ՄԵՆՔ-մերոնցով ✊
Open in Telegram
Շատ մտածեցի ինչ գրեմ, բայց հասկացա, որ գրելու բան չի ) Facebook - https://shorturl.at/Zz4wY Insta - https://shorturl.at/bKkHu LinkedIn - https://shorturl.at/SUFJD Tiktok - https://shorturl.at/etQTj
Show more5 070
Subscribers
No data24 hours
-207 days
-8530 days
Posts Archive
5 070
🇦🇲 ⚡Հայկական հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարք «Արալեզ» և «Դավարո» ընկերության հայրենական արտադրության «SMA-A5» 9 կիլոգրամանոց օպտիկական կառավարվող ռումբեր։
▪ Եթերային թռիչքի բարձրությունը մինչև 6000 մ է:
▪Թռիչքի տևողությունը մինչև 6 ժամ։
▪Թռիչքի հեռահարությունը մինչև 600 կմ:
▪Բեռնատար՝ 40-50 կգ.
▪Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ։
▪Թևերի բացվածքը՝ 7 մ:
▪Երկարությունը՝ 3,5 մ։
▪Թռիչքի քաշը՝ 120-150 կգ։
5 070
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կութ և Տեղ գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
5 070
❗️ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր է իրականացնում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հրապարակել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին իրականացրած ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների տեսամոնտաժված կադրերը` այսպիսով փորձելով դրանք ներկայացնել իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը:
Ինչպես նշել էինք, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ ՊՆ-ն գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում, հետևաբար զորքերի կուտակումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
© ՀՀ ՊՆ
5 070
❗️ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ-ի ԶՈւ-ն սահմանագոտու տարբեր ուղղություններում անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանային և կրակային այլ միջոցների կուտակումներ, ակտիվ տեղաշարժեր են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
📌Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ երեկ՝ մարտի 30-ին, տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում
📌Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով վերջին շրջանի օպերատիվ իրավիճակը ՀՀ պաշտպանության նախարարությունը գնահատում է կայուն և սահմանի պահպանության համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի տեսնում
(C) ՀՀ ՊՆ
5 070
Սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր ու քույրեր, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ կանանց տոների միամսյակի կապակցությամբ: Առաջ միգուցե երկար մաղթանքներ գրեի, բայց հիմա ցանկանում եմ միայն խաղաղ երկինք, որպեսզի կյանքը ապրեք չմտածելով խաղաղության մասին:
Շնորհավոր 🖤
5 070
❗️ Ֆեյսբուքում ու ինստագրամում ԳԼՈԲԱԼ խափանումներն են: Հանգիստ եղեք )
Ավելի լավա էկեք պատմեք ո՞նց եք)
5 070
Միամսյակի լավագույն նվերը՝ Ticketon.am-ից: 🎁
Ի՞նչ նվիրել հարցի լուծումը մենք արդեն գտել ենք: 🌼
Պատվիրե՛ք Gift card Ձեր կանանց կամ սիրելիին և հնարավորությու’ն ընձեռեք ներկա գտնվելու իրենց ցանկալի միջոցառմանը:
Gift card-ը կարող եք պատվիրել օնլայն,
📲 Կամ զանգահարեք +374 99 955 225
Պատվիրել օնլայն
#реклама
5 070
🔴 Սիրելի «ՄԵՆՔ»-ի patreon-ին բաժանորդագրված հայեր ջան, խնդրում եմ Ձեզ մուտք գործել Ձեր patreon-ի անձնական պռոֆիլ, որով բաժանորդագրվել եք նախագծին և կարդալ իմ քիչ առաջ գրած հայտարարությունը կամ անցնել այս հղումով, հայտնել Ձեր կարծիքը և մասնակցել քննարկմանը :)
Շնորհակալ եմ
5 070
❗️ Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
© ՀՀ ՊՆ
5 070
👏🏻 ԷԼԻ ՉԵՄՊԻՈՆ
Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի 70 կգ քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Արման Անդրեասյանը՝ եզրափակչում հաղթանակ տանելով Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։
Քաջ Տարոն Անդրեասյանի եղբայրն է։
5 070
Արսեն Հարությունյանը երեք մենամարտ անցկացրեց առաջնությունում և երեքում էլ հաղթեց 10:0 հաշվով՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն:
5 070
🔹ՊՆ-ն հրապարակել է զոհված զինծառայողների անունները
📌Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
📌Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
📌Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
📌Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
📌Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
5 070
❗️❗️❗️ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
© ՀՀ ՊՆ
5 070
‼️Ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայողի դին
Հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։
5 070
ԲԱՆԱԿ ջան, այսօր ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրն է։
Պատիվ եմ ունեցել լինել իր զինվորն ու ծառայության որոշակի հատված անցկացնել իր հրամանատարության ներքո, ինչպես նաև բազմիցս պարգևատրվել վերջինիս կողմից.
Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կատաղի մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։
Զոհվել է Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։
Լույսերի մեջ մնաք, պարոն գնդապետ։։։
5 070
Հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:
Չնայած սաստիկ բքին և մառախուղին՝ մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ:
© ՀՀ ՊՆ
5 070
❗️ Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:
ՀՀ ՊՆ
5 070
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
ՀՀ ՊՆ
