𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Open in Telegram
970
Subscribers
No data24 hours
+27 days
No data30 days
Posts Archive
Ու սենց պատմում եմ, հիշեցի, որ էնքան ցրված եմ ու անուշադիր, որ մոռացա գնամ փոքր նվերիկս վերցնեմ, նոր գամ տուն, ինչ-որ վիկտորինայում հաղթողների մեջ ես էլ կայի) Լավ սա վաղը, եթե հիշեմ: Ու եկել եմ տուն, տեսել, որ էլի մենակ եմ ու էլի նույն վիճակը 😂 մտածում էի հիմա ու՞մ ասեմ, որ ուզում եմ լացեմ, եթե մենակ եմ ու տենց եկա ալիք 🫧
Ահագին թեթևանում եմ, որ գրում եմ ստեղ, ապրեք, որ կարդու եք 🫂
Ես էլի եկել եմ կիսվելու ) 🧚🏻
Սիրում եմ շատ էս անկյունը ու, որ միշտ ինչ վիճակում էլ լինեմ գալիս եմ ստեղ ...
Էնքան ծանր վիճակներ են սկսել մոտս, 4-5 օր ա կլինի էս վիճակում եմ ու ամեն օր ավելի շատ քան նախորդ օրը: Էսօր ամեն ինչ ազդել ա վրաս, աշխատանքի տեղում գնացածս առաջին վայրկյանից անընդհատ ասել եմ "վայ ոնց եմ նեռվայնանում", "հեսա լացս կգա արդեն", "ես հոգնել եմ երեխեք" ու սենց հազար հատ նախադասություն անընդհատ մինչև լանչ ) Մի պահ ուղղակի արդեն աչքերս լցրած, բայց ինձ զսպելով պտտվել եմ կողքից աղջկան ասել, որ ուզում եմ լացեմ ... էնքան ես չէի էդ պահին, ես միշտ իմ էմոցիաները մաքսիմալ պահում եմ, բայց էսօր մի կերպ ա էդ եղել, իրոք բան չէր մնացել, որ անջատեմ համակարգիչը ու նստեմ լացեմ )
Ու ինչքան լավ ա, որ կան մարդիկ, ովքեր տանում են քո բոլոր նվնվոցները: " Շող սպասի, հեսա կգնանք լանչ, կցրվես, սպասի " : Ու դուրս եկանք, երեխեքի հետ սկսեցինք ցինիկանալ ու միացավ իմ մեջ էլի պոզիտիվ Շողերը: Հարցազրույցներ էի վերցնում ինչ-որ 😂🧚🏻 հետո էլ ընկերներիս հրաժեշտի հյուրասիրությունն էր, գալիս եմ համովիկներ ուտում, գինի խմում և այլն )
+1
Այսօրվա մասին շատ բան չկա պատմելու, բայց պատմեմ 🫧
Էլի 6-ից արթուն եմ ու չուզելով պատրաստվում էի, որ գնամ հիվանդանոց: Վերջը գնացի, ամեն ինչ լավ էր, բացի էն, որ հեմոգլոբինս ցածր ա ու մյուս խնդիրն էլ եկեք չասեմ 🤍 Ամեն դեպքում եկա տուն 11-ին ու մինչև հիմա սենյակում լիքը պառկել, լացել ու մտածելուց հետո հասկացա, որ շա՜տ ուրախ եմ, որ ամեն դեպքում գնացի հիվանդանոց, որովհետև ինչքան էլ փոքր լինի խնդիրը ավելի լավ ա իմանալ դրա մասին ու զբաղվել դրանով քան լինել անտեղյակ: Հիմա ինչ-որ խառը հոգեվիճակ ա, բայց ամեն ինչ կանցնի ու ավելի լավ կլինի ես ինձ գիտեմ:
Օրվա միակ հաճելի պահը եղել ա ախպորս տուն գալը, ինձ լիքը պաղպաղակ ու շոկոլադ էր բերել էլի, ասում ա արյուն հանձնած կլինես, լիքը շոկոլադ կեր դու, ու չմտածեեես, ամեն ինչ հաստատ շատ լավ ա լինելու: Ու հերթով կարդացել ա բոլոր ստուգումներիս թղթերը, բոլորը հատիկ-հատիկ ու մեկն էլ նկարել ա, որ իրա ծանոթ բժշկին ուղարկի, չնայած որ մի քանի անգամ ասեցի, որ տարբեր բժիշկներից արդեն ճշտել ենք, մեկա ինքը իրա ձևով միշտ )) Վայ չգիտեմ առանց Համի ուշադրության ու հոգատարության ինչ էի անելու 🫂
+1
Լինում են օրեր, երբ գերակտիվ ու միշտ ուրախ-զվարթ Շողերը հոգնում ա) Հոգնում ա միանգամից ամեն ինչից, անջատում ա էն անվերջ մոտիվացիա արտադրելու կոճակը ու թողնում ա ինքն իրան հանգիստ: Շատ չնվնվամ, ուղղակի նվնվալուս ու հոգնելուս օրերն են էլի ... Լացում եմ անընդհատ, հետո նայում հայելուն ու սարսափում աչքերիս կարմիր տեսարանից ու հանդարտվում եմ ... ուզում եմ անցնեն շուտ էս վիճակները:
Անկախ էս ամեն ինչի ես ինձ շատ հազիվ ու մի կերպ համոզել, տրամադրել եմ ու գրանցվել ընդհանուր բուժզննման, որ գնամ ու ստուգվեմ: Ատում եմ բոլոր հիվանդանոցային վիճակները, բայց սա ամենակարևոր բաներից ա, որ միշտ ուշադրության չեմ դարձրել: Հիմա դժվար, բայց տրամադրվել եմ :
Իսկ օրվա վերջում մնում են ձմերուկն ու սերիալը, որ աչքերս հոգնեն ու գոնե էդ ձևով շուտ ստացվի քնելը 🎀
Իսկ Ձեզ բարի գիշեր 🫧
Էլ չի պատկերացնում, թե ես ինչքան եմ կարոտում, ես ինչքան եմ կարոտում իրանց զեյթունչիկ աչքերը, իրանց ժպիտներն ու ինձ իրանց հետ մանկություն տանելը ... Էլ չգիտի, որ ես բոլորին եմ կարոտում ամեն օր, իմ օրերն եմ կարոտում, իմ լիրաժեք երջանիկ ու անհոգ օրերը ու քնելուց առաջ կարոտում եմ խեղդվելու չափ ու լացում էս կիսատության զգացումից )
+1
Էսօր ընտանիքի օր էր ♥️
…
Ես հիմա շատ հազվադեպ եմ ունենում սենց օրեր ու ահավոր ծանր էմոցիաներ եմ ապրում, միաժամանակ համ երջանկության համ տխրության ... տպավորություն ա, որ անկախ ամեն ինչի ես ունեմ ընտանիք, բայց հետո էլ տպավորություն ա, որ էդ կիսատված, մասնատված ու առանձնացած վիճակը չի կոչվում ընտանիք ) Ընտանիքը էն տանիքն ա, որի ներքևում ապրում են մարդիկ, ովքեր էդ տանիքի ներքևի սյուներն են ու որոնցից ամեն մեկը ունի կարևոր նշանակություն էդ տանիքի համար ու էդ տանիքի ամրության ) Ու առանց մեկի մյուս սյուները ուղղակի փլվում են...
Բայց էս տխուր մտքերը մի կողմ, ձագուկներիս էի անսահմաաաան կարոտել ու աչքերիցս սկսեց գնալ հենց գնացին նորից... Գարիկի մասին շատ եմ պատմել, հաստատ հիշում եք: Էսօր ինչ նախադասություն ասել ա, հուզվել եմ )
" Մամ կլինի՞ Շողին էլ տանենք, ինքն էլ գա ու էլ հետ չթողենք "
" Լիքը պաչիկներ ու սրտիկներ քեզ, քուրիկ "
" Ես քեզ ամպերի չափ չեմ սիրում, տիեզերքների չափ եմ սիրում " ( հա, իրանը տիեզերքներ են 🥹 )
" Դու էլ մեզ չե՞ս սիրում, որ չես գալիս, մենք կարոտում ենք քեզ "
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
