en
Feedback
Մհեր Աբրահամյան, թուրքագետ

Մհեր Աբրահամյան, թուրքագետ

Open in Telegram

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Աբրահամյան: Մտքեր, կարծիքներ, վերլուծություններ տարածաշրջանի, Թուրքիայի, Օսմանյան կայսրության մասին...

Show more
289
Subscribers
No data24 hours
-17 days
-330 days
Posts Archive
Լավրովը հայտարարեց, որ Հայաստանը միայնակ է որոշել կարգավորել իր հարաբերությունները Թուքիայի հետ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի դիվանագիտությունը գնում է ողբերգական արկածախնդրության, քանի որ Արևմուտքին լիովին ձեռնտու է, որ Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, և այստեղ տեղավորվի իր դաշնակիցը, իսկ Ռուսաստանը իր սեփական շահերն ունի Թուրքիայի հետ և ,կարծես, դիտորդի կամ չեզոք կարգավիճակի մեջ է դրել իրեն` լուծելով իր խնդիրները: Ե´վ Արևմուտքի, և´ Ռուսատատնի բռնած դիրքը հասկանալի է, քանի որ հայկական դիվանագիտությունը ապրում է խորագույն ճգնաժամ: Հ.Գ. Այս 3+3 հանդիպումը Թուրքիան կազմակրեպեց Ադրբեջանի անկախության օրը և կարծում եմ որ Հայաստանի «ներկայացուցիչը» հանդիպման ժամանակ շնորհավորել է Բայրամովին պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցավ Էրդողանի և ազգայնականների կամ «գորշ գայլերի» առաջնորդ Դեվլեթ Բահչելիի հանդիպումը, որի ժամ
+1
Ընդամենը երկու օր առաջ տեղի ունեցավ Էրդողանի և ազգայնականների կամ «գորշ գայլերի» առաջնորդ Դեվլեթ Բահչելիի հանդիպումը, որի ժամանակ անգամ նախարարներից մեկը ցանկացել էր համբուրել Բահչելիի ձեռքը, ինչը վերջինս մերժել էր: Այսօր արդեն Թուրքիայում կանգնեցվեց «գորշ գայլերի» սիմվոլը ցույց տվող ֆուտբոլիստի արձանը: Ահա այսպես է Էրդողանը երտիասարդների մոտ ամրացնում ազգայնական կամ ազգային գաղափարները, իսկ Հայաստանի «իշխանությունները» հերքում են ու մերժում են ցանկացած ազգային արժեք, տարր, սիմվոլ, որոնք միտված էին պայքարելու թուրք ազգայնական գաղափարների դեմ, իսկ այդ ազգայնականության մեջ ընդգծված է հակահայկականությունը: պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Համատեղ այբուբենից հետո «Թյուրքական պետությունների» կազմակերպության քարտեզագետները հավաքվելու են Անկարայում քննարկելու համատե
Համատեղ այբուբենից հետո «Թյուրքական պետությունների» կազմակերպության քարտեզագետները հավաքվելու են Անկարայում քննարկելու համատեղ քարտեզի ստեղծումը: Սա վկայում է, այն մասին, որ քննարվելու է նաև այս քարտեզի մի փոքր հատվածի հարցը` «Զանգեզուրի միջանցքը», որը պակասող բաղկացուցիչ մասն է : պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան/ @mherab

Մանկական կարճ պատմություններ - Մաման գիշերը թաքուն շատ ա լացում: Պապային ա կարոտում... - Տաթև, իսկ պապան կհասցի չէ՞ հետ գալ,
Մանկական կարճ պատմություններ - Մաման գիշերը թաքուն շատ ա լացում: Պապային ա կարոտում... - Տաթև, իսկ պապան կհասցի չէ՞ հետ գալ, որ այգու բերքը հավաքենք: - Իսկ մեր բակում պապիկիս կապույտ զապը մնաց առանց ինձ: - Պապաս պատմում է..... պատմում էր - Երազանքները չեն կատարվում.. մեր տունը ռմբակոծեցին իմ ծննդյան օրը: - Դեդոն մնաց Հադրութում: - Մնացինք ես ու մամաս: Ապերս, մյուս ապերս ու պապան... -Գիտես մեր գյուղի Արսենը 18 թուրք ա սպանել: -Բա ոնց դու իմացար էդ մասին: -Մեր գյուղում փողոցի լենտայի վրա գրած էր: - Դժվար ա արծիվին, բայց ինքը կհասնի տուն:

Իմ հարցազրույցը Alpha New ի եթերում: պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab https://youtu.be/4lbPkJPuUVo

Չէր կարող Հայաստանի ղեկավարը կրծքին սեղմել մի մարդու գիրք, որը գենետիկորեն ատում է հայերին: պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան /@mherab Իմ հարցազրույցը ամբողջությամբ 👇👇👇 https://detq.info/arm/node/8628?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR23B9Dqbl1XmriVeOX39G9vbcBtgeWGr-9qq8uots-uhWi2PWzvmzhNs0E_aem_A1XKrscPJBI1W7mLreU8Rg

Իրականում ուզում էի երեկվա գրառումս Փաշինյանի այցի մասին Թուրքական տուն շարունակել, սակայն անիմաստ համարեցի, քանի որ պարզից էլ պարզ է Էրդողանի և Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, և պարզից էլ պարզ է այսօրվա ՀՀ վարչակազմի քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի: Մհեր Աբրահամյան | @mherab

Türk evi-թուրքական տու՞ն: Էրդողանը երբեք չէր գա հայական օջախ.... Մնացածը առավոտյան պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

33 տարեկանում մեր Տեր Հիսուս Քրիստոսն, անցնելով անտանելի փորձությունների միջով, խաչվեց և հարություն առավ: Իր օրնակով մարդկանց
33 տարեկանում մեր Տեր Հիսուս Քրիստոսն, անցնելով անտանելի փորձությունների միջով, խաչվեց և հարություն առավ: Իր օրնակով մարդկանց ապացուցեց, որ սատանայական փորձությունները հաղթահարելի են և կարելի նորից հառնել, վեր կենալ և շարունակել: Այսօր մեր հայրենիքը անցնում է սատանայական փորձություններով և համոզված եմ, որ մեր 33 ամյա անկախությունը հաղթահարելու է այս ծանրությունը և նորից է հառնելու, կանգնելու և կերտելու նոր հաղթանականեր: Շնորհավոր տոնդ, Մայր Հայսատա´ն :

Արցախն է եղել մեր անկախության, մեր ինքնության վերականգման, մեր ազգային գիտակցման հիմքը: Արցախի կորստով մենք գնում ենք մեր իրական վախճանին, այլ ոչ իրական Հայաստանին. հաղթանակը պարտություն դարձրածները, անկախությունը խորովածակերություն դարձրածները, ազգային գիտակցումը փառատոնություն դարձրածները չեն կարող լինել հայրենասեր.... պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

Այս թեման գտնվում է իմ հետաքրքրությունների շրջանակում և շուտով հետաքրքիր գրառում կանեմ, թե ինչպես են ընկալվում ռուսները և, հա
Այս թեման գտնվում է իմ հետաքրքրությունների շրջանակում և շուտով հետաքրքիր գրառում կանեմ, թե ինչպես են ընկալվում ռուսները և, հատկապես կանայք, թուրքերի կողմից : պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab

Հետաքրքիր զրույց ստացվեց: https://youtu.be/_U_s-CvpDNo?si=QtZ5WlxXQjHawfbs պ.գ.թ., դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից:
Համաթյուրքական այբուբեն է ստեղծվում, որը հանգիստ կարող է օգտագործվել մի քանի տասնյակ ժողովուրդների ու պետությունների կողմից: Սա անգլերենի պես մի լեզու է դառնալու թյուրքական ազգերի համար, որը հնարավորություն է տալու, այպես կոչված Թուրանի ձևավորմանը: Սա տեղի ունեցավ Արցախի անկումից հետո, սա էլ ավելի թափ է ստանալու «Զանգեզուրի միջանցքի»: բացվելուց հետո: Ուստի հայստանյան հասարակությանը, սփյուռքին պետք է հասու դարձնել այն վտանգը, որ սպառնում է Հայաստանին: Իսկ այս իշխանությունը զբաղված է կեղծ օրակարգերով, թե Կիրանցի պատը մեր պատմության հաջողությունն է, մենք դանդաղ ենք քշում բայց արագ, խախտում ենք փող տալիս ու քշում և նման դատարկաբանություններ: պ.գ.թ. դոցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան \ @mherab

Կարծես թե ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն կա և ջերմացում թուրք-ամերիկյան շփումներում: Դրա մասին են վկայում այսօր Թուրքիայի կողմից հայտարարությունն այն մասին, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չօգտագործման դիմաց պահանջում է ԱՄՆ-ից F-35 կործանիչները, որոնց տրամադրումը ԱՄՆ-ը կանգնեցրել էր ի նշան բողոքի ընդդեմ С-400 ների ձեռք բերման ռուս-թուրքական գործարքի: Նաև պուտինյան այցը Բաքու և այսօրվա Պուտինի զանգը Ալիևին Ֆիդանի այցելությունից հետո խոսում է Հարավային Կովկասում ունեցած տարաձայնությունների մասին: Եվ քիչ առաջ Էրդողանը ընդունել է ԱՄՆ ի դեսպանին: Հետևենք զարգացումներին... պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Այս գրառման մեջ գրել էի, որ ռուս-թուրքական հարաբերությունները ունեն որոշակի լարվածություն: Էրդողանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային, վկայում են լարվածության խորացման մասին: Իսկ Ղրիմը Ռուսաստանի համար սուրբ սրբոցն է!!! պ.գ.թ, դուցենտ, թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Հետաքրքիր վիճակ է Թուրքիայում: Թափառական շների պաշտպանները Ստամբուլում ցույց են կազմակերպել ընդդեմ օրենքի, որով պետք է հավաքվեն այդ շները և տեղավորվեն հատուկ կացարաններում: Սակայն այստեղ հետաքրքրական է այս ցուցարարների կարգախոսներից մեկն.<<Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք>>, և սա այն պարագայում, որ 1932թ.` Աթաթուքրի ժամանակ, ընդունվել է օրենք, որով բոլոր թափառական շները պետք է վերացվեին: Թուրքիայում, կարծես թե, հասարակության շրջանում տեղի են ունենում տրանսֆորմացիաներ. Էրդողանի Ռեիսի կրեպարը նորից իր տեղը զիջում է Աթաթուրքի կերպարին: Վերջերս նաև մի թուրքական մի զորամասում երդման արարողությունից հետո զինվորները արտաբերում էին նույն լոզունգը. <<Մենք զինվորներն ենք Մուստաֆա Քեմալի>>: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Կարծես թե ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն կա և ջերմացում թուրք-ամերիկյան շփումներում: Դրա մասին են վկայում այսօր Թուրքիայի կողմից հայտարարությունն այն մասին, որ ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չօգտագործման դիմաց պահանջում է ԱՄՆ-ից F-35 կործանիչները, որոնց տրամադրումը ԱՄՆ-ը կանգնեցրել էր ի նշան բողոքի ընդդեմ С-400 ների ձեռք բերման ռուս-թուրքական գործարքի: Նաև պուտինյան այցը Բաքու և այսօրվա Պուտինի զանգը Ալիևին Ֆիդանի այցելությունից հետո խոսում է Հարավային Կովկասում ունեցած տարաձայնությունների մասին: Եվ քիչ առաջ Էրդողանը ընդունել է ԱՄՆ ի դեսպանին: Հետևենք զարգացումներին... պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Одна из речей Ататюрка 29 октября 1933 г., сразу после встречи с наркомом СССР К.Е. Ворошиловым, который был на параде в Анкаре в связи с 10-летним юбилеем Турецкой Республики. «Сегодня Советский Союз - наш друг. Наш сосед. Наш союзник. И мы нуждаемся в этой дружбе. Но что будет зав-тра, никто знать не может. Подобно Османской и Австро-Венгерской империям, он может распасться, уменьшиться. Народы, которые он сейчас крепко держит в руке, могут вырваться из его объятий, и в мире появится новое равновесие. Вот тогда Турция должна хорошо знать, что ей делать... Под властью этого нашего друга находятся наши братья, с которыми мы едины в языке, в религии. Мы должны быть готовы к тому, чтобы заниматься ими. Быть готовым - не значит молча ждать этого дня, нужно готовиться. Как могут народы к этому готовиться? Держать крепкими духовные мосты. Язык - один из таких мостов вера - другой мост религия... Мы не должны ждать, когда они сблизятся с нами. Мы должны сближаться с ними». Հատուկ չեմ թրագմանել: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab

Սա նկարահանվել է երեկ Վանաձոր քաղաքի կենտրոնում: Երիտասարդը, ով պտտվում է, իրականացնում է թուրքական «մևլեվի» սուֆիական թարիքաթի ծիսակարգերից մեկը: Այս սուֆիականության կենտրոնը գտնվում է Թուրքիայի Կոնյա քաղաքում, որը հիմնադրել է Ջելալեդդին Ռումիի որդի Սուլթան Վելեդը 1200 ական թվականներին: Մի խոսքով, արդեն Հայաստանում բացահայտ պարում են դերվիշական պարեր, իսկ մարդիկ, անտեղյակ լինելով, կարծում են, որ փողոցային, զբոսաշրջիկ պարողներ են: պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյան / @mherab