ նեղ մասնագիտական գիտելիքները սովորելու եք ինքնուրույն:
📢Հայ oգնության ֆոնդը (ՀՕՖ) «Հ. Վ. Գ կրթավճար» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած, բակալավրի առկա բաժնի առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մանրամասների համար ➡️ https://bit.ly/3DioKg6
📣Թափուր տեղերի մրցույթ
Հարգելի դիմորդներ, ՀԱՊՀ Ընդունելության կենտրոնը տեղեկացնում է, որ 2023-2024 ուսումնական տարվա բակալավրի առկա համակարգի կրթական ծրագրով ընդունելության արդյունքում դրական գնահատականներ ստացած, սակայն ընդհանուր մրցույթից դուրս մնացած դիմորդները hնարավորություն ունեն մասնակցել համալսարանում առկա թափուր տեղերի մրցույթին, ընտրելով այնպիսի մասնագիտություն, որը համապատասխանում է հանձնած միասնական քննություններին:
🔊Այս փուլին չեն կարող մասնակցել այն դիմորդները, ովքեր միասնական քննություններից ունեն առնվազն մեկ անբավարար գնահատական։
⁉️Լրացուցիչ փուլի մրցույթը տեղի կունենա ս/թ հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը , ժամը 18:00 -ն dimord.am առցանց կայքի միջոցով։
☎️Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել 8112, 010520345, 011 710041 հեռախոսահամարներով կամ այցելել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն՝ Տերյան 105, ՀԱՊՀ 3-րդ մասնաշենք, 1-ին հարկ։
#Polytechnic #ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ_2023 #ընդունելություն2023 #Դիմորդ
