cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

ՄԵՆՔ

🚩 Հայկական ամենահզոր Մեդիաբանակը

Show more
Advertising posts
7 592
Subscribers
-924 hours
-557 days
-20430 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

⚠️❗Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր։ Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ ❌Ժ․08։00-ի դրությամբ՝ Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։ ❌Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։ ❌Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։ ❌Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։ ❌Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։ ❌Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են. ՆԳՆ
Show all...
😢 67🙏 7👍 5 5🤯 2🔥 1😱 1
ԲԱՆԱԿ ջան, Ձեզ նոր հաղորդում եմ բերել :) Կներեք, որ վերջին շրջանում պասիվացել եմ, զուտ աշխատանքի բերումով չեմ հասցնում ժամանակ հատկացնել Ձեզ: Շուտով կվերադառնանք 🫡 Իսկ Ձեզ բարի դիտում https://youtu.be/2Go_MRD7UnI?si=MqYvjjMX7Kp6EdbN
Show all...
Արցախի հանդեպ կարոտը, ՄԵՆՔ֊ը և հումորի միջոցով հարցեր լուծելը. Սեյ Յայլախանյան Podcut/Փոդքաթ #24

Մասնագիտությամբ SEO մասնագետ Սեյ Յայլախանյանը նաև ինֆլյուենսեր է։ 2020֊ի պատերազմի հաջորդ օրը ֆեյսբուքյան փակ խումբ էր բացել, որը շատ կարևոր գործ էր անում և հիմա էլ խումբը շարունակում է տարբեր սոցիալական խնդիրներ լուծել։ Սեյը համացանցում հայտնի է իր գյումրվա բարբառով հումորային հոլովակներով ու գրառումներով։ Նրա հետ զրուցել ենք իր մասին, ՄԵՆՔ֊ի մասին, Արցախում ծառայելու տարիների մասին, բարբառը արդիական դարձնելու փորձերի ու էլի շատ հետաքրքիր թեմաների շուրջ։

👍 38 23🥰 2
ԲԱՆԱԿ ջան, բարևներ բոլորին 🙂 Մի փոքրիկ խնդրանք ունեմ։ Կարո՞ղ եք պարզապես միանալ այս տելեգրամ ալիքին, մի քանի օրից կարող եք դուրս գալ ալիքից։ Պարզապես պետքա մի քիչ շարժ ապահովել։ Եթե օգնեք՝ անչափ շնորհակալ կլինեմ ❤️
Show all...
65👍 23😁 2
Photo unavailableShow in Telegram
⚡️⚡️ վթարը տեղի է ունեցել Սյունիքի մարզում՝ Մեղրիի տարածաշրջանի Նռնաձորի ճանապարհին։ Վիրավորում ստացածները Մեղրիի հիվանդանոցում են։
Show all...
😢 63👍 2 1
4-զոհ, 20 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր...
Show all...
😢 86🙏 20🤬 3 1
‼️ Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Տվյալներն այս պահին ճշգրտվում են: Պատահարի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: © ՀՀ ՊՆ
Show all...
😭 52😢 20🤬 4 1
🛑 Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի նշված գործողությունները ունեցել են սադրիչ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների կողմից համանման հակադարձ գործողությունների ձեռնարկմանը հասնելու նպատակով, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է: Պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը, իրականացնելով բաց աղբյուրների մշտադիտարկում և վերլուծություն, արձանագրել է նաեւ, որ վերջին օրերին սոցիալական ցանցերում աճել են ադրբեջանական մամուլից հայկական լրատվադաշտ նետված ապատեղեկատվության տարածման դեպքեր, ուստի մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, հետևել պաշտոնական լրահոսին: Հայաստան-Ադրբեջան սահմանագծի և շփման գծի երկայնքով տեղի ունեցողի վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանրությանը պատշաճ իրազեկում է և շարունակելու է իրազեկել
Show all...
30😡 21👍 9🙏 8🤔 2
‼️ Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Տավուշի մարզի Չինարիի, իսկ ժամը 17:30-ին Վերին Գեղարքունիքի մարզի Շորժայի հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ,ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 5-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ՀՀ ՊՆ
Show all...
😢 27🤬 7👍 1
Photo unavailableShow in Telegram
103
Photo unavailableShow in Telegram
97