𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
Open in Telegram
966
Subscribers
-124 hours
-47 days
-630 days
Posts Archive
Ինչ-որ մեկը արթնացել ա 5-ին ու ահավոր վախենալով ա եկել գործի 😂 չեք պատկերացնի ինչքան ահավոր ա երբ դու շատ շուտ դուրս ես գալիս տանից ու դեռ լրիիիիվ մութ ա ու դատարակություն փողոցներում: Էս ամենին + անջատել էին մեր փողոցի լույսերը 😂😂😂😂😂😂 էնքաաաան մութ էր դիմացս չէի տեսնում: Մի պահ ինձ զգացի սարսափ ֆիլմում ու վազելով գնացի կանգառ 😂 Հասա գործի ու նոր բացվեվ լույսը ա՜յ էս սիրուն տեսարանով: 🫶🏻
Բոլորիս շա՜տ սիրուն ու բարի օր🫂
Շա՜տ կոմֆորտ օր❣️
...
Լի՜քը բան եմ հասցրել անել ✨ ու էս երկու օրը հասցրել եմ համ էլ հանգստանալ 😂 զարմանալիորե՜ն ) Օրն էլ էնքան թեթև ու սիրուն ա անցել, բա վե՜րջը 🥹 էնքաաաաան ենք ծիծաղել դրսում Նարեկի հետ 😂 ու էնքան բան ենք մտածել 🫶🏻 Հուսով եմ ամեն ինչ լավ ու բարի ընթացք կունենա 🫂
Էնքան ուրիշ օր էր ու ես էնքան շա՜տ ունեի էս օրվա կարիքը ... 🫶🏻
Շնորհավոր Սուրբ Ծնունդ 🙏🏻 ու շնորհակալ եմ իմ բոլո՜ր օրերի համար ✨
…
Էսօրվա համար էնքան բան էի պլանավորել, էնքա՜ն : Ու արթնացա շա՜տ վատ, թույլ ու ոչ մի բանի պատրաստ չէի էլ : Հետո նորից քնեցի ու արթնացա, զգացի, որ միևնույն ա ինձ լավ չեմ զգում ... Մորաքույրս գրեց, հրավիրեց իրենց տուն ու ինձ մի կեեերպ համոզելով վեր եմ կացել ✨ Անկեղծ շա՜տ հազիվ վեր կացա ու եկա : Եկածս պահից օրն էնքան ուրիշ ա շարունակվել ... Գարիկիս հիշում եք հաստաաատ, այ իրա հետ մի ամբողջ օր խաղացել եմ ( մյուս սրտիկս, Գարիկի մեծ
եղբայրը քաղաքում չէր,դրա համար մենակ Գարիկի 🥹) Մի խոսքոով, մորաքույրս իմ ամենասիրելի ուտելիքն ա սարքում 😂 ՍՊԱՍ ու ստիպում, որ ուտեմ լիիիքը ու ես ուտում եմ խելոոոք: Ամբողջ էսօրը ու + երեկ ոչմիբան չէի կերել բացի քաղցրը .. յուրահատուկ դիմացկուն եմ էլի 😂 էսօր, եթե չգայի մեկ էլ վաղն էի սնվելու 🤣 Մի խոսքով սնվելուց հետո պստիկիս հետ սկսում ենք նկարչություն անել ու կոնֆետներ ուտել : Հետոոոո մի քանի ժամից մորաքույրս Սուրբ ծննդյան ընթրիք ա պատրաստում 🥹🕯️շաաաաաատ սիրուն, շաաաատ իդեալական ու շատ համով : Ու տենց էդ էլ ա ստիպում ուտեմ 😂 հետո գինի ենք խմում հավես ու սկսում ֆիլմեր նայել բոլորով ✨ Հետո Գարիկի հետ սկսում ենք մանրադիտակով զզնել ձեռքի տակ եղած ամեեեեեն ինչ 😂 ամեեեեն: Ու էնքան բանից ենք սկսում զզվել 😂 էնքան բան ենք բացահայտում մեզ համար, վայի էլ ասելու չի: Հետո հասկանում ենք, որ, եթե մի քիչ էլ ամեն ինչ զննենք էլ չենք ուտի ոչմիբան ու հավաքում ենք մանրադիտակը 😂 Սկսում եեեեեենք հավաքել Գարիկիս Ձմեռ պապիկի նվերը՝ կոնստրուկտորը շա՜տ հավես 🥹 ահագին երկար ու հավեսով հավաքում ենք ու լինում ա ժամը 2-ը 😂 մի հատ էլ լաաաավ խաղում
ենք էդ կոնստրուկտորով ու նոր որոշում քնել 🙈 Ի դեպ ես միշտ աշխատանքի եմ ու շատ զբաղված ու, երբ հյուր եմ գալիս չեմ մնում գիշերը ու ամենաուշ ժամին էլ տուն եմ գնում ստիպված, որ հասցնեմ աշխատանքի գնալ ..., բայց էնքան ուրախ եմ, որ էսօր մնացի 🤍
...
Հիմա եկել եմ պառկել մամայիս կողքը ու զգում եմ ինչքան շատ եմ երջանիկ ես, ինչքան շաաաատ ունեի էս օրվա կարիքը, էս ջերմության ու ինչքան պակաս ա իմ օրերում էս ամենը ... ինչքան շնորհակալ եմ էս օրվա ու էս էմոցիաների համար, ինչքա՜ն 🥹
Ամենաբարի գիշերը, ամենաբարի՜ 🫶🏻
Էնքան հոգնած եմ եղել էսօր, անբացատրելի՜ ... Ինձ թվում ա ես գերհոգնել եմ շատ, էսքան չէր կարելի հոգնել 🥲 էսօր լանչիս ժամին քնել եմ գործի տեղը, հանգստի սենյակում մի ժամից ավել ու աչքերս բացեցի Նարեկը գլխավերևումս էր 😂🥹 ասեց
- քնած գեղեցկուհի՞
ու սկսեցի ծիծաղել 😂 Էնքան հաճելի պահ էր, իրոք: Օրվա ամենասիրուն պահը, հետո մնաց իմ հետ, խոսեցինք լիքը ու նոր գնաց տուն: Իսկ մնացած ժամանակ էնքան հոգնած ու վատ եմ եղել ... Վաղը off եմ ու հուսով եմ կկարողանամ հանգստանալ🫶🏻
Available now! Telegram Research 2025 — the year's key insights 
