en
Feedback
ՄԵՆՔ-մերոնցով ✊

ՄԵՆՔ-մերոնցով ✊

Open in Telegram

Շատ մտածեցի ինչ գրեմ, բայց հասկացա, որ գրելու բան չի ) Facebook - https://shorturl.at/Zz4wY Insta - https://shorturl.at/bKkHu LinkedIn - https://shorturl.at/SUFJD Tiktok - https://shorturl.at/etQTj

Show more
5 070
Subscribers
No data24 hours
-207 days
-8530 days
Posts Archive
Բարի լույս բոլորին արդեն նոր ալիքում 😊 Իրականում, շատ էի մտածում ալիքի ֆոռմատը, անունը, ձևաչափը, հետո հասկացա, որ «դե ՄԵՆՔ-մերոնցով ենք, ում ինչ ունենք ցույց տալու 😀», ու ըտենց ալիքը «ՄԵՆՔ»-ից դարձավ «ՄԵՆՔ-մերոնցով»: Վստահ եմ, թարմ լուրերի, մեմերի, 18+ կոնտենտով ալիքների, ժամանցային ալիքների ու մոտիվացիոն էջերի պակաս ոչ մեկդ չունեք, հետևաբար, էս ալիքը Ձեր կյանքում կլինի որպես քիչ թե շատ հարազատ մարդկանցով համալրված փոքր տեղ, որտեղ ես իմ կողմից Ձեզ կտամ առօրյա կյանքին առնչվող մտքեր, կատակներ, ինֆոներ, նորություններ, «կռուժոկներ», իրար հետ ինչից ասես որ չենք խոսա ու քննարկի, կուրախանանք ու կտխրենք, կխնդանք ու մտածմունքների մեջ կընկնենք, կմոտիվանանք ու կմտածենք, ու ամենակարևորը՝ ՉԵՆՔ ՉԱՐԱՆԱ ԵՐԲԵՔ 😀😀😀 ✅Ալիքի անդամների համար գործում է մի քանի համընդհանուր սուրբ կանոն՝ 1️⃣ՉՎԻՐԱՎՈՐԵԼ ՈՉ ՄԵԿԻ 2️⃣Չզբաղվել գովազդներով 3️⃣Հարգել դիմացինին ու իր կարծիքը 4️⃣Քաղաքականության թեման թողնել ալիքից դուրս 5️⃣ՉՉԱՐԱՆԱԼ ԵՐԲԵՔ 6️⃣ՊԱՀԵԼ ՄԻՇՏ ՍԻՐՏԸ ԲԱՑ 7️⃣Էս մեկը հլը չեմ մտածել 😀 Ինչևէ, բարի գալուստ «ՄԵՆՔ-մերոնցով» ) Հ. Գ Ալիքի նկարը իմ ամենավատ նկարն եմ դրել, որ հնարավորինս արագ լոգո մոգոնեմ ստեղի համար 😀

Կուրս ջան բարև Ձեզ: Ո՞նց եք. Դասերը նայեք, էս դասը քննությունա լինելու

ԲԱՆԱԿ ջան՝ Շնորհավորում եմ սրտանց բոլորիդ Ամանորն ու գալիք Սուրհ Ծնունդը: Օրհնվեք բոլորդ, շնորհակալ եմ որ կաք իմ կյանքում: Խոստանում եմ, ՄԵՆՔ էս տարի մի շատ լավ բան ենք անելու :)

🤩 ԲԱՆԱԿ ջան բարի լույս Ձեզ Նոր հարցազրույց եմ բերել ) Խոսել ենք նաև «ՄԵՆՔ»-ից, վերհիշել ենք մեր անցած ճանապարհը ) Դիտելու համար

4 տարի անցավ այն օրից, երբ բացվեց «ՄԵՆՔ» խումբը: Ցավոք, խմբի ստեղծումը ոչ մի նշանավոր ու լավ իրադարձության արդյունք չէր, բայց պատերազմի ժամանակ ՄԵՆՔ միասին կարողացանք անել առավելագույնը, ինչն այդ ժամանակ մեր ուժերի սահմաններում էր, երբեմն անգամ դրանից էլ վեր: Պատերազմի ողջ ընթացքում ՄԵՆՔ փորձեցինք օգնել մեր տղերքին, մեր ազգին ու մեր զինվորներին, ովքեր ամենքը իր կռիվն էր մղում թշնամու դեմ ամեն ուղղությամբ: Չմանրանամ, թե ինչեր ենք արել պատերազմի ժամանակ, ինչեր ենք արել պատերազմի ավարտից հետո, ինչեր ենք արել էս 4 տարիների ընթացքում ու ինչեր դեռ ունենք անելու: ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲՈԼՈՐԻԴ, ովքեր այս տարիների ընթացքում դարձան «ՄԵՆՔ»-ի մի մասը, ովքեր ստեղծեցին եթե ոչ ամենահզոր, ապա հայկական ամենահզոր կիբերբանակներից մեկը. Շնորհակալ եմ, որ մեզ մենակ չթողեցիք ծանր պահին ու ցույց տվեցիք, թե ինչերի ենք ունակ մենք: Պատերազմը թևակոխել է նոր, սառը ու անմարդկային փուլ, իսկ վերջնարդյունքում մենք պարտվելու իրավունք անգամ չունենք: Ցավոք, վերջին 1 տարում ես ինքս չեմ կարողանում շատ ժամանակ հատկացնել խմբին ու նոր նախաձեռնություններ մշակել, բայց դա չի նշանակում, որ «ՄԵՆՔ»-ը դադարեցրել է իր գործունեությունը: Էս խումբը Դուք եք, էս խումբը Ձերն է, Ձեր ու իմ մի մասնիկը: Հավերժ փառք մեր ընկած, զոհված, անմահացած ու հերոսացած Տղերքին, Ձեր արյունը հաստատ ջուր չի դառնա: ՄԵՆՔ դեռ կհանդիպենք, խոստանում եմ ) Կապի ավարտ 🫡

ԲԱՆԱԿ ջան բարի լույս, բան եմ ասում, էկեք 🙂 Ո՞նց եք :) Չէ, չեմ կորել, ամեն ինչ կարգին է, ուղղակի ժամանակս չի ներում հաճախ Ձեր
ԲԱՆԱԿ ջան բարի լույս, բան եմ ասում, էկեք 🙂 Ո՞նց եք :) Չէ, չեմ կորել, ամեն ինչ կարգին է, ուղղակի ժամանակս չի ներում հաճախ Ձեր հետ կապի դուրս գամ: Բայց շուտով մի հետաքրքրիր նոր գաղափարով եմ կիսվելու Ձեզ հետ, բայց դրա համար չեմ էկել հիմա 😃 🚩 Հիշում եմ, որ մեր խմբից մի ժամանակ առաջ ահագին մարդ էր ուզում SEO սովորել ինձ հետ: Էկել եմ ասեմ, որ
սկսում եմ էս տարվա առաջին ու վերջին դասընթացը:
🙂 Եթե ցանկացողներ կան՝ գրեք քոմենթում, ես ինքս Ձեզ նամակ կգրեմ մանրամասների համար ) Հ. Գ Հա, շաաա՜տ մատչելի գնով ))) ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ 👍

‼️ ՄԵՆՔ ջան բարի լույս: Ֆեյսբուքում մեր խումբը ՉԻ ՓԱԿՎԵԼ: Իմ էջն են կոտրել ոչ ու բարով խակեռները ) Փորձում եմ էջս հետ բերել, որից հետո խումբը ավտոմատ կվերականգնվի: Լավա գոնե էս մեր ալիքը կար ) Սպասենք, մինչև սարքեմ 😀

‼️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ © ՀՀ ՊՆ

⚠️❗Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր։ Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ ❌Ժ․08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։ ❌Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։ ❌Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ ❌Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։ ❌Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ ❌Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են. ՆԳՆ

ԲԱՆԱԿ ջան, Ձեզ նոր հաղորդում եմ բերել :) Կներեք, որ վերջին շրջանում պասիվացել եմ, զուտ աշխատանքի բերումով չեմ հասցնում ժամանակ հատկացնել Ձեզ: Շուտով կվերադառնանք 🫡 Իսկ Ձեզ բարի դիտում https://youtu.be/2Go_MRD7UnI?si=MqYvjjMX7Kp6EdbN

ԲԱՆԱԿ ջան, բարևներ բոլորին 🙂 Մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Կարո՞ղ եք պարզապես միանալ այս տելեգրամ ալիքին, մի քանի օրից կարող եք դուրս գալ ալիքից։ Պարզապես պետքա մի քիչ շարժ ապահովել։ Եթե օգնեք՝ անչափ շնորհակալ կլինեմ ❤️

⚡️⚡️ վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Վիրավորում ստացածները Մեղրիի հիվանդանոցո
⚡️⚡️ վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Վիրավորում ստացածները Մեղրիի հիվանդանոցում են։

4-զոհ, 20 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր...

‼️ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: © ՀՀ ՊՆ

🛑 Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել

‼️ Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Տավուշի մարզի Չինարիի, իսկ ժամը 17:30-ին Վերին Գեղարքունիքի մարզի Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ,ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ՀՀ ՊՆ